Իվո Անդրիչ
Իվո Անդրիչ (սերբ.՝ Иво Андрић/Ivo Andrić, հոկտեմբերի 10, 1892, Դոլաց, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina, Ավստրո-Հունգարիա[1] - մարտի 13, 1975[2][1][3][…], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), հարավսլավացի գրող, դրամատուրգ։ Հարավսլավացի միակ գրողն է, որ արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։
Կենսագրություն
խմբագրելԻվո Անդրիչը ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 9-ին ներկայիս Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում, դպրոցական ծառայող Անտուն Անդրիչի ու Կատերինա Անդրիչի ընտանիքում (օրիորդական ազգանունը՝ Պեյիչ)։ Մկրտվել է հռոմեակաթոլիկական կարգով։ Երբ մահացել է ընտանիքի հայրը, ապագա գրողը դեռ երեք տարեկան էլ չկար։ Մայրը որդու հետ տեղափոխվում է Վիշեգրադ՝ ամուսնու ազգականների մոտ։ Այդտեղ Անդրիչն անցկացրել է իր մանկությունն ու ավարտել հիմնական դպրոցը։ 1903 թվականին նա ընդունվում է Սարաևոյի գիմնազիա։ Գիմնազիայում սովորելու տարիներին Իվո Անդրիչը ելույթներ է ունեցել ավստրո-հունգարական նվաճողներից հարավսլավոնական ազգերի ազատագրման օգտին և անգամ անդամակցել է «Մլադա Բոսնա» երիտասարդական ազգայնական շարժմանը, որի գործունեությունն ի վերջո հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն։ 1912 թվականին Անդրիչն ընդունվում է Զագրեբի թագավորական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, իսկ ավելի ուշ սովորել է Վիեննայում, Կրակովում և Գրացում։ «Բոսնիայի հոգևոր կյանքի զարգացումը թուրքական գերիշխանության ազդեցության տակ» թեմայով իր դոկտորոկան ատենախոսությունն Իվո Անդրիչը պաշտպանել է Գրացի համալսարանում 1924 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի հուլիսին, Իվո Անդրիչը ձերբակալվել է որպես «հարավսլավացի ազգայնական» և մինչև 1915 թվականի մարտն անցկացրել է սկզբում Շիբենիկի, ապա Մարիբորի բանտերում։ Սակայն կալանքից ազատվելուց հետո էլ գրողը ազատություն ձեռք չբերեց. մինչ 1917 թվականի ամառը նա գտնվում էր տնային կալանքի տակ Զենիցեում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելԱնդրիչն ունեցել է դիվանագետի հաջող կարիերա։ 1920 թվականին նա աշխատել է Վատիկանի դեսպանատանը, ապա հյուպատոսություններում Բուխարեստում, Տրիեստում ու Գրացում։ 1927 թվականին աշխատել է Մարսելի ու Փարիզի հյուպատոսություններում, իսկ ավելի ուշ՝ Մադրիդում։ 1930-1933 թվականներին եղել է Հարավսլավիայի Թագավորության՝ Ժնևում Ազգերի լիգային կից մշտական հանձնաժողովի քարտուղարը, այնուհետև որպես Հարավսլավիայի կառավարության արտակարգ ներկայացուցիչ գտնվել է Բեռլինում։ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո կառավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Անդրիչը թողնում է պաշտոնն ու վերադառնում Բելգրադ։ Հենց այդ ժամանակ էլ նա գրում է այն ստեղծագործությունները, որոնք արժանացան համաշխարհային ճանաչման։
1954 թվականին Իվո Անդրիչը դառնում է Հարավսլավիայի Կոմունիստական կուսակցության անդամ և Հարավսլավիայի գրողների միության նախագահ։ Նա առաջինն էր, ով 1954 թվականին ստորագրեց Նովոսադի պայմանագիրը սերբախորվաթական գրական լեզվի միասնականացման մասին։ 1961 թվականին Իվո Անդրիչը արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Մահացել է 1975 թվականին Բելգրադում։
Ազգային պատկանելության հարցը
խմբագրելԻվո Անդրիչի՝ սերբ կամ խորվաթ լինելու, ինչպես նաև սերբական թե խորվաթական գրական ավանդույթներին հետևելու հարցը մնում է վիճահարույց։ Շատ սերբեր նրան համարում են սերբ այնպես, ինչպես շատ խորվաթներ նրան համարում են խորվաթ ու խորվաթական գրական ավանդույթների ներկայացուցիչ։
Իվո Անդրիչի ուսանողական փաստաթղթերը վկայում են, որ գրողն իր մասին խոսել է որպես խորվաթի։ Զագրեբի համալսարան ընդունվելու հարցաթերթիկում, որ Անդրիչը լրացրել է Զագրեբում 1912 թվականի հոկտեմբերի 14-ին, գրված է, որ նրա մայրենի լեզուն խորվաթերենն է։ Կրակովի համալսարանում գրանցվելիս ազգությանը վերաբերող տողում գրել է, որ ինքը խորվաթ կաթոլիկ է Բոսնիայից։
Սակայն լինելով հարավսլավոնական ազգերի միասնության կողմնակից՝ Անդրիչն իր մասին խոսում է որպես սերբի։ Իրեն սերբ է համարել մինչև կյանքի վերջ և իր կյանքը կապել է Սերբիայի ու Բելգրադի հետ։ Իր ստեղծագործությունների մեծ մասը (բացառությամբ վաղ շրջանի պատմվածքների) Անդրիչը գրել է գրական սերբերենով, այսինքն՝ Անդրիչի ստեղծագործությունների լեզուն չի համապատասխանում ժամանակակից խորվաթական գրական ավանդույթին։ Իվո Անդրիչը կիրիլիցայով է վարել նաև իր անձնական նամակագրությունը։
Ստեղծագործություն
խմբագրելԱռավել հայտնի են Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինայի վրա» (На Дрини ћуприја), «Տրավնիցկի ժամանակագրություն» (Травничка хроника) և «Տիկինը» (Госпођица) ստեղծագործությունները, որոնցում պատկերված է այն ժամանակաշրջանը, երբ հարավսլավական հողերը նվաճված էին Օսմանյան կայսրության կողմից։ 1961 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։
Հայերեն հրապարակումները
խմբագրելՄամուլ
խմբագրել- Նշաններ ճամփեզրին։ «Գարուն», 1999, թիվ 1, էջ 83։
Քաղվածքներ
խմբագրել- Պետք է լսել լեգենդներ, որոնք կոլեկտիվ դարավոր ստեղծագործության հետքեր են, և դրանց միջոցով, որքան հնարավոր է, բացահայտել մեր ճակատագրի իմաստը[9]։
Հիշատակ
խմբագրել- Իվո Անդրիչի անվան մրցանակը (հաստատվել է Սերբիայի կառավարության ու Վիշեգրադի քաղաքապետարանի կողմից 2012 թվականին) տրվում է սլավոնական լեզուներով ստեղծագործող գրողների։ Հանձնվել է 2013-2014 թվականներին՝ այն օրը, երբ Իվո Անդրիչն ստացել է Նոբելյան մրցանակ։ Հանձնել է Սերբիայի նախագահն անձամբ։ Մրցանակի դրամական համարժեքն է 100 հազար եվրո[10]։
- 2012 թվականին հիմնադրվել է Անդրիչգրադ քաղաքը[10]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 98. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Discogs — 2000.
- ↑ The Nobel Prize in Literature 1961
- ↑ Počasni članovi
- ↑ 6,0 6,1 Члан САНУ
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1961/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ «Анатолий Павлович Кондратов. Новейшая книга фактов для самых умных и любознательных в вопросах и ответах. В 3 т. Т. 2. Мифология. Религия.. Новейшая книга фактов. Том 2. ...». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
- ↑ 10,0 10,1 Газета «Книжное обозрение», 2012, № 16
Գրականություն
խմբագրել- Minde R. Ivo Andrić; Studien über seine Erzahlkunst. München, O. Sagner, 1962
- Popović G., Lukic R.D. Ivo Andrić։ bibliografija dela, prevoda i literature. Beograd։ Srpska Akademija nauka i umetnosti, Biblioteka, 1974
- Dimitrijevic K. Ivo Andric ́Gornji. Milanovac։ Dečje novine, 1981.
- Hawkesworth C. Ivo Andric։ bridge between East and West. London; Dover։ Athlone Press, 1984
- Juričić Z. The man and the artist։ essays on Ivo Andrić. Lanham։ University Press of America, 1986
- Mukerji V.S. Ivo Andric։ a critical biography. Jefferson։ McFarland, 1990
- Petković R. Ivo Andric 1892—1992. Belgrade։ Ivo Andrić Foundation, 1991
- Palavestra P. Ivo Andrić i njegovo vreme. Beograd։ SANU, 1992
- Vucinich W.S. Ivo Andric revisited։ the bridge still stands. Berkeley։ International and Area Studies, 1995
- Savić Benghiat D., Skoric S., Đukić Perišić Z. Jewish portraits in the works of Ivo Andrić. Toronto։ Serbian Literary Co., 2005 ́
- Müller M. Die Selbst- und Fremdwahrnehmung der bosnischen Völker in der historischen Prosa von Ivo Andric und Isak Samokovlija. Frankfurt/Main։ Lang, 2006
- Лихачёва Л. П. Иво Андрич։ Биобиблиографический указатель. — М.։ Книга, 1974.
- Лауреаты Нобелевской премии։ Энциклопедия. — М.։ Прогресс, 1992.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվո Անդրիչ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվո Անդրիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 395)։ |