Շառլ դը Գոլ կամ Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլ (ֆր.՝ Charles André Joseph Marie de Gaulle կրճատ՝ ֆրանսերեն:  ( ), նոյեմբերի 22, 1890(1890-11-22)[1][2][3][…], Լիլ[4][5][6][…] - նոյեմբերի 9, 1970(1970-11-09)[1][3][7][…], Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ[4][5][6][…]), Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ (1959-1969Երկրորդ աշխարհամարտի ժամանակ չհամակերպվելով Նացիստական Գերմանիայի հետ իր կառավարության կնքած զինադադարին (1940), հեռացել է Լոնդոն և կազմակերպել հակահիտլերյան խմբավորմանը հարող և Վիշի պրոհիտլերական վարչակարգի տապալման գործում մեծ դերակատարում ունեցող «Ազատ Ֆրանսիա» (1940-1944) շարժումը՝ դառնալով Ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշ։

Շառլ դը Գոլ
ֆր.՝ Charles de Gaulle
Ֆրանսիայի 18-րդ նախագահ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատների միություն հանուն Հանրապետության և Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք
Կրթություն՝ Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր, Փարիզի Ստանիսլասի քոլեջ և École supérieure de guerre?
Մասնագիտություն՝ պետական գործիչ, հիշատակագիր, ռազմական տեսաբան, սպա և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 22, 1890(1890-11-22)[1][2][3][…]
Ծննդավայր Լիլ[4][5][6][…]
Վախճանի օր նոյեմբերի 9, 1970(1970-11-09)[1][3][7][…] (79 տարեկան)
Վախճանի վայր Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ[4][5][6][…]
Թաղված grave of Charles de Gaulle
Դինաստիա դը Գոլների ընտանիք
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Charles André Joseph Marie de Gaulle
Հայր Անրի դը Գոլ
Մայր Ժաննա Մելո
Ամուսին 1921 թվականից` Իվոնա դը Գոլ (1900—1979)
Զավակներ որդի՝ Ֆիլիպ (1921), դուստրեր` Էլիզաբեթ (1924-2013) և Աննա (1928-1948)
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

1940 թվականի հունիսի 18-ին Դը Գոլը հանդես է եկել Լոնդոնի ռադիոյով՝ ուղերձով դիմել է Բրիտանիայի տարածքում գտնվող ֆրանսիացի բոլոր սպաներին, զինվորներին և ռազմական մասնագետներին՝ պայքարը շարունակելու կոչով[8][9]։ 2005 թվականին Ֆրանսիայի ժողովրդին ուղղված Դը Գոլի՝ պատմական նշանակություն ունեցող այս ելույթը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողության ցուցակագրում։

Մեծ Բրիտանիան, հետագայում նաև՝ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ[10] ճանաչել են Շառլ դը Գոլի «վտարանդի կառավարությունը»։ Ֆրանսիայի ազատագրումից հետո 1944-1946 թվականներին նա ղեկավարել է Ժամանակավոր կառավարությունը՝ երկրորդ անգամ ընտրվելով նախագահ։ Ընդունել է նոր սահմանադրություն, զարկ տվել տնտեսությանը, բարձրացրել երկրի միջազգային հեղինակությունը[11]։

Սառը պատերազմի ժամանակաշրջանում Դը Գոլը եղել է Ֆրանսիայի գլխավոր գործիչ և նրա մասին հիշողությունը շարունակում է ազդեցել Ֆրանսիայի այժմյան քաղաքականության վրա։

Շառլ դը Գոլը համարում էր, որ Գերմանիայի տարածքում պետք է ստեղծել մի քանի պետություններ, որ նրանից այլևս պատերազմի սպառնալիք չառաջանա[12]։ Ֆրանսիական պատմագրության մեջ կա Շառլ դը Գոլի քաղաքական հայացքների համակարգին նվիրված մի ամբողջ գրականություն, որը կոչվում է «Գոլիզմ», ըստ նրա հիմնադրի անունի[13][14][15]։

Կենսագրություն խմբագրել

 
Լիլլ քաղաքի այն տունը, որտեղ ծնվել է Շառլ դը Գոլը

Վաղ տարիներ. ընտանեկան դաստիարակություն խմբագրել

Շառլ Անդրե Ժոզեֆ Մարի դը Գոլը ծնվել է 1890 թվականի նոյեմբերի 22-ին, հայրենասեր կաթոլիկների ընտանիքում[Ն 1]:

Շառլը և նրա երեք եղբայրներն ու քույրը ծնվել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում՝ տատիկի տանը, որտեղ մայրը մեկնում էր ամեն ծննդաբերությունից առաջ, թեև ընտանիքը բնակվում էր Փարիզում։ Հայրը՝ Անրի դը Գոլը (1848-1932) ճիզվիտական դպրոցում փիլիսոփայության և գրականության պրոֆեսոր էր, ինչը մեծապես ազդել է Շարլի կրթության վրա։ Վաղ տարիքից նա ընթերցանություն է սիրել։ Պատմությամբ այնքան տարված է եղել, որ նրա մոտ առաջացել է Ֆրանսիային ծառայելու գրեթե միստիկական պատկերացում։

Ծնողներն անսահման հայրենասիրություն են սերմանել իրենց հինգ զավակներին։ Մայրը խիստ կրոնապաշտ էր և ընտանիքում կաթոլիկության և հայրենասիրության ոգին է իշխել[16]։

Հայրը` Անրի դը Գոլը ընտանեկան կրթության սկզբունքների հետևորդ էր. նա գրել և կարդալ էր սովորեցնում իր երեխաներին, նրանց համար անձամբ ընթերցում էր ֆրանսիական և արտասահմանյան դասական գրականությունից հատվածներ։ Հոր ղեկավարությամբ Շառլը եղբայրների հետ միասին ամբողջական տեսարաններ էին խաղում Կոռնեյլի և Ռասինիի պիեսներից[17]։

Մայրը նրան պատմում էր իր այն հիասթափության մասին, որը նա ունեցել է մանուկ հասակում, երբ տեսել է, թե ինչպես դառնագին են արտասվում իր ծնողները 1870 թվականին մարշալ Բազելի բանակի կապիտուլյացիայի մասին տեղեկանալուց հետո։ Պարտության այդ տխուր օրերի մասին հատկապես հաճախ է հիշել Շառլի հայրը, ով մասնակցել էր ֆրանս-պրուսական պատերազմին։ Շարժական պահակախմբի (mobile guard) լեյտենանտ Անրի դը Գոլը մարտնչել էր Փարիզը պաշարած գերմանական բանակի դեմ, Ստեն տեղանքի մոտակայքում մարտի ժամանակ վիրավորվել էր[16]։

  Հայրս, որ կրթված և մտածող մարդ էր, որը մեծացել էր որոշակի ավանդույթներով, համակված էր Ֆրանսիայի հույժ կարևոր առաքելության մասին հավատով։ Իսկ հայրենիքի հանդեպ մորս տածած անբեկանելի սիրո զգացումը կարելի է համեմատել միայն բարեպաշտության հետ։ Իմ երեք եղբայրները, քույրս և ես` ինքս, հպարտանում էինք մեր հայրենիքով։ Այդ հպարտությունը, որին խառնվում էր նրա ճակատագրի հանդեպ անհանգստության զգացումը, դարձել էր մեր երկրորդ էությունը[18]։
- «Պատերազմական հուշեր» Շառլ դը Գոլ
 

Ժակ Շաբան-Դելմասը, որը Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս էր, ապա գեներալի նախագահության տարիների ընթացքում Ազգային ժողովի մշտական նախագահ, հիշում է, որ այս «երկրորդ էությունը» զարմացնում էր ոչ միայն մատաղ սերնդին, որին պատկանում էր նաև ինքը՝ Շաբան-Դելմասը, այլև դը Գոլի հասակակիցներին[19]։ Հետագայում, դը Գոլն իր երիտասարդության մասին գրել է. «Ես կարծում էի, որ կյանքի իմաստը կայանում էր հանուն Ֆրանսիայի ականավոր հերոսություններ կատարելու մեջ, և որ կգա մի օր, երբ ինձ կընձեռնվի նման հնարավորություն»[20]։

Կրթություն խմբագրել

Շառլը միջնակարգ կրթություն է ստացել ճիզվիտական քոլեջում։ Դեռևս պատանեկության տարիներին նա հետաքրքրություն է ցուցաբերել ռազմական գործի նկատմամբ։ Փարիզի Ստանիսլաս քոլեջում մեկ տարի նախապատրաստական ուսուցումից հետո նրան ընդունել են Սեն Սիրի ռազմական հատուկ դպրոց։ Նա ընտրել է հետևակային ծառայությունը. դա առավել «զինվորական» է, քանի որ ավելի մոտ է ռազմական գործողություններին։ 1912 թվականին դը Գոլն ավարտել է Սեն Սիրը, առաջադիմությամբ լինելով 13-րդը, և սկսել է ծառայել 33-րդ հետևակային գնդում՝ Գնդապետ Պետենի հրամանատարության ներքո[21]։

Առաջին աշխարհամարտ խմբագրել

Շառլն ընտրել է զինվորականի մասնագիտությունը։ Սեն-Սիրի ռազմական դպրոցը 22 տարեկանում ավարտելով՝ նա ծառայության է անցել Ֆրանսիայի լավագույն ստորաբաժանումներից մեկում՝ 33-րդ հետևակային գնդում. նա հետևազորը համարում էր բոլոր զորատեսակներից առավել ռազմականը։

1914 թվականի օգոստոսի 12-ին, երբ վրա հասավ Առաջին համաշխարհային պատերազմը, լեյտենանտի կոչումով Շառլ դը Գոլը, որպես դասակի հրամանատար, մասնակցել է ռազմական գործողություններին Գեներալ Լանրեզակի հյուսիս-արևելքում տեղակայված 5-րդ բանակի կազմում։

Վիրավորումներ խմբագրել

Աշխարհամարտի ընթացքում վիրավորվել է երեք անգամ։

Առաջին անգամ վիրավորվել է օգոստոսի 15-ին, Դինանում և ծնկի վնասվածքի բուժումից հետո՝ հոկտեմբերին շարք է վերադարձել[22][23]։ Դը Գոլը ճանաչում է ստացել այն բանի համար, որ բազմաթիվ անգամներ սողոսկելով հակառակորդի կողմը և լսելով խրամատների խոսակցությունները, շատ արժեքավոր տեղեկություններ է բերել և 1915 թվականի հունվարի 18-ին արժանացել է Ֆրանսիայի Ռազմական Խաչ շքանշանի, իսկ փետրվարի 10-ին առաջադրվել փորձաշրջանով կապիտանի կոչում ստանալուն[21]։

Երկրորդ անգամ վիրավորվել է 1915 թվականի մարտի 10-ին Մենիլ լե Յուրլուի ճակատամարտում՝ ձեռքի վնասվածքով, որը նախապես ոչ բարդ վնասվածք էր, սակայն բորբոքվել է և չորս ամիս շարունակ նա չի կարողացել վերադառնալ ծառայության[Ն 2][23]։ 33-րդ գունդ վերադարձել է կապիտանի կոչում ստացած և որպես 10-րդ վաշտի հրամանատար, իսկ դեկտեմբերին նա դարձել է զորագնդի ադյուտանտ[22]։

Երրորդ անգամ վիրավորվել է 1916 թվականի մարտի 2-ին Վերդենի ճակատամարտում՝ ազդրի շրջանում սվինի հարվածից և մարտի դաշտում թունավոր գազից անգիտակից ընկած է մնացել։ Նրան համարել են զոհված, շնորհել են հետմահու հերոսի կոչում։ Սակայն Շառլը ողջ է մնացել և անգիտակից վիճակում գերի է ընկել գերմանացիներին։ Նրան բուժել են Մայնի հոսպիտալում և պահել տարբեր ամրոցներում մինչև 1918 թվականի Կոմպիենի զինադադարը[21]։

Ռազմագերի խմբագրել

Դե Գոլը 32 ամիս անցկացրել է ռազմագերիների համար նախատեսված գերմանական զինվորական ճամբարում, որտեղ բավարար բուժում է ստացել[24]։

Գերության ընթացքում դե Գոլը գերմանական թերթեր էր կարդում[Ն 3] և այլ բանտարկյալների հետ զրույցներ էր վարում հակամարտության նկատմամբ իր տեսակետի մասին։ Նրա հայրենասիրական խանդավառության ու հաղթանակի հանդեպ վստահության համար նա վաստակել է մեկ այլ մականուն՝ Կոննետաբլ[Ն 4][25]։

Անազատության մեջ գերմանական հեղինակներին ընթերցելով` Գերմանիայի մասին ավելի շատ տեղեկացված է դարձել, ինչը հետագայում նրան շատ է օգնել զինվորական հրամանատարության մեջ։ Հենց այդ ժամանակ էլ Դը Գոլն սկսել է գրել իր առաջին գիրքը` «Երկպառակություն թշնամու ճամբարում» («Discorde chez l'ennemi»), որում վերլուծել է գերմանական ուժերի ներքին խնդիրները և տարաձայնությունները[26] (գիրքը հրատարակվել է 1924 թվականին[27][28]): Ռազմագերության ընթացքում Դը Գոլը շփվել է Կարմիր բանակի ապագա մարշալ Միխայիլ Տուխաչևսկու հետ, որի սրընթաց և մեքենաներով հագեցած բանակի մասին ռազմական տեսությունները շատ նման էին իր տեսակետներին[29][30]։

Դե Գոլը, չհաշտվելով գերության հետ, հինգ անգամ փախուստի փորձ է կատարել, սակայն ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել։ Նրան տեղափոխել են առավել խիստ ռեժիմի հաստատություն և պատժել երկարաժամկետ միայնակ ազատազրկմամբ և արտոնություններից զրկելով, ինչպես օրինակ՝ թերթերից և ծխախոտից։ Նա փորձել է փախչել լվացքատների զամբյուղի մեջ թաքնվելով, թունել փորելով, պատի մեջ փոս փորելով և նույնիսկ բուժքույր ձևանալով՝ իր պահակներին խաբելու համար։ Ծնողներին ուղղված նամակում նա շարունակ գրել է իր վրդովմունքի մասին, որ պատերազմը շարունակվում է առանց իրեն, և իրավիճակը «ամոթալի դժբախտություն» անվանելով, համեմատել այն «կոտոշներ ունենալու» (դավաճանված լինել իմաստով) հետ։ Երբ պատերազմն ավարտին էր մոտենում, նա դեպրեսիայի մեջ է ընկել, քանի որ որևէ դեր չէր ունեցել հաղթանակում։ Բայց չնայած իր ջանքերին, նա գերության մեջ մնացել է մինչև Կոմպիենի զինադադարը։ 1918 թվականի դեկտեմբերի 1-ին, երեք շաբաթ անց նա վերադարձել է Դորդոնում գտնվող իր հայրական տուն, որպեսզի կրկին լինի իր երեք եղբայրների հետ, ովքեր ծառայել էին բանակում և վերապրել պատերազմը։

Երկու պատերազմների միջև խմբագրել

Լեհաստանում խմբագրել

 
Շառլ դը Գոլի հուշարձանը Վարշավայում, Երուսաղեմյան ծառուղիներ փողոցի վրա

Շատերի նման ազատություն ստանալով միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից (1918 թվականի նոյեմբերի 11-ին կնքված զինադադարից) հետո, կոմունիստական Ռուսաստանի հետ պատերազմի տարիներին (1919-1921) Լեհաստանում է եղել, որտեղ ծառայել է ֆրանսիական ռազմական առաքելությանը (կրկին ձևավորվող լեհական բանակի կազմակերպմանը)՝ հետևակային մարտավարության տեսություն դասավանդելով նախկին կայսերական գվարդիայի ուսումնարանում՝ Ռեմբերտուֆի ռազմական դպրոցում[21]։ 1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցել է լեհ-ռուսական այդ պատերազմին (այդ հակամարտության ռուսական կողմը, ճակատագրի հեգնանքով, ղեկավարում էր Տուխաչևսկին)։ Լեհական բանակում մշտական պաշտոնից հրաժարվելով՝ 1921 թվականի գարնանը վերադարձել է հայրենիք, որտեղ ամուսնացել է Իվոնա դը Գոլի հետ[24]։

Ֆրանսիայում որպես ռազմական տեսաբան խմբագրել

Հայրենիքում նա դասախոսություններ է կարդացել նախ Սեն Սիրի դպրոցում, ապա՝ 1922 թվականին, Բարձրագույն ռազմական դպրոցում։ 1930-ական թվականներին փոխգնդապետ, ապա գնդապետ դը Գոլը Ֆրանսիայում հռչակվել է ռազմական գործի տեսաբան՝ հեղինակելով «Հանուն արհեստավարժ բանակի», «Թրի սայրին», «Ֆրանսիան ու իր բանակը» և այլ նմանատիպ գրքեր։

Դը Գոլն իր մենագրություններում, մասնավորապես, տեսականորեն հիմնավորում էր տեխնիկապես հագեցածվածության և հատկապես տանկային զորամիավորումների զարգացման անչափ կարևորությունը՝ ապագա պատերազմում տանկային բանակը հիմանական զենք համարելով։ Այդ առումով նրա մենագրությունները նմանեցվում են Գերմանիայի առաջատար ռազմական տեսաբան Հայնց Գուդերյանի[31] աշխատություններին։ Սակայն դը Գոլի առաջարկությունները Ֆրանսիայի հրամանատարության և քաղաքական շրջանակների կողմից բավարար ըմբռնում չի գտել։ 1935 թվականին ապագա վարչապետ Պոլ Ռեյնոն ըստ գնդապետ Շառլ դը Գոլի պլանների Ազգային ժողովին է ներկայացրել բանակի բարեփոխումների մասին օրինագիծ, որը մերժվել է որպես «անօգուտ, անցանկալի և տրամաբանությանը և պատմությանը հակասող» նախագիծ[32]։

1932-1936 թվականներին Շառլ դը Գոլը Ֆրանսիայի Պաշտպանության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելուց անմիջապես առաջ նա նշանակվել է տանկային գնդի հրամանատար (1937-1939)[21]։

Երկրորդ աշխարհամարտ և Ֆրանսիայի օկուպացիա խմբագրել

Պատերազմի սկիզբ խմբագրել

Հենվելով Առաջին համաշխարհային պատերազմի «դիրքային» ռազմավարական և տակտիկական դասերի վրա՝ մարշալ Պետենն ու նրա կողմնակիցները շեշտադրումն անում էին պաշտպանության գծի (տխրահռչակ Մաժինոյի գիծ) ամրացման վրա։ Սակայն դը Գոլը պնդում էր, որ պետք է ձևավորել ռազմավարական ստորաբաժանումներ՝ ապացուցելով տեխնիկայի զարգացման առկա պայմաններում պաշտպանական ամրությունների անիմաստությունը և հաշվի առնելով, որ ֆրանսիական սահմանները հիմնականում բաց հարթավայրերում են։ Արդյունքում, Պետենի և դը Գոլի միջև առաջացած հակասությունը փչացրել է նրանց միջև հարաբերությունները։ Սակայն Երկրորդ համաշխարհայինի առաջին իսկ օրերից Շառլ դը Գոլի իրավացիությունը հաստատվել է[30]։

Պատերազմի սկզբում դը Գոլը գնդապետ էր։ Պատերազմի նախօրյակին նա նշանակվել է Սաարի տանկային բանակի հրամատարրտ (1939 թվականի օգոստոսի 31)։ Դա ֆրանսիական բանակի միակ տանկային գունդն էր՝ հնացած տանկերով։ Այնուամենանիվ, սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, իսկ Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային, դը Գոլի անհավանական ջանքերի գնով հաջողվել է կասեցնել ֆաշիստների հարձակումը հյուսիսից և նույնիսկ որոշ չափով հետ մղել։ Դրանից անմիջապես հետո Շառլին տվել են բրիգադի գեներալի կոչում։ Չնայած տանկային գնդի հաջողությանը, ռազմական գործողությունների ընդհանուր ընթացքի վրա էական ազդեցություն չի գործել. մի քանի օրում Գերմանիան գրավել է ֆրանսիական հողերի մեծ մասը։ Այդ առիթով Գոլը գրել է. «Ինձ բաժին էր ընկել դերակատարում ունենալ մի սարսափելի միստիֆիկացիայում... Մի քանի տասնյակ թեթև տանկերը, որոնց հրամանատարն եմ ես, ընդամենը փոշի են։ Մենք կպարտվենք պատերազմն ամենախղճուկ ձևով, եթե չգործենք»[32]։

1940 թվականին դը Գոլը գրել է «Մեքենայացված զորք երևույթը» հոդվածը, որում կարևորել է ցամաքային տարատեսակ ուժերի, առաջին հերթին տանկերի, և ՌՕՈՒ փոխգործակցության նշանակությունը[33]։

 
Շառլ դը Գոլը Լոնդոնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

1940 թվականի մայիսի 14-ին դը Գոլին հանձնվել է ձևավորվող 4-րդ տանկային դիվիզիայի հրամանատարությունը (սկզբում 5000 զինվոր և 85 տանկ)։ Հունիսի 1-ից նա ժամանակավորապես ստանձնել է բրիգադի գեներալի պաշտոնը[Ն 5][34]։

  Ֆրանսիացիներն ասում են. «Շառլ դը Գոլն ընդմիշտ կմնա մեր պատմության մեջ որպես սրբություն։ Նա առաջինն էր, ով սուրը հանեց»։  

1940 թվականի հունիսի 6-ին վարչապետ Պոլ Ռեյնոն դը Գոլին նշանակել է պաշտպանության նախարարի տեղակալ։ Նա պատերազմը շարունակելու համար կենտրոնացրել է իր բոլոր ուժերը, սակայն ապարդյուն։ Ի պաշտոնե, դը Գոլը չի համաձայնվել Գերմանիայի հետ հաշտություն կնքելուն, որին հակված էր Ֆրանսիայի ռազմական կառավարությունը՝ ի դեմս նախարար Ֆիլիպ Պետենի։ Հունիսի 14-ին դը Գոլը մեկնել է Լոնդոն ֆրանսիական կառավարությանը Աֆրիկա էվակուացնելու նպատակով նավեր տրամադրելու համար։

Ընդ որում, նա Անգլիայի վարչապետ Ուիսթոն Չերչիլին ապացուցում էր, որ «որևէ դրամատիկ քայլ է հարկավոր Ռեյնոյին օժանդակելու համար, որը պետք է խրախուսեր կառավարությանը՝ շարունակել պատերազմը»[35]։ Սակայն Պոլ Ռեյնոն այդ օրը հրաժարական է տվել և կառավարության գլուխ է անցել Պետենը, ով Գերմանիայի հետ անմիջապես սկսել է հաշտության բանակցություններ վարել։ 1940 թվականի հունիսի 17-ին դը Գոլը Բորդոյից, որտեղ էվակուացվել էր կառավարությունը, մեկնել է Լոնդոն՝ չցանկանալով մասնակցել վարչապետ Պետենի՝ Գերմանիայի հետ սկսած հաշտության ստորացուցիչ բանակցություններին։ Դը Գոլի քայլը որակվել է դասալքություն և Ֆրանսիական բանակի ռազմական տրիբունալը մահապատժի ենթարկելու դատապավճիռ է ընդունել։ Այդ առիթով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ասել է, որ «այդ ինքնաթիռով Գոլն իր հետ տարավ նաև Ֆրանսիայի պատիվը»[35]։

 
Հունիսի 18-ին Շառլ դը Գոլի ելույթի տեքստով հուշատախտակ, Վիեն
Ֆրանսիայի ժողովրդին ուղղված Դը Գոլի այս ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2005 թվականին ընդգրկել է Աշխարհի հիշողություն փաստագրական ժառանգության ցուցակագրում

Ազատ Ֆրանսիա շարժման հիմնադիր խմբագրել

Լոնդոնում՝ օգտվելով Չերչիլի աջակցությունից[35], հաշված օրերի ընթացքում դը Գոլը ստեղծել է «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը և պահանջել, որ բրիտանական իշխանությունները նրան ռադիոեթեր տրամադրեն, որով իր ուղերձը կհեռարձակվեր նացիստների կողմից բռնագրավված հողերում, ինչպես նաև Վիշիի ռեժիմի տարածքում։ Երկար տարիներ շարունակ, հազարավոր իր հայրենակիցների, Դիմադրության շարժման մասնակիցների համար նրա ձայնը, ազատության ձայնը, որն առաջին անգամ հնչել է 1940 թվականի հունիսի 18-ին, և օրը երկու անգամ հինգ րոպեով հեռարձակվել BBC-ով, մնում էր ապագա հաղթանակի միակ հույսը[9]։

Ուղերձ բոլոր ֆրանսիացիներին խմբագրել

Հունիսի 18-ին ռադիոյով սփռվել է դը Գոլի նշանավոր ելույթը։ Նա առաջին ուղերձը սկսել է ֆրանսիական թագավորներին հատուկ ձևով. «Մենք, գեներալ դե Գոլը, դիմում ենք Ֆրանսիային»։ Դը Գոլը ժողովրդին դիմել է զավթիչների դեմ համընդհանուր Դիմադրության շարժում սկսելու կոչով[8][9]։

Շուտով թռուցիկներ են տարածվել, որում գեներալը դիմում էր «բոլոր ֆրանսիացիներին» (A tous les Français).

  Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում։ Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային է։ Կգա այն օրը, երբ Ֆրանսիան կվերադարձնի իր ազատությունն ու մեծությունը։ Ահա թե ինչու ես դիմում եմ բոլոր ֆրանսիացիներին՝ միավորվելու ինձ հետ՝ հանուն գործելու, հանուն ինքնազոհաբերման և հույսի։
- Գեներալ Դը Գոլ, 1940 թվական
 

«Ազատ Ֆրանսիայի» բանագնացներն այցելել են ֆրանսիական բոլոր ազատ գաղութները և ժամանակակից «Երրորդ աշխարհի» երկրները, ձգտելով Շառլ դը Գոլի «ազատ ֆրանսիացիների» առաջնորդ ճանաչմանը։ Գեներալը նաև իր ունեցած ոչ մեծ միջոցներն է տրամադրել Դիմադրության շարժմանը։

Գաղութների վերահսկողություն խմբագրել

 
«Ազատ Ֆրանսիայի» դրոշը Դիմադրության շարժման գոլականների խորհրդանիշ լոթարինգյան խաչով (1940-1944)

Ռազմական առումով, գլխավոր խնդիրն էր ներգրավել «Ֆրանսիական կայսրության» Աֆրիկայի, Հնդկաչինի և Օվկիանիայի գաղութային լայնարձակ տարածքների ֆրանսիացի հայրենասերներին։ Դակարը գրավելու անհաջող փորձից հետո դը Գոլը Բրազավիլում (Կոնգոյի Հանրապետություն) տեղծել է Կայսրության պաշտպանության խորհուրդ։ Հիմնադրման մասին մանիֆեստը սկսվում է հոգնակիով. «Մենք, գեներալ դը Գոլը (nous général de Gaulle), ազատ ֆրանսիացիների ղեկավարը, որոշում են» և այլն։

Խորհրդի կազմում ընդգրկվել են ֆրանսիական գաղութների հակաֆաշիստական տրամադրված նահանգապետերը՝ գեներալ Կատրուն, Էբուեն, գնդապետ Լեկլերկը։ Այդ պահից սկսած դը Գոլն ընդգծել է իր գլխավորած շարժման ազգային և պատմական արմատները։ Նա ստեղծել է Ազատագրման շքանշան, որպես հիմնական նշան ընտրելով հնագույն՝ ֆեոդալիզմի ժամանակներից ֆրանսիացիների խորհրդանիշ լոթարինգյան խաչը՝ երկու գծով։

Միևնույն ժամանակ շեշտդրում է արել Ֆրանսիական Հանրապետության սահմանադրական ավանդույթների պահպանման վրա։ Այսպես օրինակ, «Մարտնչող Ֆրանսիա» քաղաքական ռեժիմի իրավահիմնադիր փաստաթղթում («Օրգանական հռչակագիր»), որը ժողովրդին ներկայացվել է Բրազավիլում, որպես Վիշիի վարչակարգի անօրինական լինելու ապացույց վկայակոչվում է այն փաստը, որ նա իր «քվազիսահմանադրական ակտերից նույնիսկ դուրս է հանել հենց «հանրապետություն» բառը, այսպես կոչված «ֆրանսիական պետության» ղեկավարին այնպիսի անսահման իշխանություն տրամադրելով, որը նման է սահմանափակումներ չունեցող միապետի իշխանությանը»[36]։

Դիմադրության զարգացում խմբագրել

 
Թռուցիկ. Դը Գոլի կոչը «Բոլոր ֆրանսիացիներին» (A tous les Français), որը Ֆրանսիայում տարածում էին Դիմադրության շարժման ընդհատակյա անդամները, 1940 թվական

Դը Գոլը համախմբել է Ազատ Ֆրանսիայի ուժերը, որի արդյունքում դաշնակիցները սկսել են ավելի ու ավելի աջակցել և ճանաչել դը Գոլի ջանքերը։ Լոնդոնում 1941 թվականի սեպտեմբերին դը Գոլը ստեղծել է «Ազատ Ֆրանսիայի ազգային խորհուրդ»՝ նախագահելով այն։ Դա դիմադրության ուժերի համընդհանուր կոալիցիա էր, սկսած պահպանողական կաթոլիկներից, մինչև կոմունիստներ։ 1942 թվականի սկզբին շարժումը, որն այլևս կոչվում էր «Մարտնչող Ֆրանսիա», արագորեն ձեռք է բերել իշխանություն և ազդեցություն։ Այն հաղթել է Վիշիի իշխանությանը Սիրիայում և Լիբանանում՝ ընդարձակելով իր սահմանները։

ԽՍՀՄ-ի հետ համագործակցություն խմբագրել

Ֆրանսիական կոմունիստների հետ աշխատելը նուրբ խնդիր էր, քանի որ նրանք Մոսկվայի հսկողության ներքո էին գտնվում էին, և ԽՍՀՄ-ը 1940-1941 թվականներից բարեկամական հարբերություններ էր սկսել Գերմանիայի հետ՝ Մոլոտով-Ռիբբենտրոպի պայմանագրի արդյունքում։ Դը Գոլը Մոսկվայի հետ, այնուամենայնիվ, բարեկամական քաղաքականություն է վարել, սակայն Ստալինը քիչ հետաքրքրություն է ցուցաբերել։ «Ազատ Ֆրանսիա» շարժմանը նրանք միացել են միայն Գերմանիայի` Ռուսաստան ներխուժումից հետո։

«Ազատ Ֆրանսիայի» մեծագույն հաջողությունն էր 1941 թվականի հունիսի 22-ից հետո ԽՍՀՄ հետ անմիջական կապերի հաստատումը, երբ խորհրդային ղեկավարությունն առանց տատանվելու որոշում է ընդունել Ա. Ե. Բոգոմոլովին՝ Վիշիի վարչակարգի ժամանակ իր լիազոր ներկայացուցչին, Լոնդոն տեղափոխել։ 1942 թվականի մարտին ֆրանսիական ազգային ազատագրական կոմիտեն դիմել է ԽՍՀՄ իշխանություններին՝ առաջարկելով օդաչուներ և ավիացիայի մեխանիկներ ուղարկել խորհրդա-գերմանական սահման՝ Արևելյան ճակատում մարտական գործողություններին մասնակցելու համար[37]։ Ստալինը հաստատել է նախգիծը` ակնկալելով, որ դը Գոլը հանդես կգա Արևմտյան Եվրոպայում երկրորդ ճակատը բացելու օգտին[38]։

1942 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրվել է խորդային-ֆրանսիական համաձայնագիր՝ ԽՍՀՄ տարածքում ֆրանսիական օդային զորամիավորման ձևավորման մասին, որը կոչվեց «Նորմանդիա»։ Այսպես ստեղծվեց ֆրանսիական օդային կործանիչների էսկադրիլիան։ Այն հետագայում վերածվեց «Նորմանդիա-Նեման» գնդի[39], որը 1943-1945 թվականներին խորհրդային-գերմանական ճակատում պայքարել է առանցքային երկրների զորքերի դեմ։ Դա Արևմուտքի միակ դաշնակից կազմավորումն էր, որը պայքարել է մինչև արևելքում պատերազմի ավարտը[40]։

1941-1942 թվականների ընթացքում օկուպացված Ֆրանսիայում աճել էր պարտիզանական կազմակերպությունների ցանցը նույնպես։ 1941 թվականի հոկտեմբերից, գերմանացիների կողմից պատանդների առաջին զանգվածային գնդակահարություններից հետո դը Գոլը բոլոր ֆրանսիացիներին կոչ է արել ընդհատակյա գործադուլ հայտարարել և զանգվածային անհնազանդություն ցուցաբերել։

Մեծ տերությունների առաջնորդների հետ հարաբերություններ խմբագրել

 
Կասաբլանկայի կոնֆերանս, 1943 թվականի հունվարի 24
Ձախից աջ՝ Ժիռո, Ռուզվելտ, դը Գոլ, Չերչիլ

Դաշնակիցների առաջնորդների հետ շփումներում դը Գոլը հենց սկզբից հավասարը հավասարի դիրքերից է հանդես եկել։ Իր համառությամբ նա հաճախ հունից հանել է Չերչիլին և Ռուզվելտին։

Մեծ Բրիտանիայի վարչապետը` ապաստանելով դը Գոլին, առաջին հերթին ակնկալում էր մանիպուլյացիայի ենթարկել ֆրանսիական ներքին դիմադրությունը և ազատ գաղութները, սակայն, նա չարաչար սխալվում էր։ Երբ նրանց տեսակետները համընկնում էին, ամեն ինչ լավ էր ընթանում, բայց անհամաձայնությունները կարող էին Անգլիայից արտաքսվելու պատճառ դառնալ։

Չերչիլը Ռուզվելտին գրած նամակներում դը Գոլին անվանել է մեծամիտ ֆրանսիացի, ով իրեն «Ֆրանսիայի ազատագրող է երևակայում»։ Ռուզվելտը Չերչիլին առաջարկում էր «կամակոր հարսիկին» աքսորել «Մադագասկար՝ որպես նահանգապետ»։ Սակայն Ռուզվելտի խորամանկ քայլերը, որոնցով գեներալ դը Գոլի դեմ էր տրամադրում Չերչիլին, բախվել են անգլիական կաբինետի ամուր դիրքորոշմանը։ Նախարարներն իրենց վարչապետին մեղադրել են. «Ռիսկի դիմելով, ցանկացած տեսանկյունից, ամենևին չարդարացված միջամտություն թույլ տալով ֆրանսիացիների ներքին գործերին, մենք կարող ենք մեղադրվել այդ երկիրը անգլո-ամերիկյան պռոտեկտորատ վերածելու ձգտման մեջ»[30]։

Վիշիի իշխանությանը հակակշիռ ստեղծելու ձգտումը Չերչիլին հանգեցրել է ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական որոշում կայացնելուն. դը Գոլի ճանաչումը «բոլոր ազատ ֆրանսիացիների ղեկավար» (1940 հունիսի 28) և միջազգային ասպարեզում դը Գոլի դիրքերի ամրապնդմանն օգնելուն։ 1941 թվականի սեպտեմբերի 29-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես ճանաչել է «Ազատ Ֆրանսիան» և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Լոնդոնում ԽՍՀՄ դեսպանատան միջոցով[41]։

Կոնֆլիկտ դաշնակիցների հետ խմբագրել

 
«Մարտնչող Ֆրանսիա» շարժման առաջնորդներ Գեներալ Անրի Ժիռոն և Շառլ դը Գոլը Կասաբլանկայի կոնֆերանսում (1943 թվականի հունվարի 14-24)
Հետին պլանում նստած են՝ Ռուզվելտը և Չերչիլը

«Միապետի» գործողությունները Արևմուտքում գրգռվածություն են առաջացրել։ Ռուզվելտի ապարատում բացահայտ խոսվում էր «այսպես կոչված ազատ ֆրանսիացիների» մասին, ովքեր «թունավոր քարոզչություն են սերմանում» և խոչընդոտում են Առանցքի ուժերի դեմ պատերազմը վարելուն[32]177։

Ռուզվելտը դիմել է Չերչիլին, որ ռազմավարական մանրամասներ չտրամադրի դե Գոլին, քանի դեռ վստահ չէ, որ վերջիս այդ տեղեկությունների գաղտնիությունը կպահպանի։ Ֆրանսիական կոդերը համարվում էին թույլ, վտանգավոր, քանի որ «Ազատ ֆրանսիան» հրաժարվում էր օգտագործել բրիտանական կամ ամերիկյան ծածկագրերը[42]։ Դե Գոլը հրաժարվել էր կոդավորված տեղեկատվությունը բրիտանացիների հետ կիսել, որոնք ստիպված էին գաղտնի կոտրել դրանք ֆրանսերեն հաղորդագրությունները կարդալու համար[43]։

1942 թվականի նոյեմբերի 8-ին ամերիկյան զորքերը վայրէջք են կատարել Ալժիրում և Մարոկկոյում և բանակցություններ սկսել Վիշիին աջակցող տեղի ֆրանսիացի հրամանատարների հետ[44]։ Դը Գոլը փորձել է համոզել Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների առաջնորդներին, որ Ալժիրի վիշիականների հետ համագործակցությունը կվերացնի դաշնակիցների բարոյական աջակցությունը Ֆրանսիայում։ «Միացյալ Նահանգները, - ասել է դե Գոլը, - մեծ գործերի մեջ մտցնում են տարրական զգացմունքներ և բարդ քաղաքականություն»[32]203։

Չերչիլը կորցնելով իր համբերությունը, Գոլին ասել է, որ ստեղծված իրավիճակում Բրիտանիան լինելու է Միացյալ Նահանգների դաշնակիցը, և եթե ստիպված լինեն ընտրել Ֆրանսիայի և ԱՄՆ միջև, Մեծ Բրիտանիան կընտրի վերջինիս։ Դե Գոլը պատասխանել է, որ հասկացել է, որ միշտ այդպես է լինելու։ Հաջորդ օրը Դե Գոլը չի կարողացել ֆրանսիացիներին դիմել, որպես Ֆրանսիայի լեգիտիմ ժամանակավոր կառավարիչ։ Նա ֆրանսիացիներին հորդորել է մինչև ընտրությունները ենթարկվել դաշնակիցների ռազմական իշխանություններին և շարունակելով, Չերչիլին անվանել է «գանգստեր»։ Չերչիլը դե Գոլին մեղադրել է դավաճանության մեջ պատերազմի այդ թեժ պահին և պահանջել, որ անհրաժեշտության դեպքում նրան վերադարձնեն Ալժիր «շղթաներով»[42]։

 
Շառլ դը Գոլը Թունիսում 1943 թվականին

Ալժիրի ղեկավար Ֆրանսուա Դառլանը, որն այդ ժամանակ արդեն անցել էր դաշնակիցների կողմը, 1942 թվականի դեկտեմբերի 24-ին սպանվել է[45]։ Դաշնակիցների կողմից Ալժիրի «քաղաքացիական և ռազմական գլխավոր հրամանատար» է նշանակվել բանակի գեներալ Անրի Ժիռոն։ 1943 թվականի հունվարին Կասաբլանկայում դը Գոլին հայտնի է դարձել, որ դաշնակիցները պլանավորում են «Մարտնչող Ֆրանսիայի» ղեկավարությունը Ժիռոյի գլխավորությամբ կոմիտե դարձնել, որի կազմի շատ անդամներ Պետենի կառավարության կողմնակիցներն էին լինելու։ Կասաբլանկայում դը Գոլն այդ պլանին լիովին դեմ է հանդես եկել։ Նա պահանջել է երկրի ազգային շահերի անվերապահ պահպանում (այն իմաստով ինչպես հասկանում էին «Մարտնչող Ֆրանսիայում»)։ Դա հանգեցրել է նրան, որ «Մարտնչող Ֆրանսիան» պառակտվի երկու թևի.

  1. ազգայնական՝ դը Գոլի գլխավորությամբ (աջակցում էր Մեծ Բրիտանիայի կառավարությունը հանձինս Չերչիլի)
  2. ամերիկամետ՝ Անրի Ժիռոյի գլխավորությամբ։

1943 թվականի մայիսի 27-ին Փարիզում Դիմադրության ազգային խորհուրդը (ԴԱԽ) հիմնադիր համագումարի գաղտնի նիստում (դը Գոլի հովանու ներքո) իր վրա է վերցրել գրավյալ երկրում ներքին պայքարը կազմակերպելու բազմաթիվ պարտականություններ։ Դը Գոլի դիրքերն ավելի ու ավելի են ամրապնդվել, և Ժիռոն ստիպված էր փոխզիջման գնալ. ԴԱԽ-ի բացմանը գրեթե համաժամանակ նա գեներալին հրավիրել է Ալժիրի իշխանության մեջ մտնել։ Դը Գոլը պահանջել է, որ Ժիռոն (զորքերի հրամանատարը) անմիջապես ենթարկվի քաղաքացիական իշխանությանը։ Իրավիճակի շիկացումն` ի վերջո, հանգեցրել է 1943 թվականի հունիսի 3-ին Ֆրանսիայի ազգային ազատագրական կոմիտեի ձևավորմանը, որը հավասարապես ղեկավարում էին գեներալներ դը Գոլը և Ժիռոն[12]։ Այնուամենայնիվ, նրա մեծամասնությունը գոլականներն էին, իսկ նրա հակառակորդի մի քանի կողմնակիցներ (ներառյալ Հինգերորդ հանրապետության ապագա վարչապետ Քուվ դը Մուրվիլը) անցել էին դը Գոլի կողմը։ 1943 թվականի նոյեմբերին Ժիռոն հեռացվել է կոմիտեից։ Այդպիսով ֆրանսիական ուժերը միավորվել են[46]։

1944 թվականի հունիսի 4-ին Չերչիլը դը Գոլին կանչել է Լոնդոն։ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է դաշնակից զորքերը Նորմանդիա իջեցնելու մասին և միևնույն ժամանակ, Ռուզվելտի գծի աջակցության՝ ԱՄՆ կամքի լիակատար թելադրանքի մասին։ Այդպիսով, Դը Գոլին հասկացրել են, որ իր ծառայությունների կարիքը չունեն։ Գեներալ Էյզենհաուերի գրած դիմումի նախագծում ֆրանսիացիներին հանձնարարվել է հետևել դաշնակից հրամանատարության բոլոր հրահանգներին «մինչև օրինական իշխանությունների ընտրությունը»։ Այսինքն, Դե Գոլի կոմիտեի հետ հաշվի չէին նստում Վաշինգտոնում[42][47]։ Դը Գոլի կտրուկ բողոքից ստիպված Չերչիլիը թույլ է տվել, որ նա ռադիոյով դիմի ֆրանսիացիներին դիմի առանձին (Էյզենհաուերի տեքստից անջատ)։ Իր ուղերձում, գեներալը հայտարարել է «Մարտնչող Ֆրանսիայի» կողմից ստեղծված կառավարության լեգիտիմության մասին և, որ վճռականապես դեմ է ամերիկյան հրամանատարությանը ենթարկվելու ծրագրերին։

 
Ուինսթոն Չերչիլը և Շառլ դը Գոլը Մարաքեշում, 1944 թվականի հունվար

Դե Գոլի և Չերչիլի միջև հարաբերությունները պատերազմական ժամանակահատվածում բարդ էին։ Դե Գոլը հարգանք ու հիացմունք է ցուցաբերել Չերչիլի հանդեպ, և նույնիսկ նրանց միջև որոշակի թեթև հումորային դեպքերի մասին հիշատակումներ կան, ինչպիսիք են Ֆրանսիայի Ազատագրության կոմիտեում Մեծ Բրիտանիայի դեսպան Դաֆ Կուպերինը[48]։ Ամենածանր պահերին Չերչիլը աջակցել է Գոլին նրան անվանելով «L'homme du destin» (Ճակատագրի մարդ)[48][49]։

1943 թվականին Կասաբլանկայում Չերչիլը Դե Գոլիին անվանել է ֆրանսիական բանակի մարմնավորում, որն առանց նրա պարտված կլիներ, նշելով, որ «Դե Գոլը այդ բանակի ոգին է, հավանաբար, ռազմագերի ռասայի վերջին վերապրածը»։ Չերչիլն աջակցել է Դը Գոլին, քանի որ նա խոշորագույն ֆրանսիացի առաջնորդներից առաջիններից մեկն է եղել, որը մերժել է նացիստական Գերմանիայի իշխանությունը։ Չերչիլը 1944 թվականի օգոստոսին հայտարարել է.

  Երբեք չեմ մոռացել և երբեք չեմ կարող մոռանալ, որ նա [Դե Գոլը] առաջին ճանաչված ֆրանսիացին էր, ով բախվեց ընդհանուր թշնամուն, երբ թվում էր, թե եկել է իր երկրի և, հնարավոր է, մեր կործանման ժամանակը[48]։
-
 

Հաջորդ տարիների ընթացքում դե Գոլի և նրա ապագա քաղաքական գործընկերների կողմից երբեմն թշնամական, երբեմն էլ բարեկամական պատերազմական հարաբերությունները վերահաստատել են ֆրանսիացիների և բրիտանացիների միջև պատմական ազգային և գաղութային մրցակցությունը և շարունակական թշնամանքը[50], և հետպատերազմյան անգլո-ամերիկյան գործընկերության նկատմամբ Ֆրանսիայի խորը անվստահության հեռանկար են հանդիսացել։

Ֆրանսիայի ազատագրում խմբագրել

Գեներալ դը Գոլի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը, որը, ըստ էության, դարձավ Դիմադրության շարժման ղեկավար օղակը։ Դաշնակից երկրների կողմից դը Գոլը պաշտոնապես ճանաչվեց իբրև Ֆրանսիայի վտարանդի կառավարության ղեկավար։ 1943 թվականին նա դարձավ Ալժիրում կազմավորված Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեի նախագահը։

 
Շառլ դը Գոլն ազատագրված Շերբուրում:

1944 թվականի հունիսի 6-ին դաշնակից զորքերը հաջողությամբ վայրէջք կատարեցին Նորմանդիայում՝ բացելով երկրորդ ճակատը Եվրոպայում։ Դը Գոլը կարճ ժամանակ մնալով ֆրանսիական ազատագրված հողի վրա, մեկնեց Վաշինգտոն՝ բանակցելու ԱՄՆ նախագահ Ռուզվելտի հետ. թեման նույնն էր՝ «վերականգնել ինքնուրույնությունն ու հզորությունը Ֆրանսիայի» (գեներալի քաղաքական բառապաշարի առանցքային արտահայտությունը)[32]։

  Լսելով ԱՄՆ նախագահի խոսքը, ես վերջնականապես համոզվեցի, որ երկու պետությունների գործնական հարաբերություններում տրամաբանությունն ու զգացմունքները շատ փոքր դեր ունեն, համեմատած իրական ուժի հետ, որ այստեղ գնահատվում է այն, թե ով է կարողանում գրավել և գրավածը ձեռքում պահել, և եթե Ֆրանսիան, ցանկանում է զբաղեցնել իր երբեմնի դիրքերը, պետք է հույսը դնի միայն իր վրա։
- Մոլչանով, «Գեներալ դը Գոլ», էջ 239
 

Այն բանից հետո, երբ Դիմադրություն շարժման ապստամբները գնդապետ Ռոլ-Տանգի ղեկավարությամբ դեպի Փարիզ ճանապարհ բացեցին Չադի նահանգապետ գեներալ (1952 թվականից՝ Ֆրանսիայի մարշալ) Ֆիլիպ դը Հոթքլոքի տանկային զորամիավորման համար, դը Գոլը 1944 թվականի օգոստոսի 24 -ին մեծ շուքով մտավ ազատագրված մայրաքաղաք, որի փողոցներում բնակիչները, հոծ բազմությամբ, կազմակերպել էին մեծ ու խանդավառ ընդունելություն[32] (249)։

1944 թվականի ամռանը Ֆրանսիայի ազատագրումից հետո Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն վերակազմավորվեց Ֆրանսիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության, որի ղեկավար ընտրվեց դը Գոլը։

Հետպատերազմյան քաղաքական գործունեություն խմբագրել

1944 թվականի օգոստոսից Շառլ դը Գոլը Ֆրանսիայի Նախարարների Խորհուրդի նախագահն էր (ժամանակավոր կառավարության)։ Նրա կարճատև, մեկ ու կես տարվա գործունեությունն այդ պաշտոնում, նա հետագայում բնութագրել է որպես «փրկություն»։ Ֆրանսիան «փրկվել էր» անգլո-ամերիկյան դաշինքի պլաններից։ միության պլաններից. Գերմանիան մասամբ ռեմիլիտարիզացնել, Մեծ տերությունների շարքերից Ֆրանսիան բացառել։ Ֆրանսիայի ներկայացուցիչները բացակայում էին, ինչպես ՄԱԿ-ի ստեղծման կապակցությամբ Դումբարթո Օուքսում՝ Մեծ տերությունների կոնֆերանսի ժամանակ, այնպես էլ 1945 թվականի հունվարին Յալթայի կոնֆերանսում։ Յալթայի կոնֆերանսից առաջ դը Գոլը մեկնեց Մոսկվա՝ անգլո-ամերիկյան վտանգին ընդառաջ ԽՍՀՄ-ի հետ դաշինք կնքելու համար։ Գեներալն առաջին անգամ ԽՍՀՄ այցելեց 1944 թվականի դեկտեմբերի 2-ից 10-ը՝ Բաքուով Մոսկվա ժամանելով։

Այդ այցելության վերջին օրը Ստալինը և դը Գոլը Կրեմլում «դաշինքի և ռազմական օգնության մասին» պայմանագիր ստորագրեցին։ Այս ակտը նախ և առաջ, կարևորվում է այնքանով, որ Ֆրանսիան վերստին ստացավ մեծ տերության կողմից և ճանաչվեց որպես հաղթող պետություններից մեկը։ Ֆրանսիացի գեներալ Լաթր դը Տասսինին Դաշնակից տերությունների գեներալների հետ միասին 1945 թվականի մայիսի 8-ի գիշերից մայիսի 9-ին Կառլհորթսում ընդունեց գերմանական զինված ուժերի լիակատար կապիտուլյացիան[51]։ Գերմանիայում և Ավստրիայում Ֆրանսիայի համար հատկացվեցին օկուպացիոն գոտիներ։

Պատերազմից հետո պահպանվում էր կյանքի ցածր մակարդակը, աճում էր գործազրկությունը։ Դեռևս ամբողջությամբ որոշակի չէր երկրի քաղաքական կառուցվածքը։ Սահմանադիր ժողովի ընտրությունները (1945 թվականի սեպտեմբերի 21-ին) ոչ մի կուսակցությանը առավելություն չտվեցին (հարաբերական մեծամասնություն ստացան կոմունիստները, Մորիս Թորեզը դարձավ Մինիստրների Խորհրդի փոխնախագահ), Սահմանադրության նախագիծը բազմիցս վերանայվեց։ Ռազմական բյուջեի ավելացման շուրջ հերթական անհամաձայնություններից մեկից հետո՝ 1946 թվականի հունվարի 20-ին, դը Գոլը թողեց և հեռացավ իշխանության ղեկավարի պաշտոնից. նա առանձնացավ Վերին Մարնի Շամպայնի մի փոքր կալվածքում՝ Կոլոմբե լե Դեզ Էգլիսում (ֆր.՝ Colombey-les-Deux-Églises)։ Սակայն հեռանալու իրական պատճառը հանրապետության կառավարման ձևի մասին հակասությունն էր, որը սահմանադրության նախագիծը բազմիցս վերանայվելու պատճառ էր հանդիսացել։ Դը Գոլն ուժեղ նախագահական իշխանության կոմնակից էր, իսկ կոմունիսներն ու սոցիալստները, որոնք խորհրդարանում մեծամասնություն էին կազմում, հանդես էին գալիս իշխանությունը պառլամենտի կողմից վերահսկելու կողմնակից։ Բանակի խնդիրը դը Գոլի համբերության վերջին կաթիլը եղավ, քանի որ բանակը և նախագահական ուժեղ իշխանությունը անհրաժեշտ հիմքն էր ուժեղ Ֆրանսիայի։

1945 թվականի դեկտեմբերին գեներալն արդեն հասկացավ, որ այս հանրապետությունն այլևս իրենը չի լինելու և սկսեց հարմար առիթ փնտրել հրաժարական տալու համար, որպեսզի հետագայում ավելի լավ պայմաններով վերադառնա։ Իր դրությունը նա համեմատել է Նապոլեոնի արտաքսման հետ։ Սակայն ի տարբերություն իր երիտասարդության կուռք հանդիսացող Նապոլեոնի, դը Գոլը ֆրանսիական քաղաքականությանը կողքից նայելու հնարավորություն ուներ՝ իշխանության վերադառնալու հույսը չկորցնելով։

Չորրորդ հանրապետության ընդդիմադիր խմբագրել

 
Դը Գոլի նստավայրը Կոլոմբեում (Շամպայն-Արդեն), որը նա գնել է 1934 թվականին և որտեղ նա բնակվել է ինքնամեկուսացման տարիներին՝ 1946, 1953-1958 և 1969 թվականներին, որտեղ էլ 1970 թվականին մահացել է։ Այժմ թանգարան է, որի սեփականատերը նրա որդին է՝ ծովակալ Ֆիլիպ դը Գոլը

1947 թվականին դը Գոլը հիմնադրեց «Ֆրանսիացի ժողովրդի միավորում» կուսակցությունը (ֆր.՝ RPF)[52] և շարունակեց ակտիվ քաղաքական գործունեությունը մինչև 1953 թվականը։ Դը Գոլը պլանավորում էր կուսակցության շնորհիվ իշխանության վերադառնալ խորհրդարանական ճանապարհով։ RPF-ը աղմկոտ քարոզարշավ կազմակերպեց։ Կարգախոսները նույնն էին. ազգայնականություն (ամերիկյան ազդեցության դեմ պայքար), Դիմադրության շարժման ավանդույթների պահպանում (RPF խորհրդանիշը դարձավ Լոթարինգյան խաչ, որը Ֆրանսիայի ազատագրման տարիներին «Ազատագրման շքանշանն» էր զարդարում), Ազգային ժողովում կոմունիստական խմբակցության գերիշխանության դեմ։ Հաջողությունը, կարծես, ուղեկցվում էր դը Գոլին։ 1947 թվականի աշնանը RPF-ն հաղթանակ տարավ Տեղական ինքնակառավարման ընտրություններում։ 1951 թվականին Ազգային ժողովում գոլականները 118 տեղ ստացան։ Բայց հաղթանակը, որի մասին դը Գոլը երազում էր, հեռու է։ Այդ ընտրությունների RPF-ին բացարձակ մեծամասնություն չտվեցին, կոմունիստները նույնիսկ ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը, և որ ամենակարևորն է, որ դը Գոլի նախընտրական ռազմավարությունը վատ պտուղներ տվեց։ Անգլիացի հայտնի վերլուծաբան Ալեքսանդր Վերթը գրում է[32].

  Նա ի ծնե դեմագոգ չէր։ Միևնույն ժամանակ, 1947 թվականին տպավորություն ստեղծվեց, որ նա որոշել էր իրեն դեմագոգի նման պահել և ամեն տեսակ դեմագոգական հնարքների և խայծերի դիմել։ Դժվար էր այն մարդկանց համար, ովքեր անցյալում մեծապես տպավորված էին դե Գոլի արժանապատվությամբ։
- Ն. Ն. Մոլչանով, «Գեներալ դը Գոլ», 1980, էջեր 298-299
 

Իսկապես, գեներալը ընդհանուր առմամբ պատերազմ հայտարարեց Չորրորդ հանրապետության կարգերին, անընդհատ նշելով երկիրը կառավարելու իր իրավունքի մասին, պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը և միայն ինքը ազատագրում բերեց նրան, իր ելույթների մեծ մասը նվիրված էին կոմունիստներին խիստ քննադատության ենթարկելուն և այլն։ Դը Գոլին միացան մեծ թվով կարիերիստներ, մարդիկ, ովքեր Վիշիի ռեժիմի ժամանակ լավագույնս հանդես չէին եկել։ Ազգային ժողովի պատերի ներսում, նրանք միացան խորհրդարանական «առնետավազքին»՝ իրենց ձայները տալով ծայրահեղ աջերին։ Վերջապես, RPF-ը փլուզումվեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որից սկսվել էր նրա վերելքի պատմությունը։ 1953 թվականի մայիս 6-ին գեներալը ցրեց իր կուսակցությունը և հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից[52][53]։

Սկսվեց Դը Գոլի կյանքի ավելի փակ ժամանակահատվածը, այսպես կոչված, «անցում անապատի միջով»[54]։ Հինգ տարի նա մեկուսացավ Կոլոմբեում (ֆր.՝ Colombes), աշխատելով «Ռազմական հուշագրություններ» երեք հատորների վրա («Զորակոչ»[55], «Միասնություն»[56] և «Փրկություն»[57])։ Գեներալը ոչ միայն պարզաբանել է պատմություն դարձած իրադարձությունները, այլև ձգտել է փնտրել նրանց պատասխանը, թե ինչը նրան՝ ոչ մեկին հայտնի բրիգադի գեներալին, ազգի առաջնորդի դեր ստանձնելուն հանգեցրեց։ Միայն խորը համոզմունքը, որ «մեր երկիրը այլ երկրների առջև պետք է ձգտի մեծ նպատակներ և ոչ մի բանի առջև չխոնարհվի, այլապես այն կարող է հայտնվել մահացու վտանգի առաջ»[57]։

Վերադարձ իշխանության խմբագրել

1957-1958 թվականները Չորրորդ Հանրապետության խորը ճգնաժամի տարիներ էին։ Ալժիրի ձգձգվող պատերազմը, Նախարարների խորհուրդ ձևավորելու անհաջող փորձերը, տնտեսական ճգնաժամը։ Հետագայում դը Գոլը գրել է «Ռեժիմի շատ ղեկավարներ գիտակցում էին, որ խնդիրը հիմնարար լուծում էր պահանջում։ Բայց կտրուկ որոշումներ ընդունել, ինչն անհրաժեշտ էր այդ խնդիրը լուծելու համար, դրանց իրականացման ճանապարհին եղած բոլոր խոչնդոտները վերացնել... անկայուն իշխանության ուժերից վեր էր... Ռեժիմը սահմանափակվում էր նրանով, որ զինվորների, զենքի և փողերի օգնությամբ էր աջակցում Ալժիրի ողջ տարածքում և սահմանների երկայնքով տարվող պայքարին։ Նյութապես դա շատ թանկ էր, քանի որ այնտեղ անհրաժեշտ էր պահել զինված ուժեր, որոնց ընդհանուր թիվը կազմում էր 500 հազար մարդ։ Դա թանկ էր նաև արտաքին քաղաքականության տեսանկյունից, որովհետև ամբողջ աշխարհը դատապարտում էր անմխիթար դրաման։ Ինչ վերաբերում էր պետության հեղինակությանը, դա բառացիորեն կործանարար էր»[58]

Ակտիվացան, այսպես կոչված, «ուլտրա-աջ» ռազմական խմբերը, որոնք ուժեղ ճնշում էին գործադրում Ալժիրի ռազմական ղեկավարության վրա։ 1958 թվականի մայիսի 10-ին ալժիրցի չորս գեներալներ վերջնագրով դիմեցին նախագահ Ռենե Կոտիին՝ պահանջելով կանխարգելել Ալժիրի հանձնումը։ Մայիսի 13-ին «ուլտրա» զինված կազմավորումները գրավեցին Ալժիրի գաղութային վարչակազմի շենքը։ Գեներալները հեռագիր ուղարկեցին Փարիզ, Շառլ դե Գոլին դիմելով պահանջով, որ «խախտի իր լռությունը» և երկրի քաղաքացիներին դիմի՝ «հասարակական վստահության կառավարություն» ստեղծելու նպատակների մասին հայտնելով[32] (357)։

1958 թվականի մայիսի 15-ին լրատվական գործակալությունները տարածում են դը Գոլի ուղերձը.

...Արդեն 12 տարի է, ինչ Ֆրանսիան ջանում է լուծել խնդիրներ, որոնք կուսակցության ռեժիմի ուժերից վեր են, և գնում է կործանման։ Մի անգամ ծանր ժամանակահատվածում երկիրը վստահեց ինձ, որ ես նրան փրկության տանեմ։ Այսօր, երբ երկիրը նոր մարտահրավերների առջև է կանգնած, թող իմանա, որ ես պատրաստ եմ ստանձնել հանրապետության բոլոր լիազորությունները[32] (359)։

Այս ուղերձը, եթե հնչեր մեկ տարի առաջ՝ տնտեսական ճգնաժամի թեժ ժամանակ, այն կդիտվեր որպես պետական հեղաշրջման կոչ։ Այժմ, հեղաշրջման լուրջ վտանգի դիմաց կանգնած, դը Գոլի հետ հույսեր էին կապում և՜ կենտրոնամետ փֆլիմլինականները, և՜ չափավոր սոցիալիստ մոլլեականները, և, առաջին հերթին, Ալժիրի ապստամբները, որոնց նա ուղղակիորեն չի դատել։ Կշեռքի նժարը թեքվեց դը Գոլի կողմը, այն բանից հետո, երբ հեղաշրջում իրականացնողները մի քանի ժամում գրավեցին Կորսիկա կղզին։ Խոսակցություններ էին պտտվում Փարիզում պարաշյուտադեսանտային գնդի վայրէջքի մասին։ Այս պահին գեներալը վստահորեն դիմեց ապստամբներին, պահանջելով հնազանդվել իր հրամանին։ Մայիսի 27-ին Պիեռ Փֆլիմլինի «երևակայական կառավարությունը» հրաժարական տվեց։ Նախագահ Ռենե Կոտտին, դիմելով Ազգային ժողովին, պահանջեց վարչապետ ընտրել դը Գոլին և նրան արտահերթ լիազորություններ փոխանցել՝ կառավարություն ձևավորելու և Սահմանադրությունը վերանայելու համար։ Հունիսի 1-ին 329 ձայնով դը Գոլը հաստատվեց որպես Նախարարների խորհրդի նախագահ։

Դը Գոլի իշխանության գալու դեմ վճռականորեն ընդդիմացան ռադիկալները Մենդես Ֆրանսի գլխավորությամբ, ձախ սոցիալիստները (այդ թվում ապագա նախագահ Ֆրանսուա Միտտերանը) և կոմունիստները Թորեզի և Դյուկլոյի գլխավորությամբ։ Նրանք պնդում էին պետության ժողովրդավարական հիմքերի անխտիր պահպանման օգտին, որոնք շուտափույթ վերանայելու նպատակներ ուներ դը Գոլը։

Այսպիսով, որոշ ժամանակ հեռանալով քաղաքական ասպարեզից՝ 1959 թվականին դը Գոլը վերստին գլխավորեց կառավարությունը, ապա ընտրվեց Ֆրանսիայի նախագահ։ Նրա նախաձեռնությամբ կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնք սահմանափակում էին խորհրդարանի լիազորությունները՝ հօգուտ նախագահի։

Դը Գոլի վարած տնտեսական քաղաքականությունը ոչ միայն մեղմեց երկրում տիրող սոցիալական լարվածությունը, այլև բարձրացրեց դը Գոլի միջազգային հեղինակությունը։ Դրան նպաստում էին նաև արտաքին քաղաքականության ասպարեզում դը Գոլի հավասարակշռված և խելամիտ քայլերը։ Նրա ղեկավարությամբ Ֆրանսիան բարելավեց փոխհարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, դատապարտեց Ամերիկայի Միացյալ Նահանգների սկսած ռազմական գործողությունները Վիետնամում և երկիրը դուրս բերեց ՆԱՏՕ-ի կազմից։

Սահմանադրական բարեփոխումներ։ Հինգերորդ Հանրապետություն խմբագրել

 
Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը 1961 թվականին

Դը Գոլը սահմանադրության մասին իր գաղափարները շարադրել էր դեռևս հետպատերազմյան տարիներին։ Ըստ որի՝ գործադիր և օրենսդիր մարմինները պետք է առանձնացված լինեն և առավել մեծ լիազորություններով պետք է օժտված լինի նախագահը։

  Նա (նախագահը) նշանակելու իրավունք պետք է ունենա հատկապես նախարարներին և, առաջին հերթին, վարչապետին, ով ղեկավարում է քաղաքականությունը և կառավարության աշխատանքը[59]։  

Օգոստոսին դը Գոլը վարչապետին ներկայացրեց նոր Սահմանադրության նախագիծ, որն առ այսօր գործում է Ֆրանսիայում[60]։ Ըստ այդ նախագծի Խորհրդարանի լիազորությունները զգալիորեն սահմանափակվում էին։ Ազգային ժողովի առաջ կառավարության սկզբունքային պատասխանատվությունը պահպանվում էր. Ազգային ժողովը կարող է հայտարարել իշխանության հանդեպ անվստահության քվե, սակայն նախագահը վարչապետ նշանակելիս նրա թեկնածությունը չպետք է ներկայացնի խորհրդարանին նրա հավանությունը ստանալու համար։ Նախագահը, համաձայն 16 հոդվածի, երբ «Հանրապետության անկախությունը, նրա տարածքային ամբողջականությունը կամ միջազգային պարտավորությունների կատարումը լուրջ և անմիջական սպառնալիքի տակ են և պետական հիմնարկների պատշաճ գործունեությունը դադարել է» (թե այդ հասկացության տակ ինչ իմաստ կա, նշված չէ), կարող է ժամանակավորապես ստանձնել լիովին անսահմանափակ իշխանություն»։

Նախագահի ընտրության սկզբունքը նույնպես հիմնովին փոխվեց։ Այսուհետ, պետության ղեկավարը ընտրվում էր ոչ թե խորհրդարանում, այլ ընտրողների կոլեգիայով, որը բաղկացած էր 80 հազար ժողովրդի կողմից ընտրվածներից (սկսած 1962 թվականից՝ հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությունների ընդունիումից հետո ընտրվում էր ֆրանսիացի ժողովրդի ուղղակի և համաժողովրդական քվեարկությամբ[61][62]

1958 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով[63] ավարտվեց տասներկու տարի տևած IV Հանրապետության պատմությունը։ Ֆրանսիական ժողովուրդը ավելի քան 79%-ով աջակցեց սահմանադրությանը։ Դա ընդհանուր առմամբ գեներալին ուղղված վստահության ուղղակի քվե էր։ Եթե նախկինում ասվում էր, որ նրա բոլոր պահանջները, սկսած 1940 թվականից, թելադրված էին «ազատ ֆրանսիացիների ղեկավար» պաշտոնին «կոչված լինելու» սուբյեկտիվ պահանջով, ապա հանրաքվեի արդյունքները վառ կերպով ապացուցեցին, որ մարդիկ դը Գոլին ընդունում են որպես առաջնորդ, և որ նրանում են տեսնում իրավիճակից ելքը։

1958 թվականի դեկտեմբերի 21-ին, Սահմանադրության ընդունումից երեք ամիս էլ չանցած, Ֆրանսիայի բոլոր քաղաքների 76 հազար ընտրողներն ընտրեցին նախագահ։ Ընտրողների 75.5% -ը քվեարկեց ի օգուտ վարչապետի։ 1959 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցավ դը Գոլի հանդիսավոր երդմնակալությունը։

Շառլ դը Գոլի նախագահության ընթացքում Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ստանձնեցին գոլիստական շարժման այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք էին «գոլիզմի ասպետ» Միշել Դեբրեն (1959-1962), «դոֆին» Ժորժ Պոմպիդուն (1962-1968) և նրա երկար տարիների արտաքին գործերի նախարար (1958-1968) Մորիս Կուվ դը Մյուրվիլը (1968-1969)։

Պետության ղեկավար խմբագրել

«Ֆրանսիայի առաջին նախագահը» չէր ձգտում հանգստանալ իր դափնիների վրա։ Նա իր առջև խնդիր դրեց.

  Կկարողանամ անել այնպես, որ հնարավոր լինի լուծել ապագաղութացման կենսականորեն կարևոր խնդիրը, սկսել մեր երկրի տնտեսական և սոցիալական վերափոխումը գիտության և տեխնիկայի դարաշրջանում, վերականգնել մեր քաղաքականության և մեր պաշտպանության անկախությունը, Ֆրանսիան դարձնել ամբողջ Եվրոպայի միավորման կենտրոն, վերադարձնել Ֆրանսիայի ունեցած լուսապսակն և ազդեցությունը աշխարհում, հատկապես «երրորդ աշխարհի» երկրներում, որը նա վայելում էր դարեր շարունակ։ Որևէ կասկած չկա։ Սա է այն նպատակը, որին ես կարող եմ և պետք է հասնեմ[58]։
- Շառլ դը Գոլ «Հույսերի հուշագրություններ», էջ 220
 

Ապագաղութայնացում խմբագրել

 
Ղրղզստանինամականիշ, 2005 թվական

Դը Գոլը կարևորում էր ապագաղութայնացումը։ Նա իշխանության գլուխ էր եկել ալժիրյան ճգնաժամի ալիքի տակ։ Այժմ նա պետք է հաստատեր ազգային առաջնորդի իր դերը՝ ելք գտնելով։ Փորձելով իրականացնել այս խնդիրը, որ նախագահը բախվեց ոչ միայն ալժիրյան առաջնորդների կատաղի ընդդիմությանը, այլև իրավունք կհետևի կառավարության աջաթևյան լոբբիի։ 1959 թվականի սեպտեմբերի 16-ին պետության ղեկավարը Ալժիրի խնդրի լուծման երեք տարբերակ առաջարկեց.

  1. Ֆրանսիայի հետ կապերի խզում
  2. Ֆրանսիայի հետ «ինտեգրում» (Ալժիրը լիովին հավասարեցնել մետրոպոլիայի հետ և բնակչության վրա տարածել նույն իրավունքներն ու պարտականությունները)
  3. «ասոցիացիա» (ալժիրյան ազգային կազմով կառավարություն, որն ապավինում է Ֆրանսիայի աջակցությանը և մետրոպոլիայի հետ ունի սերտ տնտեսական և քաղաքական դաշինք)։

Գեներալն, ընդհանուր առմամբ, հստակ նախընտրեց վերջին տարբերակը և ստացավ Ազգային ժողովի աջակցությունը։ Սակայն դա նույնիսկ ավելի համախմբեց ուլտրաաջերին, որոնք հենվում էին Ալժիրի՝ այդպես էլ անփոփոխ մնացած ռազմական իշխանությունների վրա։

1961 թվականի սեպտեմբերի 8 -ին դը Գոլի վրա թվով տասնըվեցերորդ մահափորձը կատարվեց, որը կազմակերպել էր «Գաղտնի բանակ կազմակերպությունը» (Organisation de l’Armée Secrète, կրճատ՝ OAS)[64]։

Ալժիրի պատերազմն ավարտվեց 1962 թվականի մարտի 18 -ին Էվիանի համաձայնագրի կնքումից հետո, որը հանգեցրեց հանրաքվեի և ալժիրյան անկախ պետության ձևավորման։ Հիշարժան է դը Գոլի հայտնի հայտարարությունը[65].

  Կազմակերպված մայրցամաքների դարաշրջանը փոխարինում է գաղութային դարաշրջանին։  

Դը Գոլը դարձավ հետգաղութային տարածքում Ֆրանսիայի նոր քաղաքականության՝ ֆրանսալեզու երկրների և տարածքների միջև մշակութային կապերի քաղաքականության հիմնադիրը։ Ալժիրը, որի համար դը Գոլը պայքարում էր քառասունական թվականներին, միակ երկիրը չէր, որն առանձնացել էր Ֆրանսիական կայսրությունից։ 1960 թվականին («Աֆրիկայի տարի») անկախություն ձեռք բերեցին տանյակից ավելի աֆրիկյան երկրներ։ Վիետնամն ու Կամբոջան նույնպես անկախացան։ Այդ բոլոր րկրներում շարունակում էին բնակվել հազարավոր ֆրանսիացիներ, ովքեր չէին ցանկանում կորցնել մետրոպոլիաների հետ կապերը։ Հիմնական նպատակն էր աշխարհում Ֆրանսիայի ազդեցությունն ապահովելը, իսկ աշխարհի երկու բևեռները՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը արդեն ակնհայտ էին։

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խզում խմբագրել

 
Redoutable (S611). առաջին ֆրանսիական միջուկային հրթիռային սուզանավը[66]

1959 թվականին նախագահը Ալժիրից դուրս բերված հակաօդային պաշտպանությունը, հրթիռային զորքերը և բանակը ֆրանսիական հրամանատարության տակ վերցրեց։ Այս որոշումը, որը միակողմանի էր կայացվել, չէր կարող դուր գալ Էյզենհաուերին, որից հետո նաև նրա իրավահաջորդ Քենեդուն։ Դը Գոլը անընդմեջ նշում էր, որ Ֆրանսիան իրավունք ունի վարվել «որպես սեփական քաղաքականության տեր և անձնական նախաձեռնող»։ Միջուկային զենքի առաջին փորձարկումը, որն իրականացվեց 1960 թվականի փետրվարի 13-ին Սահարա անապատում[67] (1960 թվականի դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց որոշում՝ ֆրանսիական բանակը ատոմային զենքով զինելու մասին), սկիզբ դրեց ֆրանսիական մի շարք ատոմային պայթյունների[66], որոնք հետագայում դադարեցվեցին (1963 թվականին Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրի կնքում Մոսկվայում) Միտտերանի օրոք և կարճ ժամանակով վերականգնվեցին Ժակ Շիրակի օրոք։ Դը Գոլը բազմաթիվ անգամ անձամբ այցելում էր ատոմային օբյեկտներ, հսկայական ուշադրություն դարձնելով ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը[68]։

1965 թվականին, երբ դը Գոլը նախագահ վերընտրվեց, դարձավ ՆԱՏՕ-ի քաղաքականության երկու հարվածների տարի։ Փետրվարի 4-ին գեներալ դը Գոլը հայտարարեց, որ հրաժարվում է դոլարը միջազգային հաշվարկում կիրառել և անցնում է միասնական ոսկու ստանդարտի։ Սեպտեմբերի 9 -ին նախագահն հայտարարեց, որ Ֆրանսիան իրեն չի համարում Հյուսիսատլանտյան բլոկի հետ պարտավորությունների կրող։ 1966 թվականի փետրվարի 21-ին Ֆրանսիան դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունից, իսկ կազմակերպության գլխամասային գրասենյակը շտապ կերպով Փարիզից տեղափոխվեց Բրյուսել։ Պաշտոնական նոտայում Պոմպիդուի կառավարությունը հայտարարեց երկրից 33 հազար անձնակազմից բաղկացած 29 բազաների էվակուացման մասին[69][70]։

Այդ ժամանակներից ի վեր միջազգային քաղաքականության մեջ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը դարձավ հակաամերիկյան։ 1966 թվականին ԽՍՀՄ և Կամբոջա այցելությունների ժամանակ գերներալ դը Գոլը դատապարտել է Հնդկաչինի նկատմամբ, իսկ հետագայում նաև 1967 թվականին Իսրայելի վեցօրյա պատերազմում ԱՄՆ գործունեությունը[71][72]։

Քվեբեկի հայտարարություն և դրան հաջորդած սկանդալներ խմբագրել

1967 թվականի հուլիսին դը Գոլը մեկնեց Քվեբեկ, որտեղ տոնվում էր Մոնրեալի հարյուրամյակը «Էքսպո 67» համաշխարհային ցուցահանդեսով։ Հուլիսի 24-ն, Մոնրեալի քաղաքապետարանի պատշգամբից մի մեծ բազմության հետ խոսելով, Դե Գոլը իր ելույթն ավարտելով բացականչեց. «Կեցցե Քվեբեկը», որից հետ ավելացրել է վայրկյանապես հանրահայտ դարձած խոսքերը. «Կեցցե ազատ Քվեբեկը (ֆր.՝ Vive le Québec libre!)[73]։ Որին հաջորդեց սկանդալը։ Կանադացի լրատվամիջոցները խստորեն քննադատեցին այդ հայտարարությունը, իսկ Կանադայի վարչապետ Պիրսոնը հայտարարեց, որ «կանադացիները պետք չունեն ազատվելու»[74]։ Երկու օր անց Դը Գոլը շտապ հեռացավ Կանադայից, առանց Օտտավա մեկնելու[75][76]։ Նա հետագայում այլևս երբեք չվերադարձավ Կանադա։

Ելույթը վիրավորեց շատ անգլալեզու կանադացիների և խիստ քննադատության ենթարկվեց նաև Ֆրանսիայում[77] և հանգեցրեց երկու երկրների միջև դիվանագիտական ճեղքման[78]։ Դը Գոլը և նրա պաշտոնական խորհրդականները հետագայում մի քանի տարբերակներ են առաջարկել, որոնք թույլ կտային սեպարատիզմի մեղադրանքներից խուսափել[79]։ Դրանց շարքում էր նաև այն, որ դը Գոլը նկատի է ունեցել Քվեբեկի և Կանադայի ազատությունը օտարերկրյա ռազմական բլոկներից ընդհանուր առմամբ (այսինքն, նույն հենց ՆԱՏՕ-ից)[80]։ Այլ տարբերակներում, որոնք հենվում էին դը Գոլի ելույթի ամբողջ կոնտեքստի վրա, ասվում էր, որ նա նկատի է ունեցել «Դիմադրություն» շարժման քվեբեկյան ընկերներին, ովքեր ամբողջ աշխարհում նացիզմի դեմ պայքար էին մղում։ Այնուամենայնիվ, իրադարձությունը Քվեբեկի ինքնիշխանության շարժման կողմից դիտարկվում էր որպես շրջադարձային պահ, և Քվեբեկի բնակչության շատերի աչքերում շարունակում է մնալ Քվեբեկի պատմության կարևորագույն իրադարձություն[75]։ Այս կամ այն կերպ երկար ժամանակ այդ միջադեպի վրա էին հենվում Քվեբեկի անկախության կողմնակիցները[76][81]։

 
Ֆրանսիական միակ ավիակիրը որը կրում է Շառլ դը Գոլի անունը (Charles de Gaulle (R 91))[82], 2009

1967 թվականի նոյեմբերին Revue de la Défense Nationale- ում Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետի հոդվածը (որը դե Գոլի կողմից էր ոգեշնչված) առաջացրեց միջազգային սարսափ։ Այնտեղ ասվում էր, որ ֆրանսիական միջուկային ուժը պետք է կարողանա կրակել «բոլոր ուղղություններով», այդ թվում, նույնիսկ, Ամերիկայի, որպես պոտենցիալ թիրախ։ Այս զարմանալի հայտարարությունը մտածված էր որպես Ֆրանսիայի ազգային անկախության հռչակագիր և հակահարված էր Դանի Ռուսկի կողմից նախկինում կատարված նախազգուշացմանը, որ ԱՄՆ հրթիռները կուղղորդվեն Ֆրանսիայի կողմը, եթե փորձեր ձեռնարկվեն ատոմային զենք կիրառել համաձայնեցված պլանից դուրս։ Սակայն դը Գոլի նկատմամբ քննադատությունը աճում էր, քանի որ նա գործում էր միայնակ[83]։ Դե Գոլի քաղաքականության վերաբերյալ իր մտահոգությունը հնչեցվել է Ժիսկար դ'Էստենը, այն անվանելով «իշխանության միահեծան իրականացում»[84]։

1969 թվականի հունվարին դը Գոլն այցելեց Բրետան։ Փորձելով օգտագործել իր հորեղբոր հեղինակությունը (որի անունը բրետոներենով հնչում էր Շառլ դը Գոլ)[85], իր ելույթում բրետոներենով գրած նրա Da Varsez Breiz բանաստեղծությունից քառատող հնչեցրեց։

Փարիզում է իմ մարմինը ապրում,
Բայց իմ ոգին թռչում է դեպի քեզ
Արագաթև թռչնի պես,
Հանդիպելու իր հեռու եղբայրներին։

Բանաստեղծության օգտագործումը հանգեցրեց դը Գոլի լսարանի խիստ բացասական արձագանքին, որը խանգարեց լսել նրա խոսքի մնացած մասը։ Ելույթին հետևեցին ազգայնական ակտիվիստներին բրետոնական նացիոնալիզմի մեղադրանքով մի շարք հետապնդումներ։ Ավելի ուշ նրան մեղադրեցին երկակի ստանդարտներում։ Դե Գոլը մեղադրվում էր կեղծավորության մեջ, մի կողմից՝ «ազատ» Քվեբեկին աջակցելով այլ կանադացիների համեմատ լեզվական և էթնիկական տարբերություններ ունենալու համար, մյուս կողմից, բրիտանացիների շրջանային և էթնիկ ազգայնական շարժումը ճնշելու համար, քանի որ ֆրանսերեն լեզվի ավանդույթը տարբերվում էր Կանադայի անգլիացիների գերակշիռ մեծամասնությունից[79]։

Ֆրանսիա և Եվրոպա. հատուկ հարաբերություններ ԳԴՀ-ի և ԽՍՀՄ-ի հետ խմբագրել

 
Դը Գոլի հանդիպումը Ադենաուերի հետ 1961 թվականին

Ի իշխանության սկզբին՝ 1959 թվականի նոյեմբերի 23-ին դը Գոլը հանդես է եկել «Եվրոպա Ատլանտիկայից մինչև Ուրալ» իր հայտնի ելույթով։ Եվրոպայի քաղաքական միության ապագան (Եվրամիության ինտեգրումը հիմնականում ասոցացվում էր հարցի տնտեսական կողմոց) նախագահը տեսնում էր այլընտրանքային «Անգլո-սաքսոնական» ՆԱՏՕ-ն (Եվրոպայի իր հայեցակարգում Մեծ Բրիտանիան չէր ներառվում)։ Եվրոպական միասնականության ստեղծման գործում նա մի շարք փոխզիջումներ արեց, որոնցով բնորոշվեց Ֆրանսիայի ապագա արտաքին քաղաքականության բացառիկությունը մինչև մեր օրերը[86]։

Դը Գոլի առաջին փոխզիջումը վերաբերում էր 1949 թվականին ձևավորված Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը։ Այն արագ վերականգնում էր իր տնտեսական և ռազմական պոտենցիալը, այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ի հետ համաձայնության միջոցով իր պետության քաղաքական օրինականացման խիստ կարիք զգալով։ Դը Գոլը կանցլեր Ադենաուերից պարտավորություն վերցրեց՝ հանդես գալ ընդդեմ բրիտանական «Եվրոպական ազատ առևտրի գոտի» պլանի, որով վերցնել էր նախաձեռնությունը Շառլ դը Գոլից, ի դեմս ԽՍՀՄ-ի հետ միջնորդության հարաբերությունների։ 1962 թվականի սեպտեմբերի 4-9-ին Դը Գոլի այցը Արևմտյան Գերմանիա ցնցեց համաշխարհային հանրությանը Գերմանիայի նկատմամբ այդ բաց աջակցությամբ մի մարդու կողմից, ով երկու պատերազմներում կռվել էր նրա դեմ։ Սակայն դա առաջին քայլն էր երկրների հաշտեցման և եվրոպական միասնականության ստեղծման գործում[87]։

Երկրորդը փոխզիջումը պայմանավորված էր այն հանգամանքի հետ, որ ՆԱՏՕ-ի դեմ պայքարում գեներալի համար բնական էր ԽՍՀՄ-ի աջակցությունը, որին նա համարում էր ոչ այնքան որպես «կոմունիստական տոտալիտար կայսրության» երկիր, այլ որպես «հավերժական Ռուսաստան» (տես՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը «Ազատ Ֆրանսիայի» և 1941-1942 թվականների ԽՍՀՄ-ի ղեկավարության միջև, 1944 թվականի այցելությունը, որը հետապնդում էր նույն նպատակը՝ բացառել ամերիկացիների կողմից հետպատերազմյան Ֆրանսիայում իշխանության բռնազավթումը)։ Կոմունիզմի նկատմամբ Դե Գոլի անձնական հակակրանքը մղվեց երկրորդ պլան հանուն երկրի ազգային շահերի։ 1964 թվականին երկու երկրները կնքեցին առևտրային համաձայնագիր, որին հաջորդեց գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ 1966 թվականին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահի Նիկոլայ Պոդգորնիի հրավերով դե Գոլը պաշտոնական այց կատարեց ԽՍՀՄ (1966 թվականի հունիսի 20 - հուլիսի 1)[88]։ Նախագահը մայրաքաղաք այցելությունից բացի ողավ Լենինգրադում, Կիևում, Վոլգոգրադում և Նովոսիբիրսկում, որտեղ նա այցելեց նորաստեղծ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղը, որը գտնվում էր Նովսիբիրսկի ակադեմիական քաղաքում։ Այցի քաղաքական հաջողությունը ներառում էր քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ընդլայնման մասին պայմանագրի կնքումը։ Երկու կողմերն էլ դատապարտեցին Վիետնամ ներքին գործերին ամերիկյան միջամտությունը և հիմնադրեցին հատուկ քաղաքական ֆրանս-ռուսական հանձնաժողով։ Նույնիսկ համաձայնություն ստեղծվեց Կրեմլի և Ելիսեյան պալատի միջև հաղորդակցության ուղիղ կապի գիծ ստեղծելու մասին։

Դե Գոլի վարչակազմի ճգնաժամ. 1968 թվական խմբագրել

Դը Գոլի նախագահության յոթնամյա ժամկետը լրանում էր 1965 թվականի վերջում։ Ըստ V Հանրապետության Սահմանադրության պետք է տեղի ունենային նոր ընտրություններ ընդլայնված ընտրակարգով։ Բայց նախագահը, ով պատրաստվում էր առաջադրվել երկրորդ ժամկետի համար, պնդում էր, որ պետք է պետության ղեկավարի համաժողովրդական ընտրություններ անցկացվեն, և համապատասխան փոփոխություններ ընդունվեցին[89] 1962 թվականի հոկտեմբերի 28- հանրաքվեում[90], որի համար դը Գոլը ստիպված է օգտագործել իր լիազորությունները և ցրել Ազգային ժողովը։ 1965 թվականի ընտրությունները դարձան Ֆրանսիայի նախագահի երկրորդ ուղղակի ընտրությունը[91][92]։ Առաջինը տեղի էր ունեցել ավելի քան մեկ դար առաջ, 1948 թվականին և նրանում հաղթել էր Լուի Նապոլեոն Բոնապարտը, ապագա Նապոլեոն III-ը։ Գեներալն ակնկալում էր հաղթանակը առաջին փուլում (1965 թվականի դեկտեմբերի 5), սակայն, դա տեղի չունեցավ[93]։ Ձայների 31%-ով երկրորդ տեղում էր ընդդիմադիր, սոցիալիստական ճամբարը ներկայացնող Ֆ. Միտերանը, ով հետևողականորեն քննադատում էր Հինգերորդ Հանրապետությունը, որպես «մշտական պետական հեղաշրջում»։ Թեև երկրորդ փուլում՝ 1965 թվականի դեկտեմբեր 19-ին, դը Գոլ հաղթեց Միտերանին (54% ընդդեմ 45%)[94], այդ ընտրություններն եղան առաջին ահազանգը[92]։

Դը Գոլի հեղինակության կորստի կարևոր պատճառներից էր նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Աճող ազդեցությունը ներքին մենաշնորհների, ագրարային բարեփոխումները, որի հետևանքով մի մեծ թվով գյուղացիական տնտեսություններ վերացան, վերջապես, սպառազինությունների մրցավազքը հանգեցրեց այն բանին, որ երկրի կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվեց, այլև շատ դեպքերում ավելի ցածրացավ (կառավարությունը ինքնասահմանափակումնե անելու կոչեր սկսել էր անել 1963 թվականից)։ Վերջապես, աստիճանաբար աճում էր դը Գոլի անձի նկատմամաբ դժգոհությունը։ Հեռուստատեսությունն ու ռադիոն իշխանության ազդեցությանն էին ենթարկվում, այսինքն կառավարությունը ուղղակիորեն ազդում է հեռարձակվող նորությունների վրա։ Միայն տպագիր մամուլն էր ազատ։ Բազմաթիվ առումներով գոլիստական կառավարությունը պահպանողական էր, կաթոլիկ և կանայք չկային բարձր քաղաքական պաշտոններում (1968 թվականի մայիսին կառավարությունների նախարարների 100% տղամարդ էին)[95]։ Շատերի կարծիքով, հատկապես երիտասարդության, նա սկսել էր համարվել ոչ ադեկվատ ավտորիտար և ոչ ժամանակակից քաղաքական գործիչ։ Շատ գործոններ նպաստեցին հասարակության, մասնավորապես ուսանողական երիտասարդության շրջանում ընդհանուր բողոքի։ Դը Գոլի վարչակազմի հեղինակության անկումը խորացրեցին 1968 թվականի մայիսյան դեպքերը Ֆրանսիայում[96]։

Մայիսյան ապստամբություն խմբագրել

1968 թվականի մայիսի 2-ին Փարիզի Լատինական թաղամասում, որտեղ կան բազմաթիվ բարձրագույն հաստատություններ, Փարիզի համալսարանի ֆակուլտետներ, ուսանողական հանրակացարաններ, բռնկվեց ուսանողական ապստամբություն։ Ուսանողները պահանջում էին բացել սոցիոլոգիայի ֆակուլտետ Փարիզի արվարձանում՝ Նանտեր քաղաքում, որը փակվել էր համանման անկարգությունների հետևանքով, որը պայմանավորված էր եղել հին, «մեխանիկական» մեթոդներով կրթության դեմ բողոքով և վարչակազմի հետ մի քանի ներքին հակամարտություններով։ Սկսվեցին մեքենաներ հրդեհել։ Սորբոնի շրջակայքում կառուցվեցին բարիկադներ։ Պայքարի մեջ մտան ոստիկանական ուժերըմ, որի դեմ պայքարում մի քանի հարյուր ուսանողներ վիրավորվեցին։ Ապստամբների պահանջներին ավելացրան, իրենց ձերբակալված գործընկերներին ազատ արձակելու և ոստիկանության ուժերը թաղամասից դուրս բերելու պահանջները։ Կառավարությունը չէր համարձակվում բավարարել այդ պահանջները։ Արհմիությունները մեկօրյա գործադուլ հայտարարեցին։ Դը Գոլի դիրքորոշումը կոշտ էր՝ ապստամբների հետ բանակցություններ չեն կարող լինել։ Վարչապետ Պոմպիդուն առաջարկեց բացել Սորբոնի համալսարանը և բավարարել ուսանողների պահանջները։ Բայց որոշում կայացնելու պահն արդեն բաց էր թողնված։

Մայիս 13-ին արհեստակցական միությունները դիմակայել հսկայական ցույցով, անցնելով ամբողջ Փարիզով։ Տասը տարի էր անցել այն օրից, երբ Ալժիրի խռովութեան ալիքի ներքո դը Գոլը հայտարարել էր իշխանությունը ստանձնելու իր պատրաստակամությունը։ Ցուցարարների կարգախոսներում սկսեցին հնչել. «Դը Գոլին արխիվացնել!»,«Ցտեսություն, դը Գոլ», «13.05.58-13.05.68 - ժամանակն է հեռանալ, Շառլ!»։ Անարխիստական ուսանողները լցվեցին Սորբոնի համալսարան։ Գործադուլը ոչ միայն չէր դադարում, այլև անժամկետ էր դարձել։ 10 միլիոն մարդ ամբողջ երկրում գործադուլ էր սկսել։ Երկրի տնտեսությունը կաթվածահար էր։ Բոլորը արդեն մոռացել էին ուսանողների մասին, որոնցից ամեն ինչ սկսվել էր։ Աշխատողները պահանջում էին քառասուն-ժամյա աշխատանքային շաբաթ և նվազագույն աշխատավարձը բարձրացնել հասնելով 1000 ֆրանկի։ Մայիսի 24-ին նախագահը հանդես եկավ հեռուստատեսությամբ։ Նա ասում էր, որ «երկիրը գտնվում է քաղաքացիական պատերազմի եզրին», և որ նախագահին հանրաքվեի միջոցով պետք է տրամադրել լայն մանդատ «նորանալու» համար (ֆր.՝ rennouveau), ընդ որում, վերջին հայեցակարգը կոնկրետացված չէր[97]։

Դե Գոլն ինքնավստահ չէր։ Մայիսի 29-ին Պոմպիդուն իր կաբինետի նիստ անցկացրեց։ Հանդիպման ժամանակ, սպասում էին դը Գոլին, բայց ցնցված է վարչապետն իմացավ, որ նախագահը Ելիսեյան պալատից վերցնելով արխիվները, մեկնել է Կոլոմբե։ Իսկ երեկոյան, նախարարներին հայտնի է դառնում, որ գեներալի ուղղաթիռը վայրէջք չի կատարել Կոլոմբեում։ Նախագահը մեկնել էր Գերմանիայում ֆրանսիական օկուպացիոն ուժերի մոտ՝ Բադեն-Բադեն, և գրեթե անմիջապես վերադարձել էր Փարիզ։ Այս իրավիճակն անհեթեթ էր առնվազն այն փաստով, որ Պոմպիդուն երկրի ղեկավարին գտնելու համար ստիպված էր դիմել հակաօդային պաշտպանության օգնությանը[98][99]։

Մայիսի 30-ին դը Գոլը Ելիսեյան պալատում հանդես եկավ իր հերթական ռադիո ելույթով։ Նա հայտարարեց, որ չի լքելու իր պաշտոնը, ցրում է Ազգային ժողովը և արտահերթ ընտրություններ է նշանակում։ Դե Գոլն իր կյանքում կիրառեց «ապստամբությանը» վերջ տալու մի վերջին կոշտ միջոցը։ 1968 թվականի հունիսի 23-30-ին անցկացված Խորհրդարանական ընտրությունները գոլիստներին 73,8 % ձայն բերեցին Ազգային ժողովում։ Դա առաջին անգամ էր, որ Ստորին պալատում մեկ կուսակցություն էր կազմում խորհրդարանական մեծամասնություն, իսկ ֆրանսիացիների մեծամասնությունը ձայնը տվել էր գեներալ Դը Գոլին։

Նրա կուսակցությունը հաղթեց 487 տեղերից 352-ը[100], սակայն դե Գոլն անձնական համակրանք չէր վայելում հասարակության մեջ։ Ճգնաժամից անմիջապես հետո անցկացված հարցումները ցույց տվեցին, որ մեծ մասը երկրում նրան համարում էր շատ հին, շատ եսակենտրոն, նույնպես ավտորիտար, չափազանց պահպանողական, և չափազանց հակաամերիկյան[101]։

Դը Գոլի քաղաքական գործունեությունն ավարտվեց 1969 թվականին։ Նա նախաձեռնեց սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման հնրաքվե, որում պարտություն կրեց[100]։

Ընտանիք խմբագրել

 
Շառլ դը Գոլի կինը՝ Իվոնա դը Գոլը: 1868 թվականի լուսանկար

1921 թվականի գարնանը Շառլ դը Գոլը Լեհաստանից վերադարձավ հայրենիք, որտեղ 1921 թվականի ապրիլի 7-ին ամուսնացավ խոշոր գործարար, մի շարք հրուշակագործական ֆաբրիկաների տիրոջ քսանամյա դստեր՝ Իվոն Վանդրյուի (ամունությամբ՝ Իվոն դը Գոլ, 1900-1979) հետ։ Մինչև դը Գոլի հետ ծանոթանալը աղջիկը վստահ էր, որ երբեք չի ամուսնանա զինվորականի հետ[30]։ Նա, ինչպես և դը Գոլը պահպանողական կաթոլիկներ էին։ Հանդես էին գալիս մարմանավաճառության դեմ, կրպակներում և հեռուստատեսությամբ մերկ մարմիններ և ինտիմ հարաբերություններ ցուցադրելու դեմ։ Որի համար Իվոնը ստացել էր Tante Yvonne մականունը։ Հետագայում նա ձգտել է դը Գոլին համոզել, որ մինի շրջազգեստները Ֆրանսիայում օրենքից դուրս հայտարարվեն։

  1. 1921 թվականի դեկտեմբերի 28-ին ծնվեց Դը Գոլի առաջնեկը Ֆիլիպը։ Որդուն անվանակոչեց ի պատիվ իր հրամանատարի՝ մարշալ Ֆիլիպ Պետենի (որը հետագայում դարձավ տխրահռչակ կոլաբորացիոնիստ և Դը Գոլի հակառակորդ)։
  2. 1924 թվականի մայիսի 15-ի ծնվեց Դը Գոլի դուստրը՝ Էլիզաբեթը (1924-2013)։
  3. 1928 թվականի ծնվեց կրտսեր դուստրը՝ Աննան, որը տառապում էր Դաունի համախտանիշով (1948 թվականին Աննան մահացավ, իսկ հետագայում՝ 1971 թվականին Դը Գոլը Դաունի համախտանիշով երեխաների հիմնադրամի հոգաբարձու դարձավ)[102]։

Մահափորձեր խմբագրել

Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան դը Գոլի։ Նրա հանդեպ 32 մահափորձ է կազմակերպվել[103], և ամեն անգամ այդ «հաջողակ սատանային» հաջողվում էր անվնաս մնալ[104]։

Նախադրյալներ խմբագրել

Դը Գոլը իշխանության եկավ Ֆրանսիայի ալժիրյան դեպարտամենտներին աջակցելու նպատակով (որոնք ստեղծվել էին 1848 թվականին), որպես «Ֆրանսիայի անբաժան մաս»։ Սակայն 1959 թվականին նա կտրուկ փոխեց իր քաղաքականությունը և սկսեց ձգտել Ալժիրի անջատմանը։ Զինվորական սպաների մեծամասնությունը և նույնիսկ Դը Գոլի մտերիմ համախոհներից մի քանիսն արտահայտեցին Ալժիրի նկատմամբ իրենց անհամաձայնությունը նախագահի քաղաքականության վերաբերյալ։ Ինքնորոշման երկու հանրաքվե իրականացվեց. առաջինը 1961 թվականին և երկրորդը՝ 1962 թվականի ապրիլի 8-ին։ Վերջինը հայտնի է որպես Էվիանի համաձայնագրերի ֆրանսիական հանրաքվե և հակասում էր Ֆրանսիական սահմանադրության 3-րդ կետին, քանի որ Ալժիրի բնակիչները չէին մասնակցելու այդ հանրաքվեին։

Բաստյեն Տիրին, որը մինչև 1959 թվականը գոլիստ էր, ալժիրյան քաղաքականության պատճառով դարձավ դը Գոլի հակառակորդ, երբ վերջինս սկսեց գաղութային պատերազմը դադարեցնելու քաղաքականություն վարել և գաղտնի բանակցություններ սկսեց ԱԱՃ ծայրահեղականների հետ։ Ալժիրում բնակվող ֆրանսիացիները ֆրանսիական բանակի հեռանալու դեպքում անօգնական վիճակում էին հայտնվելու ԱԱՃ ֆանատների առջև։ Այդ իսկ պատճառով Բաստիեն Տիրին դը Գոլին համարում էր բռնակալ, «որի հայացքները շատ նման էին մարքսիզմին», «կոմունիզմի հաղթանակի հավատով լցված» նրա գործողությունները նշանակում էր Ալժիրը դավաճանել և դրանից հետո ամբողջ Աֆրիկան կոմունիստներին թողնել։

Բաստիեն Տիրին Դը Գոլի նկատմամբ իրականացրել է մի քանի մահափորձ, որոնցից ամենաաղմկոտը 1962 թվականի օգոստոսի 22-ի մահափորձն էր։ Իր անձնական ավտոմեքենայի վրա, որտեղ նստած էին գեներալն ու նրա տիկինը, կրակ բացեցին 15 ինքնաձիգավորների խումբը։ Հանելուկ է, թե ամուսիններն ինչպես էին ողջ մնացել։ Դը Գոլն այդ հանելուկը բացատրել է իր Citroën DS ավտոմեքենայի ամրությամբ. հրաձգությունից երկու ծակված անվադողերով անգամ գեներալի վարորդին հաջողվել էր մեծ արագությամբ սլանալ դեպքի վայրից[105][106]։

Բայց դը Գոլը ոչ այնքան մահափորձի փաստից էր վրդովված (նա արդեն սովորել էր դրանց և համարում էր նախագահության անխուսափելի մասը), որքան նրանից, որ ավազակախմբի ղեկավարը՝ ֆրանսիական բանակի փոխգնդապետ Ժան Բաստիեն Տիրին, վրիպել էր։ Նրա բանակի պաշտոնաթող սպան կրակել չգիտեր։ Դը Գոլն անձամբ ստորագրեց նրա մահապատժի դատավճիռը։ 1963 թվականի մարտի 11-ի կայացած Ժան Բաստիեն Տիրիի մահապատիժը Ֆրանսիայի պատմության մեջ վերջին մահապատիժն է եղել[107]։

Անդրադարձ արվեստում խմբագրել

1962 թվականի օգոստոսի մահափորձի մասին է անգլիացի գրող Ֆրեդերիկ Ֆորսայթի «Շնագայլի օրը» վեպը (1971)[108], որի հիման վրա նկարահանվել է Ֆրեդ Ցինեմանի համանուն ֆիլմը (1973)[109] և Մայքլ Քեյթոն Ջոնսի «Շնագայլ» ֆիլմը (1997)[110]։

Քաղաքականությունից հեռանալ ու մահ խմբագրել

 
ԱՄՆ նորընտիր նախագահ Ռիչարդ Նիքսոնի այցելությունը նախագահ Շառլ դը Գոլին վերջինիս պաշտոնանկությունից մեկ ամիս առաջ, 1969 թվական
 
Դը Գոլ ամուսինների և նրանց դստեր գերեզմանը Կոլոմբե լե Դյոզ Էգլիզում

Դը Գոլի քաղաքական գործունեությունն ավարտվեց 1969 թվականին, երբ սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց[100]։ Նրան համարում էին խիստ ավտորիտար և խիստ հակաամերիկամետ[98]։ Դը Գոլը առանց վարանելու հրաժարական տվեց և ընդմիշտ հեռացավ քաղաքականության ասպարեզից։

Մեծ ռազմական գործիչն ու քաղաքագետը մահացավ պաշտոնանկությունից մեկ տարի անց։ 1970 թվականի նոյեմբերի 9-ին, Կոլոմբե լե Դյոզ Էգլիզ գյուղում, թղթախաղ խաղալիս նա հանկարծամահ եղավ, չնայած ամուր առողջությանը (մի քանի տարի առաջ շագանակագեղձի վիրահատութուն էր տարել)։ Երեկոյան ժամը 7:40 էր, Նա հեռուստացույց էր դիտում և թղթախաղով էր տարված, երբ հանկարծ բռնեց պարանոցը և ասաց. «Ես այստեղ ցավ եմ զգում», ապա ընկավ։ Կինը կանչեց բժիշկ և տեղական քահանային, բայց մինչև նրանց ժամանելը նա մահացավ արյունատար անոթի զեղումից[111]։ Կինը խնդրեց, որ հանրությանը չհայտնեն նորությունը նախքան ընտանիքի անդամներին տեղեկացնելը։ Նրա դուստրը Փարիզում էր և անմիջապես իմացավ այդ մասին, սակայն որդին նավատորմում ծառայության մեջ էր և չհաջողվեց նրան հայտնել։ Այնպես որ նախագահ Ջորջ Պոմպիդուն հեռուստատեսությամբ հայտարարեց գեներալի մահվան լուրը դեպքից 18 ժամ անց, հաջորդ օրը առավոտյան ժամը 4-ին։ Նա պարզապես ասաց. «Գեներալ դը Գոլը մահացել է։ Ֆրանսիան այրիացավ» («Le général de Gaulle est mort; la France est veuve.»

Մահից առաջ Շառլ դե Գոլի վերջին խնդրանքն է եղել, որ իրեն չթաղեն Փարիզի պանթեոնում, ասելով՝ «Հանրապետությունն ավելի արժանավոր զավակներ ունի»։

Դը Գոլը պատվիրել էր, որ իր հուղարկավորությունը տեղի է ունենա Կոլոմբեյում, և ոչ մի նախագահ կամ նախարար չմասնակցի իր հուղարկավորությանը, միայն նրա Compagnons de la Libération[112]։ Չնայած իր ցանկությանը, ժամանել էին օտարերկրացիներ, ովքեր ցանկանում էին դը Գոլին հրաժեշտ տալ։ Այնպես որ Պոմպիդուն ստիպված էր կազմակերպել հատուկ հուղարկավորություն, Փարիզի Աստվածամոր տաճարում, որը միաժամանակ տեղի ունեցավ իր իսկական թաղման ժամանակ։ Միակ ուշագրավ անձը ով բացակա էր, դա Կանադայի վարչապետ Պիեռ Թրուդուան էր, որը, թերևս, դեռևս բարկացած էր 1967 թվականի այցի ընթացքում դը Գոլի «Vive le Quebec libre» բացականչությունից[113]։

1970 թվականի նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հուղարկավորությունը Ֆրանսիայի պատմության ամենախոշոր իրադարձությունն է եղել։ Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ են մասնակցել, որոնցից շատերը վերմակներով և ուտելիքի զամբյուղներով էին եկել, ինչպես նաև հազարավոր մեքենաներ կայանել էին ճանապարհներին և դաշտերում։ Հատուկ գնացքներ էին տրամադրվել արարողությանը մասնակցել ցանկացողների համար[113]։ Գեներալը եկեղեցի է փոխադրվել զրահապատ հետախուզության մեքենայի վրա։ Շառլ դը Գոլի մարմինը թաղվել է նրա դուստր Աննայի կողքին։ Երբ նրան գետնին էին իջեցնում, հնչեցվել են Փարիզի Աստվածամոր տաճարից սկսած մինչև Ֆրանսիայի բոլոր եկեղեցիների զանգերը[114]։

Դը Գոլի պահանջով նրա գերեզմանաքարը կրում է միայն իր անունը և նրա ծննդյան և մահվան տարեթիվը. «Շարլ դը Գոլ, 1890-1970»[115]։ Հուղարկավորության ծառայության ժամանակ Նախագահ Պոմպիդուն ասել է. «Դե Գոլը Ֆրանսիային տվեց իր կառավարման ինստիտուտները, նրա անկախությունը և նրա տեղը աշխարհում»։ Անդրե Մալրոն, գրող և մտավորական, ով դը Գոլի օրոք մշակույթի նախարար էր, նրան անվանել է «երեկ չէ առաջին օրվա և վաղը չէ մյուս օրվա մարդ»։ Դը Գոլի ընտանիքը La Boisserie նստավայրը վերածել է հիմնադրամի։ Ներկայումս այնտեղ Շառլ դը Գոլի թանգարանն է։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
Շառլ դը Գոլի հուշարձան նրա մահվան վայրում՝ Կոլոմբեում, 44,3 մետր չափեր ունեցող Լոթարինգական խաչի տեսքով, կառուցված 1972 թվականին

Դը Գոլն իրական պատճառներով հպարտ էր իր խորը արմատներով. նրա նախնիներից շատերը հայտնի ուսուցիչներ և փիլիսոփաներ են եղել, իսկ նրանցից մեկը՝ Ժեգան դը Գոլը, Ժաննա դ'Արկի ապստամբության մասնակից է եղել։ Շատերը, այդ թվում նաև Ուինսթոն Չերչիլը, հետագայում Գոլին հեգնում էին, ասելով, որ տառապում է «Ժաննա դ'Արկի բարդույթով»։

Նա կանոնավոր կերպով վարժեցնում էր իր հիշողությունը, ինչի շնորհիվ հետագայում շլացրել է իր շրջապատին՝ անգիր հիշելով 30-40 էջանոց տեքստեր և անփոփոխ արտասանելով նախորդ օրը լսած ելույթը[116]։

Դը Գոլի զվարճանքներից էր բառերը հետևից առաջ արտաբերել։ Ֆրանսերեն ուղղագրության համար դա շատ ավելի բարդ է, քան ռուսերենով կամ անգլերենով, բայց Շառլն առանց դժվարության կարողանում էր երկար արտահայտություններով այդպես խոսել։

Դպրոցում նա հետաքրքրված է եղել ընդամենը չորս առարկաներով՝ փիլիսոփայություն, գրականություն, պատմություն և ռազմական գործ։ Մարտական արվեստի նկատմամբ ձգողությունն էլ նրան տարավ Սեն Սիր, որտեղ գտնվում էր Ռազմական ակադեմիան։ Դը Գոլի աշխահայացքի վրա ազդել են ֆրանսիացի փիլիսոփաներ Անրի Բերգսոնը և Էմիլ Բուտրուն, գրող Մորիս Բարեսը և բանաստեղծ Շառլ Պեգիը։ Դեռևս միջպատերազմական շրջանում նա հանդես է եկել որպես ուժեղ ազգային պետության և ուժեղ գործադիր իշխանության գաղափարի կողմնակից։ Առավել մեծ է եղել Անրի Բերգսոնի փիլիսոփայության ազդեցությունը։ Վերջինիս ուսմունքից դը Գոլին գրավել են երկու հիմնական կողմերը, որոնք հետագայում ձևավորել են դը Գոլի ոչ միայն ընդհանուր աշխարհայացքը, այլ նաև գործնականորեն առօրյա կյանքում։ Դրանք էին.

  1. մարդկանց բնականոն դասակարգումը արտոնյալ դասի և գորշ՝ անդեմ զանգվածի, որով էլ պայմանավորված էր՝ որպես պետության կառավարման ձև, դեմոկրատիայի մերժումը
  2. ինտուիտիվության փիլիսոփայությունը. ըստ որի մարդու գործունեությունն իրենից ներկայացնում է բնազդի և բանականության համադրություն։ Այս սկզբունքը նա բազմակի անգամ կիրառել է կարևորագույն որոշումներ կայացնելիս, ինչը նրան մեծ բարձունքների է հասցրել, ինչպես նաև փորձանքների պատճառ է հանդիսացել[28]։

Պատմաբանները Նապոլեոնին և Շառլ գը Գոլին համարում են 19-րդ և 20-րդ դարերի Ֆրանսիայի բարձրագույն առաջնորդներ[117][118]։

Սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Միտերանի մահվան 10-րդ տարեդարձի շրջանակներում կատարված 2005 թվականի հարցումների համաձայն, հարցվածների 35 տոկոսը նշել է, որ ամենալավ ֆրանսիացի նախագահը եղել է Միտերանը, որին հաջորդում է Շառլ դը Գոլը (30 տոկոս), ապա Ժակ Շիրակը (12 տոկոս)։ Չորս տարի անց մեկ այլ հարցում ցույց տվեց, որ ֆրանսիացիների 87 տոկոսը դրական է գնահատում դը Գոլի նախագահությունը։

Դը Գոլի պատվին հուշարձաններ են տեղադրվել Վարշավայում, Մոսկվայում, Բուխարեստում և Քվեբեկում։ Ալժիրի առաջին նախագահ Ահմեդ բեն Բելլան ասել է, որ Դը Գոլը «զինվորական առաջնորդ էր, որը մեզ բերեց ամենածանր հարվածները» Ալժիրի անկախությունից առաջ, բայց ավելի «հեռուն էր տեսնում», քան այլ քաղաքական գործիչներ, և «բազմակողմանի մտահորիզոն, որը շատ հաճախ բացակայում է ներկայիս ղեկավարների մոտ»[119]։ Սենեգալի առաջին նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորը հայտարարել է, արևմտյան առաջնորդներից քչերը կարող են պարծենալ նրանով, որ իրենց կյանքը վտանգել են գաղութներին անկախության տալու համար։

Ֆրանսիայի խոշորագույն միջազգային օդանավակայանը, որը գտնվում է Փարիզից դուրս՝ Ռոիսիում (ֆր.՝ Roissy-en-France), կոչվում է ի պատիվ Շառլ դե Գոլի օդանավակայան։ Ֆրանսիայի միջուկային սպառազինության ավիակիրը կոչվում է նաև նրա անունով[120]։

Պարգևներ խմբագրել

 
Հուշատախտակ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գեներալ Շառլ գը Գոլի գրասենյակի հիշատակին, Լոնդոն, Վեստմինստեր սիթի

Ֆրանսիայի պարգևներ խմբագրել

 
Շառլ դը Գոլի զինանշանը որպես շվեդական Սերաֆիմի շքանշանի ասպետ

Այլ երկրների պարգևներ խմբագրել

Աշխատություններ խմբագրել

Ֆրանսերեն աշխատություններ խմբագրել

  • La Discorde Chez l'Ennemi (1924)
  • Histoire des Troupes du Levant (1931)[128]
  • Le Fil de l'Épée (1932)
  • Vers l'Armée de Métier (1934)
  • La France et son Armée (1938)
  • Trois Études (1945) (Rôle Historique des Places Fortes[129], Mobilisation Economique à l'Étranger[130])[131]
  • Mémoires de Guerre
    • Հատոր I – L'Appel 1940–1942 (1954)
    • Հատոր II – L'Unité, 1942–1944 (1956)
    • Հատոր III – Le Salut, 1944–1946 (1959)
  • Mémoires d'Espoir
    • Հատոր I – Le Renouveau 1958–1962 (1970)
  • Discours et Messages
    • Հատոր I – Pendant la Guerre 1940–1946 (1970)
    • Հատոր II – Dans l'attente 1946–1958 (1970)
    • Հատոր III – Avec le Renouveau 1958–1962 (1970)
    • Հատոր IV – Pour l'Effort 1962–1965 (1970)
    • Հատոր V – Vers le Terme 1966–1969

Անգլերեն թարգմանություններ խմբագրել

  • The Enemy's House Divided (La Discorde chez l'ennemi). Tr. by Robert Eden. University of North Carolina Press, Chapel Hill, 2002
  • The Edge of the Sword (Le Fil de l'Épée). Tr. by Gerard Hopkins. Faber, London, 1960 Criterion Books, New York, 1960
  • The Army of the Future (Vers l'Armée de Métier). Hutchinson, London-Melbourne, 1940. Lippincott, New York, 1940
  • France and Her Army (La France et son Armée). Tr. by F.L. Dash. Hutchinson London, 1945. Ryerson Press, Toronto, 1945
  • War Memoirs: Call to Honour, 1940–1942 (L'Appel). Tr. by Jonathan Griffin. Collins, London, 1955 (2 Հատորs). Viking Press, New York, 1955
  • War Memoirs: Unity, 1942–1944 (L'Unité). Tr. by Richard Howard (narrative) and Joyce Murchie and Hamish Erskine (documents). Weidenfeld & Nicolson, London, 1959 (2 Հատորներ). Simon & Schuster, New York, 1959 (2 Հատորներ)
  • War Memoirs: Salvation, 1944–1946 (Le Salut). Tr. by Richard Howard (narrative) and Joyce Murchie and Hamish Erskine (documents). Weidenfeld & Nicolson, London, 1960 (2 Հատորներ). Simon & Schuster, New York, 1960 (2 Հատորներ)
  • Memoirs of Hope: Renewal, 1958–1962. Endeavour, 1962– (Le Renouveau) (L'Effort). Tr. by Terence Kilmartin. Weidenfeld & Nicolson, London, 1971

Նշումներ խմբագրել

  1. Դը Գոլերի ընտանիքն ազնվական ծագում ուներ, իսկ դը (de) «մասնիկը» Ֆրանսիայի ազնվական ազգանուններին կից ավանդական մասնիկը չէ, այլ ֆլամանդական արտիկլի ձևը։
  2. Ձեռքի վնասվածքը հետագայում պատճառ է հանդիսացել, որ նա իր ամուսնական մատանին աջ ձեռքի վրա կրի։
  3. Նա գերմաներեն սովորել է դեռևս դպրոցում և ամառային արձակուրդներն անցկացրել է Գերմանիայում։
  4. «Le Connétable» - միջնադարյան ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատարի կոչում։
  5. Նա այդպես էլ պաշտոնապես չի հաստատվել բրիգադի գեներալի կոչմամբ և պատերազմից հետո Չորրորդ Հանրապետությունից ստանում էր գնդապետի թոշակ, ընդամենը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Charles André Joseph Marie De gaulle (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Catálogo de autoridades BNMM
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Բրազիլիայի ազգային գրադարան — 1810.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Իսպանիայի ազգային գրադարան — 1711.
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  8. 8,0 8,1 Charles de Gaulle Appel du 18 Juin Ելույթի տեքստը Վիքիդարանում (ֆր.)
  9. 9,0 9,1 9,2 1940 թվականի հունիսի 18-ին Ելույթի տեքստի պատմություն (անգլ.)
  10. Великая Отечественная война 1941—1945. События. Люди. Документы. Краткий исторический справочник / ред. О. А. Ржешевский, сост. Е. К. Жигунов. М., Политиздат, 1990. стр.56
  11. Голлистская модель модернизации экономики Франции после Второй мировой войны показала себя весьма эффективной Արխիվացված 2018-02-01 Wayback Machine «Эксперт», 28.12.2009.
  12. 12,0 12,1 «100 выдающихся полководцев всех времен». Family Leisure Club. 2014 թ․ հուլիսի 14. էջ 374. ISBN 9789661472166.
  13. Le gaullisme aujourd’hui. P., 1985; Boivin M. De Gaulle et le gaullisme en basse Normandie. P., 1984.
  14. Bernard Lachaise. «De Gaulle et les gaullistes à l'Élysée (1959-1969)».
  15. Арзаканян М. Ц. (1990). «Де Голль и голлисты на пути к власти». М.(չաշխատող հղում)
  16. 16,0 16,1 Николай Молчанов. Неизвестный Де Голль. Последний великий француз. — Litres, 2017-11-30. — 538 с. — ISBN 9785040926008.
  17. Марина Арзаканян. Великий де Голль. «Франция – это я!». — Litres, 2017-09-05. — 1105 с. — ISBN 5457075796.
  18. Ш. де Голль. Военные мемуары. Призыв. 1940—1942. — М.: Изд-во иностранной литературы, 1957. — С. 29.
  19. Москва — Париж. Сборник интервью. — М.: Известия, 1989.
  20. Военные мемуары, с. 31.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 «Chronologie 1909-1918». charles-de-gaulle.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  22. 22,0 22,1 «Chronologie 1909-1918». charles-de-gaulle.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  23. 23,0 23,1 Fenby, Jonathan (2010). «The General: Charles De Gaulle And The France He Saved». New York: Simon & Schuster , էջ 42-47. ISBN 1847373925. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  24. 24,0 24,1 Jean Lacouture (1990). De Gaulle: The Rebel, 1890–1944. էջեր 42–54.
  25. Ledwidge, Bernard (1982). De Gaulle. London: Weidenfeld and Nicolson. ISBN 0-297-77952-4.
  26. Այդ տարիներին գերմանական ռազմական մեքենայի կազմակերպումը իդեալ էր համարվում։ Շառլը պարզորոշ կերպով ցույց է տվել գերմանացիների բացթողումները։ Եվ ընդհանուր առմամբ տակտիկայի և ստարտեգիայի մասին դը Գոլի հայացքները խստիվ տարբերվում էին ֆրանսիական հիմնական շտաբի մոտեցումներից։
  27. Charles de Gaulle «La Discorde chez l'ennemi», Berger-Levrault հրատարակչություն, 1924
  28. 28,0 28,1 de Gaulle Ch.Mémoires de guerre. V.1 L'Appel 1940-1942. Paris, 1954. (V.2. L'Unité. 1942-1944. P., 1956; Le Salut. 1944-1946. P.,1959) (ռուս.) թարգմանությամբ Голль Ш. де. Военные мемуары: — М.: АСТ; Астрель, 2003
  29. Де Голль в стране Советов, ИноСМИ.Ru (3 декабря 2017). (ռուս.)
  30. 30,0 30,1 30,2 30,3 Генерал Шарль де Голль Военное обозрение. 29 мая 2013
  31. Guderian Н. (1937.). «Achtung — Panzer! Die Entwicklung der Panzerwaffe, ihre Kampftaktik und ihre operativen Möglichkeiten». StuttgartՈւշադրություն, տանկեր են. Տանկային բանակի ստեղծման պատմություն{{cite web}}: CS1 սպաս․ postscript (link)
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 32,8 Молчанов Н. Н. (1980). «Генерал де Голль». М.: Международные отношения.
  33. Крис Шант. «Танки: Иллюстрованная энциклопедия». էջ 21. ISBN 5-465-00378-2.
  34. «Situation de l'armée française au 10 mai 1940» (PDF).
  35. 35,0 35,1 35,2 Уинстон Черчилль. Вторая мировая война. Արխիվացված 2018-02-22 Wayback Machine 2 հատոր, գլուխ 10 (ռուս.)
  36. Charles de Gaulle. Военные мемуары (текст документа). էջեր 383–388.
  37. «Все ордена полка. Фото знамён и орденов полка». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.
  38. «Эпопея полка «Нормандии-Неман». ИноСМИ. 2017 թ․ հունիսի 13.
  39. Сергей Дыбов (2017 թ․ սեպտեմբերի 5). «Подлинная история авиаполка «Нормандия-Неман»». Litres. էջ 526. ISBN 5457048314.
  40. Sean M. Mcateer, 500 Days: The War in Eastern Europe, 1944–1945, էջ361
  41. Великая Отечественная война 1941—1945. События. Люди. Документы. Краткий исторический справочник / ред. О. А. Ржешевский, сост. Е. К. Жигунов. М., Политиздат, 1990. стр.56
  42. 42,0 42,1 42,2 Beevor, Antony (2009) D-Day: The Battle for Normandy, Penguin Group, 1101148721
  43. Singh, Simon (2000). The Code Book: The Science of Secrecy from Ancient Egypt to Quantum Cryptography. Anchor; 0-385-49532-3.
  44. Anderson Charles R. (1993). «Algeria-French Morocco. 8 November 1942-11 November 1942». Washington: US Army Center of Military History.
  45. Юрий Сафронов (05.05.2017). «Неудобная война». Новая газета. — 2017. — № 47-48 (2624—2625). էջեր 18–19.
  46. Mackenzie, S.P. (2014). «The Second World War in Europe: Second Edition». Routledge. էջ 54–55. ISBN 1317864719.
  47. Fenby, Jonathan (2010). The General: Charles De Gaulle And The France He Saved. New York: Simon & Schuster. ISBN 1847373925. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  48. 48,0 48,1 48,2 «Lion of Britain, Cross of Lorraine: Churchill and de Gaulle». winstonchurchill.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  49. «Take a Frenchman, an Englishman and then...». Times Higher Education (THE). Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  50. Bohlen, Avis (2007) «Europe's Most Influential Love-Hate Relationship». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 6. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link). The European Institute
  51. Де Голль, Черчилль, Рузвельт, Сталин: секреты их взаимодействия ИноСМИ.Ru (5 мая 2005). (ռուս.)
  52. 52,0 52,1 Rassemblement du Peuple Français (RPF)
  53. де Голль Шарль Военные мемуары. Том I. Призыв, 1940–1942
  54. Арзаканян М. Великий де Голль. «Франция – это я!». Litres, 2017-09-05. — 1105 с. — ISBN 5457075796.
  55. де Голль Шарль Военные мемуары. Том I. Призыв 1940-1942 Արխիվացված 2017-12-26 Wayback Machine
  56. Онлайн книга «Военные мемуары. Том II. Единство. 1942-1944»
  57. 57,0 57,1 де Голль Шарль Военные мемуары. Том III. Спасение. 1944-1946(չաշխատող հղում)
  58. 58,0 58,1 Голль Ш. Мемуары надежд. Обновление. 1958-1962 гг.
  59. Discours du général de Gaulle à Bayeux (16 juin 1946) // Revue française de science politique. 1959. Vol. 9. № 1. P.192. {{{заглавие}}}.
  60. Конституции зарубежных государств: Великобритания, Франция, Германия, Италия, Соединенные Штаты Америки, Япония, Бразилия : учебное пособие. — Wolters Kluwer Russia, 2010. — 658 с. — ISBN 9785466005455
  61. Молчанова (էջ 374-377) и М. Ц. Арзаканян «Генерал де Голль на пути к власти».
  62. История государства и права зарубежных стран. 2-е издание. Учебник для бакалавров. Конституционная реформа. Пятая Республика.. — "Издательство ""Проспект""", 2016-01-18. — 520 с. — ISBN 9785392197682
  63. Référendum de 1958
  64. Покушения на президентов
  65. Молчанов. էջ 401. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  66. 66,0 66,1 Morrison, Geoffrey (2014 թ․ հունիսի 26). «A tour of the ballistic missile nuclear submarine Redoutable». CNET.
  67. «Weekend of Rejoicing in France». The Times. 1960 թ․ փետրվարի 15.
  68. «Marshal Juin Defended – General de Gaulle on Moral Issue». The Times. 1954 թ․ ապրիլի 8.
  69. «France Ends Boycott of Common Market – No Winners or Losers after Midnight Agreement». The Times. 1966 թ․ հունվարի 31.
  70. «European NAvigator (ENA) – General de Gaulle's second veto». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  71. «French Emphasis on Long-Term Issues». The Times. 1967 թ․ հունիսի 7.
  72. Geller, Doron «The Cherbourg Boats». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 9. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  73. Depoe, Norman (1967 թ․ հուլիսի 24). «Vive le Québec libre!». On This Day. CBC News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին.
  74. С. Ю. Данилов Двенадцать лиц Канады. — Рипол Классик. — 305 с. — ISBN 9785458278416
  75. 75,0 75,1 «Levesque pays tribute to Charles de Gaulle». The Leader-Post. Regina, Saskatchewan. Reuters. 1977 թ․ նոյեմբերի 1. էջ 2.
  76. 76,0 76,1 «De Gaulle and "Vive le Québec Libre"». The Canadian Encyclopedia. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին.
  77. Spicer, Keith (1967 թ․ հուլիսի 27). «Paris perplexed by De Gaulle's Quebec conduct». The Globe and Mail. Toronto. էջ 23.
  78. «Gen De Gaulle Rebuked by Mr Pearson – Canada Rejects Efforts to Destroy Unity – Quebec Statements Unacceptable». The Times. London, UK. 1967 թ․ հուլիսի 26.
  79. 79,0 79,1 Ellis, Peter Berresford (1993). The Celtic Dawn: A History of Pan Celticism. London: Constable. էջ 62.
  80. «France-Israel: from De Gaulle's arms embargo to Sarkozy's election». Ejpress.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  81. «De Gaulle and the Third World». Fondation Charles de Gaulle. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 18-ին.
  82. Պաշտոնական կայք (Ֆրանսերեն)
  83. Ledwidge, Bernard (1982). De Gaulle. London: Weidenfeld and Nicolson. ISBN 0-297-77952-4.
  84. «Independents Fear for France's Future – Gaullist Policy Queried». The Times. 1967 թ․ օգոստոսի 18.
  85. Un barde breton à Vaugirard, nommé Charles de Gaulle Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. Résumé d'un article de Michel Debonne in Bull. Soc. hist. & arch. du XVème arrondt de Paris – N° 22".
  86. Time, 8 August 1960
  87. «Charles de Gaulle's Legacy of Ideas». google.fr. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  88. «Biographie 1962–1968: la consolidation du régime». Fondation Charles de Gaulle. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 22-ին.
  89. Результаты референдума.
  90. «Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրության 1965 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 65-908 հրամանագիր». JORF. 1965 հոկտեմբերի 29. էջ 9555.
  91. Élection & télévision : la présidentielle 1965 (Acte I – Premier tour) et (Acte II – Second tour) (articles sur la campagne électorale à l'ORTF).
  92. 92,0 92,1 «France Again Elects Gen. De Gaulle – M. Mitterrand Concedes Within 80 Minutes – Centre Votes Evenly Divided». The Times. 1965 թ․ դեկտեմբերի 20.
  93. «De Gaulle Has an Opposition». Life. 1965 թ․ դեկտեմբերի 17. էջ 4.
  94. «C'était comment la présidentielle de 1965?». lexpress.fr. Par LEXPRESS.fr. 15/11/2011.
  95. «Les femmes et le pouvoir». «of the first eleven governments of the Fifth Republic, four contained no women whatsoever.»
  96. The May Events Archive
  97. Молчанов Н. Н. (1980). Генерал де Голль. М.: Международные отношения.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  98. 98,0 98,1 Dogan, Mattei (1984). «How Civil War Was Avoided in France». International Political Science Review / Revue internationale de science politique. 5 (3): 245–277. doi:10.1177/019251218400500304. JSTOR 1600894.
  99. «Autocrat of the Grand Manner». The Times. 1969 թ․ ապրիլի 28.
  100. 100,0 100,1 100,2 «Dropping the Pilot». The Times. 1968 թ․ հուլիսի 11.
  101. Ellis, Peter Berresford (1993). The Celtic Dawn: A History of Pan Celticism. London: Constable. էջ 62.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  102. «Le siège de la Fondation Charles de Gaulle». Հիմնադրամի պաշտոնական կայք.
  103. Покушения на президентов. Кого должны бояться главы государств: бен Ладена или психов? Еженедельник "Аргументы и Факты" № 29 17/07/2002
  104. Georges Fleury Tuez De Gaulle(չաշխատող հղում) P., 1996
  105. George, Patrick (2012 թ․ հուլիսի 22). «How The Citroën DS Saved A French President's Life». Jalopnik.
  106. ««Statement of Colonel Bastien-Thiry», 2 February 1963». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  107. Jean Bastien-Thiry Արխիվացված 2011-11-22 Wayback Machine[1] Արխիվացված 2017-03-13 Wayback Machine
  108. «The Day of the Jackal - Frederick Forsyth». FactBehindFiction.com կայքում. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
  109. «The Day of the Jackal (1973)». Internet Movie Database.
  110. «The Jackal (1997)». Internet Movie Database.
  111. «World Leaders to Gather in Paris to Honour General de Gaulle». The Times. 1970 թ․ նոյեմբերի 11.
  112. «Testament de Charles de Gaulle, 16 janvier 1952». Histoire de France et d'ailleurs. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին.
  113. 113,0 113,1 TIME, 23 November 1970
  114. «1970 – Year in Review. De Gaulle and Nasser die». United Press International. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին.
  115. «Retirement». Fondation Charles de Gaulle. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
  116. Jean Gnulmicr. Antologie de Gaulle. Ed. France 2 Levant, Beyrouth, 1943.
  117. Philip Thody (1989). French Caesarism from Napoleon I to Charles de Gaulle. Palgrave Macmillan. էջ 150.
  118. Mahoney, Daniel (2000) De Gaulle: Statesmanship, Grandeur and Modern Democracy, Transaction Publishers, ISBN 1412821274
  119. Ahmed Ben Bella, De Gaulle voyait plus loin, in L'Express, 26 October 1995.
  120. Charles de Gaulle aircraft carrier at Alabordache.fr (Ֆրանսերեն)
  121. «Ministère de la culture – Base Léonore». culture.gouv.fr. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  122. «Parisis Code – tome 2 – Le Code secret des rues de Paris». google.be. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  123. [2]
  124. «Virtuti Militari de Gaulle'a». Rzeczpospolita. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  125. Coat of arms. flickr.com
  126. Coat of Arms Արխիվացված 2015-09-04 Wayback Machine in Frederiksborg Castle
  127. List of decorations Արխիվացված 10 Նոյեմբեր 2013 Wayback Machine
  128. գրել են մայոր դը Գոլը և մայոր Իվոնը, գնդապետ դե Մերիի աշխատակազմի հետ, ով համագործակցել է վերջնական տեքստի պատրաստման գործում
  129. էսսե, որը նա գրել է 1920-ականների կեսերին
  130. Դը Գոլի զեկույցը 1930-ականների սկզբին, երբ նա աշխատակազմի սպա էր
  131. 1940 թվականի հունվարի 26-ի հուշագրից հետո

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Ռընե Կոտի
Ֆրանսիայի նախագահ
Շառլ դը Գոլ

1954 - 1959
Հաջորդող
Ալեն Փոեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 146