Անդրե Բրետոն
Ադրե Բրետոն (ֆր.՝ André Breton, փետրվարի 18, 1896[1][2][3][…], Tinchebray - սեպտեմբերի 28, 1966[4][5][6][…], Փարիզ[4]), ֆրանսիացի գրող, բանաստեղծ, սյուրռեալիզմի հիմնադիրը:
Անդրե Բրետոն ֆր.՝ André Breton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Tinchebray |
Վախճանվել է | սեպտեմբերի 28, 1966[4][5][6][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Batignolles Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, վիպասան, ակնարկագիր, նկարիչ և լուսանկարիչ |
Լեզու | ֆրանսերեն[5] |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շապտալ |
Գրական ուղղություններ | սյուրռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Surrealist Manifesto?, Manifestoes of Surrealism? և Second Surrealist Manifesto? |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Ամուսին | Jacqueline Lamba? և Elisa Breton? |
Զավակներ | Aube Elléouët? |
André Breton Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Բրետոնը ծնվել է 1896 թվականի փետրվարի 19-ին Նորմանդիայի Տենշեբրե քաղաքում, բուրժուական ընտանիքում: Նրա հայրը որոշ ժամանակ ծառայել է ժանդարմերիայի գրասենյակում, սակայն պետական համակարգում աշխատանքը երկարատև չի եղել. շուտով նա աշխատանքի է անցել մասնավոր գրասենյակում: Անդրեն քույր և եղբայր չի ունեցել, հետևաբար ծնողները ջանք չեն խնայել միակ զավակին դասական կրթություն տալու, ինչը նրա համար հեղինակավոր ու եկամտաբեր աշխատանքի ճանապարհ կհարթեր: Բրետոնն ավարտել է եկեղեցական դպրոցը, այնուհետև սովորել փարիզյան քոլեջներից մեկում, որպեսզի այն ավարտելուց հետո մեկնի Սորբոն: Սորբոնում Բրետոնը դարձել է բժշկական ֆակուլտետի ուսանող:
1915 թվականին երիտասարդ բժիշկը զորակոչվել է բանակ. Առաջին համաշխարհային պատերազմը իր խմբագրումներն էր կատարում ամեն ֆրանսիացու կյանքում: Արդեն ճակատում Անդրեն, ով սանիտար էր, ծանոթանում է հայտնի բանաստեղծ Գիյոմ Ապոլիների հետ: Այս հանդիպումը իսկապես ճակատագրական է դառնում սկսնակ հոգեբան Բրետոնի համար: Ապոլիները Բրետոնին ներկայացնում է ֆրանսիացի բանաստեղծ Ֆիլիպ Սուպոյին, ով հետագայում դարձել է Անդրեի մտերիմ համախոհը: Լուի Արագոնը` Բրետոնի ճակատային ևս մեկ ընկերը, նրա համար բացահայտում է ֆրանսիացի բանաստեղծ Լոտրեամոնի արվեստը:
1919 թվականին գրական ամսագրերից մեկում հրատարակվում է Անդրե Բրետոնի և Ֆիլիպ Սուպոյի «Մագնիսական դաշտեր» աշխատանքը, որը գրված էր ստեղծագործական նոր մեթոդի` ավտոմատ գրության եղանակով: Հենց այդ աշխատանքն էլ դարձել է սյուրռեալիզմի հռչակագիրը. գեղարվեստական ուղղության շատ տարրեր ի հայտ են եկել արդեն 1919 թվականին:
Բրետոնի շուրջ ձևավորվում է տաղանդավոր ստեղծագործողների խմբակ, որում առանձնանում են Լուի Արագոնը, Պոլ Էլյուարը, Տրիստան Տցարան: Սկսած 1920 թվականից` նրանք սկսում են ներկայացնել իրենց աշխատանքները, կանոնավոր ձևով սկանդալներ ու կռիվներ սարքել խնջույքներում: Բուրժուական հասարակությունը անհանգստությամբ էր հետևում երիտասարդ բանաստեղծների արկածներին:
Բրետոնը լավ գիտակցում էր, որ տարերային մշտատև խռովարարությունները չեն կարող գեղարվեստական նոր ուղղության հիմնաքարը դառնալ: Սյուրռեալիզմի առաջին հռչակագրի հրապարակումից հետո, որ կայացել էր 1924 թվականին, սյուրռեալիստների շարժումը հստակ ծրագիր և առաջնորդ է ձեռք բերում` ի դեմս Անդրե Բրետոնի: Դրան հաջորդում է «Դիակ» պամֆլետը, որում Բրետոնն ու իր ընկերները ուրախանում էին Անատոլ Ֆրանսի մահով, ում համարում էին «ֆրանսիական գրականության վերջին ծերունին»:
Բրետոնի առաջնորդությունը ավելի ու ավելի ավտորիտար բնույթ էր կրում. սկանդալները չէին պակասում սյուրռեալիստական գրական խմբակից: Շուտով խումբը լքում են Բրետոնի մտերիմ համախոհները` Ռոժե Վիտրակն ու Ֆիլիպ Սուպոն: Սակայն դրանից ստեղծագործական գործունեությունն ավելի արդյունավետ է դառնում. Բրետոնի` Ֆոնտեն փողոցում գտնվող տանը բացվում է Սյուրռեալիստական հետազոտությունների բյուրոն, սկսում են հրատարակվել սյուրռեալիստական բազմաթիվ ամսագրեր: Շարժման գաղափարները իսկապես դառնում են ինտերնացիոնալ. համանման խմբակներ են բացվում եվրոպական այլ մայրաքաղաքներում ևս:
Հետաքրքիր է նշել, որ խմբակի կազմի մշտական փոփոխությունները տալիս են իրենց արդյունքը: Երիտասարդները սյուրռեալիստական ուղղությանը նոր ուժ էին հաղորդում. Արագոնին ու Սուպոյին փոխարինելու են գալիս Լուիս Բունյուելն ու Սալվադոր Դալին:
Բրետոնը մասնակցում է քաղաքական կյանքին: 1920-ական թվականներին նա կոչ է անում սյուրռեալիստներին մտնել Ֆրանսիական կոմունիստական կուսակցության շարքերը (Բրետոնը կուսակցության անդամ է եղել 1927 թվականից, մինչև 1933 թվականին վտարվել է նրա շարքերից: Դրան հաջորդել է 1935 թվականին Գրողների միջազգային կոնգրեսում Իլյա Էրենբուրգի հետ կոնֆլիկտը): 1930-ական թվականներին Մեքսիկայում հանդիպել է Լև Տրոցկու հետ: Բրետոնը աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպում է սյուրռեալիստական արվեստի ցուցահանդեսներ: ԱՄՆ-ում դրանք առանձնակի հաջողություն են ունենում. շատ արվեստագետներ պնդում են, որ փոփ արտը ձևավորվել է սյուրռեալիստների` 1942 թվականի ցուցահանդեսի արդյունքում:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անդրե Բրետոնն ապրում էր ԱՄՆ-ում որտեղ շարունակում էր գրական գործունեությունը: Նա Ֆրանկոյի իշխող ռեժիմի հետ բանավեճի է բռնվում այն բանից հետո, երբ Սալվադոր Դալին հայտարարում է. «Սյուրռեալիզմը ես եմ»:
1946 թվականին Բրետոնը Ֆրանսիայում իր աշխատանքներից հրապարակում է բազմաթիվ գործեր, կազմակերպում ցուցահանդեսներ: Հետագա բոլոր տարիներին նա պայքարում էր արտաքին ու ներքին աղբյուրներից շարժման անկախության համար` պատերազմից հետո միաժամանակ համախոհների հետ մասնակցելով ձախարմատականների շարժմանը և համագործակցելով տրոցկիստական, անարխոսինդիկալիստական և պլատֆորմիստական խմբերի հետ: Նա հրաժարվում էր դրանցից որևէ մեկին հարելուց: Բրետոնը դեմ էր գաղութացման քաղաքականությանը, Հնդկաչինում ու Ալժիրում ընթացող պատերազմներին: Նա մասնավորապես ստորագրել է Մանիֆեստ 121-ը, որում ֆրանսիացի նշանավոր մտավորականները քննադատում էին Ալժիրում ազատագրական շարժման ճնշումը Ֆրանսիայի կողմից:
Անդրե Բրետոնը մահացել է 1966 թվականի սեպտեմբերի 28-ին շնչուղիների հիվանդության սրացման ժամանակ: Նա թաղված է Փարիզի Բատինյոլ գերեզմանոցում:
Ամենահայտնի գործերըԽմբագրել
- «Մագնիսական դաշտեր», Ֆիլիպ Սուպոյի հետ համատեղ, 1919
- «Սյուրռեալիզմի մանիֆեստ: Հալվող ձուկ», 1924
- «Նադյա: Կին, որ վերակերպավորվեց գրքում», 1928-1963
- «Սյուրռեաիզմի երկրորդ մանիֆեստ», 1929
- «Հաղորդող երակներ», 1932
- Էսսեների ժողովածու «Լուսաբաց», 1934
- «Անմիտ սեր», 1937
- «Ֆատա Մորգան» պոեմ, 1940 (Ֆրանսիայում արգելվել է Վիշիի կառավարության կողմից)
- «Սյուրռեալիզմի երրորդ մանիֆեստ կամ Ոչ», 1942
- «Արկան 17», 1945
- «Լամպը ժամացույցներում», 1948
ԳրականությունԽմբագրել
- André Breton: Surrealism and Painting — edited and with an introduction by Mark Polizzotti.
- Manifestoes of Surrealism by André Breton, translated by Richard Seaver and Helen R. Lane. ISBN 0-472-06182-8
- Mauriac C., André Breton, P., [1949];
- A. Breton (1896—1966) et le mouvement surréaliste, «La Nouvelle revue francaise», 1967, avr., No 172;
- Carrouges М., A. Breton et les données fondamentales du surréalisme, [P., 1967].
- Шенье-Жандрон Ж. Сюрреализм/ Пер. с франц. Сергея Дубина. М.: Новое литературное обозрение, 2002 (по указателю)
- Гальцова Е.Д. Сюрреализм и театр. К вопросу о театральной эстетике французского сюрреализма. М.: РГГУ, 2012.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://republique-des-lettres.com/breton-9782824900483.php
- ↑ 2,0 2,1 Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бретон Андре (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 André (1896-1966) Breton
- ↑ https://www.moma.org/artists/768