Ժորժ Սիմենոն (ֆր.՝ Georges Joseph Christian Simenon, փետրվարի 13, 1903(1903-02-13)[1][2][3][…], Լիեժ, Վալոնիա, Բելգիա[4] - սեպտեմբերի 4, 1989(1989-09-04)[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա[5]), բելգիացի գրող, դետեկտիվ-հոգեբանական ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչներից է, ֆրանսիական լեզվի և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։ Միևնույն ժամանակ 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկը։

Ժորժ Սիմենոն
Georges Simenon (1965).jpg
Ծննդյան անունGeorges Joseph Christian Simenon
Ծնվել էփետրվարի 13, 1903(1903-02-13)[1][2][3][…]
ԾննդավայրԼիեժ, Վալոնիա, Բելգիա[4]
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1989(1989-09-04)[1][2][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայրԼոզան, Շվեյցարիա[5]
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող և լուսանկարիչ
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
Ժանրերդետեկտիվ
Ուշագրավ աշխատանքներԿոմիսար Մեգրե
ԱնդամակցությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[6]
ՊարգևներԷդգար Ալան Պոյի մրցանակ
ԱմուսինRégine Renchon? և Denyse Ouimet?
ԶավակներMarc Simenon? և Pierre Simenon?
Georges Simenon Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1903 թ. փետրվարի 12-ին Բելգիայի Լիեժ քաղաքում, ապահովագրական ընկերության հաշվապահի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո դառնում է գրախանութի վաճառող, ապա սկսում թղթակցել տեղական թերթին։ Գրականությանը նվիրվելու ձգտումը նրան հանգիստ չի տալիս, և 1992 թ. Սիմենոնը գնում է «նվաճելու» Փարիզը։ Այստեղ նա ներդնելով իր երիտասարդական ողջ եռանդը, իրար ետևից կատարում է հրատարակիչների պատվերները։ Մոտ տասը տարում գրում է երկուհարյուրի հասնող կարճ վեպեր ու պատմվածքներ՝ բոլորն էլ արկածային ու դետեկտիվ սյուժեներով։ Այնուամենայնիվ, նրա գրիչն ավելի բեղուն դարձրեց կոմիսար Մեգրեի կերպարի հայտնությունը։ Այն նոր բնույթ հաղորդեց դետեկտիվ վեպի ժանրին։ Այդ կերպարի միջոցով Ժորժ Սիմենոնը վեր հանեց բուրժուական աշխարհի հակասությունները։

Ստեղծագործական աշխատանքԽմբագրել

Կոմիսար Մեգրեն Սիմենոնի գրքերում ձեռք է մեկնում հասարակ աշխատավորին և այն էլ, ամենաողբերգական պահերին։ Նա պատժում է վատերին, պաշտպանում ազնիվներին։

Կոմիսար Մեգրեյի ժողովրդականության վկան է 1966 թվականին Հոլանդիայում կանգնեցված նրա հուշարձանը։

Սիմենոնը մեկն էր այն լավագույն գրողներից, ովքեր իրենց ստեղծագործություններով մեկ անգամ ևս համոզում են, որ այն հասարակության մեջ, որտեղ տիրում է փողի պաշտամունքն ու հարստության ծարավը, այնտեղ անխուսափելի են ոճրագործությունները։ Երկար տարիներ ուսումնասիրելով տարբեր դատական գործեր, լինելով հետաքննությունների վկա ու մասնակից, Ժ. Սիմենոնը նոր ձևով բացահայտեց մարդու հանցանքի և պատասխանատվության հասկացողությունը։ Այս առումով գրողը բարձր էր դասում Դոստոևսկու ընկալումները և նշում համաշխարհային գրականության մեջ ունեցած վերջինիս ներդրումները։

1989 թ. սեպտեմբերի 4-ին մահացավ ամենաբարի ու հանելուկային մարդու կերպարն ստեղծող ֆրանսիացի գրողը՝ Ժորժ Սիմենոնը։

Վիպասան Սիմենոնը 43 տարում հրատարակել է 214 վեպ, որոնցից 80-ը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին է։ Թարգմանությունների քանակով Սիմենոնը աշխարհում գրավում է 5-րդ տեղը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 55 լեզուներով և հրատարակվել 39 երկրներում։ Նրա հայերեն թարգմանությունները ընթերցողի սեղանին են դրվել 1968, 1975 և 1984 թվերին։

Հայերեն թարգմանված գրականության ցանկԽմբագրել

  • Սիմենոն Ժ. Դեղին շունը.- Եր.։ Հայաստան, 1975.- 329 էջ.
  • Սիմենոն Ժ. Մաժեստիկ հյուրանոցի նկուղներում.- Եր.։ Հայաստան, 1968.- 357 էջ.
  • Սիմենոն Ժ. Մեգրեի ցասումը.- Եր.։ Խորհրդ. գրող, 1984.- 672 էջ.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել