Կոնստանտին Ալեքսանդրովիչ Ֆեդին (ռուս.՝ Константи́н Алекса́ндрович Фе́дин, փետրվարի 12 (24), 1892[1][2], Սարատով, Ռուսական կայսրություն[3] - հուլիսի 15, 1977(1977-07-15)[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958 թ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967 թ.), Գերմանիայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958 թ.)։

Կոնստանտին Ֆեդին
Konstantin Fedin.jpg
Ծնվել էփետրվարի 12 (24), 1892[1][2]
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էհուլիսի 15, 1977(1977-07-15)[3][4][5][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվեպ և վիպակ
Ուշագրավ աշխատանքներՔաղաքներ և տարիներ (վեպ)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշան
Սոցիալիստական աշխատանքի հերոս
«Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան Patriotic Order of Merit Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
Կոնստանտին Ֆեդին Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Konstantin Fedin Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործությունԽմբագրել

1914 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Նույն տարում մեկնել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ կատարելագործվելու։ Վերադարձել է հայրենիք 1918 թ.։ 1921 թ. մտել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի մեջ։

Ֆեդինի գործերը տպագրվել են սկսած 1913 թ-ից։ 1923 թ. լույս է տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ամայի տարածություն»։ Հեղինակին լայն ճանաչում է բերել «Քաղաքներ և տարիներ» (1924 թ., համանուն կինոնկար, 1930 թ. և 1973 թ., հայերեն հրատակություն 1969 թ.) վեպը, որը պատմում է մտավորականության վարքագծի մասին՝ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Եղբայրներ» (1927 - 1928 թթ.) վեպը նվիրված է հեղափոխության մեջ արվեստի դերի բացահայտմանը։

1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբին Ֆեդինը կատարել է մի քանի ուղևորություն Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Արդյունքը եղել են «Եվրոպայի առևանգումը» (գիրք 1-2, 1933 - 1935 թթ.) և «Արկտուր» առողջարանը» (1940 թ.) վեպերը, որոնցում բացահայտված են բուրժական աշխարհի սոցիալական հակասությունները, քննադատված են նրա քաղաքական ու բարոյական հիմքերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է «Զգացմունքների փորձությունը» (1942 թ.) պիեսը, նաև պատմվածք-ակնարկներ, որոնք ամփոփվել են «Մի քանի բնակավայր» (1943 թ.) և «Ժամադրություն Լենինգրադի հետ» (1944 թ.) շարքերի մեջ, սկսել է աշխատել «Առաջին բերկրանքը» (1945 թ., համանուն կինոնկար, 1956 թ., հայերեն հրատարակվել է 1954 թ.), «Արտասովոր ամառը» (1947-1948 թթ., համանուն կինոնկար, 1956 թ., հայ․ հրատ․ 1952 թ., երկու վեպերի համար՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949 թ.) և «Խարույկ» (գիրք 1-2, 1961 - 1965 թթ.) եռերգության վրա։

Այս գործերում տրված է ռուսական հեղափոխական բնավորության կազմավորման պատմությունը, ռուս հասարակության հեղափոխական նորացման օրինաչափության գաղափարը։ «Գրող, արվեստ, ժամանակ» (1957 թ., լրց․ հրտ․ 1961 թ.) գրքում Ֆեդինը ստեղծել է անցյալի և իր ժամանակի գրողների դիմանկարներ, գրել գրողի աշխատանքի ու վարպետության մասին։ Լայնորեն հայտնի է «Գորկին մեզ հետ» (1941-1968 թթ.) հուշագրությունը։

Ֆեդինի ստեղծագործության մեջ առաջատարը «նոր աշխարհի մարդկայնության» գաղափարն Է։ Նրա երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ եղել է ԽՍՀՄ ԳՄ առաջին քարտուղարը (1959-1971 թթ.) և վարչության նախագահը (1971 թ.-ից)։ ԽՍՄ VI - IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, ինչպես նաև ԳԴՀ-ի 2 շքանշաններով։

ԵրկերԽմբագրել

  • Собр․ СОЧ․, Т․ 1 - 10, 1969-73․
  • Федин К. А. Собрание сочинений. В 12 т. - М., 1982 - 1986.

ԳրականությունԽմբագրել

  • Брайнина Б․, Константин Федин․ Очерк жизни и творчества, 5 изд․, М-, 1962;
  • Брайнина Б․, По законам красоты․ О трилогии К․ Федина и о героях необыкновенного времени, М․, 1968;
  • Брайнина Б․, Федин и Запад, 2 изд․, М․, 1983;
  • Кузнецов Н․ И․, Константин Федин․ Очерк творчества, М․, 1969․
  • Кузнецов М. Романы Константина Федина. - М., 1980.
  • Оклянский Ю. Константин Федин. - М., 1986.
  • Старков А. Ступени мастерства։ Очерк творчества К. А. Федина. - М., 1985.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.sovlit.net/bios/fedin.html
  2. 2,0 2,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Федин Константин Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։