Ռընե Շար
Ռընե Շար (ֆր.՝ René Char, հունիսի 14, 1907[1][2][3][…], L'Isle-sur-la-Sorgue, Վոքլյուզ, Ֆրանսիա - փետրվարի 19, 1988[1][4][3][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի մեծագույն քնարերգուներից մեկը[6][7].
Ռընե Շար ֆր.՝ René Char | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | L'Isle-sur-la-Sorgue, Վոքլյուզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | փետրվարի 19, 1988[1][4][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ |
Գերեզման | L'Isle-sur-la-Sorgue |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և դրամատուրգ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ժանրեր | լիրիկա |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Tina Jolas? և Marie-Claude Char? |
René Char Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
խմբագրել1929 թվականին ծանոթացել է Անդրե Բրետոնի, Լուի Արագոնի և սյուրռեալիզմի այլ ներկայացուցիչների հետ, տպագրվել է «Սյուրռեալիստական հեղափոխություն» ամսագրում, 1930 թվականին՝ «Սյուրռեալիզմը` հեղափոխությանը ծառայելիս» ամսագրում, Բրետոնի և Պոլ Էլուարի հետ թողարկել է «Թողնել գործերը» (1930) գիրքը, խմբի մեջ, սակայն, առանձնացել է` ավանգարդիստների մեջ յուրօրինակ «դասական» մնալով։ 1935 թվականից հետո հեռացել է խմբից ու դրա խմբային ակցիաներից, սակայն շարունակել է կապ պահել շատ համախոհների հետ։
Պատերազմ և հետպատերազմյան շրջան
խմբագրել1941-1945 թվականներին Շարը մասնակցել է Ֆրանսիական դիմադրությանը, պայքարել է պարտիզանական շարքերում։ Պատերազմի փորձն ընդհանրացված է «Հիպնոսի թերթիկներ» (ֆր.՝ Feuillets d'Hypnos, 1946) գրքում, որն արձակի ու բանաստեղծության միջև է։ Հետպատերազմյան բանաստեղծությունների «Բարկություն և գաղտնիք» (1948) գիրքը Ալբեր Կամյուն անվանել է «ֆրանսիական պոեզիայի ամենազարմանալի երևույթը Ռեմբոյի «Լուսավորումներից» և Գիյոմ Ապոլիների «Ալկոհոլից» հետո» («Ռընե Շար» էսսե, 1958)։
Ավելի ուշ Շարն ապրել է Պրովանսի իր կալվածքում, որի բնության ու կենսակերպի հետ կապված է նրա քնարերգությունը։ 1955 թվականին Փարիզում ծանոթացել է Մարտին Հայդեգերի հետ։ Շարը 1966-1969 թվականներին հայդեգերյան շրջանակների համար սեմինարներ է կազմակերպել Լե Տոր պրովանսյան փոքրիկ քաղաքում և ակտիվորեն մասնակցել է նրանց աշխատանքներին. Հայդեգերը Շարին է նվիրել իր բանաստեղծական «Հորինված» շարքը, իր հոդվածներում ու գրառումներում բազմիցս անդրադարձել է նրան։
Ուշ գրքեր, ճանաչում
խմբագրելՇարին են պատկանում բանաստեղծությունների ու բանաստեղծական աֆորիզմների «Հիմքի և բարձունքի որոնում» (1955), «Բառ-կղզիախումբ» (1962), «Կորուսյալ մերկություն» (1971), «Բալանդրանի երգերը» (1977) գրքերը, իր նկարիչ ընկերների մասին բազմաթիվ էսսեներ։ Ռընե Շարն արժանացել է զինվորական պարգևների, նա Պատվո Լեգեոնի շքանշանի, Ֆրանսիայի գիտության ու արվեստի շքանշանի ասպետ է։ Լիլ սյուր լա Սորգում բացվել է նրա տուն-թանգարանը, Ֆրանսիայում երիտասարդ բանաստեղծներին շնորհվում է նրա անվան մրցանակ։ Գրողի 100-ամյակը մեծ շուքով նշվել է Ֆրանսիայում։
Երկերի լիակատար ժողովածու
խմբագրել- Œuvres complètes. Paris: Gallimard, 1983 (Bibliothèque de la Pléiade)
Գրողի մասին գրականություն
խմբագրել- Guerre P. René Char. Paris, 1964.
- Veyne P. René Char en ses poèmes. Paris: Gallimard, 1980.
- Mathieu J.-C. La poésie de René Char. Paris, 1985.
- Marty E. René Char. Paris,1990.
- René Char: Faire du chemin avec… Avignon, 1990 (ցուցահանդեսի պատկերազարդ կատալոգ).
- Greilsamer L. L’Eclair au front: La vie de René Char. Paris: Fayard, 2004.
- Renfert Chr. René Chars tragische Lyrik. Frankfurt/Main a.o.: Lang, 2005.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 René Char (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Կենսագրությունը ֆրանսերենով(չաշխատող հղում)
- ↑ Ռընե Շար. Կորուսյալ մերկություն
Արտաքին հղումներ
խմբագրել- René Char — բանաստեղծություններ (ֆր.)
- Պոետի 100-ամյակի առթիվ (ֆր.)
- Ռընե Շար. Բանաստեղծություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռընե Շար» հոդվածին։ |