Կամիլո Խոսե Սելա
Կամիլո Խոսե Սելա (իսպ.՝ Camilo José Cela, մայիսի 11, 1916[1][2][3][…], Iria Flavia, Պադրոն[4] - հունվարի 17, 2002[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի հեղինակ՝ վիպասան, էսսեիստ, պատմվածագիր, բանաստեղծ, բառարանի հեղինակ, ամսագրերի հրատարակիչ, լրագրող, դասախոս։ Իսպանիայի Թագավորական Ակադեմիայի անդամ (1957)։
1989 թվականին նրան շնորհվել է Գրականության Նոբելյան մրցանակ «Պասկուալ Դուարտեի ընտանիքը» վեպի համար։ Վեպը նոր էջ է բացել իսպանական գրականության մեջ՝ հիմք դնելով «դաժան ռեալիզմ» կոչվող ուղղությանը։ Խոսե Սելայի ոճին բնորոշ է գրոտեսկի աստիճանի հասնող հեգնանքը։
Մանկություն և վաղ գործունեությունԽմբագրել
Կամիլո Խոսե Սելան ծնվել է Իրիա Ֆլավիայում (Պադրոն, Լա-Կորունյա, Իսպանիա) գյուղական ծխական քահանայի ընտանիքում 1916 թվականի մայիսի 11-ին[12]։ Նա ինը երեխաներից ավագն էր[13]։ Նրա հայրը՝ Կամիլո Կրիսանտո Սելա Ֆերնանդեսը գալիսիացի էր, մայրը՝ Կամիլա Էմանուելան ևս գալիսիացի էր անգլիական և իտալական արմատներով։ Ընտանիքը միջինից բարձր խավի էր, և Սելան իր մանկությունը վերհիշում է որպես «այնքան երջանիկ ու մեծանալը շատ դժվար էր»[13]։
1921-1925 թվականներին նա ընտանիքի հետ ապրել է Վիգոյում, որտեղ նրանք մնում են մինչև Մադրիդ մեկնելը։ Այստեղ Սելան սովորել է պիարիստների դպրոցում։ 1931 թվականին նրան ախտորոշում են տուբերկուլյոզ և բուժումն անցնում է Գուադառամայի առողջարանում, որտեղ էլ ազատ ժամանակ աշխատում է իր «Pabellón de reposo» վեպի վրա։ Ապաքինումից հետո նա սկսում է ինտենսիվորեն կարդալ Խոսե Օրգետայի և Անտոնիո դը Սոլիսի աշխատանքները։
Երբ 1936 թվականին բռնկվում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, Սելան 20 տարեկան էր և նոր էր բուժվել հիվանդությունից։ Նրա քաղաքական ուղղվածությունը պահպանողական էր, և ցանկանում էր անցնել ապստամբների գոտի ու զինվորագրվել, սակայն վիրավորվում և հոսպիտալացվում է Լոգրոնյոյում։
ՍտեղծագործություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Села Камило Хосе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.rae.es/academicos/camilo-jose-cela
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1989/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://dogc.gencat.cat/ca/pdogc_canals_interns/pdogc_resultats_fitxa/?action=fitxa&documentId=36189
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ http://www.usc.es/es/info_xeral/honoris/
- ↑ «Camilo José Cela - Biographical»։ www.nobelprize.org։ Վերցված է 2016-07-13
- ↑ 13,0 13,1 Eaude Michael (2002-01-18)։ «Obituary: Camilo José Cela»։ the Guardian։ Վերցված է 2016-07-13
ԱղբյուրներԽմբագրել
- Արդի իսպանալեզու պատմվածք, հատոր 1, Ե., «Գրական էտալոն», 2011, էջ 279։