Ալբեր Կամյու

ֆրանսիացի գրող

Ալբեր Կամյու (/kæˈm/;[33] ֆրանսերեն:  ( ), նոյեմբերի 7, 1913(1913-11-07)[2][3][4][…], Դրեան, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա[5][1] - հունվարի 4, 1960(1960-01-04)[6][2][3][…], Վիլբլևեն, Յոն, Ֆրանսիա[7][1]), ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող։ Նրա հայացքները զարկ տվեցին փիլիսոփայական այն ուղղությանը, որ հայտնի է աբսուրդիզմ անունով։ Նա հեղինակել է «Ընդվզող մարդը» էսսեն, որում ցույց է տալիս, որ իր ողջ կյանքը նվիրվել է նիհիլիզմի փիլիսոփայությանը հակադրվելուն, միևնույն ժամանակ խորապես անհատական ազատության գաղափարով լցված լինելով։ 1957 թվականին, 44 տարեկան հասակում նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ՝ Գրականության ոլորտում, նա երկրորդ ամենաերիտասարդ մրցանակակիրն էր պատմության մեջ[34]։

Ալբեր Կամյու
ֆր.՝ Albert Camus[1]
Ծնվել էնոյեմբերի 7, 1913(1913-11-07)[2][3][4][…]
ԾննդավայրԴրեան, Ֆրանսիական Ալժիր, Ֆրանսիա[5][1]
Վախճանվել էհունվարի 4, 1960(1960-01-04)[6][2][3][…] (46 տարեկան)
Վախճանի վայրՎիլբլևեն, Յոն, Ֆրանսիա[7][1]
ԳերեզմանCemetery in Lourmarin
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, վիպասան, լրագրող, ակնարկագիր, դրամատուրգ, սցենարիստ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ, բանաստեղծ, ֆուտբոլիստ և հրապարակախոս
Լեզուֆրանսերեն[5][1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
ԿրթությունԱլժիրի համալսարան (մայիս 1936)[8]
Գիտական աստիճանlicence?[9] (1935) և DES?[9] (1936)
Ստեղծագործական շրջան1934-1960 թթ.
ԺանրերԷքզիստենցիալիզմ, աբսուրդիզմ
Գրական ուղղություններՄայրցամաքային փիլիսոփայություն
Ուշագրավ աշխատանքներԸնդվզող մարդը[5], Երջանիկ մահը, Անկումը, Սիզիփոսի առասպելը, Օտարը[5], Ժանտախտը[5], Albert Camus, María Casares. Correspondence (1944-1959)?, Կալիգուլա[5] և Neither Victims Nor Executioners?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և comité de lecture des éditions Gallimard?
ԱշխատավայրL'Express? և Alger républicain?
Պարգևներ
ԱմուսինSimone Hié?[12][8][13] և Ֆրանսեն Ֆոր[14][15]
Համատեղ ապրողBlanche Balain?[16][17], Մարիա Կազարես[18][19][20], Mamaine Koestler?[21][22][23][…], Մարիա Կազարես[24][25], Catherine Sellers?[26][27] և Մետ Իվերս[8][28][29]
ԶավակներCatherine Camus? և Jean Camus?
Изображение автографа
Ալբեր Կամյու Վիքիքաղվածքում
Ալբեր Կամյու Վիքիդարանում
 Albert Camus Վիքիպահեստում

Կամյուն իրեն չէր համարում էքզիստենցիալիստ հեղինակ, չնայած իրեն հենց այդպես էլ ընկալում էին, նույնիսկ իր կենդանության ժամանակ[35]։ 1945 թվականին տված հարցազրույցում նա հերքում է իր կապը որևէ գաղափարական ուղղության հետ. «Ոչ, ես էքզիստենցիալիստ չեմ։ Սարտրը և ես միշտ զարմանում ենք, երբ մեր անունները տեսնում ենք նրանց շարքերում»[36]։

Կամյուն ծնվել է Ֆրանսիական Ալժիրում, ֆրանս-ալիժիրցիների ընտանիքում (Pied-Noir) սովորել է Ալժիրի համալսարանում, որը ավարտել է 1936 թվականին։ 1949 թվականին, Կամյուն հիմնադրում է Միջազգային կոոպերացիաների խումբ կազմակերպությունը[37]. «ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում առաջացած գաղափարական հակամարտություններին վերջ տալու համար»[38]։

Կյանքը խմբագրել

Մանկություն խմբագրել

Ալբեր Կամյուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին Մոնդովի քաղաքում (ներկայում՝ Դրեան) Ֆրանսիական Ալժիրում[39]։ Նրա մայրը Մինորական ծագում ուներ, նա նաև խնդիրներ ուներ լսողության հետ, կարողանում էր լսել միայն ձախ ականջը[40] : Նրա հայրը՝ Լուսիենը, Ալսաթիական ծագմամաբ աղքատ գուղատնտես էր, ով վիրավորվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, 1914 թվականին Մարնեի ճակատամարտի ժամանակ, երբ ծառայում էր Զուավի հետևակային գնդի կազմում։ Հայրը մահանում է նույն թվականի հոկտեմբերի 11-ին զինվորական հիվանդանոցում, ստացած վնասվածքներից[41]։ Կամյուն և իր մայրը, ով անգրագետ մաքրուհի էր, ապրում էին Ալժիրի Բելկորտ շրջանում, ծայրահեղ ծանր պայմաններում։

1923 թվականին Կամյուն ստանում է հրավեր սովորելու Բուգոյի լիցեյում, և հաջողությամբ կարողանում է ընդունվել Ալժիրի համալսարան։ 1930 թվականին տուբերկուլյոզով վարակվելուց հետո ստիպված է լինում դադարեցնել ֆուտբոլ խաղալը (նա Ալժիրի համալսարանի ֆուտբոլային հավաքականի կազմում հանեդես էր գալիս որպես դարպասապահ)։ Շուտով ստիպված է լինում ներկա գտնվել միայն դասերի մի մասին, քանի որ մնացած ժամանակը ծախսում է մասնավոր ուսուցիչ, մեքենաների սարքավորումների մասնագետ ինչպես նաև Օդերևութաբանական ինստիտուտում օգնական աշխատելով։ 1936 թվականին նա ստանում է փիլիսոփայի որակավորում, և նույն թվականի մայիսին հաջողությամբ ներկայացնում է Պլոտինոսի վերաբերյալ իր թեզը. «Պլոտինոսի և Ավգուստինուս Երանելու աշխատանքներում հունական և քրիստոնեական հարաբերությունները» վերնագրով, որի շնորհիվ ստանում է մագիստրանտի աստիճան ( ներկայում` դիպլոմային աշխատանք)։

1935 թվականին Կամյուն միանում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը, այն համարելով «եվրոպացիների և բնիկ ալժիրցիների միջև անհավասարությունը վերացնելու հիմնական ուղին»։ Նա չի նշում, որ մարքսիստ է, կամ կարդացել է Կապիտալը, բայց նա գրում է, որ «մենք պետք է կոմունիզմը ընկալենք որպես ցատկահարթակ և ասկետիզմ, որը մեզ նախապատրաստում է ավելի հոգևոր գործունեության»[37]։ 1936 թվականին ազատությամբ լցված հիմնադրվում է Ալժիրի կումունիստական կուսակցությունը։ Կամյուն միանում է Ալժիրի ժողովրդի կուսակցության աշխատանքներին, ինչը նրա համար խնդիրներ է ստեղծում Կոմունիստական կուսակցության կուսակիցիների հետ հարաբերություններում, ովքեր նրան 1937 թվականին հայտարորում են տրոցկիստ և հեռացնում կուսակցության շարքերից։ Հետագայում Կամյուն միանում է ֆրանսիական անարխիստական շարժմանը։

Անարխիստ Անդրե Պրյուդոմոն նրան առաջին անգամ ներկայացնում է Անարխիստական ուսանողական շրջանակին 1948 թվականին, որպես անարխիստական գաղափարների համակրի։ Անարխիստների համար Կամյուն գրում է Աշխատավորների համերաշխություն և նմանատիպ այլ հոդվածներ, անարխո-սինդիկալիստական թերթի համար (Աշխատավորների ազգային համադաշնություն)։ Կամյուն կանգնում է անարխիստների կողքին, ովքեր ցանկանում էին աջակցել 1953 թվականին Արևելյան Գերմանիայում սկսված ապստամբություններին։ Նա նորից միանում է անարխիստներին 1956 թվականին Լեհաստանի Պոզնան քաղաքում աշխատավորների բարձրացրած ցույցերին աջակցելու համար, իսկ հետագայում աջակցում է Հունգարական հեղափոխությանը։

Կամյուն անկրոն էր[42][43]. «Ես չեմ հավատում Աստծուն, և ես աթեիստ չեմ», գրում է նա 1951-1959 թվականների իր Օրագրություններում։ Լը Մոնդին տված հարցազրույցում նա ասում է . «Այո ես համաձայն եմ Բենջամին Կոնստանտի հետ, ով կարծում էր, որ կրոնի պակասը չափազանց ակներև ու նույնիսկ ծեծված մի բան էր»[44]։

Ամուսնություններ խմբագրել

1934 Կամյուն ամուսնանում է Սիմոն Հիի հետ, բայց ամուսնությունը ավարտվում է շուտով կողմերի համաձայնությամբ։ 1935 թվականին նա հիմնում է Աշխատավորների թատրոնը[45], որը 1937-ին հետագայում վերանվանվում է Խմբի թատրոնի, և գործում է մինչև 1939 թվականը։ 1937-ից 1939 թվականներին նա Ալժիրի Հանրապետական թերթում սկսում է հոդվածներ տպագրել։ Նրա հոդվածները, ներառյալ Կաբիլայի գյուղացիների ծանր պայմանների վերաբերյալ, նրան զրկեցին աշխատանքից։ 1939-ից 1940 թվականներին մի կարճ ժամանակ նմանատիպ աշխատանքներ հեղինակում է Երեկոյան հանրապետական թերթի համար։ Նա ազատվում է Ֆրանսիական բանակից տուբերկուլյոզի պատճառով։

1940 թվականին Կամյուն ամուսնանում է Ֆրանսին Ֆողի հետ, դաշնակահար և մաթեմատիկոս։ Չնայած սիրում էին միմյանց, բայց երկուսն էլ դեմ էին ամուսնության ինստիտուտին, այն ոչ բնական համարելով։ Չնայած Ֆրանսինը երկվորյակներ ունեցավ՝ Կատերինը և Ժանը՝ 1945 թվականի սեպտեմբերի 5-ին, բայց նրանք շարունակեցին հետագա տարիներին մնալ միայն իբր լավ ընկերներ[46] և վերջ տվեցին իրենց ամուսնությանը։ Կամյուն հաճախ էր աղմկահարույց պատմությունների մեջ ընկնում, հատկապես հայտնի էր իր հաճախ պատահող ոչ կանոնավոր կապերով տարբեր հասարակական հայտնիության կանանց հետ, այդ թվում և իսպանական ծագմամաբ դերասանուհի Մարիա Կազարեսի հետ,ում հետ ունի բավական լայնածավալ նամակագրությունը[47][48]։ Միևնույն տարում Կամյուն սկսում է աշխատել Paris-Soir ամսագրում։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին և մասնավորապես այսպես կոչված Ձայնային պատերազմի շրջանում Կամյուն խաղաղարարների կողմն էր անցել։ 1941 թվականի դեկտեմբերի 15-ին, Վարմախտի օկուպացիայի տարիներին Կամյուն Լիոնում կարդում է Գաբրիել Պերիի սպանության մասին[49]։ Սա մեծացնում է նրա ընդվզումը գերմանացիների նկատմամբ, նա տեղափոխվում է Բորդեքս Paris-Soir ողջ անձնակազմի հետ։ Նույն տարում ավարտում է Օտարը՝ իր առաջին վեպը, և Սիզիփոսի առասպելը։ 1942 թվականին կարճ ժամանակով վերադառնում է Օրան՝ Ալժիր։

Ֆուտբոլ խմբագրել

Մի անգամ Կամյուի ընկերներից մեկը՝ Շառլ Պոնչեն հարցնում է, թե նա ինչ է նախընտում թատրոնը թե՞ ֆուտբոլը։ Կամյուն միանգամից պատասխանում է. «առանց տանատնումների՝ ֆուտբոլը»[50]։

Ալժիրի համալսարանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում Կամյուն զբաղեցնում էր դարպասապահի ամպլուան 1928-1930 թվականներին[51]։ Մեկ թիմ լինելու, եղբայրության և մեկ նպատակին գնալու գաղափարները մեծապես ազդում են Կամյուի վրա[52]։ Խաղերից հետո արված անդրադարձներում նա խոսում է կրքով և ոգևորությամբ լի։ Բայց նրա ֆուտոբոլային բոլոր ձգտումները վերանում են, երբ նա 17 տարեկանում վարակվում է տուբերկուլյոզով։ Հիվանդությունը, որը այն ժամանակ անբուժելի էր, աննկարագրելի ցավերի պատճառ են դառնում։

Երբ 1950-ականներին մի սպորտային թերթի համար Կամյուին խնդրեցին հարցազրույց տալ և պատմել համալսարանական տարիների մասին, նա պատասխանեց հետևյալը. «տարիների անց, երբ ես հասցրի շատ բան տեսնել, այն ամենը ինչ ես գիտեմ բարոյականության և մարդուն տրված պարտավորությունների մասին, այդ ամենի համար ես պարտական եմ սպորտին և Ալժիրի համալսարանին»[50]։ Կամյուն սպորտին վերաբերվում էր մի տեսակ պարզ բարոյականությամբ, նա այդ մասին գրել է իր առաջին շրջանի էսսեներում, ընկերության սկզբունքների, արդար խաղի և արժևորվող քաջության մասին իր անդրադարձներում։ Կամյուն հավատում էր, որ քաղաքական և կրոնական իշխանությունները փորձում են բարոյական համակարգը ավելի բարդացնել և այն ներկայացնել այնպես, որ դա ծառայի իրենց շահերին[50]։

Կամյուն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային անցյալի հիշողությունները ի ցույց է դնում Ժանտախտում, որտեղ տանում է ֆուտբոլի մասին երկխոսություններ։

Հեղափոխական միության գործունեությունը Եվրոպայում խմբագրել

Կամյուն իր հեղինակած Ընդվզող մարդը էսսեի գլուխներից մեկում՝ «Կեսօրյա մտքերում», հայտնում է, որ ինքը Հին Հունական Արևային ավանդույթի (la pensée solaire) հետևորդ է։ 1947-1948 թվականներին նա հիմնում է Հեղափոխական միության շարժումը (Groupes de liaison internationale – GLI)[37], որը արհեստակցական միություն էր իր ենթատեքստում ունենալով հեղափոխական սինդիկալիզմը (syndicalisme révolutionnaire): Համաձայն Օլիվեր Թոդդի՝ «Ալբեր Կամյուի կյանքը» կենսագրականի, այս միությունը ստեղծված էր հակադրվելու Անդրե Բրետոնի սյուրռեալիստական շարժմանը։ Նրա գործընկերներն էին Նիկոլա Լազարևիչը, Լյուի Մերսիերը, Ռոջեր Լապեյերը, Պոլ Շավեն, Ավգուստ Լարգենտիերը և Ժան դե Բոն[53]։ Նրա հիմնական նպատակն էր ցույց տալ սյուրռեալիզմի և էքզիստենցիալիզմի դրական կողմերը, դա հակադրելով Անդրե Բրետոնի բացասականությանը և նիհիլիզմին։

1943 թվականից սկսած Կամյուն նամակագրության մեջ էր Ալտիերո Սպինելլիի հետ, ով Միլանում հիմնել էր Եվրոպական դաշնային միություն[54]։

1944 թվականին Կամյուն հիմնում է «Եվրոպական դաշնության ֆրանսիական կոմիտեն» (Comité Français pour la Féderation Européenne – CFFE), հայտարարելով, որ Եվրոպան «կարող է գնալ տնտեսական զարգացման, ժողովրդավարության և խաղաղության ճանապարհով միայն եթե պետությունները դառնան դաշնություններ»։

1945 թվականի մարտի 22-25-ը Կամյուի, Ջորջ Օրուելի, Էմմանուել Մունիերի, Լյուիս Մումֆորդի, Անդրե Ֆիլիպի, Դանիել Մայերի, Ֆրանսուա Բոնդի և Ալտիերո Սպինելլիի մասնակցությամբ Փարիզում կազմակերպվում է Եվրոպական ֆեդերոլիստական շարժման առաջին կոնֆերանսը[55]։ Եվրոպական ֆեդերալիստական միության այս յուրօրինակ ճյուղը մասնատվում է 1957 թվականին Ուինսթոն Չերչիլի՝ եվրոպական ինտեգրացման գերակայության վերաբերյալ ելույթից հետո։

Մահը խմբագրել

Կամյուն մահացել է 1960 թվականի հունվարի 4-ին՝ 46 տարեկան հասակում Սենսում՝ Լե Գրանդ Ֆոսսարում (Վիլլեբլեվինի փոքրիկ գյուղերից), տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Նրա վերարկուի գրպանից հայտնաբերել են գնացքի չօգտագործված տոմս։ Նա մտադիր էր կնոջ և երեխաների հետ ճամփորդել, բայց վերջին պահին ընդունել էր իր հրատարակչի՝ միասին ճամփորդելու առաջարկը[56]։

Ֆասել Վեգա ՀԿ500-ի վարորդը՝ Միշել Գալլիմարը, ով Կամյուի հրատարակիչն էր և մոտ ընկերը, նույպես մահացավ ավտովթարի հետևանքով 5 օր անց[57]։

 
Ալբեր Կամյուի տապանաքարը

2011 թվականին Միլանյան թերթերից մեկը՝ Corriere della Sera-ն վարկած առաջ քաշեց, որ Կամյուի սպանությունը Խորհրդային Միության ձեռքի գործն է, բայց Կամյուի կենսագիր Օլիվեր Թոդը այդ տեսակետը արժանահավատ չի համարում[58]։ Կամյուն թաղված է Ֆրանսիայի Վոքլյուզ շրջանի Լուրմարին քաղաքի նույնանուն գերեզմանոցում։

Ռեդյարդ Քիփլինգից հետո, ով Նոբելյան մրցանակ ստացել էր 42 տարեկանում, Կամյուն երկրորդ ամենաերիտասարդ մրցանակակիրն էր (ստացել էր 44 տարեկանում)[59]։

Կամյուից ավելի երկար ապրեցին նրա կինը և երկվորյակ զավակները՝ Կատրինը և Ժանը, ովքեր էլ ստացան նրա աշխատանքների նկատմամբ հեղինակային իրավունքը։

Կամյուի երկու աշխատանքներ տպագրվել են հետմահու. առաջինը Երջանիկ մահը, որի հերոսը Պատրիս Մերսոն է Օտարի հերոս Մերսոյի նմանությամբ։ Ներկայում այս երկու աշխատանքների նմանությունների վերաբերյալ գիտական քննարկումներ են ընթանում։ Երկրորդը անավարտ վեպ էր՝ Առաջին մարդը, տպագրված 1994 թվականին։ Այս վեպը ինքնակենսագրական բնույթի էր, և պատմում էր Ալժիրում անցկացրած մանկության մասին։

Գրական գործունեությունը խմբագրել

Կամյուի առաջին հրատարակությունը (որում նա հանդես է գալիս որպես համահեղինակ Ժան-Պոլ Սարտրի, Իվ Բուրժոյի և Ալֆրեդ Փոյգնաթի հետ՝ խմբագրված Էդմոն Շառլոտի կողմից), Ապստամբություն՝ Աստուրիայում աշխատանքն էր 1936 թվականին։ Այն պատմում է իսպանական Աստուրիայի հանքափորների ապստամբության մասին, որը կառավարության կողմից բռնի կերպով ճնշվեց։ 1936 թվականինի նա գրում է իր առաջին գիրքը՝ Հակառակ կողմը և տեղը, այն նվիրված էր Ժան Գրենիերին և նորից խմբագրված է Շառլոթի կողմից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա միանում է Ֆրանսիական դիմադրության շարժման օղակներից մեկին՝ Կոմբատին, որը նույնանուն ընդհատակյա թերթ էր հրատարակում։ Խումբը աշխատում էր նացիստների դեմ, և այստեղ Կամյուի ռազմական անունը՝ Բոշաղ էր։ 1943 թվականին Կամյուն դառնում է թերթի խմբագիր։ Հենց այս թվականի հունիսին էլ Սարտրի Ճանճեր ներկայացման ժամանակ առաջին անգամ հանդիպում է վերջինիս հեղինակին[60]։

Երբ դաշնակիցները 1944 թվականին ազատագրում են Փարիզը, Կամյուն ականատես է լինում և հոդված է գրում վերջին մարտերի վերաբերյալ։ 1945 թվականի օգոստոսի 6-ից հետո, նա ֆրանսիական այն խմբագիրներից մեկն էր, որ հանրայնորեն դատապարտեց ԱՄՆ կողմից Ճապոնիայի ատոմային ռմբակոծումը: 1947 թվականին Կամյուն դուրս է գալիս Կոմբատից, քանի որ թերթը արդեն ժամանցային բնույթ էր ձեռք բերել։ Պատերազմից հետո Կամյուն սկում է Սարտրի և այլոց հետ հաճախել Կաֆե դե Ֆլոր, որը գտնվում էր Սեն-Ժերմեն այգում։ Այս ընթացքում նա մեկնում է ԱՄՆ այստեղ ֆրանսիական գաղափարների մասին դասախոսություն կարդալու համար։ Ճնայած որ նա հարում էր ձախերին, բայց կոմունիզմի նկատմամբ նրա սուր քննադատությունը զրկում է նրան այդ կուսակցության անդամ ընկերներից՝ հեռացնելով նաև Սարտրից։

1949 թվականին նորից տուբերկոլյոզը իրեն հիշեցնել է տալիս, Կամյուն ստիպված է լինում երկու տարի անցկացնել առանձնության մեջ։ 1951 թվականին նա հրատարակում է Ընդվզող մարդը, որը ընդվզման և հեղափոխության փիլիսոփայական վերլուծություն էր և ուղղված էր կոմունիզմի դեմ։ Գիրքը առաջ բերեց Ֆրանսիայում իր շատ գործընկերների և ժամանակակիցների հետ հարաբերությունների վատթարացում, իսկ Սարտրի հետ վերջնական բաժանման։ Այս սառը ընդունելությունը Կամյուին ճնշեց և վերջինս սկսեց ներկայացումներ թարգմանել։

Կամյուի առաջին լուրջ անդրադարձը փիլիսոփայությանը աբսուրդի մասին գաղափարն էր։ Դա արդյունք էր նրա, որ մենք աշխարհից մաքրություն և իմաստ ենք ակնկալում, բայց վերջինս զուրկ է և մեկից և մյուսից, այս մտքերը նա ներկայացրեց իր Սիզիփոսի առասպելում, Օտարում, Ժանտախտում։ Չնայած իր «գիտական գործընկերոջից»՝ Սարտրից, բաժանմանը Կամյուն շարունակվում էր դասվել Էքզիստենցիալիստների շարքը։ Բայց նա այս պիտակավորումը մի քանի անգամ հերքել է իր մի շարք գործերում, մասնավորապես «Էնիգմայում»[61]։ Այսպիսի շփոթմունքը մասամբ առաջանում է այն բանից, որ էքզիստենցիալ շատ մտքերի և Կամյուի մտքերի մեջ մի շարք նմանություններ կան[62]։ Բայց աշխարհի ընկալման նրա անձնական պատկերացումը («բարենպաստ անտարբերություն» Օտարի մեջ), և ամեն մի տեսլական, որ նա ուներ դրա առաջընթացի համար (հաղթահարելով պատմության և հասարակության «դեռահասների ողբերգությունը», Ընդվզող մարդը-ում) աներկբա կերպով նրան հեռացնում են այդ ուղղությունից։

1950-ականներին Կամյուն սկսում է պայքարել մարդկանց իրավունքների համար։ 1952 թվականին նա հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-յում եղած իր պաշտոնից այն բանի համար, որ ՄԱԿ-ը Գեներալ Ֆրանկոյի իշխանությամբ Իսպանիային իր անդամ երկիր էր ճանաչել։ 1953 թվականին նա դատապարտում է Արևելյան Բեռլինի աշխատավորների ցույցերի ճնշման՝ խորհրդային մեթոդները։ 1956 թվականին հանդես է գալիս նմանատիպ մեթոդների կիրառման դեմ, այս անգամ արդեն Լեհաստանում (Պոզնանում), և Հունգարիայում։

Կամյուն նշում էր իր պացիֆիզմը և ամենուր պայքարում էր մահապատժի իրականացման դեմ։ Գրող, մտավորական, մահապատժի դեմ լիգայի հիմնադիր Արթուր Կյոստլերի հետ միասին նա հեղինակում է էսսե՝ մահապատժի դեմ։ Նա հետևողական էր Ալժիրում բռնության դեմ ուղղաված իր կոչերի իրականացմանը[63]։

 
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալուց երեք օր անց՝ 1957 թվականի դեկտեմբերի 13-ին Կամյուն թագադրում է Ստոկհոլմում Սուրբ Լյուսիի օրվա առթիվ

1955-1956 թվականներին Կամյուն գրում է L'Express թերթի համար։ 1957 թվականին նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ «նրա կարևոր գրական ստեղծագործությունների համար, որոնք պարզորեն ցույց են տալիս մարդկային խղճի խնդիրները մեր օրերում»։

 
Ֆրանսիայի Վիլլեբլեվին քաղաքում Կամյուի հիշատակին կանգնեցված հուշարձանի բրոնզե սկավառակ, որի վրա գրված է. Յոննայի շրջանի Գլխավոր Խորհրդից՝ նվիրված Ալբեր Կամյուի հիշատակին, ում դին 1960 թվականի հունվարի 4-ից 5-ը գտնվել է Վիլլեբլեվինի քաղաքային դահլիճում։

Կամյուն մինչև իր կյանքը վերջը մնաց ամբիցիոզ և շատ ակտիվ գործունեություն էր ծավալում։ Նոբելյան մրցանակի հետ միասին ստացած գումարով նա ղեկավարեց Դոստոևսկու «Դևեր»-ի ներկայացումը։ 1959 թվականի հունվարին Փարիզի Անտուան թատրոնում տեղի է ունենում առաջին բեմադրությունը։ Այն բացարձակ հաջողություն է ունենում և ծանրագույն աշխատանքի արդյունք էր. 33 դերասաններ, 4 ժամ տևողություն 7 բեմադրություն և 24 տեսարան[64]։ Պատերը կարողանում էին շարժվել նվազեցնելով ամեն տեսարանում տարածքի չափը ինչպես նաև թույլ տա տեսարանների վայրկենական փոփոխություն։ Մայոն դարձել էր բեմադրության դեկորացիաների հեղինակը. նա նախկինում մի քանի անգամ նկարազարդել էր Կամյուի աշխատանքները (Օտարը՝ 1948 թվականին)[65]։

Ալժիր խմբագրել

 
1960 թվականի հունվարի 4-ին Կամյուի ավտովթարի վայրում կանգնեցված հուշարձան Վիլլեբլեվինում

Կամյուն մի անգամ խոստովանում է, որ Ալժիրում տեղի ունեցող իրադարձությունները «նրա վրա ազդում են այնպես, ինչպես մյուսների վրա թոքերում եղած ցավը»[66]։

1930-ականներին Կամյուն միացել էր ձախական այնպիսի խմբավորման, ինչպիսին է Maison de Culture -ը Ալժիրում և քննադատում էր Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը Ալժիրի արաբների նկատմամաբ և պաշտպանում է, այնպիսի կազմակերպությունների տեսակետները, ինչպսին է Blum-Viollette -ը որը առաջարկում էր ալժիրցիներին ամբողջական ֆրանսիական քաղաքացիության տրամադրում։ 1938 թվականին «Նոր Միջերկրածովյան մշակույթ» թերթին տված նրա հայտարարությունը արտահայտում է իր ամբողջական պատկերացումը այս ժամանակի վերաբերյալ։ 1939 թվականին Կամյուն Ալժիրի հանրապետականների համար գրում է մի շարք հոդվածներ, որոնցում ներկայացնում է Կաբիլյեի բարձավանդակում ապրող մարդկանց կյանքը, որոնք կարիք ունեին տնտեսական կրթական և քաղաքական ռեֆերմների։

1945 թվականին Սետիֆի և Գելմայի կոտորածներից հետո, որը տեղի ունեցավ այն բանից հետո երբ արաբները դուրս եկավ ֆրանսիական կառավարության դեմ, Կամյուն այն փոքրաթիվ լրագրողներից մեկն էր, որ այցելեց այդ գաղութներ, գրելով մի շարք նյութեր պահանջելով Ֆրանսիական կառավարությունից ռեֆորմներ իրականանցնելու և Ալժիրի ժողովրդի պահանջները կատարելու։

Երբ 1954 թվականին սկսվեց Ալժիրի պատերազմը, Կամյու բարոյական երկընտրանքի առջև էր կանգնած։ Նա իրեն համարում էր ֆրանսալժիրցի և իր ծնողները անձամբ տուժել էին ֆրանսիական կառավարության վարած քաղաքականությունից։ Նա համարում էր, որ ալժիրցիների ապստամբությունը կապ չունի նոր արաբ իմպերիալիստների հետ, որոնք ղեկավարվում էին Եգիպտոսի կողմից, ինչպես նաև աղերսներ չունի հակաարևմտականների հետ, որոնք ակտիվորեն հովանավորվում էին Ռուսաստանի կողմից «Եվրոպան շրջափակելու» և «Միացյալ Նահանգները իզոլացնելու »համար[67]։ Համաձայն լինելով նույնիսկ Ալժիրի ինքնավարությանը և ոչ անկախությանը, նա հավատում էր որ ֆրանսալժիրցիները և արաբները կարող են համակեցությամբ գոյություն ունենալ։ Պատերազմի ընթացքում նա առաջարկում էր քաղաքացիների պաշտպանություն, որը երկկողմանի խաղաղ բնակչության անվտանգությունը կապահովեր, բայց երկու կողմներն էլ մերժեցին այս առաջարկը՝ այն անտրամաբանական համարելով։ Սրանից հետո նա սկսեց կուլիսային աշխատանքներ տանել մահվան դատապարված ալժիրցիներին փրկելու ուղղությամբ[68]։

Երբ նա ելույթ էր ունենում Ստոկհոլմի համալսարանում ուսանողների առաջ, ալժիրյան հարցում իր մասնակի անգործությունը նա բացատրում էր նրանով, որ իր մայրը ապրում է Ալժիրում։ Սա հանգեցրեց ֆրանսիական ձախ մտավորականության կողմից Կամյուի հետագա արտաքսմանը։ Իր մահվանից առաջ Կամյուն աշխատում էր իր Առաջին մարդը վեպի վրա, որը ուներ կենսագրական բնույթ։ Գրքի հրատարակումը 1994 թվականին, պարզ ցույց տվեց Կամյուի ատելությունը անգլախոս աշխարհում չբացահայտված գաղութացման նկատմամբ, Դեյվիդ Քերրոլի կերպարի օրինակով[69]։

Փիլիսոփայությունը խմբագրել

Էքզիստենցիալիզմ խմբագրել

Որպես էքզիստենցիալկիզմի հայրերից մեկը Կամյուն ուշադրություն է դարձնում գոյաբանական հարցերին։ Կյանքի անհեթեթությունը և անխուսափելի ավարտը (մահը) ընդգծված է Օտարի (1942) հենց առաջին տողերում. «Մայրս այսօր մահացավ։ Կամ գուցե երեկ, հստակ չգիտեմ»։ Սա հանգեցնում է այն մտքին որ կյանքը լցված է անհեթեթությամբ։ Նա հավատում էր որ անհեթեթը (աբսուրդը) այն է, որ կյանքը զուրկ է իմաստից, կամ եթե իմաստ կա, ապա մարդն է զուրկ այն ընկալելու կարողությունից, և սա փաստ էր, որը մարդը պետք է ընդունի։ Նա վիճարկում է, որ մարդկային հոգու ճգնաժամը կարող է մարդուն հասցնել «փիլիսոփայական ինքնասպանության», հավատալով, որ արտաքին աղբյուրների թյուրըմբռնումն է հանգեցնում է դրան։ Նա նաև վիճարկում է, որ կրոնն է հիմնական մեղավորը։ Եթե մարդը ընտրել է հավատալ կրոնին և իր համար կյանքի իմաստը տեսնում է երկնքում, կամ ինչ որ նմանատիպ հետկյանքյա միջավայրում, նա իրականացնում է փիլիսոփայական ինքնասպանություն փորձելով խուսափել անհեթեթությունից (աբսուրդից)։

Անհեթեթապաշտություն կամ աբսուրդիզմ խմբագրել

Տարբեր հեղինակներ Աբսուրդը մեկնաբանում են դրա սեփական ընկալումից ելնելով, տարբեր կողմերի վրա շեշտ դնելով։ Օրինակ Սարտրը աբսուրդությունը ընկալում է սեփական փորձի վրա, մինչ Կիերկիգորը այն բացատրում է, որ որոշ կրոնական ճշմարտությունների անհեթեթ լինելը մեզ թույլ չեն տալիս հասնել Աստծո ռացիոնալ ընկալման։ Կամյուն չի ընդունում իրեն վերագրվող աբսուրդի փիլիսոփայի պիտակը։ Նա մի փոքր ուշադրություն է դարձնում աբսուրդին Սիզիփոսի առասպելի տպագրությունից հետո։ Նրա գաղափարները տարբերելու համար, որոշ հեղինակներ երբեմն հղում են տալիս «Աբսուրդի պարադոքսին», «Կամյուի աբսուրդի» փախարեն[70]։

Աբսուրդի մասին նրա առաջին գաղափարները հայտնվում են նրա առաջին էսսեների ժողովածուում «Ոչ այս ոչ այն» 1937 թվականին։ Աբսուրդի մասին գաղափարները ավելի փիլիսոփայական բնույթ էին կրում նրա երկրորդ էսսեների ժողովածուում՝ Հարսանիքում 1938 թվականին։ Այս էսսեները Կամյուն գրել է աբսուրդի մթնոլորտի ազդեցության տակ։ 1942 թվականին նա հրատարակում է աբսուրդային կյանքով ապրող մարդու պատմությունը՝ Օտարը։ Միևնույն տարում հրապարակում է Սիզիփոսի առասպելը, որը Աբսուրդի մասին գրական ստեղծագործություն էր։ Նա նաև գրում է Կալիգուլա դրաման, որը պատմում է աբսուրդային մտածելակերպով աչքի ընկնող Հռոմեական կայսեր մասին։ Դրաման չէր բեմականացվում մինչև 1945 թվականը։

Աբսուրդի նկատմամաբ Կամյուի վերաբերմունքը փոխվեց Գերմանացի ընկերոջը ուղղված նրա չորս նամակների ժողովածուում, որոնք գրվել են 1943 թվականի հուլիսից մինչև 1944 թվականի հուլիսը ընկած ժամանակում։ Ժողովածուներից առաջինը հրատարակվում է 1943 թվականին Revue Libre-ում, երկրորդը 1944 թվականին Cahiers de Libération, երրորդը 1945 թվականին Libertés ամսագրում։ Չորս նամակները հրատարկվում են 1945 թվականին Նամակներ գերմանացի ընկերոջը անվան տակ, որի մեջ ըդգրկված էին նաև Դիմադրությունը, Ապստամբությունը և Մահը։

Աբսուրդի մասին մտքերը խմբագրել

Կամյուն ընթերցողին ներկայանում է երկվությամբ, որում կա և երջանկություն և տխրություն, մութ և լույս, կյանք և մահ և այլն։ Նա շեշտում է այն փաստը, որ երջանկությունը անցողիկ է և մարդու հիմնական վիճակը մահկանացու լինելն է, սա է Կամյոի համար կյանքի և երջանկության գնահատման հիմնական ցուցիչը։ Սիզիփոսի առասպելի մեջ այս երկվությունը դառնում է պարադոքսալ. մենք գնահատում ենք մեր սեփական կյանքը մեր մահկանացիությունից և տիեզերական լռությունից։ Մինչդեռ մենք կարող ենք ապրել առանց երկվության (Ես կարող եմ հեշտությամբ ընդունել դժբախտության րոպեները, քանի որ գիտեմ գալու են և երջանկության պահերը), մենք չենք կարող ապրել պարադոքսի մեջ (Ես կարծում եմ իմ կյանքը իրենից մեծ կարևորություն է ներկայացնում, բայց նաև գտակցում եմ նրա անիմաստությունը)։ Սիզիփոսի առասպելում, Կամյուն քննարկում է Աբսուրդի հետ ունեցած մեր փորձառությունը և հարցնում. ինչպես ենք ապրում նրա հետ միասին։ Մեր կյանքը պետք է նշանակություն ունենա այն կարևորելու համար։ Եթե ընդունում ենք, որ կյանքը իմաստազուրկ է, հետևաբար՝ չունի և արժեք, արդյո՞ք մենք պետք է սպանենք մեզ[71]։

Սիզիփոսի առասպելում Կամյուն հայտարարում է որ իմաստի ստեղծումը պետք է իր մեջ տրամաբանական թռիչք ունենա, կամ լինի փիլիսոփայական ինքնասպանության նման մի բան, որը կօգնի գտնելու հոգեբանական հարմարավետություն[72]։ Բայց Կամյուն ցանակնում է իմանալ, արդյոք նա կարող է ապրել այդ տրամաբանականության, պարզության և հստակության մեջ, երբ ամեն ինչ կառուցվում է արդեն իսկ իմացականի վրա։ Իմաստի ստեղծումը կենսունակ երկընտրանք չէ, այլ տրամաբանական թռիչք և խնդրից խուսափում։ Նա օրինակներ է բերում թե ինչպես են մյուսները այսպիսի թռիչքներ կատարում։ Հաջորդ երկընտրական տարբերակը, որ կոչվում է ինքնասպանություն մեկ այլ թռիչք է, որի նպատակն է վերացնել աբսուրդությունը՝ ավերելով դրա դրսևորումներից մեկին (մարդուն)։ Կամյուն համարում է, որ մենք պետք է խուսափելու փոխարեն զբաղեցնենք մահին և աբսուրդությանը՝ երբեք նրանց կանոններին չհամաձայնելով։

Օտարի աբսուրդություն կրող հերոսը՝ Մերսոն, մարդ է սպանել և դատապարտվել է մահապատժի։ Կալիգուլայի ավարտն այն է լինում, որ ընդունում է իր տրամաբանության աբսուրդությունը և մահանում է այն սպանությամբ, որը արդեն նախագծել էր։ Այնուամենայնիվ, երբ Կամյուն հայտարարում է, որ Կալիգուլային աբսուրդը սխալ է, դրամայի հակահերոսը ասում է իր վերջին խոսքը, ինչպես Մերսոյի վերջին խոսքի ժամանակ[73]։

Կամյուն Աբսուրդի գիտակցման մեջ մեծ ներդրում է բերում՝ միշտ հերքելով նրանում նիհիլիզմի դերը:.

  Եթե ոչինչ որևէ նշանակություն չունենար, Դուք իրավացի կլինեիք։ Բայց կա մի բան, որը դեռ ունի իմաստ։
Նամակներ գերմանացի ընկերոջը 2" 1943 թվական դեկտեմբեր
 

Աբսուրդի կամյուական ընկալումը մեզ գցում է մտածումների մեջ. նախ մտածել Աբսուրդի նրա ընկալման մասին և հետո մտածել սեփական ընկալումների մասին։ Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են համագործակցությունը, միասնական ջանքը և համերաշխությունը, Կամյուի համար կարևորագույն դեր ունեն, չնայած որ դրանք հիմնականում բառերի «բացարձակ» նշանակության «հրաբերական» ընկալումով են հանդիպում։ Ընդվզող մարդու մեջ, Կամյուն ընդվզումը ներկայացնում է, որպես մարդու համերաշխության ձգտումներից մեկը

շ

  Երբ մարդ ընդվզում է, նա իրեն անհատականացնում է այլոց հետ, այսպիսիով գերազանցելով ինքն իրեն, և այս տեսանկյունից համերաշխությունը մետաֆիզիկական է։ Բայց ներկա պահին, մենք միայն խոսում ենք այն համերաշխության մասին, որը ծնվել է շղթաների մեջ

[74]

 

Սիզիփոսի առասպելը խմբագրել

Չնայած էքզիստենցիալիզմի հետ իր ունենացած կապերի հերքմանը, Կամյուն, այնուամենայնիվ, անդրադառնում է էքզիստենցիալիզմի կարևորագույն խնդիրներից մեկին՝ ինքնասպանությանը[75]։ Նա գրում է. «Կա միայն մեկ իրական փիլիսոփայական հարց, և այն ինքնասպանությունն է։ Որոշելը, արդյո՞ք կյանքը արժի, որ այն ապրես թե ոչ, կլինի այս փիլիսոփայական հարցի հիմնական պատասխանը։ Մնացած բոլոր հարցերը հաջորդում են սրան»[76]։ Ինքնասպանությունը Կամյուն ընկալում է, որպես միանգամայն բնական լուծում կյանքը աբսուրդությանը[77]։ Սիզիփոսի առասպելի մեջ Կամյուն փնտրում է կյանքի այն հնարավոր տարբերակները, որոնք արժե ապրել, չնայած իր ողջ անիմաստությանը[77][78]։

Պատկերացումները ամբողջատիրության վերաբերյալ խմբագրել

Իր ողջ կյանքի ընթացքում, տարբեր եղանակներով Կամյուն խոսել է ամբողջատիրության դեմ[79]։ Նա ակտիվ մասնակցություն ունեցավ Ֆրանսիական Դիմադրական շարժմանը, որը ուղղված էր Գերմանական օկուպացիայի դեմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ ղեկավարելով ամենանշանավոր ամսագրերից մեկը՝ Կոմբատը։ Գերմանացիների հետ համագործակցող ֆրանսիական կոլոբորացիոնիստական կառավարության դեմ նա գրել է. «Հիմա միակ բարոյական բանը քաջությունն է, որը պետք է օգտագործել քննադատելու համար այս մարիոնետներին և խամաճիկներին, ովքեր ձևացնում են թե խոսում են ժողովրդի անունից»[80]։ Ազատագրումից հետո, Կամյուն նշում է. «Երկիրը թալեյրանների կարիք չունի, նա սեն-ժյուստերի կարիք ունի»[81]։ Շուտով հետպատերազմական տրիբունալների արյունահեղ իրականությունը ստիպեց Կամյուին փոխելու իր միտքը. Կամյուն հրապարակավ հայտարարեց, որ ի մահ դառնում է մահապատիժների կիրառման հակառակորդը[81]։

Կամյուի և Սարտրի բաժանման պատճառներից մեկը այն էր, որ Կամյուն դարձավ ավտորիտար կոմունիզմի հակառակորդը։ Կամյուն դատապարտում էր զանգվածային քաղաքականության մեջ ռեֆլեքսիվ ամբողջատիրությունը, մինչդեռ Սարտրը այն համարում էր հանուն Մարքսիզի կատարվող կարևորագույն քաղաքականություններից մեկը։ Սա երևում է Կամյուի Ընդվզող մարդը էսսեում, որը ոչ միայն Խորհրդային պետական քաղաքականության դեմ էր, բայց նաև քննարկում էր զանգվածային հեղափոխության գաղափարներին և քաղաքականության մոտ հարցեր։ Կամյուն շարունակեց խոսել Խորհրդային Միության վայրագությունների դեմ, ինչը մենք տեսնում ենք 1957 թվականի նրա ելույթում՝ Հունգարացիների արյունը, որը նվիրված էր 1956 թվականի Հունգարական Հեղափոխությանը, որը խեղդվեց արյան մեջ Կարմիր բանակի կողմից։

Հելենասիրությունը, հարգանքը Հունական դասական փիլիսոփայւթյանը խմբագրել

 
Ալբեր Քամյուի նամակը՝ուղղված Ելիզավետա II թագուհուն, Միշել Կարաոլիսին արդարացնելու խնդրանքով

Հաջորդ կարևոր, բայց երբեմն անտեսված հատվածը Կամյուի փիլիսոփայական և գրական գործունեության մեջ, սերն է հունական գրականության և հունական փիլիսոփայական մտքի նկատմամաբ, կամ հելլենասիրությունը։ Այս սերը գալիս է դեռևս Նիցշեի հետ ծանոթությունից, իր ուսուցիչ ժան Գրենիերից և սեփկան միջերկրածովյան ինքնության զգացումից, որը գալիս է ծովափերի, արևի և Մերձավոր Արևելքին մոտ ապրելուց[82]։ Կամյուի դիպլոմային աշխատանքը համեմատություն էր դասական հունահռոմեական և Քրիստոնեկաան մշակույթների, որի մեջ նախաեկեղեցական, գնոստիկական, Պլոտինոսի և Ավգուստինուս Երանելու «Երկրորդ հայտնության» իրողությունները ներկայացվում են հունական փիլիսոփայական սկզբունքների հետ փոխադարձ կապի մթնոլորտում[83]։ Կամյուի առաջին էսսեների ժողովածուն՝ Նուպտիալսը, հենված է Հռոմեկաան դասականության ավերակների վրա, ինչպես նաև Սիզիփոսի առասպելը և Ընդզվող մարդը (որի հերոսը Պրոմեթևսն է), որոնք երկուսն էլ գալիս են Կամյուի դասական դաստիարակությունից (պայդեայից)։ Վերջին աշխատանքի գագաթնակետը պաշտպանում է Կեսօրյա միտքը, որը հենված է դասական կերպափոխությունների կամ չափումների վրա, և հակադրվում է ժամանակակից քաղաքական գաղափարներին դասերի և ռասաների վերաբերյալ և այն կատարյալ վերականգնող հեղափոխության երազանք է։ Այսպիսի կերպափոխությունների նկատմամբ հետաքրքրությունը գալիս է ողջ կյանքի ընթացքում Հւոնական թատերական ողբերգությունների նկատմամաբ նրա ունեցած սիրուց[84]:

 
Կիպրոսի նախագահ Տասսոս Պապադոլուլոսը (ձախից) Նասոս Կտորիդեսից ստանում է Կամյուի նամակը Կարաոլիսի վերաբերյալ

Կամյուն դիմում է Էլիզաբեթ II թագուհուն խնդրելով ազատություն շնորհել երիտասարդ հույն հակագաղութային շարժման ներկայացուցիչ Միշել Կարաոլիսին, ով ծնունդով Կիպրոսից էր և 1956 թվականին ենթարկվեց մահապատժի[85]։ Կամյուի նամակը հետագայում հանվեց աճուրդի, որի ժամանակ Նասոս Կտորիդեսի կողմից գնվեց, իսկ վերջինս այն նվիրեց Նիկոսիայի ազգային պայքարի թանգարանին[86]։

Աշխատանքներ խմբագրել

Վեպեր խմբագրել

Պատմվածքներ խմբագրել

  • Աքսոր և թագավորություն (L'exil et le royaume) (collection, 1957), պարունակում է հետևյալ պատմվածքները։
    • "Տարեց կինը" (La Femme adultère)
    • "Լքյալը և թափառող հոգին" (Le Renégat ou un esprit confus)
    • "Լուռ մարդը" (Les Muets)
    • "Հյուրը" (L'Hôte)
    • "Ժոնաս կամ արվեստագետը աշխատանքի պահին" (Jonas ou l'artiste au travail)
    • "Ծաղկող քարը" (La Pierre qui pousse)

Ոչ գեղարվեստական գրքեր խմբագրել

  • Քրիստոնեական մետաֆիզիկա և նեոպլատոնականություն (1935)
  • Ոչ այս ոչ այն (L'envers et l'endroit, երբեմն թարգմանվում է նաև Ճիշտ կողմը և սխալ կողմը) (collection, 1937)
  • Նուպտիալս (Noces) (1938)
  • Սիզիփոսի առասպելը(Le Mythe de Sisyphe) (1942)
  • Ընդվզող մարդը (L'Homme révolté) (1951)
  • Գրառումներ 1935-1942 (Carnets, mai 1935 —fevrier 1942) (1962)
  • Գրառումներ 1943-1951 (1965)
  • Ամերիկյան թերթեր (1978)
  • Գրառումներ 1951-1959 (2008). Published as Carnets Tome III : Mars 1951 – December 1959 (1989)
  • Ալժիրյան ժամանակագրույթուն (2013)[87][88][89]
  • Ալբեր Կամյուի և Մարիա Կազարեսի նամակագրությունները(1944-1959) Avant-propos de Catherine Camus (2017)[90]

Դրամատուրգիա խմբագրել

  • Կալիգուլա (բեմադրված 1945, գրված 1938)
  • Թյուրիմացություն(Le Malentendu) (1944)
  • Պաշարված վիճակ (L'État de Siège) (1948)
  • Արդար մարդասպաններ (Les Justes) (1949)
  • Ռեքվիեմ միանձնուհու համար (Requiem pour une nonne, adapted from William Faulkner's novel by the same name) (1956)
  • Մոտավորապես (Les Possédés, Ֆյոդոր Դոստոևսկու Դևեր վեպի հիման վրա) (1959)

Էսսեներ խմբագրել

  • Ապստամբություն Աստուրիում (ֆր.՝ Révolte dans les Asturies) (1936)
  • Երես և աստառ (ֆր.՝ L’Envers et l’Endroit) (1937)
  • Քամին Ջեմիլայում (ֆր.՝ Le vent à Djémila) (1938)
  • Ամուսնական խնջույք (ֆր.՝ Noces) (1939)
  • Մարդկային ճգնաժամ (Lecture at Columbia University) (28 March 1946)[91]
  • Ոչ զոհեր, ոչ դահիճներ(Series of essays in Combat) (1946)
  • Ինչո՞ւ Իսպանիան (Essay for the theatrical play L' Etat de Siège) (1948)
  • Ամառ(L'Été) (1954)
  • Վերադարձ Տիփազա (ֆր.՝ Retour à Tipaza) (1954)
  • Հին հունական ողբերգություն (Parnassos lecture in Greece) (1956)
  • Մտածումներ գիլիոտինի մասին (Réflexions sur la guillotine) (Extended essay, 1957)
  • Ստեղծելը վտանգավոր է (Essay on Realism and Artistic Creation, lecture at the University of Uppsala in Sweden) (1957)
  • Շվեդական ճառեր (ֆր.՝ Discours de Suède) (1958)

Էսսեների ժողովածուներ խմբագրել

  • Դիմադրություն, ընդվզում և մահ (1961) – էսսեների ժողովածու ընտրված հեղինակի կողմից մինչև 1945 թվականը Lettres à un ami allemand (Նամակներ գերմանացի ընկերոջը) and Ի պաշտպանություն մտավորականության, 1945 թվականին Ամիտի Ֆրանչիզի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ հնչեցրած ելույթ[92]; ներառում է նաև Ինչու Իսպանիան,Մտածումներ գիլիոտինի մասին և Ստեղծելը վտանգավոր է։
  • Լիրիկական և քնարական էսսեներ (1970) – L'envers et l'endroit, Noces and L'Eté.
  • Երիտասարդ տարիների գրառումներ(1976)
  • Դժոխքի և պատճառի միջև, 1944–1947 (1991)
  • Կամյուն և Կոմբատը, գրված 1944–1947 (2005)
  • Ալբեր Կամյուն մահապատժի դեմ (2011)

Նամակագրություններ խմբագրել

  • Ալբեր Կամյուի և Ժան Գրենիեի նամակագրությունները (ֆր.՝ Correspondance Albert Camus, Jean Grenier, 1932-1960) (հետմահու հրատարակվել է 1981)
  • Ալբեր Կամյուի և Ռընե Շարի նամակագրությունները (ֆր.՝ Correspondance Albert Camus, René Char, 1949-1959) (հետմահու հրատարակվել է 2007)

Ա. Կամյուի ստեղծագործությունները հայերեն խմբագրել

  • Ալբեր Քամյու, Ժոնաս կամ արվեստագետը աշխատելիս, թրգմ. ֆրանսերենից՝ Ա. Ալեքսանյանի, Տե՛ս Աստղիկ 2-3 (գիրք թարգմանչաց), Ե., 1990, էջ 179-201։
  • Ալբեր Կամյու, Անառակ կինը, թարգմ. ֆրանսերենից՝ Արուսյակ Բոյաջյանի, Տե՛ս Ֆրանսիական նովել։ 20-րդ դար, Ե., Նաիրի հրատարակչություն, 1990, 286-306 էջեր։
  • Ալբեր Քամյու, Ժանտախտը/թրգմ. ֆրանսերենից՝ Գր. Քեշիշյանի, Ե., Ապոլոն հրատարակչություն, 1991, 192 էջ։
  • Ալբեր Քամյու, Անկումը, թրգմ. ֆրանսերենից՝ Գր. Քեշիշյանի, Տե՛ս Հինգ վիպակ, Ե., Ապոլոն հրատարակչություն, 1991, 4-79 էջեր։
  • Ալբեր Կամյու, Օտարը /Վեպ, Էսսեներ, թրգմ. ֆրանսերենից՝ Աննա Հակոբյանի և Արուսյակ Բոյաջյանի, Ե., Ապոլոն հրատարակչություն, 1994, 256 էջ։
  • Ալբեր Կամյու, Սիզիփոսի առասպելը /թրգմ. ֆրանսերենից՝ Գր. Ջանիկյանի, Ե., Ապոլոն հրատարակչություն, 1995, 176 էջ։
  • Ալբեր Կամյու, Նամակներ գերմանացի բարեկամին /թրգմ. ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյանի, Ռուբիկոն գեղարվեստական-մշակութաբանական եռամսյա հանդես, Ե., 1999, էջ 34-44։
  • Ալբեր Կամյու, Ստեղծագործությունների ժողովածու, Հ. 1/թրգմ. ֆրանսերենից՝ Աննա Հակոբյանի, Ե., ԱևՄ հրատարակչություն, 2002, 378 էջ։
  • Ալբեր Կամյու, Ստեղծագործությունների ժողովածու, Ժանտախտը, Հ. 2/թրգմ. ֆրանսերենից՝ Աննա Հակոբյանի, Ե., ԱևՄ հրատարակչություն, 2013, 378 էջ։
  • Ալբեր Կամյու, Օրագրություններ, թրգմ. ֆրանսերենից՝ Թոնդրակի, Տե՛ս Գրանիշ http://granish.org/albert-kamyu-notes/

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cruickshank J. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 https://encyklopedia.pwn.pl/haslo/Camus-Albert;3882957.html
  6. 6,0 6,1 6,2 Камю Альбер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  8. 8,0 8,1 8,2 Todd O. Albert Camus. Une vie (ֆր.)Éditions Gallimard, 1996.
  9. 9,0 9,1 http://www.citedulivre-aix.com/Typo3/fileadmin/documents/Expositions/centrecamus/biographie.htm
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1957/
  12. Conceptions of Happiness
  13. Masterpieces of French LiteratureGreenwood Publishing Group, 2004. — P. 186. — ISBN 978-0-313-31484-1
  14. Masterpieces of French Literature
  15. Albert Camus / H. BloomInfobase Publishing, 2009. — 153 p. — ISBN 978-1-4381-1515-3
  16. https://www.chapitre.com/BOOK/balnche-balain/la-recitante-t-2-les-allees-de-paille,1646314.aspx
  17. http://www.aja-avocats.fr/actualites/internet/atteinte-droit-divulgation-par-publication-ligne-correspondance
  18. https://books.google.es/books?id=K7svjrECccAC&pg=PA1954&lpg=PA1954&dq=%2219+March+1944%22+%22Casares+first+saw+Camus+initiating+both+a+professional+and+a+personal+association%22&source=bl&ots=-Hc3uMaedT&sig=1dNVE2Rs8xGFs91XgNY0TLH9ZK0&hl=es&sa=X&ved=0ahUKEwioteKL7YTZAhWIWhQKHX5fChAQ6AEIJzAA#v=onepage&q=%2219%20March%201944%22%20%22Casares%20first%20saw%20Camus%20initiating%20both%20a%20professional%20and%20a%20personal%20association%22&f=false
  19. https://books.google.es/books?id=x3b7CAAAQBAJ&pg=PT212&dq=%22When+Camus+announced+that+his+%E2%80%9Csister%E2%80%9D+was+pregnant,+Maria%22+%22broke+with+him%22&hl=es&sa=X&ved=0ahUKEwjZrbr694TZAhXJXhQKHT03De8Q6AEIJzAA#v=onepage&q=%22When%20Camus%20announced%20that%20his%20%E2%80%9Csister%E2%80%9D%20was%20pregnant%2C%20Maria%22%20%22broke%20with%20him%22&f=false
  20. https://camus-society.com/2017/11/29/albert-camus-biography-1943-51/
  21. https://books.google.es/books?id=x3b7CAAAQBAJ&pg=PT235&lpg=PT235&dq=%22Albert+and+Mamaine+threw+themselves+into+a+passionate+love+affair%22&source=bl&ots=PB-_EerrBr&sig=NWjHaI5Ooe4eTKsITzAlb5PREC4&hl=es&sa=X&ved=0ahUKEwjqu-uTo4XZAhVKuhQKHeU2A2UQ6AEIJzAA#v=onepage&q=%22Albert%20and%20Mamaine%20threw%20themselves%20into%20a%20passionate%20love%20affair%22&f=false
  22. https://books.google.es/books?id=bO7ANkFkH0UC&pg=PA295&lpg=PA295&dq=%22she+and+Camus+also+danced+cheek+to+cheek,+and+exchanged+furtive+kisses+%22&source=bl&ots=btCpoIpluk&sig=yUUbiRA9RsZ5qir7mZYpC4ZJhIc&hl=es&sa=X&ved=0ahUKEwiKz_WHqYXZAhVDXRQKHZBRCw4Q6AEIJzAA#v=onepage&q=%22she%20and%20Camus%20also%20danced%20cheek%20to%20cheek%2C%20and%20exchanged%20furtive%20kisses%20%22&f=false
  23. https://books.google.es/books?id=XoMzgdL4QF0C&pg=PA330&lpg=PA330&dq=%22On+the+night+of+31+October+1946+Beauvoir+and+Sartre,+Camus,+Francine,+Koestler+and+Mamaine+had+dinner+together%22&source=bl&ots=P8uLgKUlKb&sig=3sFAv4HlbSpqcliYogyGOD5cFWY&hl=es&sa=X&ved=0ahUKEwjeyZCRqIXZAhVE8RQKHW-WA6oQ6AEIJzAA#v=onepage&q=%22On%20the%20night%20of%2031%20October%201946%20Beauvoir%20and%20Sartre%2C%20Camus%2C%20Francine%2C%20Koestler%20and%20Mamaine%20had%20dinner%20together%22&f=false
  24. https://books.google.es/books?id=nrvLNBjEuXgC&pg=PT444&lpg=PT444&dq=%22On+June+18,+1948,+Camus+ran+into+Maria+Casar%C3%A8s%22+%22From+then+on,+they+were+never+separated%22&source=bl&ots=g4HYkN0r4k&sig=La8pfFLESF4MjwLYU_zYbscwdmI&hl=es&sa=X&ved=0ahUKEwimz7GY8ITZAhXF0RQKHf0uDFMQ6AEIJzAA#v=onepage&q=%22On%20June%2018%2C%201948%2C%20Camus%20ran%20into%20Maria%20Casar%C3%A8s%22%20%22From%20then%20on%2C%20they%20were%20never%20separated%22&f=false
  25. https://www.irishtimes.com/news/a-lover-of-the-absurd-1.129676
  26. https://books.google.es/books?id=nrvLNBjEuXgC&pg=PT596&lpg=PT596&dq=%22Catherine+Sellers%22+%22love+affair,+which+had+started+in+September+1956%22&source=bl&ots=g4HYkE1r9n&sig=HPwiB5pyd1cp61kmxJyXULDCLSE&hl=es&sa=X&ved=0ahUKEwjw_6vrpILZAhXIthQKHUliCxIQ6AEIJzAA#v=onepage&q=%22Catherine%20Sellers%22%20%22love%20affair%2C%20which%20had%20started%20in%20September%201956%22&f=false
  27. Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  28. http://next.liberation.fr/livres/2013/09/18/camus-un-peu-moins-etranger_932972
  29. http://www.telerama.fr/livres/camus,103966.php
  30. 30,0 30,1 http://www.lavie.fr/actualite/france/albert-camus-le-penseur-athee-qui-parlait-aux-chretiens-07-11-2013-46209_4.php
  31. 31,0 31,1 http://revuephares.com/wp-content/uploads/2015/04/Phares-XV-08-Olivier-Masse.pdf
  32. 32,0 32,1 http://www.mutualinspirations.org/archive/2014/franz-kafka/
  33. "Camus". Random House Webster's Unabridged Dictionary.
  34. «The Nobel Prize in Literature 1957». Nobelprize.org. 2010 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 8, 2010-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  35. Solomon, Robert C. (2001). From Rationalism to Existentialism: The Existentialists and Their Nineteenth Century Backgrounds. Rowman and Littlefield. էջ 245. ISBN 0-7425-1241-X.
  36. Les Nouvelles littéraires, 15 November 1945
  37. 37,0 37,1 37,2 Todd, Olivier (2000). Albert Camus: A Life. Carroll & Graf. էջեր 249–250. ISBN 978-0-7867-0739-3.
  38. Todd, Olivier (2000). Albert Camus: A Life. Carroll & Graf. էջ 250. ISBN 978-0-7867-0739-3.
  39. «Albert Camus — Britannica Online Encyclopedia». Britannica.com. Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 5, 2009-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  40. Lottman 1979, p.11
  41. His death is confirmed in the article "The Master of the Absurd Turns 100", in the September/October 2013 issue of Philosophy Now magazine. The article can be accessed here [1]
  42. David Simpson writes that Camus affirmed "a defiantly atheistic creed." Albert Camus (1913–1960), The Internet Encyclopedia of Philosophy, 2006. Retrieved 14 June 2007.
  43. Haught, James A. (1996). 2,000 Years of Disbelief: Famous People with the Courage to Doubt. Prometheus Books. էջեր 261–262. ISBN 1-57392-067-3.
  44. Todd, Olivier. «Albert Camus: A Life». Google Books. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  45. «Albert Camus: Biography, Books and Facts». FamousAuthors.org. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  46. Stephen C. Small. «Albert Camus (1913-1960)». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  47. LaCava, Stephanie (2018 թ․ ապրիլի 11). «Illicit Love Letters: Albert Camus and Maria Casares». The Paris Review. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  48. Zaretsky, Robert (2018 թ․ մարտի 4). «'No Longer the Person I Was': The Dazzling Correspondence of Albert Camus and Maria Casarès». Los Angeles Review of Books. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  49. Foley, John (2014 թ․ դեկտեմբերի 5). Albert Camus: From the Absurd to Revolt (անգլերեն). Routledge. էջ 186 citation 51. ISBN 9781317492719. «51 The passage quoted concludes with the following: "And, to be precise, I recall the day when the waves of revolt within me reached their climax. It was a morning, in Lyon, and I had just read in the newspaper of the execution of Gabriel Péri" (first reply to d'Astier, "Où est la mystification?", June 1948, E: 355-6). Gabriel Peri was a leader of the French Communist Party, executed by the Nazis in December 1941. Cf. Tarrou's account of the death penalty in TP.»
  50. 50,0 50,1 50,2 «Albert Camus and football». The Albert Camus Society of the UK. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.
  51. «General: Yan!! Camus». RedHotPawn.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  52. «Ashley Lattal's Paper: Albert Camus». Users.muohio.edu. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  53. see the article: "Nicolas Lazarévitch, Itinéraire d'un syndicaliste révolutionnaire" by Sylvain Boulouque in the review Communisme, n° 61, 2000
  54. see Ventotene Manifesto and the book "Unire l'Europa, superare gli stati", Altiero Spinelli nel Partito d'Azione del Nord Italia e in Francia dal 1944 al 1945-annexed a letter by Altiero Spinelli to Albert Camus
  55. See the book The Biography of Europe by Pan Drakopoulos.
  56. «KIAD MA in Fine Art: a student run seminar». Raimes.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  57. Bayley, Stephen. «Albert Camus' Crash». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  58. Willsher, Kim, "Albert Camus might have been killed by the KGB for criticising the Soviet Union, claims newspaper", The Observer, 7 August 2011.
  59. Lennon, Peter (1997 թ․ հոկտեմբերի 15). Camus and His Women. UK. Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 7, 2008-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  60. The Prime of Life (fr), by Simone de Beauvoir.
  61. See: The Lyrical and Critical Essays of Albert Camus
  62. See: Resistance, Rebellion, and Death
  63. Messud, Claire (2013 թ․ հոկտեմբերի 23). «Camus & Algeria: The Moral Question». The New York Review of Books. Rea S. Hederman.
  64. Yeatman-Eiffel, Evelyne (2012). Mayo. France: mayo-peintre.com. էջ 154.
  65. Yeatman-Eiffel, Evelyne (2012). Mayo. France: mayo-peintre.com. էջ 155.
  66. «Algerian Chronicles — Albert Camus | Harvard University Press». www.hup.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  67. Actuelles III: Chroniques Algeriennes, 1939–58
  68. Foley, John (2014 թ․ դեկտեմբերի 5). Albert Camus: From the Absurd to Revolt. Routledge. էջ 161. ISBN 9781317492719. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  69. Carroll, David (2007 թ․ մայիսի 4). Albert Camus the Algerian: Colonialism, Terrorism, Justice (անգլերեն). Columbia University Press. ISBN 9780231511766.
  70. Curtis, Jerry L. (1972 թ․ օգոստոսի 1). «The absurdity of rebellion». Man and World (անգլերեն). 5 (3): 335–348. doi:10.1007/bf01248640. ISSN 0025-1534.
  71. Camus, Albert (1955) [1942]. The Myth of Sisyphus and Other Essays. New York: Vintage Books. էջեր 3–8.
  72. Camus, Albert (1955) [1942]. The Myth of Sisyphus and Other Essays. New York: Vintage Books. էջեր 21–48.
  73. Camus, Albert (1958) [1944]. Caligula and Three Other Plays. New York: Vintage Books. էջ 74.
  74. Camus, Albert (1956). The Rebel: An Essay on Man in Revolt. New York: Vintage Books. էջ 17.
  75. «Stanford Encyclopedia of Philosophy: Albert Camus».
  76. Camus, Albert. The Myth of Sisyphus. էջ 3.
  77. 77,0 77,1 «Stanford Encyclopedia of Philosophy».
  78. Bryan, Van. «The Myth of Sisyphus: Lessons in Absurdity». Ancient Origins (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  79. «Interview with Catherine Camus». Spikemagazine.com. 1999 թ․ փետրվարի 22. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  80. «In Camus's notebooks and letters, as quoted in, 'Albert Camus: A Life', By Olivier Todd». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  81. 81,0 81,1 Stephen Eric Bronner (2009 թ․ սեպտեմբերի 15). Camus: Portrait of a Moralist. University of Chicago Press. էջ 74. ISBN 978-0-226-07567-9. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  82. Akritas, John (2010 թ․ մարտի 8). «Hellenic Antidote: Albert Camus: The New Mediterranean Culture». Hellenic Antidote. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  83. Camus, Albert; Brague, Rémi (2015 թ․ հունվարի 20). Christian Metaphysics and Neoplatonism (English) (1st ed.). St. Augustines Press. ISBN 9781587311147.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  84. «Lecture on the Future of Tragedy : Kevin Artigue». kevinartigue.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  85. Demetra Demetriou The pleiade in Cyprus: French authors and the island of Aphrodite p.303
  86. "Remembering Karaolis - a historical document by Albert Camus" Արխիվացված 2018-01-25 Wayback Machine, Financial Mirror, 28 March 2017]
  87. Harvard University Press, (978-0674072589)
  88. James Campbell, "Betwixt and Between" (review), Wall Street Journal, 3 May 2013.
  89. Resistance, Rebellion, and Writing, by George Scialabba - bookforum.com April / May 2013
  90. Marlowe, Lara (2017 թ․ նոյեմբերի 25). «Albert Camus's sizzling letters to one of his three lovers». The Irish Times. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  91. The Human Crisis - Albert Camus Lecture at scribd.com.
  92. Orme, Mark (2007). The Development of Albert Camus's Concern for Social and Political Justice, Fairleigh Dickinson University Press, 0838641105

Արտաքին հղումներ խմբագրել