Ալեն Ռոբ-Գրիյե

ֆրանսիացի գրող

Ալեն Ռոբ-Գրիյե (ֆր.՝ Alain Robbe-Grillet, օգոստոսի 18, 1922(1922-08-18)[1][2][3][…], Բրեստ[4][5] - փետրվարի 18, 2008(2008-02-18)[6][2][3][…], Կան[4][7]), ֆրանսիացի գրող և կինոռեժիսոր։ «Նոր վեպ» ուղղության հիմնադիրներից։

Ալեն Ռոբ-Գրիյե
ֆր.՝ Alain Robbe-Grillet
Alain Robbe-Grillet.jpg
Ծնվել էօգոստոսի 18, 1922(1922-08-18)[1][2][3][…]
ԾննդավայրԲրեստ[4][5]
Վախճանվել էփետրվարի 18, 2008(2008-02-18)[6][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայրԿան[4][7]
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, վիպասան, աուդիոգրքեր կարդացող և գրական քննադատ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[8]
ԿրթությունՍենտ-Լուիսի լիցեյ և Գյուղատնտեսության ազգային ինստիտուտ
Գրական ուղղություններՆոր վեպ
Ուշագրավ աշխատանքներThe Erasers?, The Voyeur? և La Jalousie?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա
ՊարգևներFénéon Prize? Լուի Դելյուկի մրցանակ Sade Prize? և Մոնդելո մրցանակ
ԱմուսինCatherine Robbe-Grillet?
Ալեն Ռոբ-Գրիյե Վիքիդարանում
Alain Robbe-Grillet Վիքիպահեստում

Կրթությամբ ինժեներ ագրոտեխնիկ։ Ռոբ-Գրիյեի դիմազուրկ-մակերեսային պատմություններում իրերի ձանձրացնող նկարագրությունը դուրս է մղում և՛ իրադարձությունները, և՛ մարդկանց կերպարները («Նայողը», 1955, «Խանդ», 1957, վեպեր)։ Ժամանակի ընթացքում բառերի այդ նատյուրմորտները վերաճում են քաոսային, քմահաճ ու պակասավոր աշխարհի պատրանքների («Լաբիրինթոսում», 1959, վեպ, «Անցյալ տարի Մարիենբադում», 1961, կինոսցենար), մի աշխարհ, որին չեն կարող շունչ տալ ո՛չ ոստիկանական պատահարը («Ժամադրությունների տունը», 1965, վեպ), ո՛չ քաղաքական հրատապ հարցերին ձևականորեն արձագանքելը («Հեղափոխության նախագիծ՝ Նյու Յորքի համար», 1970, վեպ), ո՛չ հիվանդոտ տարփամոլությունը («Աստիճանաբար սահելով դեպի վայելքը», 1973, վեպ և կինոֆիլմ)։

Հայերեն հրատարակություններԽմբագրել

  • Խանդը (վեպ), Երևան «ակտուալ ա» 2014, թարգմանությունը ֆրանսերենից՝ Անահիտ Ավետիսյանի։
  • Ներածություն գրողի կյանքի (էսսեների ժողովածու), Երևան «ակտուալ ա» 2014, թարգմանությունը ֆրանսերենից՝ Անահիտ Ավետիսյանի։
  • Ապրել եմ գրականությամբ (էսսեներ), Երևան «Փրինթինֆո» 2015։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։