Շոն Օ՛ Քեյսի (իռլ.՝ Seán Ó Cathasaigh, անգլ.՝ Seán O'Casey, մարտի 30, 1880,Դուբլին - սեպտեմբերի 18, 1964, Տորկի), իռլանդացի դրամատուրգ։

Շոն Օ՛ Քեյսի
Sean ocasey 1924.jpg
Ծնվել էմարտի 30, 1880(1880-03-30)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԴուբլին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 18, 1964(1964-09-18)[1][8][9][2][3][4][5][6][7] (84 տարեկանում)
Վախճանի վայրՏորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ, բանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն[8]
ՔաղաքացիությունԻռլանդիա
Ժանրերտրագիկոմեդիա
ԱնդամակցությունIrish Republican Brotherhood? և Conradh na Gaeilge?
ԱմուսինEileen O'Casey?
ԶավակներBreon O'Casey?
Կայքseanocasey.co.uk
Sean O'Casey Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Շոն Օ՛ Քեյսին ծնվել է անգլիկան եկեղեցու հետևորդ, աղքատ ընտանիքում:

Հայրը՝ Մայքլը, մահացել է, երբ որդին հազիվ վեց տարեկան էր: Տասնչորս տարեկանից Քեյսին ստիպված էր աշխատել. բանվորություն է արել երկաթուղում, թերթեր է վաճառել: Ընդսմին՝ կարդալ - գրել սովորել է ինքնուրույնաբար, քանի որ վատ տեսողության պատճառով դպրոց հաճախել չի կարողացել: 1906 թվականին անդամագրվել է Գելյան լիգային, միաժամանակ ընդունվել Իռլանդիայի տրանսպորտային և որակավորում չունեցող բանվորների միության շարքերը: Սակայն աստիճանաբար հիասթափվել է ազգային շարժումից, թեև 1914 թվականին, մի ոչ տևական ժամնակահատված եղել է Իռլանդական քաղաքացիական բանակի գլխավոր քարտուղարը: 1918 թվականին լույս է տեսել նրա առաջին ստեղծագործությունը՝ «Թոմաս Աշի զոհը» պատմվածքը, որ գրվել էր Զատկի ապստամբության և դրա դաժան ճնշման ազդեցությամբ:

1923 թվականին Աբբայության թատրոնը, որը մինչ այդ երեք անգամ մերժել էր Օ՛ Քեյսիի երեք պիեսները, բեմականացրեց նրա չորրորդ՝ «Հրաձիգի ստվերը» թատերգությունը, դրանից հետո էլ՝ «Յունոնան ու սիրամարգը» և «Շվաքն ու աստղերը»: Այս վերջինը բուռն սկանդալի տեղիք տվեց, հարուցեց ազգայնականների ցասումը, և սրանց հարձակումներն ստիպեցին Օ՛ Քեյսիին 1926 թվականին լքել հայրենի Իռլանդիան ու բնակություն հաստատել Հարավարևմտյան Անգլիայում՝ Թորքիում:

Հետագայում Օ՛ Քեյսիի պիեսների մեծ մասը տպագրվեցին միայն՝ հազվադեպ արժանանալով բեմականացվելու բախտին: Գրողի առավել նշանակալից թատերգություններից են «Սկզբի ավարտը», «Ալ վարդեր՝ ինձ համար», «Դենդի աքաղաղը»: Հիշատակման արժանի է նաև նրա՝ 1936 և 1954 թվականներին լույս տեսած հուշագրությունների վեցհատորյակը:

Իր ստեղծագործություններում Օ՛ Քեյսին պատկերել է իռլանդացի բանվորների կյանքը, ինչը քաջածանոթ էր նրան: Գրողի առաջին պիեսները պացիֆիստական երգիծական տրագիկոմեդիաներ էին, որոնցում միաժամանակ արտահայտվել է նրա համակրանքն իր հերոսների նկատմամբ: Հետագայում Օ՛ Քեյսին անցավ միստիկ բարոյախրատաբանական դրամաների, իսկ կյանքի վերջին տարիներին՝ ֆանտաստիկ կատակերգությունների ստեղծմանը:

Օ՛ Քեյսիի ստեղծագործությունը թեև սկզբնական շրջանում սուր քննադատության ենթարկվեց՝ դրանում, իբրև թե, հայրենասիրության բացակայության պատճառով, բայց արդեն տևական ժամանակ է՝ լայն ճանաչում է գտել Իռլանդիայում և նրա սահմաններից դուրս: Նրա անունով է կոչվել Դուբլինում Լիֆֆի գետի վրա գցված կամուրջը:

ԳրականությունԽմբագրել

  • Irish Writers on Writing featuring Seán O'Casey. Edited by Eavan Boland (Trinity University Press, 2007).
  • Igoe, Vivien. A Literary Guide to Dublin. Methuen, 1994; 0-413-69120-9
  • Krause, David. Seán O'Casey and his World. New York: C. Scribner's, 1976; 0-500-13055-8
  • Murray, Christopher. Seán O'Casey, Writer at Work. Gill and MacMillan, McGill-Queen's University Press, 2004; 0-7735-2889-X
  • Ryan, Philip B. The Lost Theatres of Dublin. The Badger Press, 1998; 0-9526076-1-1
  • Schrank, Bernice. Sean O'Casey: A Research and Production Sourcebook. Greenwood Press, 1996; 0-313-27844-X

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շոն Օ՛ Քեյսի հոդվածին