Միրոսլավ Կռլեժա
Միրոսլավ Կռլեժա (խորվ.՝ Miroslav Krleža; հուլիսի 7, 1893[1][2][3][…], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 29, 1981[1][2][3][…], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[5]), խորվաթ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։
Միրոսլավ Կռլեժա Miroslav Krleža | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 7, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1981[1][2][3][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[5] |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[6] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, լրագրող, արձակագիր և ակնարկագիր |
Լեզու | սերբախորվաթերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ludovica Military Academy? |
Գրական ուղղություններ | մոդեռնիզմ և ավանգարդիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Messrs. Glembay?, Croatian God Mars?, Ballads of Petrica Kerempuh?, The Return of Philip Latinowicz? և Flags? |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[7], Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Bela Krleža? |
![]() |
Ստեղծագործությունը
խմբագրելՄիրոսլավ Կռլեժան խորվաթական գրականություն մտավ իբրև երեսպաշտության և փարիսեցիության, մարդկային հարաբերություններում թագավորող կեղծիքի անողոք քննադատ, իբրև մեկը, որը մերժում էր այն ամենը, ինչ ճնշում և ստորացնում էր մարդուն, ինչը նրան հնարավորություն չէր տալիս բացելու իր բոլոր կարողությունները՝ «Ֆիլիպ Լատինովիչի վերադարձը», 1932, «Բանականության սահմանագծին», 1938, Գլեմբայներին նվիրված արձակ և դրամատիկական շարքերը, 1929-1931. ֆաշիստական դիկտատուրայի բռնության և ճնշման համակարգի երգիծական մերկացումն է «Բանկետ Բլիտվայում» (հ. 1-2, 1939, հ. 3, 1963) ստեղծագործությունը։
«Դրոշներ» վեպը Կռլեժայի բազմամյա գրական գործունեության գեղարվեստական հանրագումարն է։ Այդ կտավը ընդգրկում է այնպիսի մի տասնամյակ (1913-1922), որի ընթացքում կատարվում են եվրոպական ժողովուրդների ճակատագրի համար վճռական նշանակություն ունեցած իրադարձություններ։
Վիպասանը մանրամասն պատմում է այդ ժամանակների, ազգային ազատագրության համար մղվող պայքարի, այն տարբեր «դրոշների» մասին, որոնց տակ համախմբվում էին մարդիկ։
Ձևով Կռլեժայի էպոպեան ընտանեկան ժամանակագրություն է։ «Ընտանեկան գժտությունը բաժանում է ոչ միայն սերունդներին, այլև ամբողջ աշխարհներ». գրողի այս խոսքերը կարող են բնաբան ծառայել նրա վեպի համար։ Հոր և որդու բախումը դուրս է գալիս ընտանեկան շրջանակներից և դառնում հասարակական կոնֆլիկտ[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Crnković G. P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Крлежа Мирослав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #11856692X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
- ↑ Члан САНУ
- ↑ НИН online
- ↑ https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
- ↑ https://www.kriticnamasa.com/autor_en.php?id=50
- ↑ Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 637։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրոսլավ Կռլեժա» հոդվածին։ |