Ժոզե Սարամագո
Ժոզե դը Սոզա Սարամագո (կամ՝ Սարամագու, պորտ.՝ José de Sousa Saramago, նոյեմբերի 16, 1922[1][2][3][…], Ազինյագա, Golegã և Golegã[4] - հունիսի 18, 2010[5][1][2][…], Լանսարոտե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[6] և Tías, Las Palmas, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[4]), պորտուգալացի գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ։ 1998 թ. Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Համարվում է 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի ամենահեղինակավոր գրողներից մեկը։
ԿենսագրությունԽմբագրել
Ժոզե դը Սոզան ծնվել է 1922 թ. նոյեմբերի 16-ին Պորտուգալիայի Ռիբատեժու նահանգի Ազինյագա գյուղում։ Նրա ծնողներն աղքատ գյուղացիներ էին։ 1924 թ. ծնողների հետ տեղափոխվում է Լիսաբոն։ Ընտանիքի չունեվորության պատճառով անգամ չի կարողանում ամբողջացնել միջնակարգ կրթությունը։ Սամարագոն սկսել է աշխատել վաղ տարիքից՝ փոխելով մի շարք աշխատանքներ։ Ջանասիրաբար զբաղվել է ինքնակրթությամբ՝ ուսումնասիրել օտար լեզուներ, ընթերցել համաշխարհային գրականության և փիլիսոփայության կոթողային գործերը։ 22 տարեկան հասակում Սամարագոն ամուսնանում է պորտուգալացի նկարչուհի Իլդե Ռեյշի հետ։ 1969 թ. նա անդամակցում է Պորտուգալական կոմունիստական կուսակցությանը, որն այդ ժամանակ գործում էր ընդհատակում։ Մեխակների հեղափոխությունից հետո՝ 1974 - 1975 թթ. աշխատել է «Diário de Lisboa» թերթում, իսկ 1975 թ. դառնում է «Diário de Notícias» թերթի փոխխմբագիր։ 1976 թ. Սարամագոյի թղթակցի կարիերան ընդհատվում է. նրան ազատում են վերոնշյալ թերթի փոխխմբագրի պաշտոնից։ Դրանից հետո նա որոշում է ամբողջովին նվիրվել գրականությանը։ 1970-ականների վերջերին Սարամագոն բաժանվում է կնոջից և 1980 թ. ամուսնանում է երկրորդ անգամ՝ իսպանացի թղթակցուհի Պիլար դել Ռիոյի հետ։
ՍտեղծագործությունԽմբագրել
Սարամագոն իր առաջին գիրքը՝ «Մեղքի հողը» (Terra do Pecado) վերնագրով լույս է ընծայել դեռևս 1947 թ. դրանից հետո մինչև 1966 թ. ոչինչ չի հրատարակել։ 1977 թ. նա հրատարակում է «Դասագիրք գեղանկարչության և գեղագրության» (Manual de Pintura e Caligrafia) վեպը, որը Սամարագո գրողի առաջին լուրջ գործն էր։ Սամարագոյի ստեղծագործություններն ընդունված է դասել Մոգական ռեալիզմի շարքին, սակայն նրա ստեղծագործություններում ի տարբերություն տվյալ ուղղության մյուս գրողների, գլխավոր տեղ է հատկացվում սոցիալական խնդիրների լուսաբանմանը։ Գրողի ստեղծագործությունների բովանդակային դաշտն շատ լայն է. նա անդրադառնում է առօրյա հարցերից մինչև կրոնական խնդիրներ։
ՄատենագիտությունԽմբագրել
ՎեպերԽմբագրել
- 1947 — «Մեղքի հողը» / Terra do Pecado
- 1977 — «Դասագիրք գեղանկարչության և գեղագրության» / Manual de Pintura e Caligrafia
- 1980 — «Հողից հարություն առածները» / Levantado do Chão
- 1982 — «Հիշողություններ վանքի մասին» / Memorial do Convento
- 1984 — «Ռիկարդո Ռեյսի մահվան տարին» / O Ano da Morte de Ricardo Reis
- 1986 — «Քարե մարմին» / A Jangada de Pedra
- 1989 — «Լիսաբոնի պաշարման պատմությունը» / História do Cerco de Lisboa
- 1995 — «Կուրությունը» / Ensaio sobre a Cegueira
- 1997 — «Բոլոր անունները» / Todos os Nomes
- 1997 — «Ավետարան ըստ Հիսուսի» / O Evangelho Segundo Jesus Cristo
- 2000 — «Քարանձավը» / A Caverna
- 2002 — «Երկվորյակը» / O Homem Duplicado
- 2004 — «Լուսավորում» / Ensaio Sobre a Lucidez
- 2005 — «Մահվան խանգարումներ» / As Intermitências da Morte
- 2008 — «Խոսքի ճանփորդությունը» / A Viagem do Elefante
- 2009 — «Կայեն» / Caim
ՊոեմներԽմբագրել
- 1966 — «Հնարավոր բանաստեղծություններ» / Os Poemas Possíveis
- 1970 — «Հնարավոր բանաստեղծություններ» / Provavelmente Alegria
- 1975 — «Տարի 1993» / O Ano de 1993
ԺամանակագրություններԽմբագրել
- 1971 — «Այս աշխարհը և ուրիշը» / Deste Mundo e do Outro
- 1973 — «Ճանապարհորդի ուղեբեռը» / A Bagagem do Viajante
- 1974 — «Կարծիք, որ „Diário de Notícias” եղել է» / As Opiniões que o DL Teve
- 1977 — «Ծանոթագրություն» (англ.) / Os Apontamentos
ՀեքիաթներԽմբագրել
- 1978 — «Քվազիօբյեկտ» / Objecto Quase
- 1979 — «Հինգ զգայարանի պոետիկան - ականջ» / Poética dos Cinco Sentidos - O Ouvido
- 1997 — «Վիպակ անհայտ կղզու մասին» / O Conto da Ilha Desconhecida
Ճանապարհորդական նոթերԽմբագրել
- 1981 — «Ճանապարհորդություն Պորտուգալիայում» / a Portugal
Օրագրեր և հիշողություններԽմբագրել
- 1994 — «Լինսարոտ ամսագիր» / Cadernos de Lanzarote (I-V)
- 2006 — «Մանր հիշողություններ» / As Pequenas Memórias
Մանկական գրքերԽմբագրել
- 2001 — «Աշխարհի ամենամեծ ծաղիկը» / A Maior Flor do Mundo
ՖիլմագրությունԽմբագրել
- 2008 - «Կուրությունը» (ռեժ. Ֆերնանդու Մեյրելլիշ, գլխ. դերակատար՝ Ջուլիանա Մուր), ըստ «Կուրությունը» վեպի
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
- 1998 - Գրականության Նոբելյան մրցանակ
- 1998 - Սանտիյագոյի և սրի շքանշանակիր (Պորտուգալիա)
- 1985 - Սանտիյագոյի և սրի կամանդոր (Պորտուգալիա)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/books-obituaries/7847541/Jos-Saramago.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.legacy.com/obituaries/name/jose-saramago-obituary?pid=143622970
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1998/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ 9,0 9,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ https://www.uclm.es/es/misiones/lauclm/consejodedireccion/sg/actosacademicosdistinciones/honoris_causa
- ↑ http://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/histoire-d-universite.html
- ↑ http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
- ↑ https://www.ulpgc.es/rectorado/doctores-honoris-causa-ulpgc
- ↑ 14,0 14,1 https://www.theguardian.com/books/2010/jun/18/jose-saramago-obituary
- ↑ https://www.thefamouspeople.com/profiles/jos-saramago-6111.php