Սյուլի-Պրյուդոմ

ֆրանսիացի գրող

Սյուլի-Պրյուդոմ (ֆր.՝ Sully-Prudhomme, ի ծնե անունը՝ Ռենե Ֆրանսուա Արման Պրյուդոմ, ֆր.՝ René François Armand Prudhomme, մարտի 16, 1839(1839-03-16)[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] - սեպտեմբերի 7, 1907(1907-09-07)[6], Շատնե-Մալաբրի[4][5]), ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ, «Պառնաս» խմբի անդամ։

Սյուլի-Պրյուդոմ
ֆր.՝ Sully Prudhomme
Ծննդյան անունֆր.՝ René Francois Armand Prudhomme
Ծնվել էմարտի 16, 1839(1839-03-16)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 7, 1907(1907-09-07)[6] (68 տարեկան)
Վախճանի վայրՇատնե-Մալաբրի[4][5]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7] և Grave of Sully-Prudhomme
Գրական անունSully Prudhomme[8][9]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, ակնարկագիր, օրագրի հեղինակ և փիլիսոփա
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[10] և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Изображение автографа
 Sully Prudhomme Վիքիպահեստում

1901 թվականին դարձել է գրականության բնագավառում Նոբելյան առաջին մրցանակակիր։

Կենսագրություն

խմբագրել

Սյուլի-Պրյուդոմը ծնվել է 1839 թվականին Փարիզում՝ Ռենե Արման Պրյուդոմի ընտանիքում։ Երբ տղան երկու տարեկան էր, հայրը մահացավ, և ընտանիքը հայտնվեց ֆինանսական ծանր դրության մեջ։ Բոնապարտի լիցեյում սովորել է դասական լեզուներ, այնուհետև սովորել է պոլիտեխնիկ դպրոցում և 1856 թվականին ստացել բակալավրի կոչում։ Հետո ծառայության է անցել Կրեզոյի գործարաններից մեկում, սակայն շուտով հեռացել է այդտեղից և վերադարձել Փարիզ, որտեղ որոշ ժամանակ սովորել է նոտարական իրավունք։ Այդտեղ էլ հետաքրքրվել է փիլիսոփայությամբ և պոեզիայով։

1860 թվականին Փարիզի նոտարական գրասենյակներից մեկում ստացել է գրագրի պաշտոն և դրանով կարողանում է իրեն ֆինանսապես ապահովել։ Ազատ ժամանակ գրում է բանաստեղծություններ և դրանք տպագրում «Պառնաս» ժողովածուում։

1870 թվականին կարճ ժամանակամիջոցում մահանում են բանաստեղծի ամենամտերիմ մարդիկ՝ մայրը, մորաքույրը և քեռին։ Այդ նույն թվականին էլ սկսվում է ֆրանս-պրուսական պատերազմը։

Պրյուդոմը մասնակցում է Ֆրանս-պրուսական պատերազմին և պատերազմի ընթացքում նրա առողջությունը խիստ վնասվում է։

1881 թվականին ընտրվում է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Դրեյֆուսի գործի ժամանակ եղել է Դրեյֆուսի ակտիվ կողմնակից։

Պրյուդոմը հանկարծամահ է եղել 1907 թվականի սեպտեմբերի 7-ին։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։ Ժամանակի ընթացքում հետաքրքրությունը նրա ստեղծագործության հանդեպ նվազել է, բայց մինչև հիմա Ֆրանսիայի երիտասարդ բանաստեղծների համար կա Սյուլի-Պրյուդոմի անվան մրցանակ։

Աշխատություններ

խմբագրել

Հայտնի է դարձել «Ստանսներ և բանաստեղծություններ» (1865 թվական) առաջին ժողովածուով։ 1865-1867 թվականների բանաստեղծություններում և «Զուր քնքշություն» (1875 թվական) ժողովածուի մեջ դրսևորվել է մարդու ներաշխարհը պատկերելու հակում, առկա է ինտիմ ապրումների վերլուծություն։ Լուկրեցիոսի «Իրերի բնության մասին» պոեմը հրաշալի թարգմանելուց հետո (1869 թվական) Սյուլի-Պրյուդոմը փորձել է շարունակել նրա ավանդույթները և գրել է «Արդարացիություն» (1878 թվական), «Երջանկություն» (1888 թվական) ծավալուն պոեմները, որոնցում արտահայտել է իր բարոյափիլիսոփայական և գիտական ըմբռնումները։ Պոզիտիվիստական փիլիսոփայության ոգով են շարադրված Լուկրեցիոսից կատարած թարգմանության «Նախաբան»-ը (1869 թվական), «Ազատ ընտրության հոգեբանությունը» (1906 թվական) տրակտատները, «Ճշմարիտ կրոնն ըստ Պասկալի» (1905 թվական) ակնարկը, հասարակագիտական և արվեստագիտական մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Բանաստեղծական կտակ»-ը (1901 թվական)։ Ստացել է Նոբելյան մրցանակ (1901 թվական)։ Սյուլի-Պրյուդոմի ստեղծագործությունները հայերեն են թարգմանվել 1879 թվականից (Ա․ Ղազիկյան, Ալ․ Փանոսյան, Ալ․ Ծատուրյան, Ե․ Դուրյան և ուրիշներ)։

Ստեղծագործություններ

խմբագրել

Բանաստեղծություններ

խմբագրել
  • Ստանսներ և բանաստեղծություններ (Stances et poèmes, 1865)
  • Փորձություն (Les Épreuves, 1866)
  • Իտալական ուրվանկարներ (Croquis italiens, 1866-68)
  • Միայնություն (Les Solitudes, 1869)
  • Զինվորական տպավորություններ (Impressions de la guerre, 1870)
  • Զուր քնքշություն (Les vaines tendresses, 1875)
  • Պրիզմա (Le Prisme, 1886)
  • Բեկորներ (Les Épaves, 1908)

Պոեմներ

խմբագրել
  • Ավգյան ախոռներ (Les Écuries d’Augias, 1866)
  • Ճակատագիր (Les Destins, 1872)
  • Ծաղիկների խռովություն (La Révolte des fleurs, 1874)
  • Զենիթ (Le Zénith, 1875)
  • Франция (La France, 1874)
  • Արդարություն (La Justice, 1878)
  • Երջանկություն (Le Bonheur, 1888)

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուլի-Պրյուդոմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 472