Գյունտեր Գրաս
Գյունտեր Վիլհելմ Գրասս (գերմ.՝ Günter Wilhelm Grass, հոկտեմբերի 16, 1927[1][2][3][…], Ազատ քաղաք Դանցիգ և Գդանսկ, Ազատ քաղաք Դանցիգ[4] - ապրիլի 13, 2015[5][2][6][…], Լյուբեկ, Գերմանիա[5][4]), գերմանացի գրող, քանդակագործ, նկարիչ։ 1999 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
խմբագրելԳրասը ծնվել է Դանզիգ քաղաքում (այժմ Գդանսկ, Լեհաստան) 1927 թվականի հոկտեմբերի 16-ին։ 1945 թ. մայիսին գերմանական Էսէս-ում ծառայությունից հետո, Ամերիկյան զորքերի կողմից վերցվում է գերի և ազատ է արձակվում 1946 թվականին։ Կատարելագործվելով որպես քարտաշ և քանդակագործ, նա սկսում է գրել 1950 թվականին։ Իր արձակ ստեղծագործություններում նա հաճախ է անդրադառնում իր մանկությանը Դանզիգում։
Ստեղծագործություն
խմբագրելԳրասը առավել հայտնի է իր առաջին «Թիթեղյա թմբուկը» վեպով։ Նացիստների շարքում իր ծառայությունների մասին Գրասը պատմել է շատ ավելի ուշ՝ «Հիշողության լամպ» գրքում, որը հրատարակվել է 2006-ին։ Իսկ նրա առաջին ստեղծագործությունը՝ «Թիթեղյա թմբուկը», վեպը լույս է տեսել 1959-ին։ Հենց «Թիթեղյա թմբուկը»-ն էլ շատ գրականագետներ համարում են մոգական ռեալիզմի մեկնակետը։ Այս վեպին հաջորդել են Գրասի «Կատուներ-մկներ» (1991) և «Շան տարիներ» (1963) վեպերը, իսկ այս վեպերը միասին կազմել են հայտնի Դանցիգյան եռագրությունը, որի համար էլ Գրասը 1999-ին գրականության բնագավառում ստացել է Նոբելյան մրցանակ։ Նրա վերջին վեպը հեքիաթագիրներ Գրիմ եղբայրների մասին, լույս է տեսել 2010-ին։ Կյանքի վերջին շրջանում նա գրեց մի քաղաքական բանաստեղծություն, որով կոչ էր անում զարգացած երկրներին վերահսկել Իսրայելի ատոմային ծրագիրը։ Այս սուր քննադատությունից հետո «4 ծովերի երկիր»-ը համաշխարհային հռչակ վայելող գրողին ճանաչել է «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ։
Գյունթեր Գրասը զբաղվել է նաև փորագրությամբ ու քանդակագործությամբ։ Մահացել է 2015 թվականի ապրիլի 13-ին, Լյուբեկ քաղաքի հիվանդանոցում, 87 տարեկանում։
Մատենագիտություն
խմբագրել- Դանցիգյան եռագրություն
- 1969 - «» (Örtlich betäubt)
- 1972 - «» (Aus dem Tagebuch einer Schnecke)
- 1977 - «» (Der Butt)
- 1979 - «» (Das Treffen in Telgte)
- 1980 - «» (Kopfgeburten)
- 1986 - «» (Die Rättin)
- 1992 - «» (Unkenrufe)
- 1999 - «» (Mein Jahrhundert)
- 2002 - «» (Im Krebsgang)
- 2006 - «» (Beim Häuten der Zwiebel)
- 2008 - «» (Die Box)
- 2009 - «» (Unterwegs von Deutschland nach Deutschland. Tagebuch 1990)
- 2010 - «» (Grimms Wörter)
Գ. Գրասը հայերեն
խմբագրել- Թիթեղյա թմբուկը (վեպ), Երևան, Անտարես, 2015, թարգմանությունը գերմաներենից՝ Կարլեն Մատինյանի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Грасс Гюнтер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 Günter Grass (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.bbc.com/news/world-europe-32285705
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ https://www.gedanopedia.pl/?title=SZKO%C5%81A_IM._PESTALOZZIEGO
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1999/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://amu.edu.pl/__data/assets/pdf_file/0015/22731/doktoraty-honoris-causa-UAM-XXw.pdf (польск.)
- ↑ https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
- ↑ https://web.archive.org/web/20160305025601/http://www.pfeiferauchen.de/specials/pfeifenraucher-des-jahres/
- ↑ https://hans-christian-andersen-priskomite.dk/prismodtager/
- ↑ https://www.lehrer.uni-karlsruhe.de/~za874/homepage/grass.htm
Արտաքին հղումներ
խմբագրել- Նեոլիբերալիզմի հիմքում անպատասխանատվությունն է
- Գյունտեր Գրասը գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Գրաս» հոդվածին։ |