Բացել գլխավոր ցանկը

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (անգլ.՝ Ernest Miller Hemingway, հուլիսի 21, 1899(1899-07-21)[1][2][3][4][5][6][7][8][9][10], Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[11][12] - հուլիսի 2, 1961(1961-07-02)[1][2][3][4][5][13][7][9][10], Կետչում, Բլեյն շրջան, Այդահո, ԱՄՆ[14]), ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր գրականության ասպարեզում (1954

Էռնեստ Հեմինգուեյ
անգլ.՝ Ernest Miller Hemingway
Ernest Hemingway 1950 w.jpg
Ծնվել էհուլիսի 21, 1899(1899-07-21)[1][2][3][4][5][6][7][8][9][10]
ԾննդավայրՕուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[11][12]
Վախճանվել էհուլիսի 2, 1961(1961-07-02)[1][2][3][4][5][13][7][9][10] (61 տարեկանում)
Վախճանի վայրԿետչում, Բլեյն շրջան, Այդահո, ԱՄՆ[14]
Մասնագիտությունռազմական թղթակից, սցենարիստ, վիպասան, լրագրող, դրամատուրգ և բանաստեղծ
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունԱՄՆ
Ժանրերարձակ և հրապարակախոսություն
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[15][16] Բրոնզե աստղ Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում և Ֆլորիդայի արվեստնի գործիչների փառքի սրահ
ԱմուսինHadley Richardson?, Pauline Pfeiffer?, Մարթա Գելլհորն և Mary Welsh Hemingway?
ԶավակներՋեք Հեմինգուեյ, Պատրիկ Հեմինգուեյ և Գրեգորի Հեմինգուեյ
Ernest Hemingway Signature.svg
Էռնեստ Հեմինգուեյ Վիքիքաղվածքում
Էռնեստ Հեմինգուեյ Վիքիդարանում
Ernest Hemingway Վիքիպահեստում

Նրա սեղմ, բայց և գերհագեցած գրելաոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի արձակի վրա, իսկ արկածներով լի անձնական կյանքը և հասարակական կերպարն ազդել են հետագա սերունդների վրա։ Հեմինգուեյն իր ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականների ընթացքում. 1954 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Հրատարակել է յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք վեպերը, պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ գեղարվեստական աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

Հեմինգուեյը ծնվել է Իլինոյս նահանգում՝ Օուք պարկում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «The Kansas City Star» թերթի համար, այնուհետև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է իտալական ռազմաճակատ։ 1918 թվականին ծանր վիրավորվել է և վերադարձել տուն։ Հեմինգուեյի պատերազմական տարիների փորձը հիմք հանդիսացավ «Հրաժեշտ զենքին» վեպի ստեղծման համար։

1921 թվականին Հեմինգուեյն ամուսնանում է Հեդլի Ռիչարդսոնի հետ, ով իր չորս կանանցից առաջինն էր։ Զույգը տեղափոխվում է Փարիզ, որտեղ Հեմինգուեյն աշխատում է որպես թղթակից և ընկնում է 1920-ականների «կորուսյալ սերնդի» ("Lost Generation")՝ ներգաղթյալ հասարակության մոդեռնիստ գրողների և արվեստագետների ազդեցության տակ։ Նրա՝ «Եվ ծագում է արևը» ստեղծագործությունն իր առաջին վեպն էր. Այն տպագրվում է 1926 թվականին։

1927 թվականին բաժանվում է Հադլի Ռիչարդսոնից և ամուսնանում Պաուլինա Պֆեյֆերի հետ. նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը վերադառնում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմից, որտեղ աշխատում էր որպես լրագրող: Դրանից հետո է, որ նա գրում է «ՈՒմ մահն է գուժում զանգը» ("For Whom the Bell Tolls") վեպը։ Մարթա Գելհորնը նրա երրորդ կինն էր (1940 թվական). նրանք բաժանվում են, երբ Հեմինգուեյը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպում է Մերի ՈՒելշին։ Հեմինգուեյը ականատես է դառնում Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման և գերմանացիներից Փարիզի ազատագրման իրադարձություններին։

1952 թվականին տպագրվում է «Ծերունին և ծովը» պատմվածքը, որից կարճ ժամանակ անց Հեմինգուեյը մեկնում է Աֆրիկա, որտեղ երկու անգամ մահվան եզրին է հայտնվում օդային աղետի պատճառով, որից հետո հաշմանդամ է մնում իր հետագա կյանքի մեծ մասի ընթացքում։ Նա հաճախ այցելում էր իր՝ Ֆլորիդայի Քի Ուեսթում (1930-ականներ) և Կուբայում (1940, 1950, 1959 թվականներ) գտնվող տները. դրանցից բացի, Հեմինգուեյը տուն է գնում Այդահոյում (Քեթչում), որտեղ ինքնասպանություն է գործում 1961 թվականին։

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ շրջանԽմբագրել

 
Հեմինգուեյը Կլարենս և Գրեյս Հեմինգուեյների ավագ որդին էր և երկրորդ երեխան։

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյը ծնվել է 1899 թվականի հուլիսի 21-ին Իլինոյս նահանգի Չիկագո[17] քաղաքի արվարձաններից մեկում՝ Օուք պարկում[18]։ Նրա հայրը՝ Կլարենս Էդմոնդս Հեմինգուեյը, ֆիզիկոս էր, իսկ մայրը՝ Գրեյս Հոլլ-Հեմինգուեյը, երաժիշտ։ Նրանք երկուսն էլ լավ կրթություն էին ստացել և հարգված էին Օուք պարկի պահպանողական համայնքում. մի համայնք, որի մասին մի ժամանակ այնտեղ բնակված Ֆրենկ Լլոյդ Ռայթն ասել է. «Այդքան շատ եկեղեցիներ այդքան շատ լավ մարդկանց համար»[19]։ Ամուսնությունից հետո Կլարենսն ու Գրեյսը կարճ ժամանակ ապրել են Գրեյսի հոր՝ Էռնեստ Հոլլի հետ, ում անունով էլ ամուսինները[20] կոչեցին իրենց առաջնեկին։ Հետագայում Էռնեստ Հեմինգուեյն ասում էր, որ իրեն դուր չի գալիս իր անունը[Ն 1], քանզի այն զուգորդվում է Օսկար Ուայլդի «Լուրջ լինելու կարևորությունը» ("The Importance of Being Earnest")[21] թատերգության միամիտ, մինչև իսկ հիմար հերոսի հետ։ Ընտանիքը վերրջապես տեղափոխվում է յոթ սենյականոց իր բնակարանը՝ պատշաճ հարևանությամբ, Գրեյսի համար նախատեսված երաժշտական ստուդիայով և Կլարենսի բժշկական գրասենյակով[17]։

Հեմինգուեյի մայրը հաճախ էր մասնակցում գյուղերում կազմակերպվող համերգների։ Չափահաս տարիքում Հեմինգուեյը բացահայտ կերպով չէր սիրում իր մորը, չնայած նրա կենսագիր Մայքլ Ս. Ռեյնոլդսը նշում է, որ Հեմինգուեյին են փոխանցվել իր մոր էներգետիկան և խանդավառությունը[22]։ Նրանց կռիվների պատճառն այն էր, որ Գրեյսը ստիպում էր Էռնեստին թավջութակ նվագել սովորել: Հետագայում Հեմինգուեյը խոստովանել է, որ երաժշտության դասերը շատ օգտակար գտնվեցին գրելու գործում և որպես ապացույց բերում է «Ում մահն է գուժում զանգը» ստեղծագործության բազմամեղեդային կառուցվածքը[23] ։ Ընտանիքը ամառներն անց է կացնում Ուինդմեր ավանում՝ Ուալուն լճի ափին՝ Պետոսկիի մերձակայքում, որտեղ պատանի Հեմինգուեյին հայրը սովորեցնում էր որս անել, ձուկ բռնել, ճամբար խփել անտառներում և Հյուսիսային Միչիգանի լճերի մոտ։ Բնության հետ շատ վաղ հասակից շփումները դրսի արկածային կյանքի, ինչպես նաև հեռավոր ու մեկուսի վայրերում ապրելու կիրք առաջացրին նրա մեջ[24]։

 
Հեմինգուեյի ընտանիքը 1905 թվականին (ձախից աջ՝ Մարսելին, Սանի, Կլարենս, Գրեյս, Ուրսուլա և Էռնեստ)

1913-1917 թվականների ընթացքում Հեմինգուեյը հաճախել է Օուք պարկի և Ռիվեր Ֆորեստի ավագ դպրոց, որտեղ մասնակցել է մի շարք մարզաձևերի պարապմունքների ու մրցումների, ինչպիսիք են բռնցքամարտը, թեթև աթլետիկան, ջրագնդակը և ֆուտբոլը։ Նա գերազանց առաջադիմություն էր դրսևորում անգլերենից: Հեմինգուեյն իր քրոջ՝ Մարսելինի հետ երկու տարի ներգրավված է եղել դպրոցի նվագախմբում։ Պատանի հասակում նա լրագրության դասերի է հաճախել Ֆեննի Բիգսի մոտ[25][22]։ Դասերի ընթացքում գործում էր հետևյալ սկզբունքը. «Պատկերացնենք, որ դասարանը ամսագրի խմբագրություն է»։ Լավագույն գրողներն իրենց ստեղծագործությունները հանձնում էին «Տրապեզ» դպրոցական ամսագրին։ Ե՛վ Հեմիգուեյը, և՛ Մարսելինն ունեն այնպիսի աշխատանքներ, որոնք հանձնվել են «Տրապեզ»-ին։ Հեմիգուեյի առաջին գործը, որը տպագրվել է 1916 թվականի հունվարին, Չիկագոյի սիմֆոնիկ երգչախմբի ելույթի մասին էր[26]։ Նա շարունակում էր հոդվածներ գրել ու խմբագրել «Տրապեզ»-ը և «Տաբուլա» տարեգիրքը։ Այդ հոդվածներում նա փորձում էր նմանակել սպորտային մեկնաբաններին և օգտագործում էր Ring Lardner, Jr. գրական կեղծանունը՝ հիշեցնելով «Չիկագո թրիբյունի» Ring Lardner-ին, ով մակագրում էր Line O'Type։ Ինչպես Մարկ Տվենը, Սթիվեն Քրեյնը, Թեոդոր Դրայզերը և Սինքլեր Լյուիսը՝ Հեմինգուեյը նույնպես վիպասան դառնալուց առաջ լրագրող էր[27]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Հեմինգուեյն աշխատանքային փորձաշրջան անցավ «Քանզաս Սիթի սթար» (The Kansas City Star) ամսագրում՝ որպես խմբագիր։ Չնայած այնտեղ աշխատեց ընդամենը վեց ամիս՝ իր համար որդեգրեց ամսագրի գրելաոճը. «Օգտագործել կարճ նախադասություններ, կարճ, դյուրընթեռնելի պարբերություններ։ Ապավինել ճկուն անգլերենին։ Լինել դրական, ո՛չ բացասական»[28]։

Առաջին համաշխարհային պատերազմԽմբագրել

 
Հեմինգուեյը զինվորական հանդերձանքով Միլանում, 1918

1918 թվականի սկզբին Հեմինգուեյն արձագանքեց Կարմիր խաչի՝ կամավոր մարտիկների հավաքագրման կոչին Կանզաս քաղաքում և գրանցվեց Իտալիայում շտապ օգնության վարորդ դառնալու համար[29]: Նա Նյու Յորքը լքեց մայիսին և ժամանեց Փարիզ, երբ քաղաքը գտնվում էր գերմանական հրետանու ռմբակոծության տակ[30]: Հունիս ամսին արդեն իտալական ճակատում էր։ Հավանաբար հենց այդ ժամանակ նա առաջին անգամ հանդիպեց Ջոն Դոս Պասոսին, ում հետ տասնամյակներ շարունակ ջերմ բարեկամական հարաբերություններ ուներ[31]: Միլանում, հենց առաջին օրը, Հեմինգուեյին ուղարկեցին պայթեցված զինամթերքի գործարանի վայր, որտեղ փրկարարները հավաքում էին մահացած կին աշխատողների մարմինների մասերը։ Այս միջադեպը նա նկարագրել է իր «Մահ կեսօրին» վավերագրական գրքում. «Ես հիշում եմ, որ մահացածների ամբողջական մարմինները փնտրելուց հետո, մենք հավաքում էինք մարմինների մասեր»[32]: Մի քանի օր անց նրան տեղափոխեցին Ֆոսալտա դի Պիավա։

Հունիսի 8-ին, երբ Հեմինգուեյը ճաշարանից առաջին գծում կանգնած զինվորների համար շոկոլադ և ծխախոտ էր բերում, լրջորեն վիրավորվեց ականանետի կրակից[32]: Չնայած իր վերքերին՝ Հեմինգուեյը շարունակում էր օգնել իտալացի զինվորներին, ինչի համար պարգևատրվեց իտալական բանակի Քաջության արծաթե մեդալով[33][Ն 2]: Դեռևս 18 տարեկան լինելով՝ Հեմինգուեյը այս առիթով ասել է. «Երբ երիտասարդ տղան գնում է պատերազմ, նա անմահության մասին մեծ պատրանքներ ունի։ Մարդիկ մահանում են, բայց ոչ դու... Իսկ երբ առաջին անգամ վիրավորվում ես, կորցնում ես այդ պատրանքը և հասկանում, որ դա կարող է նաև քեզ հետ պատահել»[34]: Նա երկու ոտքից վիրավորվեց, վիրահատվեց և հինգ օր անցկացրեց դաշտային հիվանդանոցում, մինչ նրան կտեղափոխեին Միլանի Կարմիր խաչի հիվանդանոց վերականգնման համար[35]: Վեց ամիս անցկացրեց հիվանդանոցում, որտեղ հանդիպեց Դորման Սմիթին և նրա հետ ամուր կապ հաստատեց, որը տևեց տասնամյակներ։ Այստեղ նա Ամերիկայի Արտաքին ծառայության ապագա սպա, դեսպան և գրող Հենրի Սերանո Վիլարդի հետ նույն սենյակում էր մնում[36]:

Վերականգնման ընթացքում նա առաջին անգամ սիրահարվեց Կարմիր խաչի բուժքույր Ագնես ֆոն Կուրովսկիին, ով իրենից յոթ տարով մեծ էր։ Ագնեսը և Հեմինգուեյը որոշում են մի քանի ամսվա ընթացքում ամուսնանալ Ամերիկայում, երբ Հեմինգուեյը 1919 թվականի հունվարին կզորացրվեր և կվերադառնար Միացյալ Նահանգներ։ Սակայն մարտ ամսին Ագնեսը գրում է, որ նշանվել է իտալացի սպայի հետ։ Հեմինգուեյի կենսագիր Ջեֆրի Մեյերսը պնդում է, որ Հեմինգուեյը խորը հիասթափություն էր ապրում Ագնեսի մերժման պատճառով և իր հետագա հարաբերություններում նա հետևում էր այդ նույն օրինակին՝ լքելով կանանց, մինչ նրանք կլքեին իրեն[37]:

Տորոնտո և ՉիկագոԽմբագրել

Հեմինգուեյը պատերազմից վերադարձավ 1919 թվականին։ Չլինելով դեռ 20 տարեկան՝ նա ձեռք էր բերել բավական հասունություն, ապրում էր առանց աշխատանքի և կարիք ուներ ուժերը վերականգնելու[38]: Ինչպես բացատրում էր Ռեյնոլդսը. «Հեմինգուեյը իսկապես չէր կարող բացատրել իր ծնողներին, թե ինչ անցավ իր մտքով, երբ տեսավ արյունոտ իր ծունկը: Չէր կարողանում փոխանցել այն, թե ինչքան վախեցած էր՝ գտնվելով այլ երկրում, վիրաբույժներով շրջապատված, որոնք չէին կարող իրեն անգլերենով բացատրել՝ կկորցնի նա իր ոտքը, թե ոչ»[39]: Սեպտեմբերին Հեմիգուեյը գնում է արշավի, ձուկ որսալու դպրոցական իր ընկերների հետ Միչիգանի վերին թերակղզի[34]: Այդ ուղևորությունը դարձավ Հեմինգուեյի «Մեծ, երկսիրտ գետը» պատմվածքի ոգեշնչման աղբյուրը, որտեղ Նիկ Ադամս անունով հերոսը պատերազմից հետո վերադառնում է քաղաք՝ հանգստություն փնտրելու, մեկուսանալու ցանկությամբ[40]: Ընտանիքին մոտ մի բարեկամ նրան աշխատանք է առաջարկում Տորոնտո քաղաքում, որը նա ընդունում է, քանի որ այլ զբաղմունք պարզապես չուներ։ Ավելի ուշ նա դառնում է ֆրիլանսեր, վարձատրվող գրող, աշխատում է «Տորոնտո սթար Ուիքլի»-ում որպես արտասահմանյան թղթակից։ Միչիգան նա վերադարձավ մեկ տարի անց՝ հունիսին[38] և այնուհետև տեղափոխվեց Չիկագո 1920 թվականի սեպտեմբերին՝ ապրելու իր ընկերների հետ, սակայն շարունակում էր հոդվածներ տրամադրել «Տորոնտո սթար» ամսագրին[41]:

 
Հեմինգուեյի անձնագրի լուսանկարը, 1923 թ.

Չիկագոյում նա աշխատում էր որպես «Cooperative Commonwealth» ամսագրի գլխավոր խմբագիր, որտեղ էլ հանդիպում է վիպասան Շերվուդ Անդերսոնին[41]: Երբ Սենթ Լուիսի բնակչուհի Հեդլի Ռիչարդսոնը եկավ Չիկագո՝ այցելելու Հեմինգուեյի սենյակակցի քրոջը, նա պարզապես կուրորեն սիրահարվեց և հայտարարեց հետևյալը. «Ես գիտեի, որ նա այն աղջիկն էր, ում հետ ես կամուսնանամ»[42]: Հեդլին կարմրահեր էր, ուժեղ բնազդով և ութ տարով մեծ էր Հեմինգուեյից[42]: Չնայած տարիքային նման տարբերությանը, Հեդլին, ով մեծացել էր իր մոր գերպաշտպանության ներքո, այնքան էլ հասուն չէր թվում իր տարիքի կանանց համեմատ[43]: «Հեմինգուեյի կանայք» գրքի հեղինակ Բերնիս Կերտը փաստում է, որ Հեդլին հիշեցնում էր Ագնեսին, սակայն նրան բնորոշ էր մանկական բնավորությունը, որից Ագնեսը զուրկ էր։ Էռնեստն ու Հեդլին, լինելով նամակագրական կապի մեջ, որոշեցին ամուսնանալ և ճանապարհորդել Եվրոպայով[42]: Նրանք ուզում էին լինել Հռոմում, բայց Շերվուդ Անդերսոնը համոզեց նրանց այցելել Փարիզ՝ երիտասարդ զույգի համար հանձնարարական նամակներ գրելով[44]: Նրանք ամուսնացան 1921 թվականի սեպտեմբերի 3-ին, իսկ երկու ամիս անց Հեմինգուեյին նշանակում են «Տորոնտո սթար» ամսագրի օտարերկրյա թղթակից, և զույգը տեղափոխվում է Փարիզ։ Հեդլիի հետ Հեմինգուեյի ամուսնության մասին Մեյերսը ասում է. «Հեմինգուեյը Հեդլիի հետ ստացավ այն ամենը, ինչին հույս ուներ հասնել Ագնեսի հետ՝ գեղեցիկ կնոջ սեր, արժանի եկամուտ և կյանք Եվրոպայում»[45]:

ՓարիզԽմբագրել

Փարիզում անցկացրած իր տարիներին Հեմինգուեյը բարձրահասակ լայն ուսերով շագանակագույն աչքերով տղամարդ էր: Նա ու Հեդլին ապրում էին փոքրիկ տանը 74-րդ Կարդինալ Լեմոին փողոցում, որը տեղակայված էր Լատինական թաղամասում, նա աշխատում էր մոտակայքում գտնվող վարձով տանը։ Սթեյնը, ով Փարիզում մոդեռնիզմի բաստիոնն էր,  դառնում է Հեմինգուեյի ուսուցիչը և նրա տղայի՝ Ջեքի կնքամայրը։ Սթեյնը Հեմինգուեյին ծանոթացնում է Մոնպառնասի արտասահմանցի նկարիչների և գրողների հետ, որոնց նա անվանել է «Կորուսյալ սերունդ»: Հեմինգուեյը իր  ուսուցիչի Սթեյնի սալոնում հանդիպումներ է ունեցել Պաբլո Պիկասոյի, Խոան Միրոյի և Խուան Գրիսի նման ազդեցիկ նկարիչների հետ: Նա, ի վերջո, դուրս է եկել Սթեյնի ազդեցությունից, և նրանց փոխհարաբերությունները վատթարացել են տասնամյակների ընթացքում՝ գրական վեճերի պատճառով։ Էզրա ֆունտը հանդիպել է Հեմինգուեյին 1922 թվականին, Սիլվիա լողափի «Շեքսպիր և ընկերություն» գրախանութում: Նրանք երկուսով 1923 թվականին շրջագայել են Իտալիայում, այնուհետև ապրել նույն փողոցում 1924 թվականին:

Փարիզում գտնվելու առաջին 20 ամիսների ընթացքում Հեմինգուեյը 88 պատմություն է ներկայացրել «Տորոնտո սթար» թերթին: Նա գրել է հույն-թուրքական պատերազմի մասին, որտեղ ինքը ականատես է եղել Զմյուռնիայի այրմանը և գրել է ճանապարհորդական երկեր՝ «Թունա ձկան որսը Իսպանիայում» և «Կամրախայտի որսով ողջ Եվրոպայում, լավագույնը Իսպանիան է, հետո Գերմանիան»:

Հեմինգուեյը կոտրվեց, երբ իմացավ, որ Հեդլին կորցրել է իր ձեռագրերով լի ճամպրուկը 1922 թվականի դեկտեմբերին Ժնև ճանապարհորդելիս կորցրել է Լիոնյան կայարանում: Հաջորդ սեպտեմբերին, զույգը վերադառնում է Տորոնտո, որտեղ 1923 թվականի հոկտեմբերի 10-ին ծնվում է նրանց որդին՝ Ջոն Հեդլի Նիքանորը: Նրանց բացակայության ընթացքում տպագրվել է Հեմինգուեյի առաջին գիրքը «Երեք պատմություն և տասը պեոմ»  վերնագրով: Երեքից երկուսը այն պատմություններն էին, որոնք մնացել էին ճամպրուկի կորստից հետո, իսկ երրորդ հատվածը գրել էր նախորդ տարվա սկզբին Իտալիայում: Հետագա մի քանի ամիսների ընթացքում լույս է տեսել «Մեր ժամանակները» ժողովածուի երկրորդ հատորը: Փոքր հատորը ներառում էր վեց վինետներ և տասնյակ պատմություններ, որոնք Հեմինգուեյը գրել էր նախորդ ամառվա ընթացքում, երբ առաջին անգամ այցելել էր Իսպանիա, որտեղ էլ իր համար բացահայտել էր ցլամարտի ոգին: Նա կարոտում էր Փարիզը, Տորոնտոն ձանձրալի համարելով, և ցանկանում էր վերադառնալ գրողի կյանքին, այլ ոչ թե ապրել լրագրողի կյանքով:

Հեմինգուեյն իր կնոջ Հեդլիի հետ առաջին անգամ այցելել է Պամպլոնայի Սան Ֆերմինի փառատոնին (Իսպանիա)  1923 թվականին, որտեղ և նա տարվել է ցլարամտով: Այս ժամանակաշրջանում նրան սկսել են կանչել «հայրիկ», նույնիսկ տարիքով ավելի մեծ ընկերները: Հեմինգուեյները վերդարձել են Պամպլոնա 1924 թվականին, երրորդ անգամ 1925 թվականի հունիսին: Այդ տարի նրանք իրենց հետ բերել էին մի խումբ ամերիկացի և բրիտանացի արտասահմանցիների՝ Հեմինգուեյի միչիգանցի պատանեկության ընկեր Բիլ Սմիթին, Դոնալդ Օգդեն Ստյուարտին, Տիկին Դաֆֆ Թվայսդենին, ով վերջերս էր ամուսնալուծվել, նրա սիրեկան Փաթ Գյութրիին և Հարոլդ Լոբին: «Ֆիեստայի» ավարտից մի քանի օր հետո, իր ծննդյան օրը՝ հուլիսի 21-ին, նա սկսել է  գրել «Եվ ծագում է արևը», որն ավարտել է ութ շաբաթ անց: Մի քանի ամիս անց, 1925 թվականի դեկտեմբերին, Հեմինգուեյները տեղափոխվել են Ավստրայի Շղունց քաղաք ձմեռն անցկացնելու, որտեղ Հեմինգուեյը սկսել է լրջորեն աշխատել գրվածքի վրա: Պոլինե Պֆեյֆերը նրանց միացել է հունվարին և Հեդլիի խորհրդին հակառակ հորդորել է Հեմինգուեյին ստորագրել Սքրիբներսի հետ պայմանագիրը: Հեմինգուեյը մեկնել է Ասվտրիայից, գնացել Նյու Յորք կարճատև ճամփորդության հրատարակիչների հետ հանդիպելու համար: Փարիզում կանգ առած ժամանակ՝ մինչ Շղունց վերադառնալը նա սիրային կապ է սկսել Պֆեյֆերի հետ: Գրվածքն ավարտել է մարտին: Ձեռագիրը Նյու Յորք է հասել ապրիլին և վերջնական ուղղումները արվել են 1926 թվականի օգոստոսին Փարիզում: Սքրիբներսը հոկտեմբերին տպագրել է վեպը:

«Եվ ծագում է արևը» վեպը համառոտ ներկայացրել է հետպատերազմյան սերնդի վիճակը, ստացել լավ կարծիքներ և արժանացել «Հեմինգուեյի լավագույն աշխատանք» կոչմանը: Ինքը՝ Հեմինգուեյը, ավելի ուշ նամակ է գրել խմբագիր Մաքս Փերքինսին ասելով, որ գրքի իմաստը ոչ թե սերնդի կործանման մեջ էր, այլ երկրի հավիտենականության: Նա կարծում էր, որ հերոսները ծեծված, ջարդված էին, բայց ոչ կորած:

Հեմինգուեյի ամուսնական հարաբերությունները Հեդլիի հետ վատթարացել էին վեպի վրա աշխատանքների ընթացքում: 1926 թվականի սկզբին Հեդլին բացահայտել է Հեմինգուեյի և Պֆեյֆերի կապը: Փարիզ վերադառնալիս նա բաժանություն է խնդրել Հեմինգուեյից, իսկ նոյեմբերին պաշտոնապես ամուսնալուծություն պահանջել: Նրանք կիսել են ունեցվածքը և Հեդլին ընդունել է Հեմինգուեյի վեպի եկամուտը: Զույգը բաժանվել է 1927 թվականի հունվարին և Հեմինգուեյը մայիսին ամուսնացել է Պֆեյֆերի հետ:

Պֆեյֆերը` ով արմատներով Արկանզասում բնակվող ունևոր կաթոլիկ ընտանիքից էր սերում, տեղափոխվեց Փարիզ` «Վոգ» ամսագրում աշխատելու համար: Մինչ նրա և Հեմինգուեյի ամուսնությունը Հեմինգուեյը նույնպես կաթոլիկ դարձավ: Զույգը մեղրամիսն անցկացրեց Լե Գրո-դյու-Ռուայում, որտեղ Հեմինգուեյը վարակվեց սիբիրախտով, և որտեղ նա նաև պլանավորում էր հրատարակել իր նոր պատմվածքների ժողովածուն, որն հետագայում անվանվեց «Տղամարդիկ առանց կանանց» և լույս տեսավ 1927 թվականի հոկտեմբերին` ընդգրկելով նաև իր բռնցքամարտի մասին պատմող «Հիսուն հազար դոլար» պատմվածքը: «Կոսմոպոլիտան» (Cosmopolitan) ամսագրի գլխավոր հրատարակիչ Ռեյ Լոնգը հաճոյախոսությունների արժանացրեց այդ պատմվածքը` դրա մասին գրելով. «Լավագույն պատմվածքներից մեկը, որին ես երբևէ հանդիպել եմ... Բռնցքամարտի մասին իմ կարդացած լավագույն պատմությունը... Ռեալիզմի ուշագրավ գործ»:

Պաուլինան` ով հղի էր, տարեվերջին ուզեց վերադառնալ Միացյալ Նահանգներ: Ջոն Դոս Պասսոսը խորհուրդ տվեց հանգրվանել Քի Ուեսթում, ու նրանք լքեցին Փարիզը 1928 թվականի մարտին: Հեմինգուեյը բավականին ծանր վնասվածք ստացավ Փարիզի իրենց լոգարանում, անզգուշաբար գցելով գլխի վրա զուգարանի շղթան` մտածելով, որ այն լուսավորություն ապահովող կոճակն է: Հենց այս պատահարն է Հեմինգուեյի ճակատի վրա տեղ գտած սպիի պատճառը, սպիի, որով նա անցկացրեց իր կյանքի գերակշռող տարիները: Հեմինգուեյը դժկամությամբ էր պատասխանում այդ սպիի մասին հաճախ տրվող հարցերին: Փարիզը լքելուց հետո, Հեմինգուեյը,  ասել է. «Այլևս երբեք չեմ ապրի մեծ քաղաքներում»:

Քի Ուեսթ և Կարիբյան ավազանԽմբագրել

Հեմինգուեյն ու Պոլինին մեկնում են Կանզաս Սիթի, որտեղ ծնվում է նրանց որդին՝ Պատրիկը, 1928 թվականի հունիսի 28-ին: Պաուլինը ունեցավ ծանր ծննդաբերություն, որը Հեմինգուեյը արտացոլել է իր «Հրաժեշտ զենքին» վեպում: Պատրիկի ծնունդից հետո Պոլինին և Հեմինգուեյը այցելեցին Վայոմինգ, Մասաչուսեթս և Նյու Յորք: Ձմռանը նա Նյու Յորքում էր, երբ  հեռագիր ստացավ, որը տեղեկացնում էր հոր ինքնասպանության մասին: Հեմինգուեյը իրեն կործանված էր զգում, քանի որ ընդամենը միառժամանակ առաջ էր նամակ գրել հորը տեղեկացնելու, որ նա չանհանգստանա ֆինանսական դժվարություների մասին, բայց նամակը հորը հասել էր ինքնասպանությունից րոպեներ հետո:

1930-ակաների սկզբներին Հեմինգուեյը իր ձմեռները անցկացնում էր Քի Ուեսթում, իսկ ամառները Վայոմինգում, որտեղ բացահայտել էր «ամենագեղեցիկ երկիրը, որը տեսել էր ամերիկյան արևմուտքում»: Այստեղ նա եղնիկի, հյուսիսաին եղջերուի և արջի որսով էր զբաղվում:  Վայոմինգում նրան էր միացել Դոս Պասոսը, ում 1930 թվականի նոյեմբերին երթուղային կայարան ճանապարհելուց հետո, մեքենայով վթարի ենթարկվեց և ջարդեց ձեռքը: Վթարից անմիջապես հետո Հեմինգուեյը տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ մնաց յոթ շաբաթ: Գրող ձեռքի նյարդերը վերականգնվելու համար մեկ տարի պահանջվեց:

Նրա երրորդ որդին, Գրիգորի Հանկոկ Հեմինգուեյը, ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 12-ին, Կանզաս Սիթիում: Պոլինեի հորեղբայրը զույգի համար Քի Ուեսթում գտնվող մի տուն է գնում, որի երկրորդ հարկը Հեմինգուեյը վերափոխում է գրական ստուդիայի:

1933 թվականին Հեմինգուեյը և Պոլինը ուղևորության են մեկնում են Արևելյան Աֆրիկա: 10-շաբաթյա այս ուղևորությունը հիմք հանդիսացավ «Աֆրիկայի Կանաչ լեռներ», ինչպես նաև «Կիլիմանջարոյի ձյուները» և «Ֆրենսիս Մակոմբերի կարճատև կյանքը» պատմվածքների ստեղծման համար: Զույգը այցելել է Մոմբասա, Նայրոբի և Մաչաքոս, ապա շարունակել դեպի Տանգանիկա: Այս ճանապարհորդությունների ընթացքում Հեմինգուեյը վարակվում է  ամեոբիկ դիզենտերիայով, և նրանք ինքնաթիռով տարհանվել են Նայրոբի:

Հեմինգուեյը նավ է գնում 1934 թվականին և անվանում է Պիլար: Դրանից հետո նա սկսում է նավարկել Կարիբյան ավազանը: 1935 թվականին, առաջին անգամ ժամանելով Բիմինի,  զգալի ժամանակ է անցկացնում այս վայրում: Այս ժամանակահատվածում նա աշխատում է իր «Ունենալ և չունենալ» վեպի վրա, որը հեղինակի 1930-ականներին գրված միակ վեպն է:

Իսպանական քաղաքացիական պատերազմԽմբագրել

1937 թվականին Հեմինգուեյը համաձայնության եկավ Հյուսիսամերիկյան լրագրական միության հետ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմը լուսաբանելու համար, և վերադառնալով Իսպանիա հանդիպեց գերմանացի կինոռեժիսոր Յորիս Իվենսին: Իվենսը այդ ժամանակ զբաղվում էր «Իսպանական հող» անունը կրող ֆիլմի նկարահանումներով, որը փաստացիորեն տեղի հանրապետական կուսակցության քարոզչության գործիքներից մեկն էր: Իվենսը ցանկանում էր փոխարինել նախկին սցենարիստ Ջոն Դոս Պասսոսին Հեմինգուեյով, քանզի Դոս Պասսոսը ստիպված էր եղել լքել նկարահանումները իր ընկեր Խոսե Ռոբլեսի կալանավորման, ապա մահվան դատապարտման պատճառով: Այդ միջադեպը կտրուկ փոխեց հանրապետականների մասին Դոս Պասսոսի ունեցած դրական կարծիքը, նպաստելով իր ու Հեմինգուեյի մեջ հակամարտության առաջմանը, հարկադրելով վերջինիս, Դոն Պասսոսի` Իսպանիան լքելու կեղծ պատճառների տարածմանը, մասնավորապես տածած վախը:

Լրագրող և գրող Մարթա Գելլհորնը, ում Հեմինգուեյը հանդիպել էր մինչ այդ Քի Ուեսթ իր նախորդ այցի ժամանակ` (1936) միացավ իրեն Իսպանիայում: Հeդլիի պես` Մարթան ծնվել ու մեծացել էր Սենթ Լուիսում, և Պաուլինայի պես աշխատել էր «Վոգ»-ի Փարիզի մասնաճյուղում: 1937 թվականին, երբ Հեմինգուեյը Մարթաjի հետ Մադրիդում էր, քանի որ քաղաքը ֆրանսիական զորքերի հետ պատերազմի կիզակետում էր, նրան հաջողվեց գրել «Հինգերորդ սյունակը»: Մի քանի ամսով նա վերադարձավ Քի Ուեսթ, ապա 1938 թվականին երկու անգամ նորից Իսպանիա, որտեղ նա ամերիկացի և բրիտանացի լրագրողների շարքերում էր, որոնք վերջիններն էին, ում հաջողվեց լքել Էբրոյի ճակատամարտը, որը հանրապետականների վերջին ապավենն էր:

ԿուբաԽմբագրել

1939 թվականի սկզբին Հեմինգուեյը իր նավակով անցավ Կուբան `ապրելու Հավանայում գտնվող Ամբոս Մունդոս հյուրանոցում: Հեմինգուեյը հանդիպել էր Մարթա Գելլհորնին: Մարթան շուտով նրան միացավ Կուբայում, և նրանք վարձակալեցին Հավանա քաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆինկա Վիխիա կալվածքը: Պաուլինն ու երեխաները հեռացան  Հեմինգուեյից ամռանը, և երբ Հեմինգուեյի ամուսնալուծության գործընթացն ավարտվեց, նա և Մարթան ամուսնացան 1940 թվականի նոյեմբերի 20-ին՝ Շայենում (Վայոմինգ):

Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել

1944 թվականի մայիսից մինչև 1945 թվականի մարտը Հեմինգուեյը Եվրոպայում էր։ Երբ նա առաջին անգամ ժամանեց Լոնդոն, հանդիպեց «Time» ամսագրի թղթակից Մերի ՈՒելշին, ումով հրապուրվեց։ Մարթան ստիպված էր անցնել Ատլանտյան օվկիանոսը պայթուցիկներով լի նավով, քանի որ Հեմինգուեյը հրաժարվել էր օգնել նրան ինքնաթիռի անցաթուղթը ստանալ, և ժամանելով Լոնդոն, նա իմացավ, որ Հեմինգուեյը ավտովթարից ստացած ցնցումով հոսպիտալացված է։ Անկարեկից լինելով նրա ծանր դրությանը՝ Մարթան մեղադրեց Հեմինգուեյին խուլիգան լինելու մեջ և ասաց, որ ինքը ամբողջովին ավարտին է հասցրել իր անելիքները։ Վերջին անգամ Հեմինգուեյը Մարթային տեսել է 1945 թվականի մարտին, երբ պատրաստվում էր վերադառնալ Կուբա։ Նրանք ամուսնալուծվեցին ավելի ուշ՝ այդ նույն տարում։ Մինչդեռ նա ամուսնության առաջարկություն արեց Մերի ՈՒելշին՝ իրենց երրորդ հանդիպման ժամանակ։

Կուբան և Նոբելյան Մրցանակը

1942 թվականից 1945 թվականներին Կուբայում բնակության ընթացքում Հեմինգուեյը ասաց, որ որպես գրող դուրս է գալիս բիզնեսից: 1946 թվականին նա ամուսնացավ Մարիի հետ, ով  հինգ ամիս անց արտարգանդային հղիություն ունեցավ: Հեմինգուեյի ընտանիքը պատերազմին հաջորդող տարիներին տուժել է մի շարք պատահարներից և առողջական խնդիրներից` 1945 թվականին ավտովթարի ընթացքում նա կոտրեց իր ծունկը և ամրապնդեց ևս մեկ «խորը վերք իր ճակատին», Մարին դահուկով սահելու ժամանակ սկզբում կոտրեց իր աջ կոճը, ապա ձախը: 1947 թվականին, ավտովթարի պատճառով Պատրիկը ստացավ գլխի վնասվածք և լրջորեն հիվանդացավ: Հեմինգուեյն ընկավ խորը դեպրեսիայի մեջ, որովհետև իր գրող ընկերները սկսեցին մահանալ. 1941 թվականին ՈՒիլյամ Բաթլեր Եյթսն ու Ֆորդ Մադոքա Ֆորդը, 1940 թվականին Սքոթ Ֆիցջերալդը, 1941 թվականին Շերվուդ Անդերսոնն ու Ջեյմս Ջոյսը, 1946-ին Գերտրուդ Սթայնը, և հաջորդ տարի, 1947 թվականին Մաքս Պերկինսը, Հեմինգուեյի Սքրիբների երկարատև խմբագիրն ու ընկերը: Այս ժամանակահատվածում նա տառապում էր ուժգին գլխացավերից, արյան բարձր ճնշումից, քաշի խնդիրներից, որոնց մեծ մասը նախորդ պատահարների և երկար տարիների խմելու արդյունք են: Այնուամենայնիվ, 1946 թվականի հունվարին, նա սկսեց իր աշխատանքը «Եդեմի պարտեզ» գրքի վրա՝ մինչև հունիս ամիսը գրելով 800 էջ: Հետպատերազմյան տարիների ընթացքում, նա նաև սկսեց իր աշխատանքը մի եռահատորյակի վրա՝ մոտավորապես անվանվող «Հողը», «Ծովը» և « Օդը», որոնք նա ցանկանում էր միավորել մեկ վեպի մեջ, անվանելով այն «Ծովի գիրքը»: Սակայն երկու նախագիծն էլ դադարեցվեցին, և Մելլոուն ասում էր, որ Հեմինգուեյի շարունակելու անկարողությունը «նրա խնդիրների ախտանիշն էր» այդ տարիների ընթացքում:

1948 թվականին, Հեմինգուեյն ու Մերին ուղևորվեցին Եվրոպա՝ մի քանի ամիս մնալով Վենետիկում: Այնտեղ գտնվելով՝ Հեմինգուեյը սիրահարվում է տասնիննամյա Ադրիանա Իվանչիչին: Այս անմեղ սիրավեպը ոգեշնչում է «Գետի և ծառերի միջով» վեպը, որը գրվել է Կուբայում Մերիի հետ վեճերի ժամանակ և հրատարակվել 1950 թվականին բացասական գնահատանքներով: Հաջորդ տարի, կատաղած «Գետի և ծառերի միջով» վեպի քննադատական ընդունման վրա, նա 8 շաբաթում գրում է «Ծերունին և ծովը» վեպի նախնական տարբերակը, ասելով, որ «սա լավագույնն է, ինչ ես կարող էի գրել իմ կյանքում»: «Ծերունին և ծովը» դարձավ ամսվա գիրքը, Հեմինգուեյին համաշխարհային ճանաչում բերեց։ Նա 1952 թվականին՝ երկրորդ անգամ Աֆրիկա մեկնելուց մեկ ամիս առաջ, Պուլիցերյան մրցանակ ստացավ:

1954 թվականի հոկտեմբերին Հեմինգուեյը Նոբելյան մրցանակի արժանացավ գրականության բնագավառում: Նա մամուլին տեղեկացրեց, որ Կարլ Սանդբուրգը, Իսակ Դինեսենը եւ Բերնարդ Բերզսոնը նույնպես արժանի էին մրցանակին, բայց ուրախությամբ է ընդունում այն:

1955 թվականի վերջից մինչև 1956-ի սկիզբը, Հեմինգուեյը անկողնային հիվանդ էր:

Նրան հանձնարարվել էր խուսափել ալկոհոլի օգտագործումից լյարդի վնասը նվազեցնելու համար։ Հեմինգուեյը սկզբում հետևեց խորհրդին, բայց հետո անտեսեց այն։ 1956 թվականի հոկտեմբերին նա վերադարձավ Եվրոպա և հանդիպեց բասկ գրող Պիո Բարոխայի հետ, որը լուրջ հիվանդ էր ու մահացավ շաբաթներ անց: Ճանապարհորդության ընթացքում Հեմինգուեյը նորից հիվանդացավ և բուժում էր ստանում արյան բարձր ճնշման, լյարդի հիվանդության և աթերոսկլերոզի դեմ:

Ստեղծագործական կյանքԽմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես լրագրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դարձել է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվել։ Ապաքինվելուց հետո սկսել է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայել «Մեր Ժամանակներում» կոչվող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագա ստեղծագործություններում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ զենքին» վեպն էր, որը լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։ Ուշագրավ են նաև նրա «Կիլիմանջարոյի ձյուները», «Մադրիդի վարորդները», «Կղզի օվկիանոսում» ստեղծագործություները։ Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորսությամբ։ Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադարձել է Կուբա՝ իր նախնիների հայրենիքը։ Այստեղ է նա գրել է իր հանրահայտ վիպակը՝ Ծերունին և ծովը։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է նոբելյան մրցանակ։

«Ծերունին և ծովը» վիպակի հերոսը, որ մեծ կենսափորձ ունեցող և կյանքի դժվարությունները հաղթահարող ընդհանրացված կերպար է, ինչ-որ չափով հիշեցնում է նաև հեղինակին՝ Հեմինգուեյին։ Հերոսի կամքի ուժը, ոգու արիությունը, դժվարություններից չընկճվելը ուսանելի օրինակ են բոլորիս համար։ Վիպակը մի քանի անգամ էկրանավորվել է։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ վեց բառանոց պատմվածք կհորինի, որը նախկինում բոլոր գրվածներից կլինի ամենահուզիչը։ Նա հաղթեց գրազը։

«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չհագած» (անգլերեն՝ «For sale: baby shoes, never used.»)։

Տե՛ս նաևԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Hemingway had five siblings: Marcelline (1898); Ursula (1902); Madelaine (1904); Carol (1911); and Leicester (1915). See Reynolds (2000), 17-18
  2. On awarding the medal, the Italians wrote of Hemingway: "Gravely wounded by numerous pieces of shrapnel from an enemy shell, with an admirable spirit of brotherhood, before taking care of himself, he rendered generous assistance to the Italian soldiers more seriously wounded by the same explosion and did not allow himself to be carried elsewhere until after they had been evacuated." See Mellow (1992), 61

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Nationalencyklopedin — 1999.
  6. 6,0 6,1 https://www.loc.gov/item/today-in-history/july-21/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 Discogs — 2000.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 filmportal.de — 2005.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 BD Gest'
  11. 11,0 11,1 11,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118549030 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  12. 12,0 12,1 12,2 https://www.hemingwaybirthplace.com/
  13. 13,0 13,1 13,2 The New York Times / D. BaquetManhattan, New York City: The New York Times Company, A.G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095
  14. 14,0 14,1 14,2 https://www.ocregister.com/2015/08/12/ernest-hemingways-idaho-house-listed-on-national-register-of-historic-places/
  15. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1954/
  16. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  17. 17,0 17,1 Reynolds (2000), 17–18
  18. Oliver (1999), 140
  19. Meyers (1985), 4
  20. Oliver (1999), 134
  21. Meyers (1985), 8
  22. 22,0 22,1 Reynolds (2000), 19
  23. Meyers (1985), 3
  24. Beegel (2000), 63–71
  25. Mellow (1992), 21
  26. Griffin (1985), 25
  27. Meyers (1985), 19-23
  28. "Star style and rules for writing". The Kansas City Star. KansasCity.com. Retrieved 30 November 2011.
  29. Mellow (1992), 48–49
  30. Meyers (1985), 27-31
  31. Pizer (1986)
  32. 32,0 32,1 Mellow (1992), 57–60
  33. Mellow (1992), 61
  34. 34,0 34,1 Putnam, Thomas. "Hemingway on War and Its Aftermath". The National Archives. Retrieved November 30, 2011
  35. Desnoyers, 3
  36. Meyers (1985), 37–42, 34
  37. Meyers (1985), 37–42
  38. 38,0 38,1 Meyers (1985), 45–53
  39. Reynolds (1998), 21
  40. Mellow (1992), 101
  41. 41,0 41,1 Meyers (1985), 56–58
  42. 42,0 42,1 42,2 Kert (1983), 83–90
  43. Oliver (1999), 139
  44. Baker (1972), 7
  45. Meyers (1985), 60–62

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են