Սոմերսեթ Մոեմ (անգլ.՝ William Somerset Maugham, հունվարի 25, 1874(1874-01-25)[1][2][3][…], Փարիզ[4] - դեկտեմբերի 16, 1965(1965-12-16)[4][1][2][…], Նիս, Ծովափնյա Ալպեր[5]), անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ, որոնցից հատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (Of Human Bondage, 1915; թարգմանվել է հայերեն[9]), «Լուսին և վեցպենսանոց» (The Moon and Sixpence, 1919, թարգմանվել է հայերեն[10]), «Թատրոն» (Theatre, 1937, թարգմանվել է հայերեն[11]) վեպերը, «Անձրև» պատմվածքը[12] և այլն։

Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
անգլ.՝ William Somerset Maugham
Ծնվել էհունվարի 25, 1874(1874-01-25)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1965(1965-12-16)[4][1][2][…] (91 տարեկան)
Վախճանի վայրՆիս, Ծովափնյա Ալպեր[5]
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, բժիշկ-գրող, սցենարիստ, արձակագիր, գրական քննադատ, army scout, գրող և բժիշկ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ, Հայդելբերգի համալսարան և St Thomas's Hospital Medical School?
Ուշագրավ աշխատանքներՍտրկություն մարդկային և Սուր ածելիներ
ԱշխատավայրՄեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության
Պարգևներ
Պատվո Ասպետ
ԱմուսինՍիրի Մոեմ[7]
ԶավակներՄերի Էլիզաբեթ Մոեմ[8]
Изображение автографа
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ Վիքիքաղվածքում
Վիլյամ Սոմերսեթ Մոեմ Վիքիդարանում
 William Somerset Maugham Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոմերսեթ Մոեմը ծնվել է 1874 թ. հունվարի 25-ին, Փարիզում, բրիտանական դեսպանատան իրավաբանի ընտանիքում։ Մանուկ հասակում Մոեմը խոսում էր միայն ֆրանսերեն, իսկ անգլերեն սկսել է խոսել 11 տարեկանից, երբ որբանալուց հետո (1882 թ. փետրվարին մահանում է մայրը, 1884 թ. հունիսին՝ հայրը) տեղափոխվեց Անգլիա՝ բարեկամների մոտ։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է կակազել, ինչն էլ պահպանվում է նրա ողջ կյանքի ընթացքում։

Մոեմն ուսումն սկսել է Քենթրբերիի Թագավորական դպրոցում։ Այնուհետև Հայդելբերգի համալսարանում ուսումնասիրել է գրականություն և փիլիսոփայություն, այստեղ էլ կատարել է իր առաջին գրական փորձերը։ 1892 թ. ընդունվել է Լոնդոնի սուրբ Թովմայի անվան հիվանդանոցին կից բժշկական դպրոց։ Նրա կյանքի այս հատվածն արտացոլված է իր առաջին՝ «Լիզան Լամբետից» (1897) վիպակում։ Գրական առաջին հաջողությունը նրան բերել է «Լեդի Ֆրեդերիկ» (1907) պիեսը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մոեմը համագործակցում էր ՄԻ-5 կազմակերպության հետ և որպես բրիտանական հետախուզության լրտես ուղարկվում է Ռուսաստան՝ վերջինիս պատերազմից դուրս գալուն խոչընդոտելու նպատակով։ Եղել է Պետրոգրադում 1917 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին։ Նրա հետախուզական կյանքն իր արտացոլումն է գտել 14 նովելներից բաղկացած «Էշենդեն կամ բրիտանական լրտես» ժողովածուի մեջ (1928)։

Պատերազմից հետո Մոեմը շարունակում է դրամատուրգի իր հաջողակ կարիերան։ Նրա գրվածքներից հատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (1915), «Լուսին և վեցպենսանոց» (1919), «Կարկանդակներ և գարեջուր» (1930), «Թատրոն» (1937), «Սուր ածելիներ» (անգլ.՝ The Razor’s Edge) (1944) վեպերը, «Շրջան» (1921), «Շեպպի» (1933) պիեսները, մի շարք պատմվածքներ և այլն։ 1919 թ. նոր տպավորություններ ստանալու նպատակով Մոեմը մեկնում է Չինաստան, այնուհետև Մալայզիա։ Այս ուղևորությունը պատմվածքների 2 ծողովածուի նյութ է տալիս։ Մոեմը մահացել է 1965 թ. դեկտեմբերի 16-ին, Նիցցայում։ Դեկտեմբերի 22-ին նրա աճյունը ամփոփվել է Քենթրբերիի Թագավորական դպրոցին կից Մոեմի գրադարանի պատի տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Моэм Уильям Сомерсет // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #104298324 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. LIBRIS — 2012.
  7. The Globe — 1917. — Iss. 38033. — P. 7.
  8. Lundy D. R. The Peerage
  9. Ստրկություն մարդկային։ Վեպ / Ս. Մոեմ ; Խմբ.՝ Ա.Ղ. Վարդապետյան ; Թարգ.՝ Վ.Ա. Դիլոյան. - Երևան։ Հայաստան, 1965. - 607 էջ։
  10. Լուսին և վեցպենսանոց։ [Վեպ] / Ս. Մոեմ ; Թարգմ.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Գ.Վ. Վիրապյան. - Երևան։ Սովետական գրող, 1976. - 266 էջ։
  11. Թատրոն։ Վեպ / Ս. Մոեմ; Թարգմ.՝ Ջ. Հովհաննիսյան; Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 261 էջ։
  12. Անձրև ։ Պատմվածքներ / Ս. Մոեմ; Թարգմ.՝ Ռ. Ավետիսյան; Խմբ.՝ Գ.Գ. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1981. - 263 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սոմերսեթ Մոեմ» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սոմերսեթ Մոեմ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սոմերսեթ Մոեմ» հոդվածին։