Էդիթ Սիտուել
էդիթ Լուիզա Սիտուել (անգլ.՝ Dame Edith Louisa Sitwell DBE, սեպտեմբերի 7, 1887[1][2][3][…], Սկարբորո, Նորդ Յորքշիր[4][5] - դեկտեմբերի 9, 1964[1][2][5][…], St Thomas' Hospital, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), անգլիացի պոետ, արձակագիր, գրականագետ[9][9]։
Էդիթ Սիտուել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Սկարբորո, Նորդ Յորքշիր[4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 9, 1964[1][2][5][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | St Thomas' Hospital, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] |
Գերեզման | Church of St Mary, Weedon Lois |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, ակնարկագիր, գրական քննադատ, գրող և կենսագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Façade? |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Էդիթ Սիտուելը բարոնետ[Ն 1] պարոն Ջորջ Սիտուելի միակ աղջիկն էր։ Նա Րենիշո-խոլ ընտանեկան կալվածքի էքսցենտրիկ սեփականատեր էր, ծագումնաբանության և լանդշավթային դիզայնի մասնագետ[9][9]։ Էդիթի մայրը լեդի Իդա Էմիլի Ավգուստի Սիտուելը (1869—1937), (մինչ ամուսնանալը Դենիսոն) Պլանտագենետների հարստություն ժառանգորդն էր, Լոնդսբորոյի Առաջին կոմսի աղջիկը և Բոֆորտի 7- րդ դուքս Հենրի Սոմերսեթի ծոռը [Ն 2]: Նա եղել է գրողներ Օսբերտ և Սաչեվելա Սիտուելի ավագ քույրը։ Էդիթը Թագավորական գրական հասարակության Բենսոնի մեդալի դափնեկիր էր։ 1913 թվականից գրողը սկսել է ակտիվորեն հրապարակումներ կատարել։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը երաժշտական էին[10]։ Դրամատիկ ոճը և անսովոր հանդերձանքը նրան մամուլում հեղինակություն բերեցին։ Սիտուելի բանաստեղծությունները, բանաստեղծական հմուտ տեխնիկայի և ոճի մանրակրկիտ ավարտի համար, բազմիցս գովվել են քննադատների կողմից։
ՍտեղծագործություններԽմբագրել
Էդիթ Սիտուելը մի շարք բանաստեղծական հավաքածուների հեղինակ էր։
- 1918 թվական, Ծաղրածուների տունը անգլ.՝ Clowns’ Houses
- 1927 թվական, Գյուղական էլեգիաներ անգլ.՝ Rustic Elegies
- 1929 թվական, Ոսկե ափի սովորույթներ անգլ.՝ Gold Coast Customs
- 1948 թվական, Ցրտի երգը անգլ.՝ The Song of the Cold
- 1950 թվական, Ֆասադ և այլ բանաստեղծություններ անգլ.՝ Façade and Other Poems 1920–1935
- 1953 թվական, Այգեպաններ և աստղագետներ անգլ.՝ Gardeners and Astronomers
- 1957 թվական, Ընտրված բանաստեղծություններ անգլ.՝ Collected Poems
- 1962 թվական, Վտարանդիներ անգլ.՝ The Outcasts
- 1933 թվական, Անգլիական էքսցենտրիկա անգլ.՝ English Eccentrics պատմական պատմությունների և էսսեների գրքեր
- 1946 թվական, Խնջույք Էլիզաբեթի համար անգլ.՝ Fanfare for Elizabeth
- 1962 թվական, Թագուհիներ և մեղվափեթակ անգլ.՝ The Queens and the Hive
- 1937 թվական, Ջոնաթան Սվիֆթի գեղարվեստական կենսագրություն՝ Ես ապրում եմ սև արևի տակ I Live Under a Black Sun
ՊատկերասրահԽմբագրել
Էդիթ Սիտուելի պատվին հուշատախտակ, Ուեստոն-էնդ- Ուիդոն, Տոուստեր, Նորթհեմփթոնշիր
ՆշումներԽմբագրել
- ↑ Բարոնետը բրիտանական թագի կողմից (անգլ.)Baronetry կոչված ժառանգական կոչման կրողն է։
- ↑ Բոֆորտը դքսական կոչում է Մեծ Բրիտանիայի հասակակիցների շրջանում, գոյություն ունի 1682 թվականից։ Պատկանում է Սոմերսեթների ընտանիքին, որը միակն էր և սերում էր Պլանտագենետների տոհմից 7-րդ դուքս Հենրի Սոմերսեթի ծոռը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 988.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 6,0 6,1 6,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ LIBRIS — 2003.
- ↑ Who's Who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Rybakin A. I. (2000)։ «Slovarʹ angliĭskikh lichnykh imen»։ AST։ Վերցված է 2021-07-09
- ↑ «Edith Sitwell (1887 - 1964) - Vocal Texts and Translations at the LiederNet Archive»։ www.lieder.net։ Վերցված է 2021-07-09
ԳրականությունԽմբագրել
- անգլ.՝ Brinnin, John Malcolm. The Sitwells in Situ // Sextet: T. S. Eliot, Truman Capote and Others. — 1981.
Արտաքին հղումներԽմբագրել
- Beaton Cecil Walter Hardy, Cocteau Jean, Eliot T. S. (Thomas Stearns, Elizabeth II Queen of Great Britain, Fleming Ian, Ford Charles Henri, Forster E. M. (Edward Morgan), McCullers Carson, Pound Ezra։ «Dame Edith Sitwell: An Inventory of Her Collection at the Harry Ransom Center»։ norman.hrc.utexas.edu։ Վերցված է 2021-07-10
- «Edith Sitwell (1887 - 1964) - Vocal Texts and Translations at the LiederNet Archive»։ www.lieder.net։ Վերցված է 2021-07-10
- «Edith Sitwell - CatholicAuthors.com»։ www.catholicauthors.com։ Վերցված է 2021-07-10
- [https://vladivostok.com/speaking_in_tongues/sitwell01.htm «������ �����»]։ vladivostok.com։ Վերցված է 2021-07-10