Իոսիֆ Ալեքսանդրովիչ Բրոդսկի (ռուս.՝ Иосиф Александрович Бродский, մայիսի 24, 1940(1940-05-24)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - հունվարի 28, 1996(1996-01-28)[2][3][5][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ։ 1987 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակին։ Բրոդսկին բանաստեղծել է ռուսերենով, բայց էսսեները հեղինակել է անգլերեն լեզվով։

Իոսիֆ Բրոդսկի
Ծննդյան անունռուս.՝ Иосиф Александрович Бродский
Ծնվել էմայիսի 24, 1940(1940-05-24)[1][2][3][…]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Վախճանվել էհունվարի 28, 1996(1996-01-28)[2][3][5][…] (55 տարեկան)
Վախճանի վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
ԳերեզմանՍան Միկելե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, ակնարկագիր, գրող, դրամատուրգ, դրամատուրգ և դասախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ԱՄՆ[7] և առանց քաղաքացիության
ԿրթությունClare Hall? և Սուրբ Աննայի ուսումնարան
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներGorbunov and Gorchakov?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱշխատավայրՄաունթ Հոլիուոք քոլեջ[8] և Միչիգանի համալսարան[8]
Պարգևներ
ԱմուսինMaria Sozzani?
Համատեղ ապրողMarianna Basmanova?
Изображение автографа
Իոսիֆ Բրոդսկի Վիքիքաղվածքում
 Joseph Brodsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իոսիֆ Բրոդսկին ծնվել է 1940 թվականի մայիսի 24-ին Լենինգրադում ապրող հրեայի ընտանիքում։ Հայրը, Ալեքսանդր Իվանովիչ Բրոդսկին (1903-1984), ռազմական մամուլի լուսանկարիչ էր, պատերազմից վերադարձել է 1948 թվականին և աշխատանքի ընդունվել Ռազմածովային թանգարանի ֆոտոլաբորատորիայում։ 1950 թվականին զորացրվել է, դրանից հետո աշխատել է լուսանկարիչ և լրագրող լենինգրադյան որոշ թերթերում։ Մայրը, Մարիա Վոլպերտը (1905-1983 ), հաշվապահ էր։ Իոսիֆի վաղ մանկությունը անցել է պատերազմի, բլոկադայի տարիներին, առանց հոր, հետպատերազմյան աղքատության մեջ։ 1942 թվականին բլոկադայից հետո մայրը որդու հետ տարհանվում է Չերեպովեց, Լենինգրադ են վերադարձել 1944 թվականին։ 1947 թվականին Իոսիֆը հաճախում է Կիրոչնոյ փողոցի № 203 դպրոցը, 1950-ին տեղափոխվում է Մոխովոյ փողոցի թիվ 196 դպրոցը, 1953 թվականին նա գնում է համար 181 դպրոցի 7-րդ դասարան։ 1954 թվականին հայտ է ներկայացնում Բալթյան երկրորդ դպրոցին (ծովագնացության), բայց չի ընդունվում։ Տեղափոխվում է համար 276 դպրոցը, որտեղ շարունակում է ուսումը։

1955 թվականին ընտանիքը ստանում է «կես բնակարան» Մուրուզիի տանը։

15 տարեկան հասակում թողել է դպրոցը։ Աշխատել է գործարանում, դիահերձարանում (պատրաստվում էր բժիշկ դառնալ), երկրախուզական արշավախմբում։ Լրջորեն զբաղվում էր ինքնակրթությամբ. ուսումնասիրում էր անգլերեն և լեհերեն, շատ ժամանակ է տրամադրել, ամերիկյան, անգլիական, լեհական արձակին, դասական դիցաբանությանն ու կրոնական փիլիսոփայությանը ծանոթանալուն։ Այդ ժամանակից սկսած զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Եղել է լենինգրադյան գրական կազմակերպության թարգմանչական սեկցիայի անդամ։ Բրոդսկու առաջին բանաստեղծությունները հայտնվել են 1950-ական թվականների վերջին։ Նախքան վտարանդիությունը, պաշտոնական հրատարակություններում գրողի միայն 4 բանաստեղծություն է հրատարակվել։

Բրոդսկու էսթետիկական հայացքները ձևավորվել են Լենգինգրադում 1940-1950-ական թվականներին։ Նորդասական ճարտարապետությունը, որը սարսափելի տուժել էր ռմբակոծությունների ժամանակ, ջուրը, բազմաթիվ արտացոլումներով, մոտիվները՝ որոնք կապված էին նրա մանկության և երիտասարդության տպավորությունների հետ, անպայմանորեն արտահայտվում են նրա արվեստում։

Սեփական խոսքերով՝ Բրոդսկին սկսել է գրել տասնյոթ տարեկան հասակում, սակայն կան մի քանի բանաստեղծություններ, որոնք թվագրված են 1956-1957 թվականներով։ Ժամանակակիցներից նրա վրա մեծ ազդեցություն են թողել Եվգենի Ռեյնը, Վլադիմիր Ուֆլյանդը, Ստանիսլավ Կրասովիցկին։ Հետագայում Բրոդսկին անվանեց մեծագույն գրող Օդնենին և Ցվետաևային, որոնց հետևում էին Կավաֆիսն ու Ֆրոստը։ Բրոդսկու առաջին տպագրված բանաստեղծությունը ("Баллада о маленьком буксире") տպագրվել է կրճատված տարբերակով, մանկական «Խարույկ» (Костёр) ամսագրում (№ 11, 1962):

1963 թվականին Բրոդսկուն կալանավորեցին պորտաբուծության մեղադրանքով։ Դատը կայացավ 1964 թվականի փետրվարի 18-ին, Լենինգրադում, որի արդյունքում Բրոդսկին դատապարտվեց 5 տարի վարչական վտարման և արտաքսվեց Արխանգելսկի մարզ։ Սակայն ի պաշտպանություն Բրոդսկու, 1965 թվականի փետրվարին, բազմաթիվ հայրենական և արտասահմանյան բանաստեղծների ելույթներից հետո, նրան թույլատրեցին վերադառնալ Լենինգրադ։ 1972 թվականին Բրոդսկին վտարանդվել է ԱՄՆ և սկզբնական ժամանակներում ապրել Անն-Արբոր քաղաքում, որտեղ գտնվում էր «Արդիս» հրատարակչությունը, որը բազմիցս հրատարակել է ռուս վտարանդի գրողներին։ 1980 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն և տեղափոխվել Նյու Յորք։ Մասաչուսեթս նահանգի Mount Holyoke քոլեջում դասավանդել է ռուս և անգլիական պոեզիա։ Դասախոսությունները կարդում էր անգլերենով։ Բրոդսկին արժանացել է ամերիկյան մի շարք հեղինակավոր գրական պարգևների։

1987 թվականին նրան շնորհվել է գրականության Նոբելյան մրցանակ։

Բրոդսկին մահացել է քնած ժամանակ, 1996 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը։ Ժամանակավորապես հուղարկավորվել է Նյու-Յորքի քաղաքամերձ բնակավայրում, այնուհետև նրա դին հանձնվում է Իտալիայի (Վենետիկ) հողին՝ բանաստեղծի կտակի համաձայն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իոսիֆ Բրոդսկի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 572