Իդիշ
Իդիշ (ייִדיש.՝ yidish կամ אידיש idish, բառացիորեն «հրեական»), եբրայերեն լեզվի բարբառ է, հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմաներենի ճյուղին է պատկանում։ Պատմականորեն այս լեզվով խոսել են աշկենազի կոչվող հրեաները։ Նրանք եվրոպական ծագումով գերմանախոս հրեաներն են։
Այն մշակվել է ներգաղթած հրեա համայնքի կողմից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում X—XIV դարերում` միջին և վերին գերմանական բարբառների հենքի վրա հին եբրայերեն և արամեերեն լեզուների բառապաշարից բազմաթիվ փոխառություններով։ Այն կրել է նաև սլավոնական լեզուների ազդեցությունը, երբ Աշկենազի համայնքը գաղթել է արևելք[1][2]։ Իդիշ լեզուն օգտագործում է հին եբրայերենի այբուբենը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Introduction to Old Yiddish literature, p. 72, Baumgarten and Frakes, Oxford University Press, 2005
- ↑ "Development of Yiddish over the ages", www.jewishgen.org
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 311)։ |