Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին (անգլ.՝ John Ronald Reuel Tolkien, հունվարի 3, 1892(1892-01-03)[1][2][3][…], Բլումֆոնտեյն, Նարնջագույն Ազատ Պետություն[4][5][2][…] - սեպտեմբերի 2, 1973(1973-09-02)[1][6][3][…], Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole Council, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7][8][9]), անգլիացի հանրահռչակ գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է անգլոսաքսոնական լեզու (1925-1945), այնուհետև՝ անգլերեն և գրականություն (1945-1959)։ Դավանանքով՝ կաթոլիկ։ 1972 թ մարտի 28-ին Թոլքինին շնորհվել է Բրիտանական կայսրության կոմանդորի կոչում։ Գրել է հիմնականում ֆենթեզի ժանրում։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունները «Հոբիթ, կամ գնալն ու գալը» վեպն է և «Մատանիների տիրակալը» եռագրությունն են։

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
բրիտանական անգլերեն՝ John Ronald Reuel Tolkien
Ծնվել էհունվարի 3, 1892(1892-01-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲլումֆոնտեյն, Նարնջագույն Ազատ Պետություն[4][5][2][…]
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1973(1973-09-02)[1][6][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրԲորնմութ, Bournemouth, Christchurch and Poole Council, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7][8][9]
ԳերեզմանWolvercote Cemetery
Գրական անունOxymore[10]
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, համալսարանի դասախոս, մանկագիր, թարգմանիչ, գրական քննադատ, ակնարկագիր, սպա, հեղինակ, գրող, պատմաբան, նկարազարդող, ուսուցիչ, արձակագիր և բանասեր
Լեզուանգլերեն
Ազգությունանգլիացիներ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՕքսֆորդի համալսարան (1915), Էքսետեր քոլեջ (1915), Թագավոր Էդուարդի դպրոց[11] և St. Philip's School?
Ժանրերֆենթեզի, մանկական գրականություն, պոեզիա և արձակ
Գրական ուղղություններInklings?
Ուշագրավ աշխատանքներՀոբիթը, Մատանիների տիրակալը, Սիլմարիլիոն, Tree and Leaf?, Ռովերանդոմ, Թոմ Բոմբադիլի արկածները և Beowulf: The Monsters and the Critics?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն և Tea Club and Barrovian Society?
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան, Լիդսի համալսարան և Օքսֆորդի անգլերեն բառարան
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր[12]

Պրոմեթևս մրցանակ

«Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար

[13]

«Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար

[13]

«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար

[14]

«Նեբուլա» մրցանակ՝ լավագույն սցենարի համար

[13]

Հյուգո մրցանակ լավագույն բեմադրության համար

[15]

«Հյուգո» մրցանակ լավագույն դրամատիկական ներկայացման համար

[16]

Թագավորական գրական միության անդամ

[17][18]

Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի փառքի սրահ

[19]

«Հյուգո» մրցանակ լավագույն դրամատիկական ներկայացման համար

[20]

International Fantasy Award?

[21]
և

Ditmar Award?

[22]
ԱմուսինԷդիթ Թոլքին
ԶավակներJohn Tolkien?, Michael Tolkien?[23], Քրիսթոֆեր Թոլքին[23][24] և Priscilla Tolkien?[23]
Կայքtolkienestate.com
 J. R. R. Tolkien Վիքիպահեստում

«Մատանիների տիրակալը» երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլերենով գրված ամենահանրաճանաչ գրքերից մեկն է։ 1968 թվականին անգլախոս աշխարհում եռագրությունը կարդացել էր 50 միլիոնից ավելի մարդ։ Ներկայումս վեպը թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով։ 2003 թվականին բրիտանական BBC ինտերնետային և հեռուստառադիոընկերության հարցումների համաձայն 200 լավագույն գրքերի ցուցակում առաջին տեղը գրավեց «Մատանիների տիրակալը»։

Թոլքինը ունի բազմաթիվ հետևորդներ։ Նրա ընկերն ու բարեկամն էր Քլայվ Ստեյփլզ Լյուիսը՝ «Նարնիայի քրոնիկների» հեղինակը, «ֆենթեզի» ժանրի հիմնադիրներից մեկը։ Նրա և Թոլքինի ստեղծագործությունները փոխադարձ ազդեցություն են ունեցել միմյանց վրա։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ հեղինակներ խոստովանում են Թոլքինի ազդեցությունը իրենց ստեղծագործության վրա։ Նրանցից կարելի է նշել Ջոան Ռոուլինգին՝ «Հարրի Փոթերի» հեղինակին և սանկտ-պետերբուրգցի գրող, Նիկ Պերումովին (Փիրումյան), որի վեպերում իրադարձությունները կատարվում են «Մատանիների տիրակալից» 300 տարի անց։

Թոլքինի ստեղծագործությունները ստացել են բազմաթիվ միջազգային մրցանակներ, դրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, ստեղծվել են համակարգչային խաղեր, գրվել են պիեսներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Թոլքինի անունով անվանվել է աստերոիդ, Միջերկրի աշխարհագրական անունների և հերոսների անուններով են կոչվել իրական աշխարհագրական օբյեկտներ և կենդանիներ։ Լույս են տեսնում ամսագրեր։ Գոյություն ունեն բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծել են նրա երկրպագուները։ Գրականագիտության մեջ ստեղծվել է թոլքինագիտության ճյուղը։

Հայերեն լույս են տեսել «Հոբիթ»֊ը և «Մատանիների տիրակալի» առաջին մասը՝ «Պահապանները» անունով։ Ուկրաինայում 1998 թվականին «Մատանիների տիրակալի» մոտիվներով նկարահանվել է հեռուստասերիալ, որտեղ Գորլումի դերում խաղացել է հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը, իսկ Ջեքսոնի ֆիլմերում նույն դերի համակարգչային կերպարի համար օգտագործվել է անգլիահայ դերասան Էնդի Սերքիսի շարժումներն ու ձայնը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1937 - Հոբիթը
  • 1945 - «Նիգգլի թերթը» / Leaf by Niggle
  • 1945 - «Բալլադ Աոթրուի և Իթրունի մասին» / The Lay of Aotrou and Itroun
  • 1949 - «Ջայլս ֆերմերը Հեմից» / Farmer Giles of Ham
  • 1953 - «Բեորթհելմի որդի Բեորթնոթի վերադարձը» / The Homecoming of Beorhtnoth Beorhthelm’s Son (պիես)
  • 1954-1955 - «Մատանիների տիրակալը» / The Lord of the Rings
  • 1954 - «Մատանու եղբայրությունը» / The Fellowship of the Ring
  • 1954 - «Երկու ամրոց» / The Two Towers
  • 1955 - «Արքայի վերադարձը» / The Return of the King
  • 1962 - «Թոմ Բոմբադիլի արկածները» / The Adventures of Tom Bombadil and Other Verses from the Red Book (բանաստեղծությունների ժողովածու)
  • 1967 - «Ճանապարհը գնում ու գնում է» / The Road Goes Ever On (Դոնալդ Սուոնի հետ)
  • 1967 - «Դարբինը Մեծ Վութթոնից» / Smith of Wootton Major
  • 1977 - «Սիլմարիլիոն» / The Silmarillion (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ)
  • 1997 - «Ռովերանդոմ» / The Roverandom (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ).
  • 2007 - «Հուրինի զավակները» / The Children of Húrin (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tolkiens Reise nach Mittelerde (գերմ.): Ein neuer Blick in die Welten J.R.R. Tolkiens — 1 — Kow: Heel Verlag, 2013. — S. 2. — 338 p. — ISBN 978-3-86852-826-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 J.R.R. Tolkien (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.britannica.com/EBchecked/topic/598643/JRR-Tolkien
  5. 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/cbbcnews/hi/find_out/guides/uk/jrr_tolkien/newsid_2388000/2388813.stm
  6. 6,0 6,1 6,2 Tolkiens Reise nach Mittelerde (գերմ.): Ein neuer Blick in die Welten J.R.R. Tolkiens — 1 — Kow: Heel Verlag, 2013. — S. 33. — 338 p. — ISBN 978-3-86852-826-8
  7. 7,0 7,1 7,2 http://www.history.com/this-day-in-history/third-and-final-lord-of-the-rings-movie-opens
  8. 8,0 8,1 8,2 http://amsaw.org/amsaw-ithappenedinhistory-010305-tolkien.html
  9. 9,0 9,1 9,2 http://www.irishexaminer.com/ireland/michael-schumacher-racing-driver-is-44-today-218391.html
  10. Doughan D. J.R.R. Tolkien: A Biographical SketchThe Tolkien Society.
  11. (unspecified title) — P. 7. — ISBN 0-345-21550-8
  12. The London Gazette 45554 (բրիտ․ անգլ.) — Iss. 45554. — P. 9.
  13. 13,0 13,1 13,2 https://nebulas.sfwa.org/award/best-script/
  14. https://web.archive.org/web/20081201034720/http://www.locusmag.com/SFAwards/Db/LocusWinsByCategory.html#nvlf#nvlf
  15. https://www.thehugoawards.org/hugo-history/2002-hugo-awards/
  16. https://www.thehugoawards.org/hugo-history/2003-hugo-awards/
  17. The Author: TimelineThe Tolkien Society.
  18. J.R.R. Tolkien ChronologyDallas Baptist University.
  19. https://locusmag.com/2013/06/2013-science-fiction-hall-of-fame-inductees/
  20. https://www.thehugoawards.org/hugo-history/2004-hugo-awards/
  21. http://www.gostak.org.uk/ifa/ifaindex.htm
  22. https://www.sfadb.com/Ditmar_Awards_1978
  23. 23,0 23,1 23,2 Lundy D. R. The Peerage
  24. (unspecified title) — P. 23.
  25. 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 25,10 25,11 25,12 25,13 White M. The Life and Work of J.R.R. Tolkien — 2002. — ISBN 0-02-864285-6
  26. 26,0 26,1 https://www.goodreads.com/book/show/331029.The_Marvellous_Land_of_Snergs
  27. 27,0 27,1 https://www.reddit.com/r/tolkienfans/comments/ji47vt/did_tolkien_ever_write_to_or_about_gk_chesterton/?rdt=46664
  28. 28,0 28,1 Petty A. C. Identifying England's Lonnrot — 2004. — Vol. 1, Iss. 1. — P. 69—84. — doi:10.1353/TKS.2004.0014

Գրականություն խմբագրել

  1. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին «Հոբիթ» - Երևան, «Սովետական գրող», 1984
  2. Ջ.Ռ.Ռ. Թոլքին «Պահապանները» - Երևան, «Արևիկ», 1989

Աղբյուրներ խմբագրել

  • Ջ.Ռ.Ռ. Թոլքին «Պահապանները» - Երևան, «Արևիկ», 1989

Արտաքին հղումներ խմբագրել