Նելլի Զաքս (գերմ.՝ Nelly Sachs, դեկտեմբերի 10, 1891(1891-12-10)[1][2][3][…], Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական կայսրություն - մայիսի 12, 1970(1970-05-12)[1][2][4][…], Högalid Parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), գերմանացի բանաստեղծուհի, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (Շմուել Յոսեֆ Ագնոնի հետ միասին,1966

Նելլի Զաքս
գերմ.՝ Nelly Sachs
Nelly Sachs 1910.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Leonie Sachs
Ծնվել էդեկտեմբերի 10, 1891(1891-12-10)[1][2][3][…]
ԾննդավայրՇյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական կայսրություն
Վախճանվել էմայիսի 12, 1970(1970-05-12)[1][2][4][…] (78 տարեկան)
Վախճանի վայրHögalid Parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
ԳերեզմանMosaic Cemetery, Northern Cemetery[5][6]
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանչուհի և գրող
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա և Flag of Sweden.svg Շվեդիա[2]
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
Изображение автографа
Commons-logo.svg Nelly Sachs Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություններԽմբագրել

Ծնվել է 1891 թվականի դեկտեմբերի 10-ին հրեական ընտանիքում։ Վաղ շրջանում նրա գրած նեո-ռոմանտիկական ոգով բանաստեղծությունները, տիկնիկային թատրոնի համար նախատեսված պիեսները, հրատարակած լեգենդների և պատմվածքների ժողովածուն կանխորոշեցին իր ստեղծագործությունների զարգացման հետագա ուղին։ Միայն 1933 թվականից հետո նա սկսեց հետաքրքրվել քրիստոնեության և հուդայականության ընդհանուր արմատներով։

1940 թվականին արտագաղթել է Շվեդիա։ Նրա բանաստղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1947 Արևելյան Բեռլինում՝ «Մահվան դարպասները» (In den Wohnungen des Todes) վերնագրով։ Այդ բանաստեղծություններում, ինչպես նաև «Էլի» (Eli, 1943) պիեսում ներկայացված բոլոր թեմաները հետագա զարգացում են ստացել «Աստղային խավարում» (Sternverdunkelung, 1949), «Եվ ոչ ոք չգիտի գալիքը» (Und niemand weiss weiter, 1957) և «Փախուստ և վերափոխում» (Flucht und Verwandlung, 1957) ժողովածուներում։

Մահացել է իր մտերիմ ընկերոջ՝ Պաուլ Ցելանի թաղման օրը։ Թաղված է Ստոկհոլմի հյուսիսում գտնվող Norra begravningsplatsen գերեզմանատանը։

ՃանաչումԽմբագրել

Զաքսն ստացել է գրական բազմաթիվ մրցանակներ ու պարգևներ, 1966 թվականին արժանացել գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի (Շմուել Յոսեֆ Ագնոնի հետ միասին)։

Գերմաիայում (Դորտմունդ) 1961 թվականից շնորհվում է Նելլի Զաքսի անվան գրական մրցանակ։ Ֆրանսիայում 1988 թվականից տրվում է Նելլի Զաքսի անվան մրցանակ թարգմանություննրի համար[10]։

ԳրականությունԽմբագրել

  • Fritsch-Vivié G. Nelly Sachs: mit Selbstzeugnissen und Bilddokumenten. Reinbek bei Hamburg: Rowohlt, 1993

Ռուսերեն հրատարակություններԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել