Ուիսթեն Հյու Օդեն (անգլ.՝ Wystan Hugh Auden, փետրվարի 21, 1907(1907-02-21)[2][3][3][…], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - սեպտեմբերի 29, 1973(1973-09-29)[2][6], Վիեննա, Ավստրիա[7]), անգլո-ամերիկյան պոետ[16] ծնված Մեծ Բրիտանիայում, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի։ Օդենին համարում են 20-րդ դարի մեծագույն պոետներից մեկը[17][18]. նա ստեղծագործել է ինտելեկտուալ պոեզիայի ժանրում՝ անդրադառնալով հասարակական արմատական հարցերի, ինչպես նաև կրոնափիլիսոփայական խնդիրների («Ներկա ժամանակում», «Աքիլլեսի վահանը», «Դան Կլիո»)։ Համագործակցել է Քրիստոֆեր Իշերվուդի և Բենջամեն Բրիտտենի հետ։ Դարձել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր բարոկկո ոճով գրած «Տագնապի դար» էկլոգի համար (1948)[19]: Ինչպես նաև ստացել է Բոլինգենի մրցանակ (1953), Ազգային գրքերի մրցանակ «Աքիլլեսի վահան» գործի համար (1956)[20] և Ազգային գրական մեդալ (1967)[20]:

Ուիսթեն Հյու Օդեն
անգլ.՝ Wystan Hugh Auden
Ծննդյան անունբրիտանական անգլերեն՝ Wystan Hugh Auden[1]
Ծնվել էփետրվարի 21, 1907(1907-02-21)[2][3][3][…]
ԾննդավայրՅորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1973(1973-09-29)[2][6] (66 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիա[7]
ԳերեզմանKirchstetten
Գրական անունW. H. Auden
Մասնագիտությունբանաստեղծ, սցենարիստ, գրականության պատմաբան, դրամատուրգ, գրող, լիբրետիստ, համալսարանի դասախոս, գրական քննադատ, ակնարկագիր, կոմպոզիտոր և թարգմանիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ[8][9][10]
ԿրթությունՔրայսթ Չյորչ, Օքսֆորդի համալսարան (1928)[1][11], Gresham's School? և Սենտ Էդմունդի դպրոց
Ժանրերլիրիկա
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան[11] և Նոր Դպրոց[11]
Պարգևներ
ԱմուսինԷրիկա Ման[15] և Chester Kallman?[15][15]
 W.H. Auden Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուիսթենը ծնվել է անգլիական Յորք քաղաքում բժիշկ Ջորջ Օգաստաս Օդենի (1872 - 1957) և նրա կին Կոնստանս Ռոզալի Բիկնել Օդենի (1870 - 1941), ով մասնագիտությամբ բուժքույր էր, ընտանիքում։ Նա երեք որդիներից կրտսերն էր. ավագը՝ Ջորջ Բերնարդ Օդենը, դարձավ ագարակատեր, իսկ միջինը՝ Ջոն Բիքնել Օդենը՝ երկրաբան[21]։ Օդենի երկու պապիկներն էլ եղել են անգլիական եկեղեցու հոգևորականներ, իսկ ինքը մեծացել է մի ընտանիքում, որտեղ խստիվ հետևել են անգլիական ծեսերին, որը հիշեցնում էր հռոմեական կաթոլիկությունը[22][23]

 
Տունը, որտեղ ծնվել է Օդենը, Յորք, Բութեմ, 54

Օդենը մեծ սիրով էր կապված երաժշտությանը և եկեղեցական լեզվին, որին նա նվիրել է իր ամբողջ մանկությունը։ Նա դպրոցում անընդհատ թարգմանել է լատիներենից և հին հունարենից[24]։ Նա հավատում էր, որ իր նախնիները եղել են իսլանդացիներ. հենց սրանով էր պայմանավորված իր մեծ հետաքրքրությունը դեպի իսլանդական լեգենդները և նորվեգական սագաները[25]։

1908 թվականին Օդենի ընտանիքը տեղափոխվում է Սոլիգուլու[26], իսկ հետո Հարբորն՝ ոչ հեռու Բիրմինգեմից, որտեղ նրա հայրը ստացել էր բժշկական տեսուչի և Բիրմինգեմյան համալսարանի պրոֆեսորի կոչում։ Օդենի հետաքրքրությունը դեպի հոգեվերլուծությունը սկսվեց հոր գրադարանից։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից հետո Օդենի հայրը ընդունվում է Թագավորական զորքի բժշկական կորպուս։ 1914-ից 1917 թվականներին նա ծառայել է Գալիպոլիում, Ֆրանսիայում և Եգիպտոսում։ Այս տարիներին Օդենը գտնվում էր մոր խիստ հսկողության տակ, չնայած նրան, որ ութ տարեկանից սովորում էր մասնավոր դպրոցներում և տուն էր գալիս միայն արձակուրդներին։ Քրիստոֆեր Իշերվուդը պատմում է, որ Օդենի մանկական խաղալիքներով արկղը լի էր հորից վերցված գիտական հաստ գրքերով՝ երկրաբանության, մետաղների և մեխանիկայի մասին[27]։ Դպրոցում Օդենը տարված էր կենսաբանությամբ[28]։ Ռունկգոուլ գյուղը եղել է նրա համար «սուրբ լանդշաֆտ», որի մասին ավելի ուշ գրել է «Amor Loci» պոեմում[29]։ Մինչ 15 տարեկանը բոլորը կարծում էին, թե նա կդառնա լեռնային ինժեներ, սակայն նա սկսեց բանաստեղծություններ գրել։ Ավելի ուշ նա գրում է.

  Բացի բառերից, այն ժամանակ ես հետաքրքրված եմ եղել միայն մեխանիկայով և հանքերով։ Մարդկանց հանդեպ իմ հետաքրքրությունը առաջացել է միայն դեռահասության տարիներին[30]։  

Ուսումը խմբագրել

Առաջին կրթական հաստատությունը, որտեղ Օդենը սովորել է եղել է սուրբ Էդմունդի դպրոցը Սուրեում, որտեղ նա առաջին անգամ հանդիպել է Քրիստոֆեր Իշերվուդին, ով նույնպես դարձավ գրող։ Երբ Օդենը 13 տարեկան էր, գնացել է Գրեշեմի դպրոց (Նորֆոլք) և հենց այնտեղ 1922 թվականին, երբ իր ընկեր Ռոբերտ Միդլը հարցրեց իրեն՝ գրում է բանաստեղծություններ, թե ոչ, Օդենը պատասխանեց, որ ցանկանում է պոետ դառնալ[31]։ Արդյունքում նա հասկացավ, որ աստիճանաբար կորցնում է իր հավատը[32]։ Գրեշեմյան կյանքի վերջին տարիներին դպրոցում կազմակերպվող ներկայացումներին Շեքսպիրի Անսանձ կնոջ սանձահարումը (անգլ.՝ The Taming of the Shrew, 1922) պիեսում կատարել է Կատարինի, իսկ Փոթորիկ (անգլ.՝ The Tempest, 1925) պիեսում Կալիբանի դերը[33][34]։ Իր առաջին բանաստեղծությունները հրատարակվել են դպրոցական ամսագրում 1923 թվականին «Ու. Հ. Արդեն» (անգլ.՝ W. H. Arden) անունով[35]։

1925 թվականին Օդենը ամուսնանում է Բիրմենգեմից մի բուժքրոջ հետ։ Այնուհետև նա ուղեկցում է իր հորը Եվրոպայում ճամփորդության ժամանակ՝ այցելելով Կիցբյուել (Ավստրիա), որտեղ ապրում էր հոր սիրուհին՝ տիկին Հեդվիգ Պետցոլդը[36]։ Նույն թվականին Օդենը ընդունվեմ է Քրայստ-Չերչի քոլեջ (Օքսֆորդ)՝ ստանալով թոշակ կենսաբանության ուսումնասիրության համար, սակայն հաջորդ տարի սկսում է ուսումնասիրել անգլերեն գրականությունը։ Օքսֆորդում նա հանդիպում է նոր ընկերների. Սեսիլա Դեյ-Լյուիս, Լուիսա Մաքնիս և Սթիվեն Սպենդեր։

Օդենին նորից ծանոթացրին Քրիստոֆեր Իշերվուդի հետ 1925 թվականին, և հաջորդ մի քանի տարիների ընթացքում Իշերվուդը դարձավ Օդենի գրական դաստիարակը, ում նա ուղարկում էր իր բանաստեծղությունները և քննադատական գործերը։ 1930-ական թվականներին նրանք ընկերական հարաբերությունների մեջ էին[23]։

1928 թվականին ավարտում է Օքսֆորդը՝ ստանալով երրորդ կարգի դիպլոմ[31]։ Օքսֆորդյան տարիներից սկսած ընկերները Օդենին հիշում են հումորով, շռայլ, համակրելի, մեծահոգի և սեփական խոստովանությամբ, միայնակ անձանվորություն։ Օդենը միշտ ճշտապահ է եղել իր սովորույթների հանդեպ, սակայն դա չի խանգարել խառնաշփոթի մեջ ապրելուն։

 
Գրեշեմի դպրոցը, որտեղ Օդենը սովորել է 1922-ից 1925 թվականներին
  Արդեն համալսարանում Օդենը իր մտերիմների հետ շփման մեջ ստեղծել էր սեփական բնավորության գծեր։ Կար երկու շփման ձև. «ուսուցիչ և աշակերտ» ու գործընկերներ։ Մեզնից մի քանիսը, ովքեր մեխանիկորեն մտնում էին աշակերտի խմբի մեջ, նրա մոտ էին գնում բանաստեղծությունների բարելավման, հոգեբանորեն ճնշվածությունից ազատվելու, կյանքի արվեստի ևն հարցերի համար։

Գործընկերների խումբը, որի մեջ մտնում էին Քրիստոֆեր Իշերվուդը (Քեմբրիջում), Դեյ Լյուսիը և Ռեկս Ուորները, ոչ մեծ համայնք էր (որին հաճախ անվանում էին խմբավորում, «բանդա»), ավելի շատ նմանեցվում էր ստվերոտ գրասենյակի՝ նման այն ժամանակների նախարարների գրասենյակներին. թվում էր՝ այն ժամանակ մեզ ղեկավարում էին Ջ. Կ. Սկվայրը և իր պոետ-գեորգիանների խումբը, ովքեր հիշեցնում էին ավելի շատ կրիկետի խմբի անդամների, քան գրական կերպարների

Ստիվեն Սպենդեր, 1964[37]

 

Մեծ Բրիտանիա և Եվրոպա. 1928-1938 խմբագրել

1928 թվականի աշնանը Օդենը ինն ամսով լքեց Մեծ Բրիտանիան և ուղևորվեց Բեռլին, որտեղ առաջին անգամ զգաց քաղաքական և տնտեսական դժվարությունները, որոնք դարձել էին նրա արվեստի կենտրոնական մասը։ Այս ճամփորդությունը ազդեց նրա սոցիալական հայացքների վրա և բերեց հաստատական համոզման իր համասեռամոլ լինելու մեջ։

1929 թվականին՝ վերադառնալով Մեծ Բրիտանիա, նա որոշ ժամանակ աշխատեց որպես ուսուցիչ։ 1930 թվականին իր առաջին ժողովածուն (Poems) տպագրվեց Թ. Ս. Էլիոթի տնօրինությամբ Faber and Faber ընկերության կողմից, ով էլ հետագայում տպագրեց հեղինակի բոլոր գրքերը։ Այս գիքրը տարբերվում է Կարլ Մարքսի, Չարլզ Դարվինի և Զիգմունդ Ֆրոյդի հետ հակամետ լինելու մեջ. այս ժամանակ Թ. Ս. Էլիոթը և Ջ. Մ. Հոփկինսը նրա ստեղծագործական մտածելակերպի վրա մեծ ազդեցություն ունեցան։ Սոցիալական քննադատությունը նկատելի է դառնում «Մահվան պարը» պոեմում («The Dance of Death», 1933):

1930 թվականին նա սկսում է դասավանդել մասնավոր դպրոցներում. երկու տարի անց է կացրել Լարչֆիլդի ակադեմիայում (Հելենսբորո, Շոտլանդիա), այնուհետև երեք տարի՝ Դաունզի դպրոցում (Մալվերն Հիլզ), որտեղ նա աշակերտների կողմից շատ սիրված է եղել։ Դաունզի դպրոցում Օդենը հասկացավ որ իր ընկերներին սիրում է այնպիսին, ինչպիսին կան և նրանց գոյությունը իր համար մեծ արժեք ունի, հենց սրանից հետո էլ 1940 թվականին Օդենը որոշում է վերադառնալ անգլիական եկեղեցի[38]։

1935 թվականից մինչև 1939 թվականը, երբ Օդենը լքեց Բրիտանիան՝ գրեց ակնարկներ և էսսեներ «General Post Office»-ի մասին և կարդաց դասախոսություններ։ «Film Unit»-ի հետ համագործակցության ժամանակ 1935 թվականին ծանոթանում է կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի հետ, ում հետ հետագայում աշխատում է պիեսների, լիբրետոնների ստեղծման համար։ 1930 թվականին Օդենի պիեսը՝ գրված Իշերվուդի հետ, ցուցադրվել է «Group Theatre»-ում։

Իր աշխատանքներում գտնում ենք վստահություն նրանում, որ նկարիչը պետք է ավելին լինի, քան լրագրողը[39]։ 1936 թվականին նա երեք ամիս անց է կացրել Իսլանդիայում, որտեղ նյութեր է հավաքել «Նամակները Իսլանդիայից» (1937) գրքի համար՝ գրված Լուիս Մակնիսի համատեղ աշխատանքի արդյունքում։ Նույն թվականին հրատարակվում է նրա հաջորդ ժողովածուն՝ «Նայի՛ր, անծանոթը» («Look, Stranger!», 1936):

1937 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ Օդենը ուղևորվում է Իսպանիա՝ հուսալով, որ աշխատանքի կանցնի «շտապ օգնությունում», սակայն նրան նշանակում են քարոզչության բաժնում աշխատելու, որը նա շուտով լքում է, որպեսզի ուղևորվի ճակատ։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողնում Իսպանիայում անցկացրած այդ յոթ շաբաթները, իսկ իր մտածելակերպը դեպի հասարակություն միանգամայն փոխվում է[40]։ Արդյունքում նա վերադառնում է Անգլիա, որտեղ գրում է Իսպանիա պոեմը («Spain», 1937). քաղաքական թեմայով իր լավագույն և Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասին հիանալի աշխատանք։ Փորձելով համատեղել լրագրությունը և արվեստը՝ Օդենը Իշերվուդի հետ 1938 թվականին վեց ամիս անց է կացնում ճապոնա-չինական ճակատներում, որտեղ աշխատել են «Ճամփորդություն դեպի պատերազմ» (1939) գրքի վրա։ Տուն վերադառնալով՝ Օդենը որոշ ժամանակ մնում է Նյու Յորքում և որոշում տեղափոխվել ԱՄՆ։ 1938 թվականի աշնանը նա մնում է Անգլիայում և Բրյուսելում։

1930-ական թվականներից ի վեր Օդենը տաղանդ էր ձեռք բերել ընկերանալու հարցում։ Ջեյմս Ստերնին ուղղված իր նամակում նա ասել է. «ամուսնությունը միակ կարևոր թեման է»[41]։ 1935 թվականի Օդենը օրինական ամուսնանում է Թոմաս Մանի դստեր՝ Էրիկ Մանի հետ, որպեսզի վերջինիս տա բրիտանական անձնագիր և փրկի նացիստներից։ Նա հաճախ էր բարեգործություն կատարում, սակայն հուսահատվում էր երբ դրանք լուսաբանվում էին. ինչպես եղավ Դորոտի Դեյի նվերի հետ (կապված կաթոլիկ աշխատավորների շարժման հետ)։ Այս դեպքը 1956 թվականին տպագրվել էր The New York Times ամսագրի շապիկին[42]։

Միացյալ Նահանգներ և Եվրոպա. 1939-1973 խմբագրել

1939 թվականի հունվարին Օդենը և Իշերվուդը մեկնում են Նյու Յորք՝ օգտվելով ժամանակավոր վիզաներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանց՝ Մեծ Բրիտանիայից հեռացումը դիտվում է որպես դավաճանություն, ինչի հետևանքով Օդենի համբավը ընկնում է։ Օդենի ԱՄՆ ժամանելու ամսաթիվը համընկնում է Բարսելոնայի անկման հետ, որի հետո Օդենը գրում է «Ուիլյամ Բաթլեր Յեյթսեի հիշատակին» բանաստեղծությունը՝ նշելով, որ պոեզիան չի կարող ինչ-որ բան փոխել։ 1939 թվականի ապրիլին Իշերվուդը տեղափոխվում է Կալիֆոռնիա, որից հետո Օդենի հետ հազվադեպ էին հանդիպում։ Այս ընթացքում Օդենը հանդիպում է երիտասարդ պոետ Չեստեր Կալմանին, ով եղել է նրա սիրեցյալը հաջորդ երկու տարիների ընթացքում (Օդենը այս հարաբերությունների մասին ասել է. «սա նման էր ամուսնության, որը սկսվեց մեղրամսից»)[43]։ 1941 թվականին Կալմանը խզում է կապերը Օդենի հետ, քանի որ չէր կարողանում ընդունել մոնոգամիան, որն առաջարկում էր Օդենը։ Սակայն նրանք մնում են լավ ընկերներ և միասին ապրում են 1953 թվականից մինչև Օդենի մահը։ Իր երկու ընտրյալ հրատարակությունները (1945-1950 և 1966) Օդենը նվիրում է Իշերվուդին և Կալմանին[44]։

1940-1941 թվականներին Օդենը ապրել է Բրուկլին-Հեյթսում Կարսոն ՄաքՔալերսի, Բենջամին Բրիթենի և այլոց հետ[45]։ 1940 թվականին միանում է Եպիսկոպոսաց եկեղեցուն՝ վերադառնալով անգլիական շփմանը, որից նա հրաժարվել էր 13 տարեկանում:Եկեղեցի վերադառնալու իր որոշումը հիմնականում կապված է Չարլզ Ուիլյամսի «սրբացման» հետ, ում նա հանդիպել էր 1937 թվականին[46][47]։

Երբ 1939 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, Օդենը Վաշինգտոնում գտնվող բրիտանական դեսպանատանը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում կմեկնի Միացյալ Թագավորություն։ Սակայն նրան պատասխանեցին, որ ընդունում են միայն որակավորված ծառայողների։ 1941-1942 թվականներին Օդենը Միչիգանի համալսարանում դասավանդում էր անգլերեն։ 1942 թվականի օգոստոսին նրան կանչում ենԱՄՆ-ի բանակ, սակայն չեն ընդունում առողջական խնդիրների պատճառով։ 1942-1943 թվականներին նա Գուգենհայմի աստիճան ստացավ, սակայն չօգտագործեց այն և 1942-1943 թվականներին դասավանդեց Սուորտմորի քոլեջում։

1945 թվականի ամռանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Օդենը հանձնաժողովի հետ, որը ուսումնասիրում էր ամերիկյան ռմբակոծությունից հետո գերմանացիների մարտական ոգին, լինում է Գերմանիայում։ Այս փորձը նրա ստեղծագործական կյանքի վրա ազդում է նույն կերպ, ինչպես մասնակցությունը Իսպանիայի պատերազմին։ Վերադառնալուց հետո նա բնակություն է հաստատում Մանհեթենում՝ աշխատելով որպես անկախ լրագրող և դասախոս սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում, ինչպես նաև Բենինգտոնի, Սմիթի և այլ քոլեջներում որպես պրոֆեսոր։ 1946 թվականին Օդենը ստանում է ԱՄՆ քաղաքացիություն։

1948 թվականի ամառն Օդենը լինում է Եվրոպայում, սկզբում Իսկյեում (Իտալիա), որտեղ նա վարձով տուն է վերցնում, իսկ սկսած 1958 թվականից Կիրհշտետենում (Ավստրիա), որտեղ նա տուն է գնում և, ինչպես ինքն էր նշում, լաց է լինում առաջին անգամ իր սեփական տանը գտնվելու գիտակցությունից։

1951 թվականին, երկու բրիտանացի հետախույզների՝ Գայ Բյորջեսի և Դոնալդ Մաքլինի փախուստից առաջ, ովքեր փախչելու էին ԽՍՀՄ, Բյորջեսը փորձում է զանգահարել Օդենին, որպեսզի այցելի իրեն (այս մասին նրանք նախօրոք պայամանվորվել էին)։ Օդենը չի պատասխանում զանգերին, ինչից հետո նա երբեք չի հանդիպում հետախույզներին, սակայն հետագայում մեծ աղմուկ է բարձրանում՝ իբր Օդենը օգնել է նրանց փախուստի մեջ[48][48]։

1956-1961 թվականներին Օդենը Օքսֆորդում պոեզիայի պրոֆեսոր էր, որտեղ նա պետք է լեկցիաներ կարդար տարին երեք անգամ։ Այս գրաֆիկը նրան հնարավորություն տվեց ձմեռն անցկացնելու Նյու Յորքում, որտեղ նա ապրում էր Սենթ-Մարկ Փլեյս փողոցում, իսկ ամառը՝ Եվրոպայում։ Տարվա մեջ երեք շաբաթ նա անց էր կացնում Օքսֆորդում։ Օդենը գումար էր վաստակում իր հրատարակությունների և դասախոսական ճամփորդությունների հաշվին։ Օդենը գրում էր The New Yorker և այլ ամսագրերի համար։

1972 թվականի ձմեռը անց է կացնում Օքսֆորդում, որտեղ նրա հին ընկեր Քրայսթ-Չյորչը առաջարկում է տնակ՝ ապրելու համար, սակայն բանաստեծղը ամռանը վերադառնում է Ավստրիա։ Օդենը մահանում է Վիեննայում 1973 թվականին։

Ստեղծագործություններ խմբագրել

Ակնարկ խմբագրել

Օդենը հրատարակել է 400 բանաստեղծություն, ներառյալ 4 երկար պոեմներ (որոնցից երկուսը հրատարակվել են առանձին գրքերով)։ Օդենի բանաստեղծությունները տարբերվում են իրենց ոճով և գրման մեթոդով. սկսած ժամանակակից ձևից մինչև ավանդական, ինչպիսիք են բալլադները[49]։

Օդենը գրել է ավելի քան 400 էսսեներ և ակնարկներ գրականության, պատմության, քաղաքականության, երաժշտության և կրոնի մասին։ Նա համագործակցել է Քրիստոֆեր Իշերվուդի (պիեսներ), Չեստեր Կալմանի (օպերային լիբրետո), ինչպես նաև 1930-ական թվականների դերասանների ու ռեժիսորների և վոկալ-գործիքային անսամբլ «New York Pro Musica»-ի հետ 1950-1960-ական թվականներին։ Օդենը այս ծրագրերի մասին գրել է 1964 թվականին. «այս համագործակությունները ինձ բերեցին ավելի մեծ էրոտիկ երջանկություն, քան ցանկացած սեռական հարաբերություն, որոնք ես ունեցել եմ»[50]։

Օդենը իր հրատարակված գրքերից մի քանիսից հանում է հայտնի բանաստեղծություններ։ Այս որոշումը նա մեկնաբանում է այսպես. «Դրանք կամ շատ «ձանձրալի» էին կամ «ոչ անկեղծ», այն իմաստով, որ բոլոր գրված տողերը ես զգացել եմ, բայց չեմ արտահայտել»[51]։ Հանված բանաստեծղությւոնների շարքին դասվեցին «Իսպանիա»-ն և «1939 թվականի սեպտեմբերի 1»-ը։

Հեղինակությունը և ազդեցությունը խմբագրել

Ժամանակակից գրականության մեջ Օդենի տեղը անընդհատ քննարկման տեղիք է տալիս. եթե Հյու Մաքդիարմիդը նշում է, որ Օդենի արվեստը լիովին անհաջող է, ապա The Times-ի հեղինակը գրում է, որ Օդենը «ով երկար ժամանակ եղել էր enfant terrible անգլիական պոեզիայում, այժմ մեր առջև կանգնած է որպես անվիճելի վարպետ»[52]։

Իր «enfant terrible» աստիճանի ժամանակ (1930-ական թվականներ) Օդենին և՛ բարձր են գնահատել, և՛ քննադատել են իր պրոգրեսային և միաժամանակ հասանելի ոճի ստեղծագործությունների համար։

Օդենի 1939 թվականին ԱՄՆ տեղափոխվելը քննարկվեց Մեծ Բրիտանիայում (մեկ անգամ խորհրդարանում). ոմանք նրա հեռանալը համարում էին դավաճանություն, որում մեծ դեր ունեցավ երիտասարդ պոետ Դիլան Թոմասը։ Չնայած սրան, Օդենն ուներ և համախոհներ. Ջեֆրի Գրիգսոնը ժամանակակից պոեզիայի անթոլոգիայի ուսումնասիրությունների գրքում, որը հրատարակվել է 1949 թվականին, գրում է, որ Օդենը բոլորի առջև աճում է։ Օդենի կարևորության մասին գրում են Ֆրենսիս Սքերֆը իր «Օդենը և նրանից հետո» (1942) և Սեմուել Գայնզը՝ «Օդենի սերունդը» (1972) գրքերում։

Միացյալ Նահանգներում սկսած 1930-ական թվականներից օդենյան բանաստեղծությունների հեգնական տոնայնությունը արտահայտում էր պոետների ամբողջ սերնդի ոճը։ Ջոն Էշբերին հիշում է, որ 1940 թվականին Օդենը համարվում էր «միայ ժամանակակից պոետը»։ 1950-1960-ական թվականներին մի քանի գրողներ, որոնց թվում էին Ֆիլիպ Լարկինը և Ռենդել Ջարելը, դժգոհում էին, որ Օդենի աշխատանքները չէին արդարեցնում այն սպասելիքները, որոնք անում էին նրա նախկին ախատանքները[53]։

Իր մահվան տարում՝ 1973 թվականին Օդենը ձեռք էր բերել մեծ սերնդի ազդեցիկ պոետի կարգավիճակ։ Ըստ Բրիտաննիկ հանրագիտարանի, Էլիոթի մահվան ժամանակ՝ 1965 թվականին կարելի էր պնդել, որ Օդենը նրա միակ ժառանգն է եղել, ինչպես Էլիոթը եղել է Յեյթսի ժառանգը, վերջինիս մահվան ժամանակ (1939)[54]: Որոշ բացառություններով բրիտանացի քննադատները գերադասում էին Օդենի ավելի վաղ աշխատանքները, որոնք գրվել էին ամերիկյան կյանքի դժվարությունների մասին։ Ի տարբերություն մյուս ժամանակակից պոետների, Օդենը իր մահից հետո չդարձավ քիչ հայտնի, իսկ Իոսիֆ Բրոդսկին գրեց, որ Օդենը եղել է 20-րդ դարի ակնառու պոետներից։

Մեջբերումներ խմբագրել

  • Ո՛չ, ամեն դեպքում Ամերիկայի մարդիկ շատ ուշադրություն են դարձնում փողերին[55]։
  • Ամերիկայում մարդիկ զբաղվում են աշխատանքով, որը իրենց համար ձանձրալի է։ Անգամ հարուստներն են ամեն օր իջնում գրասենյակ, որովհետև չգիտեն ուրիշ ինչով զբաղվել[56]
  • Ամբողջ կյանքս, իմ սեր,

պատահական բառերի հավաքածու է[57]

  • Պետք չեն այլևս աստղերը. հանգցրեք նրանց երկնքում,

դատարկեք օվկիանոսը և հատեք անտառը,

լուսինը իջեցրեք ներքև

և արևը գցեք խավարի մեջ

աշխարհի վրա ապրելու այլևս իմաստ չկա[58]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://bollingen.yale.edu/poet/w-h-auden
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.theguardian.com/books/2008/jul/02/wh.auden
  5. 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/science/science-news/8675120/Glaswegian-and-Brummie-accents-sound-more-stupid.html
  6. 6,0 6,1 6,2 FamilySearch — 1999.
  7. 7,0 7,1 7,2 http://www.jstor.org/stable/129490
  8. http://www.nytimes.com/books/98/12/13/specials/gibran-elephants.html
  9. http://www.nytimes.com/books/98/01/18/home/fisher-pungent.html
  10. http://www.nytimes.com/2008/03/16/books/review/Chiasson-t.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 https://www.gf.org/fellows/all-fellows/w-h-auden/
  12. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/224
  13. https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1956/
  14. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  15. 15,0 15,1 15,2 Kindred Britain
  16. Auden, W. H. Prose and travel books in prose and verse, Volume II: 1939—1948. / W.H. Auden; edited by Edward Mendelson. — Princeton, N.J.: Princeton University Press, 2002. — V. 2. — P. 478. — ISBN 0-691-08935-3. Оден использовал фразу «англо-американские поэты» в 1943 году, имея в виду себя и Т. С. Элиота.
  17. The Cambridge companion to W.H. Auden / edited by Stan Smith. — Cambridge, UK; New York: Cambridge University Press, 2004. — xxi, 261 p. — ISBN 0521829623.
  18. Brodsky, J. Less than one: selected essays / Joseph Brodsky. — New York: Farrar, Straus & Giroux, 1986. — 501 p. — P. 357. — ISBN 0-374-18503-4.
  19. Poetry/verse awards 1918—1995: from Carl Sandburg and Robert Frost to Archibald MacLeish and Robert Penn Warren / ed. by Heinz-Dietrich Fischer, in cooperation with Erika J. Fischer. — München: K.G. Saur, 1997. — 302 p. — P. 115. — ISBN 3598301812.
  20. 20,0 20,1 Hendon, P. The poetry of W.H. Auden / Paul Hendon. — Basingstoke: Palgrave Macmillan, 2000. — 208 p. — P. 146. — ISBN 1840460466.
  21. The Cambridge companion to W.H. Auden / edited by Stan Smith. — Cambridge, UK; New York: Cambridge University Press, 2004. — xxi, 261 p. — P. xiv. — ISBN 0521829623.
  22. Carpenter, H. W.H Auden, a biography / by Humphrey Carpenter. — London; Boston: Allen & Unwin, 1981. — xvi, 495 p. — ISBN 0049280449. ↑ Перейти к: 1 2 3 4
  23. 23,0 23,1 Davenport-Hines, R. P. T. Auden / Richard Davenport-Hines. — London: Heinemann, 1995. — 406 p. — ISBN 0434175072.
  24. Caesar, A. Dividing lines: poetry, class, and ideology in the 1930s / Adrian Caesar. — Manchester; New York Manchester University Press, 1991. — 248 p. — P. 42. — ISBN 0719033756.
  25. В «Письме к Лорду Байрону» Оден называет персонажа саги Аудуна Скокулла (Auðun Skökull) своим предком.
  26. [Caesar, A. Dividing lines: poetry, class, and ideology in the 1930s / Adrian Caesar. — Manchester; New York Manchester University Press, 1991. — 248 p. — P. 41. — ISBN 0719033756.]
  27. Isherwood, Ch. Lions and Shadows / Christofer Isherwood. — Norfolk, Conn.: New Directions, 1947. — p. 181.
  28. [Nelson, Gerald B. Changes of heart; a study of the poetry of W. H. Auden. — Berkeley: University of California Press, 1969. — x, 152 p. — P. 1. — ISBN 0520015991.]
  29. Auden, W. H. In solitude, for company: W.H. Auden after 1940, unpublished prose and recent criticism / W.H. Auden; edited by Katherine Bucknell and Nicholas Jenkins. — Oxford: Clarendon Press; New York: Oxford University Press, 1995. — xii, 338 p. — P. 193. — ISBN 0198182945.
  30. Auden, W. H. The prolific and the devourer / W.H. Auden. — Hopewell, NJ: Ecco Press, 1994. — x, 101 p. — P. 10. — ISBN 0880013451. —
  31. 31,0 31,1 Carpenter, H. W.H Auden, a biography / by Humphrey Carpenter. — London; Boston: Allen & Unwin, 1981. — xvi, 495 p. — ISBN 0049280449.
  32. Auden, W. H. Forewords and afterwords / W. H. Auden. Selected by Edward Mendelson. — New York, Random House, 1973. -x, 529 p. — ISBN 0394483596.
  33. Wright, Hugh, «Auden and Gresham’s» in Conference & Common Room, Vol. 44, No. 2, Summer 2007 online at schoolsearch.co.uk (accessed 25 April 2008)
  34. The Times, 5 July 1922 (Issue 43075), p. 12, col. D
  35. Auden, W. H. Juvenilia: poems, 1922—1928 / W.H. Auden; edited by Katherine Bucknell. — Princeton, N.J.: Princeton University Press, 1994. — 263 p. — ISBN 069103415X.
  36. The Cambridge companion to W.H. Auden / edited by Stan Smith. — Cambridge, UK; New York: Cambridge University Press, 2004. — xxi, 261 p. — P. xv. — ISBN 0521829623.
  37. Spender, S. W.H. Auden and his poetry / Stephen Spender // Auden: a collection of critical essays, ed. M.K. Spears. — Englewood Cliffs, New Jersey, 1964. — P. 26-27.
  38. Auden, W. H. Forewords and afterwords / W. H. Auden. Selected by Edward Mendelson. — New York, Random House, 1973. — x, 529 p. — ISBN 0394483596.
  39. Auden, W. H. Prose and travel books in prose and verse, Volume I: 1926—1938. / W.H. Auden; edited by Edward Mendelson. — Princeton, N.J.: Princeton University Press, 1996. — v. 1. — ISBN 0-691-06803-8.
  40. Mendelson, E. Early Auden / Edward Mendelson. — New York: Viking Press, 1981. — xxiii, 407 p. — ISBN 0670287121.
  41. Auden W. H.; ed. by Katherine Bucknell and Nicholas Jenkins. In Solitude, For Company: W. H. Auden after 1940, unpublished prose and recent criticism (Auden Studies 3). — Oxford: Clarendon Press, 1995. — P. 88. — ISBN 0-19-818294-5.
  42. Lissner, Will. «Poet and Judge Assist a Samaritan.» The New York Times, 2 March 1956, pp. 1, 39.
  43. Mendelson Edward. Later Auden. — New York: Farrar, Straus and Giroux, 1999. — P. 46. — ISBN 0-374-18408-9.
  44. Mendelson Edward. Later Auden. — New York: Farrar, Straus and Giroux, 1999. — ISBN 0-374-18408-9.
  45. Tippins Sherrill. February House: The Story of W. H. Auden, Carson McCullers, Jane and Paul Bowles, Benjamin Britten, and Gypsy Rose Lee, Under One Roof In Wartime America. — Boston: Houghton Mifflin, 2005. — ISBN 0-618-41911-X.
  46. Pike James A., ed.,. Modern Canterbury Pilgrims. — New York: Morehouse-Gorham, 1956. — P. 42.
  47. Kirsch Arthur. Auden and Christianity. — New Haven: Yale University Press, 2005. — ISBN 0-300-10814-1.
  48. 48,0 48,1 Allen, Liam. BBC report on release of MI5 file on Auden, BBC News (2 марта 2007). Проверено 6 января 2010.
  49. Fuller, J. W.H. Auden: a commentary / John Fuller. — Princeton, N.J.: Princeton University Press, 1998. — 613 p. — ISBN 0691070490.
  50. Davenport-Hines Richard. Auden. — London: Heinemann, 1995. — P. 137. — ISBN 0-434-17507-2.
  51. Auden W. H. Collected Shorter Poems, 1927–1957. — London: Faber and Faber, 1966. — P. 15. — ISBN 0-571-06878-2.
  52. Sansom Ian. Auden and Influence // The Cambridge Companion to W. H. Auden / Stan Smith. — Cambridge: Cambridge University Press, 2004. — P. 226–39. — ISBN 0-521-82962-3.
  53. Haffenden John. W. H. Auden: The Critical Heritage. — London: Routledge and Kegan Paul, 1983. — ISBN 0-7100-9
  54. Encyclopaedia Britannica Article: W. H. Auden. Проверено 23 февраля 2008. Архивировано из первоисточника 17 августа 2012.
  55. Журнальный зал | Старое литературное обозрение, 2001 N2(278) | Уистен Хью Оден — Table Talk
  56. У. Х. Оден: Table Talk | Шульпяков Глеб | Библиотечка Эгоиста | Топос, 21/07/2003
  57. [1]
  58. Բանաստեղծության հիման վրա գրված երգ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիսթեն Հյու Օդեն» հոդվածին։