Դորիս Մեյ Լեսսինգ (անգլ.՝ Doris May Lessing), հոկտեմբերի 22, 1919(1919-10-22)[1][2][3][…], Քերմանշահ, Իրան - նոյեմբերի 17, 2013(2013-11-17)[4][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, 2007 թ. Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Դորիս Լեսինգ
անգլ.՝ Doris May Lessing
Ծննդյան անունանգլ.՝ Doris May Tayler
Ծնվել էհոկտեմբերի 22, 1919(1919-10-22)[1][2][3][…]
ԾննդավայրՔերմանշահ, Իրան
Վախճանվել էնոյեմբերի 17, 2013(2013-11-17)[4][2][3][…] (94 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԳոլդերս Գրին
Գրական անունJane Somers
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան, դրամատուրգ, ինքնակենսագիր, սցենարիստ, ակնարկագիր, գիտաֆանտաստիկ գրող և արձակագիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունDominican Convent High School?
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներԽոտը երգում է, Ոսկե տետր, The Good Terrorist?, Ճեղքվածք, The Memoirs of a Survivor? և A Ripple from the Storm?
ԱնդամակցությունԺամանակակից լեզվի միություն[5], Թագավորական գրական ընկերություն և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինԳոտֆրիդ Լեսինգ և անհայտ[13]
Համատեղ ապրողClancy Sigal?
ԱզգականներSimon Lessing?[14]
Изображение автографа
Կայքdorislessing.org
Դորիս Լեսինգ Վիքիքաղվածքում
 Doris Lessing Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Դորիս Մեյ Լեսսինգը (ծննդյան ազգանունը՝ Թեյլոր) ծնվել է 1919 թ. հոկտեմբերի 22-ին Իրանի Քիրմանշահ քաղաքում։ Նրա հայրը զինվորական էր, իսկ մայրը՝ բուժքույր։ 1925 թ. Դորիս Լեսսինգի ընտանիքը բնակության է տեղափոխվում Հարավային Ռոդեզիա (այժմ՝ Զիմբաբվե), որն այդ ժամանակ դեռևս բրիտանական գաղութ էր։ Նախնական կրթությունը ստացել է տեղի կաթոլիկ դպրոցներից մեկում, այնուհետև սովորել է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի աղջիկների համար նախատեսված դպրոցներից մեկում։ Համալսարանական կրթություն չի ստացել։ Երիտասարդ տարիքում փոխել է մի շարք աշխատանքներ, եղել է խնմող քույր, հեռախոսային օպերատոր, լրագրող։ 1939 թ. Դորիս Լեսսինգն ամուսնանում է Ֆրանկ Չարլզ Վիսդոմի հետ, այս ամուսնությունից ծնվում են երկու երեխաներ։ 1943 թ. նա բաժանվում է ամուսնուց։ 1945 թ. ամուսնանում է գերմանացի իրավաբան և դիվանագետ Գոթֆրիդ Լեսսինգի հետ, սակայն այս ամուսնությունը նույնպես երկար չի տևում։ 1949 թ. նրանք ամուսնալուծվում են և Դորիսը վերցնելով համատեղ ամուսնությունից ծնված տղային տեղափոխվում է Լոնդոն, որտեղ և բնակվում է մինչև վախճանը։ 1950 - 1960 - ական թվականներին Դորիսն համակրում էր բրիտանական կոմունիստական կուսակցությանը, սակայն հունգարական ապստամբության ճնշումից հետո իր կապերը խզում է վերոհիշյալ կուսակցության հետ։ Նա նաև միջուկային ծրագրերի դեմ ջերմեռանդ պայքարողներից էր։ Վախճանվել է 2013 թ. նոյեմբերի 17-ին Լոնդոնում։

Ստեղծագործություններ

խմբագրել

1949 թ. Լոնդոնում լույս է տեսնում Լեսսինգի առաջին գիրքը՝ «Խոտը երգում է» վերտառությամբ, որն իրենից ներկայացնում է տվյալ ժամանակի կնոջ կյանքի սոցիալական ասպեկտների մի գեղարվեստական ուսումնասիրության փորձ։ 1962-1969 թթ. միջև հրատարակում է կիսաինքնակենսագրական վեպերի շարք «Բռնության երեխանեը» («The Children of Violence») ընդհանուր խորագրով, որը բաղկացած է հինգ վեպերից։ 1962 թվականին հրատարակվում է «Ոսկե տետր» («The Golden Notebook») ֆեմինիստական վեպը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերում։ 1979 - 1983 թթ. միջև հրատարակում է ֆանտաստիկ վեպերի շարք «Կանոպուսն Արգոսում» («The Canopus in Argos: Archives Series») ընդհանուր վերտառությամբ, որոնցում պատկերում է ապահայի աշխարհը։ 1988 թ. լոյս է տեսնում գրաքննադատների կողմից Լեսինգի գլուխգործոց համարվող «Հինգերորդ երեխան» («The Fifth Child») վեպը, որտեղ նկարագրվում է աուտիզմով տառապող երեխայի կյանքը։ Այս վեպի շարունակությունն է հանդիսանում 2000 թ. հրատարակված «Բենը մարդկանց մեջ» վեպը։ 2007 թ. լույս է տեսնում Լեսսինգի «Ճեղքվածք» վեպը, որտեղ ներկայացվում է մարդկության այլընտրանքային պատմությունը։ Լեսինգի երկու վեպերը՝ «Լավ հարևանուհու օրագիրը» (1983) և «Եթե ծերությունը կարողանար...» (1984) լույս են տեսել Ջեյն Սոմերս կեղծանունով։ 2007 թ. դեկտեմբերի 10 - ին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Համառոտ մատենագիտություն

խմբագրել
  • 1949 - «Խոտը երգում է» ("The Grass Is Singing")
  • 1962 - «Ոսկե տետր» ("The Golden Notebook")
  • 1974 - «Փրկվածի հիշողությունները» ("Memoirs of a Survivor")
  • 1988 - «Հինգերորդ երեխան» ("The fifth child")
  • 1996 - «Սեր, կրկին սեր» ("Love, Again")
  • 2000 - «Բենը մարդկանց մեջ» ("Ben, in the World")
  • 2001 - «Մեծ երաղանքներ» ("The Sweetest Dream")
  • 2007 - «Ճեղքվածք» ("The Cleft")

Գրականություն

խմբագրել
  • Brewster, D. Doris Lessing / New York, Twayne, 1965
  • Budhos, S. The Theme of Enclosure in Selected Works of Doris Lessing / Troy, New York, Whitston, 1987
  • Fahim, S.S. Doris Lessing։ Sufi Equilibrium and the Form of the Novel / New York, St. Martin’s Press, 1994
  • Fishburn, K. Transforming the World։ The Art of Doris Lessing’s Science Fiction / Westport, Connecticut, Greenwood Press, 1983
  • Klein C. Doris Lessing — In This World But Not of It / Boston, Little, Brown, 1999
  • Perrakis, Ph. S. Spiritual Exploration in the Works of Doris Lessing / Westport, Connecticut, Greenwood Press, 1999
  • Pickering, J. Understanding Doris Lessing / Columbia, University of South Carolina Press, 1990
  • Pratt, A., Dembo L.S. Doris Lessing։ Critical Studies / Madison, University of Wisconsin Press, 1974
  • Rose, E.C. The Tree Outside the Window։ Doris Lessing’s Children of Violence / Hanover, New Hampshire, University Press of New England, 1976
  • Schlueter, P. The Novels of Doris Lessing / Carbondale, Southern Illinois University Press, 1973
  • Spiegel, R. Doris Lessing։ The Problem of Alienation and the Form of the Novel / Frankfurt, Germany, Lang, 1980
  • Sprague C., Tiger V. Critical Essays on Doris Lessing / Boston, Hall, 1986

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս Լեսինգ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս Լեսինգ» հոդվածին։