Կոնստանտին Դմիտրիևիչ Բալմոնտ (ռուս.՝ Константи́н Дми́триевич Бальмо́нт[6][7], 4 (16) հունիսի, 1867, Գումնիշչի, Վլադիմիրի նահանգ23 դեկտեմբերի, 1942, Նուազի լը Գրան, Փարիզի մոտ), ռուս սիմվոլիստ բանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ։ Ռուս գրականության արծաթե դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Գրական ասպարեզ է մտել 1890 թվականին («Բանաստեղծությունների ժողովածու»)։ Հրատարակել է 35 բանաստեղծական ժողովածուներ, 20 արձակ գրքեր, կատարել է թարգմանություններ բազմաթիվ լեզուներից (Ուիլյամ Բլեյք, Էդգար Պո, Պերսի Բիշի Շելլի, Օսկար Ուայլդ, Գերհարդ Հաուպտման, Շառլ Բոդլեր, Գերման Զուդերման, իսպանական երգեր, սլովակների ու վրացական էպոսները, հարավսլավական, բուլղարական, լիտվական, մեքսիկական, ճապոնական պոեզիա)։ Հեղինակել է ինքնակենսագրական ստեղծագործություններ, հուշագրություններ, բանասիրական տրակտատներ, պատմաբանասիրական ուսումնասիրություններ ու քննադատական էսսեներ[8][9]։

Կոնստանտին Բալմոնտ
Ծնվել էհունիսի 3 (15), 1867[1][2][3]
ԾննդավայրQ50074884?, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1942(1942-12-23)[4] (75 տարեկան)
Վախճանի վայրՆուազի-լե-Գրան[4]
ԳերեզմանՆուազի-լե-Գրան
Գրական անունБ-ъ, К., Гридинский, Дон, К.Б., Лионель և André Bochanoff[5]
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ և ակնարկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  Ֆրանսիա
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Ժանրերէլեգիա և բալլադ
Գրական ուղղություններսիմվոլիզմ
Ուշագրավ աշխատանքներՎառվող շենքեր և Լինենք ինչպես արև
ԱմուսինԵկատերինա Բալմոնտ
ԶավակներNina Balmont?
Изображение автографа
Կոնստանտին Բալմոնտ Վիքիդարանում
 Konstantin Balmont Վիքիպահեստում

«Անեզրության մեջ» (1895), «Լռություն» (1898), «Վառվող շենքեր» (1900), «Լինենք ինչպես արև» (1903) ժողովածուներում Բալմոնտը հանդես է եկել որպես ռուսական սիմվոլիզմի ներկայացուցիչ։ Համակրանքով է ընդունել 1905 թվականի հեղափոխությունը։ Հետագա տարիներին հրատարակել է «Դիցանուշային հեքիաթներ» (1905), «Գեղեցկության պատարագը» (1911), «Արևի, Երկնքի և Լուսնի սոնետները» (1917) ժողովածուները։ Ճանապարհորդությունների ընթացքում Բալմոնտը հավաքել և հրատարակել է տարբեր երկրների (Եգիպտոս, Մեքսիկա, Հնդկաստան և այլն) ժողովրդական բանահյուսության նմուշներ։ Չընդունելով Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ 1920 թվականին վտարվել է։ Ապրել է հիմնականում Ֆրանսիայում։ Այնտեղ հրատարակել է «Նվեր Երկրին» (1921), «Օդապատրանք» (1922), «Իմը՝ Նրան։ Բանաստեղծություններ Ռուսաստանի մասին» (1923), «Հյուսիսափայլ» (1923), «Անջատված հեռաստանում» (1930) բանաստեղծությունների ժողովածուները և «Նոր մանգաղի ներքո» (1923), «Օդային ուղի» (1923) ինքնակենսագրական արձակ գործերը։ Բալմոնտի ստեղծագործություններին բնորոշ են դեկադենտական ուղղությունն ու խոր անհատականությունը։ Թարգմանել է հայ բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի և ուրիշների գործերից, որոնք ամփոփված են 1916 թվականին Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ռուսերեն անթոլոգիայում։

Կենսագրություն

խմբագրել

Կոնստանտին Բալմոնտը ծնվել է 1867 թվականի հունիսի 15-ին Վլադիմիրի նահանգի Շույայի շրջանի Գումնիշչի գյուղակում[10]։ Եղել է ընտանիքի յոթ որդիներից երրորդը։ Հայտնի է, որ բանաստեղծի պապը եղել է ծովային սպա[9]։ Հայրը՝ Դմիտրի Կոնստանտինովիչ Բալմոնտը (1835-1907), ծառայել է Շույայի նահանգային խորհրդում ու դատարանում. եղել է շրջանային ինքնավարության նախագահ[11]։ Մայրը՝ Վերա Նիկոլաևնան (օրիորդական ազգանունը՝ Լեբեդևա), սերում էր գնդապետների ընտանիքից, որտեղ սիրում և լրջորեն զբաղվում էին գրականությամբ[9]։ Նրա տպագրվում էր տեղի պարբերականներում, կազմակերպում էր գրական երեկոներ, սիրողական ներկայացումներ[12]։ Նա մեծ ազդեցություն է ունեցել ապագա գրողի աշխարհայացքի ձևավորման վրա՝ նրան ծանոթացնելով երաժշտության, գրականության ու պատմությա յուրահատուկ աշխարհին[11], սովորեցնելով տեսնել «կնոջ հոգու գեղեցկությունը»[13]։ Վերա Նիկոլաևնան լավ էր տիրապետում օտար լեզուների, շատ էր կարդում և բավական ազատամիտ էր. նրա տանը հյուրընկալվում էին «ոչ հուսալի» անձինք[14]։ Բալմոնտը, ինչպես ինքն է գրում, հենց իր մորից է ժառանգել իր «ապստամբ ու խանդավառ» բնավորությունը, իր «հոգեկան կերտվածքը»[8]։

Մանկություն

խմբագրել
 
Կոնստանտին Բալմոնտը 1880-ական թվականներին

Հետևելով, թե ինչպես է մայրը կարդալ սովորեցնում ավագ եղբորը, Կոնստանտին Բալմոնտն ինքնուրույն կարդալ է սովորում հինգ տարեկանում։ Հայրը, ոգևորվելով որդու այդ հաջողությամբ, նրան նվիրում է առաջին գիրքը՝ «ինչ-որ գիրք օվկիանոսում ապրող վայրենիների մասին»[15]։ Մայրը որդուն ծանոթացնում էր պոեզիայի լավագույն նմուշների։ «Առաջին բանաստեղծները, որոնց ստեղծագործությունները ես կարդացել եմ, եղել են՝ ժողովրդական երգեր, Նիկիտին, Կոլցով, Նեկրասով և Պուշկին։ Աշխարհի բոլոր բանաստեղծություններից ամենաշատը ես սիրում եմ Լերմոնտովի «Լեռների գագաթները» (Գյոթեինը չէ, Լերմոնտովինը)»[16], — հետագայում գրել է բանաստեղծը։ Դրա հետ միաժամանակ՝ «…Պոեզիայում իմ լավագույն ուսուցիչներն են եղել տնակը, այգին, առվակները, ճահճային լճերը, տերևների շրշյունը, թիթեռները, թռչուններն ու արշալույսները»[17], — հիշում է նա 1910-ական թվականներին։ «Հարմարավետության ու լռության փոքր գեղեցիկ թագավորություն»[18], — այսպես է նա հետագայում գրել այն մեկ տասնյակ տնակներով գյուղակի մասին, որտեղ գտնվում էր իրենց համեստ դաստակերտը՝ ստվերաշատ այգով շրջապատված հին տունը[15]։ Գումնիշչին ու հայրենի եզերքը, որտեղ գրողն անցկացրել է իր կյանքի առաջին տասը տարիները, նա հետագայում հիշում է իր ողջ կյանքի ընթացքում և միշտ նկարագրում մեծ սիրով[19]։

Երբ հասնում է ավագ երեխաներին դպրոց ուղարկելու ժամանակը, ընտանիքը տեղափոխվում է Շույա։ Սակայն քաղաք տեղափոխվելուց հետո էլ Կոնստանտին Բալմոնտը չի կտրվում բնությունից։ Բալմոնտների տունը, որ շրջապատված էր մեծ այգով, գտնվում էր Տեզա գետի ափին՝ գեղատեսիլ մի վայրում։ Կոնստանտին Բալմոնտի հայրը որսի մեծ սիրահար էր և հաճախ էր գնում Գումնիշչի, իսկ Կոնստանտինը նրան ուղեկցում էր ավելի հաճախ, քան ուրիշները[14]։ 1876 թվականին Բալմոնտն ընդունվում է Շույայի գիմնազիայի նախապատրաստական դասարան, որը հետո կոչել է «բույն դեկադենտության ու կապիտալիստների, ում գործարաններն աղտոտում էին օդն ու գետի ջուրը»[15]։ Սկզբում տղան լավ էր սովորում, սակայն շուտով սկսում է ձանձրանալ, ու նրա առաջադիմությունն ընկնում է։ Սակայն շուտով նա տարվում է ընթերցանությամբ, ընդ որում, ֆրանսիական ու գերմանական գրական երկերը կարդում էր բնագրով։ Կարդացածի տպավորության տակ՝ 10 տարեկան հասակում նա ինքն է սկսում գրել բանաստեղծություններ։ «Պայծառ, արևոտ մի օր նրանք ծնունդ առան, միանգամից երկու բանաստեղծություն՝ մեկը ձմռան մասին, մյուսը՝ ամռան»[16],- հիշում է նա։ Այս գրական փորձերը, սակայն, քննադատվեցին մոր կողմից, և տղան հետագա վեց տարիների ընթացքում չփորձեց կրկնել իր բանաստեղծական փորձարկումը[20]։

1884 թվականին, երբ սովորում էր յոթերորդ դասարանում, Բալմոնտն ստիպված է լինում թողնել դպրոցը, որովհետև անդամակցում էր ոչ օրինական մի խմբակի, որին մասնակցում էին գիմնազիստներ, եկվոր ուսանողներ ու ուսուցիչներ, և որն զբաղվում էր «Ժողովրդի կամքը» կուսակցության գործադիր կոմիտեի հայտարարությունները տպագրելով ու Շույայում տարածելով[16]։ Վաղ տարիքում իր հեղափոխական տրամադրվածությունը բանաստեղծը հետագայում բացատրել է այսպես. «…Ես երջանիկ էի և ուզում էի, որ բոլորն էլ այդքան լավ լինեն։ Ինձ թվում էր, թե եթե լավ է միայն իմ ու քիչ մարդկանց համար, դա տգեղ է»[21]։

Մոր շնորհիվ Կոնստանտին Բալմոնտը տեղափոխվեց Վլադիմիր քաղաքի գիմնազիա։ Այստեղ նա ստիպված էր ապրել հունարենի ուսուցչի տանը, ով խստորեն կատարում էր վերակացուի իր դերը։ 1885 թվականին տեղի ունեցավ Բալմոնտի գրական դեբյուտը. նրա 3 բանաստեղծություններ տպագրվեցին Պետերբուրգի հայտնի «Живописное обозрение» հանդեսում (2 նոյեմբերի — 7 դեկտեմբերի)[22]։ Այդ իրադարձությունը, սակայն, ուշադրության չարժանացավ, և մայն դաստիարակը Բալմոնտին արգելեց ստեղծագործությունները տպագրել մինչև գիմնազիան ավարտելը։ Այդ ժամանակ Բալմոնտը ծանոթացավ հայտնի գրող Վլադիմիր Կորոլենկոյի հետ։ Վերջինս, Բալմոնտի ընկերներից ստանալով նրա բանաստեղծությունների տետրը, բավական լուրջ վերաբերվեց նրանց ու պատանուն գրեց հանգամանալից նամակ՝ բարյացակամ խրատական մի վերլուծություն։ «Նա ինձ գրել էր, որ ինձ մոտ շատ են գեղեցիկ մանրամասները, որոնք հաջողությամբ վերցված են բնությունից, և որ պետք է ուշադրությունը կենտրոնացնել, ոչ թե ընկնել ամեն մի պատահած թիթեռի հետևից, սակայն ոչ մի դեպքում պետք չէ զգացմունքը շտապեցնել մտքով, այլ պետք է վստահել հոգու անգիտակցական ոլորտին, որ աննկատելիորեն կուտակում է իր դիտողություններն ու զուգորդումները, ու հետո այդ ամենը հանկարծ կծաղկի, ինչպես ծաղիկը երկար ժամանակ իր ուժերն աննկատելիորեն կուտակելուց հետո»[23],- հիշում է Բալմոնտը։ «Եթե դուք կարողանաք կենտրոնանալ ու աշխատել, մենք որոշ ժամանակ անց ձեզնից կլսենք ինչ-որ արտասովոր բան»[16],- այսպես էր ավարտվում Կորոլենկոյի նամակը, ում բանաստեղծը հետագայում անվանում էր իր «կնքահայր»[15]։ Դասընթացը Բալմոնտն ավարտեց 1886 թվականին[9], իր խոսքերով, կես տարի ապրելով ինչպես բանտում[16][24]։ «Գիմնազիան անիծում եմ ամբողջ ուժով։ Այն երկար ժամանակով այլանդակեց իմ նյարդային համակարգը»,- հետագայում գրել է բանաստեղծը։ Մանկության ու դեռահասության տարիների մասին Բալմոնտը մանրամասն գրել է իր «Նոր մանգաղի ներքո» (Բեռլին, 1923) ինքնակենսագրական վեպում[8][25]։ Տասնյոթ տարեկան հասակում Բալմոնտի վրա մեծ ազդեցություն է գործել «Կարամազով եղբայրներ» վեպը. այդ գիրքը, ինչպես նա հիշում է հետագայում, իրեն տվել է «ավելին, քան աշխարհի որևէ այլ գիրք»[9]։

1886 թվականին Կոնստանտին Բալմոնտն ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[26], որտեղ մտերմացել է հեղափոխական-վաթսունական Պ. Նիկոլաևի[25]։ Սակայն 1887 թվականին անկարգություններին (այն կապված էր համալսարանական նոր կանոնադրության ընդունման հետ, որը ուսանողները համարում էին հետադիմական) մասնակցելու պատճառով Բալմոնտը հեռացվում է համալսարանից, ձերբակալվում և երեք օրով բանտարկվում Բուտիրկայի բանտում[14], որից հետո առանց դատավարության աքսորվել է Շույա։ Բալմոնտը, որ «պատանեկան տարիներին հետաքրքրվում էր հասարակական հարցերով», մինչև կյանքի վերջ իրեն համարել է հեղափոխական ու խռովարար։ Պոեզիայով Բալմոնտը տարվել է ավելի ուշ. պատանեկան տարիներին նա ցանկացել է դառնալ պրոպագանդիստ և ծառայել ժողովրդին[16]։

Հայերեն հրապարակումները

խմբագրել

Մամուլ

խմբագրել
  • Բանաստեղծություններ։ «Գարուն», 1998, թիվ 4, էջ 88։
  • Полное собр․ стихотворений, т․ 1—10, М․, 1908-13․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #11865215X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.revues-litteraires.com/articles.php?lng=fr&pg=1673&tconfig=0
  6. Սերգեյն Պրոկոֆևն իր օրագրում 1917 թվականի օգոստոսին գրել է. «Ի միջի այլոց, Բալմոնտն ասաց, որ իր ազգանվան մեջ շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ոչ թե առաջինի, ինչպես արտասանում են շատերը, և ինչպես անում էի ես մինչ այժմ»։
  7. «Грамота.ру». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին. «И ещё об ударении в фамилии Бальмонт. М. Цветаева сделала совершенно справедливое замечание по поводу неправильного произношения фамилии поэта: «Прошу читателя, согласно носителю, произносить с ударением на конце» — Бальмóнт.»
  8. 8,0 8,1 8,2 М. Стахова. «Константин Бальмонт (Судьбы поэтов серебряного века)». www.litera.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 С. А. Венгеров. Бальмонт, Константин Дмитриевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  10. Այժմ՝ Շույայի շրջան, Իվանովոյի մարզ, Ռուսաստան։
  11. 11,0 11,1 «Бальмонт, Константин Дмитриевич». www.silverage.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  12. Нагорский А.В. «Великие люди – Константин Бальмонт». infa.kharkov.ua. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  13. К. Д. Бальмонт. На заре. // Сегодня : газета. — Рига. — 1929, 29 сентября.
  14. 14,0 14,1 14,2 Александрова Т. Л. «Константин Бальмонт». Портал «Слово». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Д. Г. Макогоненко. Жизнь и судьба. // Бальмонт К. — Избранное: Стихотворения. Переводы. Статьи. Сост. Д. Г. Макогоненко. — М. Правда, 1990. — ISBM 5-253-00115-8
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Николай Банников (1989). «Жизнь и поэзия Бальмонта». «Детская литература». Бальмонт К. Д. Солнечная пряжа: Стихи, очерки. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  17. Вадим Полонский. «К. Д. Бальмонт в энциклопедии «Кругосвет»». www.krugosvet.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  18. К. Бальмонт. Революционер я или нет. М., 1918. Стр. 9
  19. Бальмонт К. Д. На заре. — в кн. Бальмонт К. Д. Автобиографическая проза. М., 2001, С. 570.
  20. Лев Озеров. «Константин Бальмонт и его поэзия». www.litera.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  21. Бальмонт К. Д. Революционер я или нет. — Автобиографическая проза. С. 452.
  22. Е. Симонова, В. Боже. ««Я для всех и ничей…»». Вечерний Челябинск. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  23. К. Д. Бальмонт. «На заре». — «Автобиографическая проза». Стр. 572.
  24. К. Бальмонт. Автобиографическое письмо от 17/V. 1903 г. // С. А. Венгеров. Критико-биографический словарь русских писателей и ученых. Т. 6. СПб., 1904
  25. 25,0 25,1 К. М. Азадовский (1990). «К. Д. Бальмонт. Биографическая справка». Источник: «Русские писатели». Биобиблиографический словарь. Том 1. А--Л. Под редакцией П. А. Николаева. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  26. «Поэзия Московского университета». www.poesis.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.

Գրականություն

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Բալմոնտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Բալմոնտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 236