Ալֆոնսո Ռեյես
Ալֆոնսո Ռեյես (իսպ.՝ Alfonso Reyes Ochoa, մայիսի 17, 1889[1][2][3][…], Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] - դեկտեմբերի 27, 1959[5][6][1][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5]), մեքսիկացի գրող, թարգմանիչ, լրագրող, դիվանագետ, մշակութային գործիչ, ազգային բանահյուսության մեծագույն գործիչ։
Ալֆոնսո Ռեյես իսպ.՝ Alfonso Reyes Ochoa | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 27, 1959[5][6][1][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, դիվանագետ, իրավաբան, փիլիսոփա, թարգմանիչ, բանաստեղծ-փաստաբան, փաստաբան, գրող, մարդասեր և ակնարկագիր |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Անդամակցություն | Ազգային կոլեգիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա[7] և Ateneo de la Juventud? |
Աշխատավայր | Մեքսիկայի քոլեջ |
Պարգևներ | |
Alfonso Reyes Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլֆոնսո Ռեյեսը ծնվել է 1889 թվականին Մոնտերեյում՝ մեքսիկացի ռազմական և քաղաքական գործիչ Բերնարդո Ռեյեսի ընտանիքում։ Հայրը 1913 թվականին մահացել է երկրի նախագահ Ֆրանցիսկո Մադերոյի դեմ ապստամբության ժամանակ։ Ալֆոնսո Ռեյեսը ուսանել է իրավագիտություն, եղել է մեքսիկական երիտասարդական գրական ակումբի շրջանակի հիմնադիրներից մեկը։ Դասավանդել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, 1913 թվականից ծառայել է Ֆրանսիայում։ Ավելի ուշ ապրել և աշխատել է Կուբայում, ինչպես նաև Իսպանիայում (1914-1924), որտեղ նա սովորել է լրագրությունը և հրապարակել է աշխատանքներ իսպանական բարոկկոյի մասին, և ծանոթանալով Խոսե Օրտեգա ի Գասետի հետ, համագործակցել նրա Revista de Occidente («Արևմտյան տեսություն») ամսագրի հետ։ 1927-1930 թվականներին Բուենոս Այրեսում զբաղեցրել է Մեքսիկայի դեսպանի պաշտոնը, որտեղ ամեն կիրակի ընթրել է Խորխե Լուիս Բորխեսի հետ։ 1939 թվականին վերադարձել է Մեքսիկա, որտեղ գլխավորել է Իսպանիայի տունը, ապա՝ Մեխիկոյի ազգային քոլեջը, որը բազմաթիվ իսպանացի ներգաղթյալների համար տուն է դարձել։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԱլֆոնսո Ռեյեսը բանաստեղծությունների, պոեզիայի, դրամայի, արձակի ստեղծագործությունների, գրականության պատմության և փիլիսոփայության աշխատությունների, էսսեների հեղինակ է։ Թարգմանել է Իլիականը, Լորենս Սթեռնին, Գիլբերտ Կիտ Չեսթերտոնի, Անտոն Չեխովի ստեղծագործությունները։ Ռեյեսն ունի հսկայական ժառանգություն, Մեքսիկայում նրա ստեղծագործությունների հավաքածուն հրատարակվել է 26 հատորներում (1955-1993)։
Ընտրյալ ստեղծագործություններ
խմբագրելԲանաստեղծություններ
խմբագրել- Pausa (1926)
- 5 casi sonetos (1931)
- Yerbas del Tarahumara (1934)
- Otra voz (1936)
- Cantata en la tumba de Federica Garcia Lorca (1937)
Դրամաներ
խմբագրել- Ifigenia Cruel (1924, на её основе написали оперы Роберто Тельес Оропеса и Леандро Эспиноса)
Էսսեներ
խմբագրել- Cuestiones estéticas (1911)
- Visión de Anáhuac (1915)
- El suicida (1917)
- Cartones de Madrid (1917)
- Simpatías y diferencias (1921)
- Vísperas de España (1921)
- Calendario (1924)
- Cuestiones gongorinas (1927)
- Discurso por Virgilio (1931)
- Homilía por la cultura (1935)
- Capítulos de Literatura Española (1939-1945)
- Pasado Inmediato (1941)
- La experiencia literaria (1942)
- El deslinde (1944)
- Tres puntos de exegética literaria (1945)
- Trazos de historia literaria (1951)
- Trayectoria de Goethe (1954)
- La X en la Frente (1952)
- Memorias de Cocina y Bodega (1953)
- Estudios Helénicos (1957)
Պոեզիա
խմբագրել- Árbol de Pólvora (1953)
- Quince Presencias (1955)
Ճանաչում
խմբագրել- Լեզվի մեքսիկական ակադեմիայի անդամ
- Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ
- Սորբոնի, Հարվարդի, Կալիֆոռնիայի, Հավանայի համալսարանների պատվավոր դոկտոր
1973 թվականին Մեքսիկայում ստեղծվել է Ալֆոնսո Ռեյեսի անվան միջազգային մրցանակ, որի դափնեկիրներից են` Խորխե Լուիս Բորխեսը (1973), Ալեոխո Կարպենտերը (1975), Անդրե Մալրոն (1976), Խորխե Գիլենը (1977), Կառլոս Ֆուենտեսը (1979), Օկտավիո Պասը (1985), Ադոլֆո Բիոյ Կասարեսը (1990), Հարոլդ Բլումը (2003), Ջորջ Սթայները (2007)։
Գրականություն
խմբագրել- Robb J.W. El estilo de Alfonso Reyes (Imagen y estructura). México: FCE, 1978
- Rangel Guerra A. Las ideas literarias de Alfonso Reyes. Segunda edición. México: El Colegio de México, 1991
- Conn R.T. The Politics of Philology. Alfonso Reyes and the Invention of the Latin American Tradition. Lewisburg:Bucknell UP, 2002
- Dantan J.G. Alfonso Reyes. México: Planeta DeAgostini, 2004
- Perea Alberto E. Los imprescindibles: Alfonso Reyes. México: Ediciones Cal y Arena, 2007
- Борхес Х. Л. Альфонсо Рейес // Собрание сочинений. Т.II. СПб: Амфора, 2005, с.729-731
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Enciclopedia de la Literatura en México (իսպ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Alfonso Reyes - Detalle del autor - Enciclopedia de la Literatura en México - FLM
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Рейес Альфонсо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.academia.org.mx/academicos-1940/item/alfonso-reyes
- ↑ Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
- ↑ Points de repère (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1970. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2022-03-03 Wayback Machine
- Alfonso Reyes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո Ռեյես» հոդվածին։ |