Գերհարդ Յոհան Ռոբերտ Հաուպտման (գերմ.՝ Gerhart Johann Robert Hauptmann, նոյեմբերի 15, 1862(1862-11-15)[1][2][3][…], Շչավնո Զդրույ, Վալդենբուրգ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - հունիսի 6, 1946(1946-06-06)[5][1][2][…], Jagniątków, Ելենյա Գուրա, Wrocław Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6][7][8][…]), գերմանացի դրամատուրգ, արձակագիր։

Գերհարդ Հաուպտման
գերմ.՝ Gerhart Johann Robert Hauptmann
Ծնվել էնոյեմբերի 15, 1862(1862-11-15)[1][2][3][…]
ԾննդավայրՇչավնո Զդրույ, Վալդենբուրգ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Վախճանվել էհունիսի 6, 1946(1946-06-06)[5][1][2][…] (83 տարեկան)
Վախճանի վայրJagniątków, Ելենյա Գուրա, Wrocław Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[6][7][8][…]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, երգերի հեղինակ, վիպասան, ինքնակենսագիր, սցենարիստ և գրող
Լեզուգերմաներեն
Ազգությունգերմանացի
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
ԿրթությունԵնայի համալսարան
Գրական ուղղություններնատուրալիզմ
Ուշագրավ աշխատանքներԱռնետներ, The Assumption of Hannele? և The Weavers?
ԱնդամակցությունDurch!?
Պարգևներ
ԱմուսինՄարգարետ Հաուպտման[8] և Մարի Թենեման Հաուփթման
ԶավակներՓիթեր Գրիֆիթ
Изображение автографа
Կայքgerhart-hauptmann-gesellschaft.de
 Gerhart Hauptmann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ենայի համալսարանում։ Համարվել է գերմանական նատուրալիզմի առաջնորդը։ Հայտնի է դարձել «Արևածագից առաջ» (1889, հայերեն հրատ. 1895) դրամայով, որը պատկերում է բուրժուազիական ընտանիքի քայքայումը։ «Կղբենի» (1893) կատակերգությունում, «Կառապան Հենշելը» (1898, հայկական հրատարակչություն, 1907), «Ռոզա Բեռնդ» (1903), «Առնետներ» (1911) դրամաներում Հաուպտմանը քննադաաել է կայզերական Գերմանիայի բարքերը, կարեկցել ընչազուրկներին։ «Ջուլհակներ» (1892, հայկական հրատարակչություն, 1905) դրամայի թեման սիլեզյան ջուլհակների 1844 թվականի ապստամբությունն է։ Թեմայով ու ոճով նորարարական այդ գործում որպես կոլեկտիվ հերոս հանդես է բերել բանվորությանը։

Կենցաղային ռեալիստական պիեսներից բացի Հաուպտմանը գրել է չափածո դրամաներ, հեքիաթներ, որոնք սիմվոլիզմի դրոշմն են կրում («Ջրասույզ զանգը», 1896, հայկական հրատարակչություն, 1923, «Խեղճ Հայնրիխ», 1902)։ 1901 թվականին «Մուրճ»-ում լույս է տեսել «Մենակ մարդիկ» դրաման։ Իռացիոնալիզմի ոգով են գրված «Ձմեռային բալլադ» (1917), «Սպիտակ փրկիչը» (1920), «Ինդիպոդի» (1920) դրամաները, «Խև Էմանուել Քվինտը» (1910), «Սոանացի հերետիկոսը» (1918), «Մեծ մոր կղզին» (1924) վեպերը։ Հաուպտմանի ուշ շրջանի ստեղծագործության մեջ աչքի է ընկնում «Մայրամուտից առաջ» (1932, հայկական բեմում) դրաման։ Գերմանիայում ֆաշիզմի տիրապետության տարիներին Հաուպտմանը թողել է ժամանակակից թեման։ «Մեծ քուն» պոեմը վկայում էր Հաուպտմանի թշնամանքը նացիզմի նկատմամբ։

1945 թվականի վերջերին Հաուպտմանը ընտրվել է դեմոկրատական մտավորականության «Կուլտուրբունդ» կազմակերպության պատվավոր նախագահ։ Արժանացել է Նոբելյան մրցանակի (1912)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 327