Պուերտո Ռիկո
Պուերտո Ռիկո (իսպ.՝ Puerto Rico – «հարուստ նավահանգիստ»), պաշտոնական անվանում՝ Պուերտո Ռիկոյի ազատ միավորված պետություն (իսպ.՝ Estado Libre Asociado de Puerto Rico), կամ Պուերտո Ռիկոյի համագործակցություն (անգլ.՝ Commonwealth of Puerto Rico), ԱՄՆ-ից կախում ունեցող տարածք «չներառված կազմակերպված տարածքի» կարգավիճակով (գտնվում է ԱՄՆ ղեկավարության ներքո՝ չհանդիսանալով նրա անկապտելի մասը): Պուերտո Ռիկոյի տարածքում ԱՄՆ Սահմանադրությունը գործում է սահմանափակ, գերագույն իշխանությունը պատկանում է ԱՄՆ կոնգրեսին, սակայն տարածքն ունի իր ինքնավարության համակարգը:
Estado Libre Asociado de Puerto Rico Պուերտո Ռիկոյի Համագործակցություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ La Borinqueña |
||||
|
||||
Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք | Սան Խուան (Պուերտո Ռիկո) | |||
Պետական լեզուներ | իսպաներեն և անգլերեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Բարակ Օբամա | ||
- | Նահանգապետ | Լուիս Ֆորտունյո | ||
- | Կոնգրես | ԱՄՆ-ի Կոնգրես | ||
Անկախություն | Իսպանիա-ից | |||
- | Հայտարարված | դեկտեմբերի 10 1898 | ||
- | Ջրային (%) | 1,6 | ||
Բնակչություն | ||||
- | 2010 մարդահամարը | 3 725 789 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | |||
- | Ընդհանուր | $77,4 միլիարդ (-) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $19 600 (-) | ||
ՀՆԱ (անվանական) | 2010 գնահատում | |||
- | Ընդհանուր | $96.26 միլիարդ (-) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $24 229 (N/A) | ||
Ջինի (2006) | 53.5 (-) | |||
ՄԶՀ (-) | 0.894 (շատ բարձր) (-) | |||
Արժույթ | Դոլար (USD) | |||
Ժամային գոտի | UTC (ՀԿԺ-4) | |||
- | Ամռանը (DST) | No DST (ՀԿԺ-4) | ||
Ազգային դոմեն | .pr | |||
Հեռախոսային կոդ | +1 787, +1 939 |
Տեղակայված է Կարիբյան ծովում՝ Մեծ Անտիլյան կղզիների խմբին պատկանող Պուերտո Ռիկո կղզու և նրան հարակից մի շարք փոքր կղզիների վրա:
Պուերտո Ռիկոն ունի իր սահմանադրությունը, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները: ԱՄՆ-ի հետ կապը պահպանվում է ընդհանուր քաղաքացիության, արժույթի ու պաշտպանության միջոցով: Տարածքի կարգավիճակի վերաբերյալ օրենսդրական ստույգ հիմքի բացակայության պատճառով այդ հարցն ակտիվորեն քննարկվում է կղզում, ԱՄՆ-ում ու ՄԱԿ-ում: 2000 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հանձնարարությամբ ստեղծվել է Պուերտո Ռիկոյի կարգավիճակի հարցով հատուկ հանձնաժողով (անգլ.՝ President's Task Force on Puerto Rico's Status)[1]:
Իր զեկույցում հանձնաժողովը հաստատել է ընթացիկ կարգավիճակն ու առաջարկել կղզու քաղաքացիներին տալ ինքնորոշման իրավունք[2]: Ենթադրվում է, որ այդ գործընթացի շրջանակներում Պուերտո Ռիկոյի բնակիչները կընտրեն երեք տարբերակներից մեկը՝ ընթացիկ կարգավիճակի ամրագրում, ընդգրկում ԱՄՆ-ի կազմում որպես նահանգ կամ անկախացում: Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Կոնգրեսի քննարկմանը[3]:
2012 թվականին տեղի է ունեցել երկու փուլից բաղկացած հանրաքվե Պուերտո Ռիկոյի կարգավիճակի որոշման նպատակով: Առաջին փուլում տարածքի բնակիչները քեվերակել են հօգուտ քաղաքական կարգավիճակի փոփոխության. դրա օգտին քվերակել է ընտրողների 54%-ը: 2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել հանրաքվեի երկրորդ փուլը. ընտրողների 65%-ը քվերակել է տարածքը ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու, 31%-ը՝ տարածքին ԱՄՆ կազմում սուվերեն միավորված պետության կարգավիճակ տալու օգտին: Ընտրողների 4%-ն է քվերակել տարածքի լիակատար անկախության օգտին[4] (այլ տվյալներով՝ ընտրողների 61,15 %-ը քվերակել է ԱՄՆ-ի հետ միանալու, 33,31 %-ը՝ կղզեխմբին ԱՄՆ-ի հետ միություն կազմող սուվերեն իավորված պետության կարգավիճակի շնորհման, իսկ 5,53 %-ը՝ անկախության օգտին)[5]: Պուերտո Ռիկոյի՝ ԱՄՆ-ի կազմում վերջնականապես ընդգրկվելու համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը:
Պուերտո Ռիկոյի քաղաքացիներն ունե երկակի քաղաքացիություն՝ Պուերտո Ռիկոյի ու ԱՄՆ-ի, սակայն իրավունք չունեն մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին[6][7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ԱՄՆ դաշնային արխիվ (անգլ.)
- ↑ Պուերտո Ռիկոյի կարգավիճակի գծով նախագահական հանձնաժողովի զեկույցի պաշտոնական տեքստը (անգլ.)
- ↑ Օրինագիծ Պուերտո Ռիկոյի ինքնորոշման վերաբերյալ (անգլ.)
- ↑ Puerto Rico vote could change ties to U.S.(անգլ.)
- ↑ General Elections 2012 and Plebiscite on Puerto Rico Political Status (անգլ.)
- ↑ «Гражданство Пуэрто-Рико»։ www.zarubej.net։ Վերցված է 2017-02-22
- ↑ «Մի քանի փաստեր Պուերտո Ռիկոյի մասին*» (անգլերեն)։ www.ifla.org։ Վերցված է 2017-02-22
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պուերտո Ռիկո կատեգորիայում։ |