Սեն-Ժոն Պերս

ֆրանսիացի գրող

Ալեքսի Լեժե Սեն-Ժոն Պերս (ֆր.՝ Marie-René-Auguste-Alexis Leger, մայիսի 31, 1887(1887-05-31)[1][2][3], Պուանտ ա Պիտր - սեպտեմբերի 20, 1975(1975-09-20)[4][1][2][3][5], Յեր), ֆրանսիացի բանաստեղծ, դիվանագետ։

Սեն-Ժոն Պերս
ֆր.՝ Saint-John Perse
Saint-John Perse 1960.jpg
Ծննդյան անունֆր.՝ Alexis Leger
Ծնվել էմայիսի 31, 1887(1887-05-31)[1][2][3]
ԾննդավայրՊուանտ ա Պիտր
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1975(1975-09-20)[4][1][2][3][5] (88 տարեկանում)
Վախճանի վայրՅեր
Գրական անունSaint-John Perse և Saint Leger Leger
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, դիվանագետ և գրող
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԲորդոյի համալսարան և Lycée Louis-Barthou?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[6][7] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ
ԱմուսինDorothy Russelová?
Saint-John Perse Վիքիպահեստում

1916 թվականից դիվանագիտական աշխատանք է կատարել։ 1940 թվականին պաշտոնազրկվել է և տարագրվել ԱՄՆ։ Էպիկականության, ազգային ավանդույթների նկատմամբ իր ձգտումով, արևելքի քաղաքակրթությունների մնայուն արժեքների հանդեպ իր հակումներով Սեն-Ժոն Պերսն առանձնահատուկ տեղ է գրավում արդի ֆրանսիական մշակույթի մեջ։ Բանաստեղծին խորթ է եղել մոդեռնիստական բարդացված պատկերավորությունը («Պատկերներ Կրուզոյի համար», 1909)։ Նրա չափածոն կառուցված է ֆրանսիական ավանդական տաղաչափության ոգով։ Սեն-Ժոն Պերսին հռչակ բերած «Անաբասիս» (1924) պոեմում գովերգված է բնության և հավերժական հոգևոր արժեքների աշխարհը, որը հակադրված է Երրորդ հանրապետության բուրժուական իրականությանը։ Իր հայրենասիրական բանաստեղծություններով («Տարագրություն», 1942, «Քամիներ», 1946) Սոն-Ժենտ Պերսին դարձել է դիմադրության շարժման ոգեշնչողներից մեկը։ Չնայած քաղաքական գաղափարների վերացականությանն ու բառապաշարի գրքայնությանը, Սեն-Ժոն Պերսին իր այդ շրջանի ստեղծագործությամբ դարձել է Ֆրանսիայի ազգային բանաստեղծ։ Հայրենիքի վեհության վերականգնման առաջադիմական գաղափարներն են արտահայտված «Կողմնորոշիչներ» (1957), «Ժամանակագրություն» (1960), «Թռչուններ» (1963) պոեմներում։ Նոբելյան մրցանակ (1960

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 292