Հենրիկ Սենկևիչ (լեհ.՝ Henryk Sienkiewicz, լրիվ անունը՝ Հենրիկ Ադամ Ալեքսանդր Պիուս Սենկևիչ, լեհ.՝ Henryk Adam Aleksander Pius Sienkiewicz, մայիսի 5, 1846(1846-05-05)[1][2][3][…], Վոլյա Օկշեյսկա, Podlasie Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 15, 1916(1916-11-15)[1][2][3][…], Վևե, Վո, Շվեյցարիա[1][4]), լեհ գրող, 1905 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Հենրիկ Սենկևիչ
լեհ.՝ Henryk Sienkiewicz
Józef Buchbinder Portret H. Sienkiewicza.jpg
Ծննդյան անունլեհ.՝ Henryk Adam Aleksander Pius Sienkiewicz
Ծնվել էմայիսի 5, 1846(1846-05-05)[1][2][3][…]
ԾննդավայրՎոլյա Օկշեյսկա, Podlasie Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 15, 1916(1916-11-15)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՎևե, Վո, Շվեյցարիա[1][4]
ԳերեզմանՍուրբ Հովհաննես Մկրտիչ կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունվիպասան, սցենարիստ, լրագրող և գրող
Լեզուլեհերեն
Ազգությունլեհեր
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Լեհաստան[5]
ԿրթությունՎարշավայի համալսարան
Ժանրերվեպ, նովել, Ռեպորտաժ, վիպակ, պատմվածք և Թերթոն
Ուշագրավ աշխատանքներՅանկո երաժիշտը, Սրով և հրով, Ջրհեղեղ, Պան Վոլոդրյովսկի, Յո՞ երթաս, Խաչակիրներ և Աֆրիկայի խորքերում
ԱնդամակցությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[6][7] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱմուսինMaria Szetkiewicz?, Maria Romanowska-Wołodkowicz? և Maria Babska?
ԶավակներJadwiga Korniłowiczowa?
Signature of Henryk Sienkiewicz.jpg
Henryk Sienkiewicz Վիքիպահեստում

ՍտեղծագործություններԽմբագրել

Գրել է բազմաթիվ պատմական վեպեր, այդ թվում «Կրակով և թրով» (1883-1884), «Ջրհեղեղ» (1884-1886), «Պան Վոլդիևսկի» (1887-1888) եռագրությունը (վերաբերվում է 17-րդ դարի երկրորդ կեսի Լեհաստանի և հարևան երկրների պատմությանը)։ «Յո՞ երթաս» («Quo vadis», 1894-1896) էպիկական վեպում պատկերվում են մ.թ. I դարի քրիստոնյաների նկատմամբ Ներոն կայսեր հալածանքները։ «Խաչակիրներ» վեպը (1897-1900) նվիրված է XIV դարի վերջին – XV դարի սկզբին Տևտոնյան միաբանության ծավալապաշտական նկրտումների դեմ լեհերի և լիտվացիների պայքարին։

Հենրիկ Սենկևիչի մի շարք երկեր թարգմանվել են հայերեն։ 1890-ականներից սկսած Սենկևիչի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները լույս են տեսել «Արձագանք» («Հաղթող Բարդեկը», 1893, թիվ 82-91, «Յանկո երաժիշտը», 1894, «Երթանք նրա ետևից», 1894, թիվ 2-8, թարգմանությունը՝ Ք. Նարթամյանցի), «Մուրճ» («Առանց դավանանքի», 1891-1892, թարգմանությունը՝ Տիգրան Հովհաննիսյանի), «Տարազ» («Եղիր օրհնված», 1893, թիվ 22, թարգմանությունը՝ Ավետիք Իսահակյանի, «Աղբյուրի մոտ», 1893, թիվ 21-22, թարգմանությունը՝ Հ. Կարապետյանի), «Մշակ» («Սախեմ», 1899, թիվ 143, թարգմանությունը՝ Տ. Հովհաննիսյան) պարբերականներում և առանձին հրատարակությամբ («Պոզնանի ուսուցչի օրագրից», Շուշի, 1881, թարգմանությունը՝ Տ. Նազարյանի, «Յո երթաս», 1898, թարգմանությունը՝ Ստ. Լիսիցյանի)։ Հետագայում տպագրվել են Ա. Գոնտաքճյանի («Սրով և հրով», հ. 1-4, 1906-1907, «Ջրհեղեղ», 1913, «Պան Վոլոդրյովսկի», 1914, եռերգություն), Ստեփան Զորյանի («Երաժիշտ Յանկոն», Ե., 1955), Հ. Հարությունյանի («Խաչակիրները», 1957) և այլոց թարգմանությունները։

Ամերիկյան նովելներԽմբագրել

Սենկևիչի «Ամերիկյան նովելներ» գրքում զետեղված են պատմություններ, որոնք գրվել են դեպի ԱՄՆ նրա կատարած ուղեւորության արդյունքում: Սենկևիչն այս պատմվածքներում նկարագրում է ԱՄՆ-ում հայտնված լեհերի ճակատագրերը, խոսում է նաեւ տեղաբնիկների խնդիրներից: Այսպես, «Հացի համար» վիպակը Սենկեւիչը գրել է որպես նախազգուշացում այն լեհ աշխատավորներին, ովքեր այդ ժամանակ ձգտում էին ԱՄՆ տեղափոխվել: Վիպակի գլխավոր հերոսները գյուղացի Վավժոն Տոպորեկն ու նրա դուստր Մարիսյան են, ովքեր մեկնում են ԱՄՆ՝ գաղափար անգամ չունենալով, թե ինչպես են այնտեղ ապրելու: Հայրենիքում աղքատության մատնված ու ապագա չտեսնող այս մարդիկ խաբվում են գործակալի խոսքերին ու գայթակղվում նրա խոստումներով: Գործակալը, սակայն, նրանից գումար է ստանում ու այլեւս չի հետաքրքրվում նրանց ապագայով: ԱՄՆ-ում հայրն ու աղջիկն անօգնական են. նրանք չգիտեն անգլերեն, փող չունեն, որեւէ աշխատանք գտնել չեն կարողանում: Եվ երկար տառապանքից ու փորձություններից հետո ի վերջո հայրը մահանում է, իսկ աղջիկը՝ խելագարվում: «Օրսո» նովելում հեղինակը նկարագրում է երկու երեխայի՝ կրկեսային դերասաններ Օրսոյի ու Ջեննիի կյանքը: Կրկեսի տեր չար ու դաժան միստր Գիշը զզվանք է առաջացնում ընթերցողի մոտ: Նրա մեջ մարդկային ոչինչ չկա: Նրա միակ նպատակը շահն է, որին հասնում է երեխաներին անխնա շահագործելով: Նա ամեն օր ծեծում է Օրսոյին, սակայն տղան, չնայած իր ֆիզիկական մեծ ուժին, դիմադրություն ցույց չի տալիս նրան: Նա պայքարում է միայն մեկ անգամ. երբ Գիշը ծեծում է փոքրիկ Ջեննիին: Օրսոն փրկում է աղջկան, եւ նրանք միասին փախչում են սավաննա՝ վերջ տալով կրկեսում իրենց տխուր ու դաժան կյանքին: «Սախեմ» նովելում Սենկեւիչը ցույց է տալիս տեղաբնիկների հանդեպ ամերիկացիների վարած քաղաքականությունը: Սախեմը տեղաբնիկ ցեղի ներկայացուցիչ է, ով, սակայն վրիժառու չէ, քանզի ուժը նրա կողմը չէ: Ամենամեծ նովելներից մեկում՝ «Պրերիաների միջով» վերնագրով, Սենկեւչիը պատկերել է գաղթականների առօրյան: Այս գաղթականները կտրում-անցնում են արեւմտյան նահանգները, որոնք նկարագրված ժամանակահատվածում համարյա բնակեցված չէին: Հեղինակն այս վիպակում ցույց է տալիս, այն բոլոր դժվարություններն ու վտանգները, որոնք կրում էին Ամերիկա տեղափոխված մարդիկ: «Փարոսի պահակը» նովելի հերոսը 1830 թվականի լեհական ապստամբության մասնակից լեհ Սկավինսկու մասին է: Ապստամբության ճնշումից հետո նա ստիպված է եղել թողնել իր հայրենիքը եւ երկար դեգերումներից հետո ի վերջո հասել է Ամերիկա: Պանամայում նա աշխատում է որպես փարոսի պահակ: Մշտական աշխատանքը նրա համար շատ կարևոր է, եւ նա հույս ունի, որ կապրի այստեղ մինչեւ իր կյանքի վերջը: Պատահաբար նա լեհերեն գրքեր է ստանում, եւ մայրենի լեզվով ընթերցանությունը նրա մեջ հայրենիքի հանդեպ կարոտ է արթնացնում: Այդ գիշեր, տարված ընթերցանությամբ, նա մոռանում է վառել փարոսը: Այս բացթողման հետեւանքով Սկավինսկին ազատվում է աշխատանքից, եւ թափառումները վերսկսվում են:

ՄատենագիտությունԽմբագրել

ՎեպերԽմբագրել

  1. 1883-1884 - «Հրով և սրով» (Ogniem i mieczem)
  2. 1884-1886 - «Ջրհեղեղ» (Potop)
  3. 1887-1888 - «Պան Վոլոդիևվսկիյ» (Pan Wołodyjowski)

Վիպակներ և պատմվածքներԽմբագրել

Ստեղծագործությունները հայերենԽմբագրել

  • Գնանք նորա յետեւից, Ախալցխա, տպ. Խորէն Ասմարեանցի, 1896, 67 էջ: Թարգմ.՝ Տ. Վարդանեանց:
  • Հետեւենք նրան, Տփղիս, տպ. Մ. Շարաձէի, 1898, 69 էջ: Թարգմ.՝ Յակոբ Ադամեան:
  • Առանց դաւանանքի (վեպ), Թիֆլիս, տպ. Հերմէս, 1911, 589 էջ: Թարգմ. լեհերենից՝ Տ. Յովհաննիսեան:
  • Յո երթաս, Ա. տ., տպ. Քէշիշեան, 1912: Թարգմ.՝ Օշին (Ալ.Վ. Սիրունյան):
  • Անոր երթանք (պատմական մանրավէպ Քրիստոսի ժամանակէն), Վենետիկ, Ս. Ղազար, 1913, 62 էջ: Թարգմ.՝ Ալեքսիս Յովսէփեան:
  • Ջրհեղեղը, Վենետիկ, Ս. Ղազար, 1913: Թարգմ.՝ Անանիա Գոնտաքճեան:
  • Առանց դաւանանքի (վեպ), Ե., Պեյրութ, տպ. Ազդակ, 1938, 664 էջ: Թարգմ. լեհերենից՝ Տ. Յովհաննիսեան:
  • Բարթեկ հաղթողը (պատմվածք), Ե., Հայպետհրատ, 1944, 61 էջ: Թարգմ.՝ Վահե Միքայելյան:
  • Յո երթաս, Պէյրութ, Ազդակ, 1952, 416 էջ:
  • Խաչակիրներ (պատմական վեպ), Ե., Հայպետհրատ, 1957, 772 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հարություն Հարությունյան:
  • Հանյա (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1960, 173 էջ: Թարգմ.՝ Ամալյա Ղուկասյան։
  • Առանց դավանանքի (վեպ), Ե., Հայպետհրատ, 1961, 528 էջ: Լեհերենից թարգմ.՝ Տիգրան Հովհաննիսյան:
  • Յո՞ Երթաս (պատմավեպ), Ե., Լույս, 1983, 575 էջ: Լեհերենից թարգմ.՝ Ստեփան Լիսիցյան:
  • Խաչակիրներ (պատմավեպ), Ե., Արևիկ, 1989, 800 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Հարություն Հարությունյան:

ԳրականությունԽմբագրել

  • Բ. Բարսեղյան, Հենրիկ Սենկևիչը և հայ գրականությունը, Ե., 1978։
  • Վահան Սահակյան, Վիլեն Սահակյան, Հայ և համաշխարհային նշանավոր դեմքեր, Ե., «ՎՄՎ-Պրինտ», 2006, էջ 332։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել