Միրչա Էլիադե
Միրչա Էլիադե (ռում.՝ Mircea Eliade, փետրվարի 24 (մարտի 9), 1907, Բուխարեստ, Ռումինիայի թագավորություն[1] - ապրիլի 22, 1986[2][3][4][…], Չիկագո, ԱՄՆ[1]), ռումինացի, ֆրանսիացի, ամերիկացի փիլիսոփա, մշակույթի փիլիսոփա, կրոնաբան, կրոնի պատմաբան, բանագետ, գրող: Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել որպես դիցաբանության հետազոտող, կրոնական խորհրդանշանների, ծիսակարգերի, շամանության, մոգության, օկուլտականության, էքստազի հին տեխնիկայի, հին գիտակցության ու մտածողության վերլուծաբան:
Միրչա Էլիադե ռում.՝ Mircea Eliade | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24 (մարտի 9), 1907 |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիայի թագավորություն[1] |
Մահացել է | ապրիլի 22, 1986[2][3][4][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո, ԱՄՆ[1] |
Գերեզման | Օուկ Վուդս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Կալկաթայի համալսարան և Բուխարեստի համալսարան |
Ազդվել է | Nae Ionescu? և Օնորե դը Բալզակ |
Մասնագիտություն | մարդաբան, դիվանագետ, կրոնի պատմաբան, պատմաբան, լրագրող, վիպասան, փիլիսոփա, ակնարկագիր, դրամատուրգ, մանկավարժ, համալսարանի պրոֆեսոր, գրական քննադատ, կենսագիր, առասպելագիր և օրագրի հեղինակ |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան և Բուխարեստի համալսարան |
Քաղաքական կուսակցություն | Երկաթե Գվարդիա |
Պարգևներ և մրցանակներ | Պատվավոր Լեգեոնի շքանշան և Gordon J. Laing Award? |
Անդամություն | Ֆրանսերենի և գրականության Բելգիայի թագավորական ակադեմիա[5] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
Mircea Eliade Վիքիպահեստում |
Եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, 1966 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի: Ավելի քան 30 գիտական, գրական ու փիլիսոփայական աշխատությունների հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով: Եղել է պոլիգլոտ. ազատ տիրապետել է տասը լեզվի` ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն, սանսկրիտ, եբրայերեն, պարսկերեն, բենգալերեն, պալի:
Էլիադեի` կրոնի պատմությանն առնչվող առավել արժեքավոր աշխատություններից են շամանությանը, յոգային, կոսմոգոնիան արտացոլող լեգենդներին նվիրված գործերը: Նա հետազոտել է նաև աշխարհի դիցաբանական նկարագրությունից պատմական նկարագրության անցումը:
ԿենսագրությունԽմբագրել
ՄանկությունԽմբագրել
Միրչա Էլիադեն ծնվել է 1907 թվականի մարտի 13-ին Բուխարեստում[6]: Ռումինական աղբյուրներում ծննդյան ամսաթիվը նշված է փետրվարի 28` հուլյան օրացույցով, քանի որ գրիգորյան օրացույցը Ռումինիան ընդունել է 1924 թվականին միայն: Էլիադեի ընտանիքը եղել է ուղղափառ և նրա ծննդյան օրը նշել է Սեբաստիայի 40 նահատակների օրը` հուլյան օրացույցով մարտի 9-ին: Ինքը Էլիադեն միշտ այս օրն է մատնանշել որպես իր ծննդյան օր[7]:
Մայրը` Իոանա Արվիրան (օրիորդական ազգանունը` Վասիլեսկու), եղել է տրակտորիստի ընտանիքից: Հայրը` Գեորգիե Էլիադեն, եղել է մոլդովացի գյուղացի (րա իսկական ազգանունը եղել է Իերեմիա, սակայն լինելով բանաստեղծ Էլիադե-Ռեդուլեսկուի երկրպագուն` նրա պատվին փոխել է ազգանունը)[8]: Քանի որ նա եղել է զինվորական, Էլիադեների ընտանիքը հաճախ է տեղից տեղ փոխադրվել[6]:
1917-1925 թվականներին սովորել է Սպիրու Հարետի դպրոցում ու լիցեյում[6]: Ուսումնառության ընթացքում տարվել է փիլիսոփայությամբ, Հին Արևելքով, կրոնի պատմությամբ: Սովորել է ֆրանսերեն, գերմաներեն և լատիներեն: 1924-1925 թվականներին սովորել է իտալերեն ու անգլերեն, որպեսզի բնագրով կարդա կրոնի իտալացի պատմաբան Ռաֆայելե Պետացոնիին և Ջեյմս Ջորջ Ֆրեզերին:
1921 թվականին տպագրվում է նրա առաջին հոդվածը` «Մետաքսի շերամի թշնամին» վերնագրով, որը լույս է տեսել «Ժողովրդական իմացության թերթում»: Նույն ժամանակաշրջանում լիցեյականների մրցույթում նա զբաղեցնում է առաջին տեղը «Ինչպե՞ս ես գտա փիլիսոփայական քարը» պատմվածքի համար[6]:
1922 թվականին դարձել է «Միջատաբանական զրույցներ» և «Հետքաբանի օրացույցից» մշտական ակնարկները, որտեղ նկարագրված են իր ճամփորդությունները Ռումինիայում[6]:
1922-1923 թվականներին գրել է իր առաջին խոշոր ստեղծագործությունը` «Վեպ կարճատես դեռահասի մասին» վերնագրով, որը տպագրվել է միայն 64 տարի անց: Նույն ժամանակ նա հրատարակել է մոտ 50 հոդված ու գրական ակնարկ[6]:
ՈւսումԽմբագրել
1925 թվականին ընդունվել է Բուխարեստի համալսարանի բանասիրության ու փիլիսոփայության բաժանմունք[6]: 1928 թվականին ստացել է լիցենցիատի որակավորում: Էլիադեի դիպլոմային աշխատանքը կոչվել է «Իտալական փիլիսոփայությունը Մարսիլիո Ֆիչինոյից մինչև Ջորդանո Բրունո»[6]:
Ճանապարհորդություն ՀնդկաստանԽմբագրել
1928 թվականին մահառաջա Մարահայա Մանինդրա Չանդրա Նանդին Էլիադեին կրթաթոշակ է նշանակել Հնդկաստանն ուսումնասիրելու համար: Նա ուղևորվել է Կալկաթա` սանսկրիտ և փիլիսոփայություն ուսումնասիրելու Կալկաթայի համալսարանի պրոֆեսոր Սուրենդրանատա Դասհուպտայի ղեկավարությամբ[6]: Հնդկաստան գնալու ճանապարհին Էլիադեն եղել է նաև Եգիպտոսում ու Ցեյլոնում[6]: Ուսման ընթացքում նա ճանապարհորդել է հնդկական գյուղերում, եղել Հիմալայների մենաստաններում ու վանքերում: Չորս ամիս նա ապրել է հիմալայան Ռիշիկեշի վանքում, որտեղ ուսումնասիրել է յոգա: Նրա գուրուն եղել է նշանավոր Սվամի Շիվանանդը[6][9]:
Մանկավարժական և գիտական գործունեությունԽմբագրել
1931 թվականի դեկտեմբերին Էլիադեն վերադարձել է Բուխարեստ և շուտով դասախոսական ինքնուրույն գործունեության անցել Բուխարեստի համալսարանում` հայտարարելով «Սատանայի թեման կրոնի պատմության մեջ» վերնագրով կուրսեր և սեմինար` «Պատճառի տարանջատումը միջնադարան բուդդայական տրամաբանության մեջ» վերնագրով: Նույն թվականին Բուխարեստում ու Հռոմում լույս են տեսել նրա առաջին հրատարակումները փիլիսոփայության, հնդկական կրոնի մասին, իսկ հայրենիքում առաջին անգամ հրատարակվել է նրա «Իզաբելը և սատանայի ջրերը» վեպը[6]:
1932 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին զինվորական ծառայության է անցել հակաօդային գնդում, ապա շտաբի թարգմանչական բյուրոյում: Դասախոսությունների շարքով հանդես է եկել ռադիոյով, համագործակցել է «Կուվինտուլ» և «Ժամանակ» շաբաթաթերթերի հետ, մասնակցել «Կրիտերիոն» լուսավորչական միության գործունեությանը: Գրել է յոգայի թեմայով ատենախոսություն և հրատարակել էսսեների առաջին ժողովածուն` «Մենախոսությունները»[6]:
1933 թվականին «Մայտրեյի» վեպը ձեռագրերի մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը, ինչը մեծ հռչակ է բերել Էլիադեին: Նույն թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն (1936 թվականին լույս է տեսել նրա մենագրությունը` «Յոգա. էսսե հնդկական միստիկայի աղբյուրների մասին») և դարձել Բուխարեստի համալսարանի` տրամաբանության ու մետաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ[6]:
Միրչա Էլիադեն ամուսնացել է 1934 թվականին Նինա Մարեսի հետ[6]: Ապա լույս են տեսել նրա վեպերը` «Վերադարձ դրախտից» և «Մարող լույս», ինչպես նաև էսսեների` «Օվկիանոսագիտություն» և «Հնդկաստան» ժողովածուները[6]:
1935 թվականին լույս են տեսել «Շինարարություն», «Ավազակներ» վեպերը և «Ասիական ալքիմիա» մենագրության առաջին մասը` արևելյան գիտությունների մասին[6]:
«Օրիորդ Քրիստինան» գրքի հրատարակումից հետո (1936) Էլիադեն մեղադրվել է պոռնոգրաֆիայի տարածման համար և վտարվել մանկավարժական գործունեությունից[6]: Վեպը, որի գլխավոր հերոսը եղել է ստրիգա (մոլդավական ու ռումինական դիցաբանության մեջ վամպիր, կախարդ, որին վերածվում են կախվողները), նվիրված է էրոտիկայի դերին ու մարդկային կյանքի մահվանը:
1937 թվականին լույս է տեսել մենագրության երկրորդ մասը արևելյան գիտության թեմայով` «Բաբելոնյան տիեզերագիտություն ու ալքիմիա» վերնագրով, որը Էլիադեի կյանքի ֆրանսիական շրջանում առաջին մասի հետ վերամշակվել ու միավորվել է «Դարբիններ ու ալքիմիկոսներ» աշխատանքին: Լույս է տեսել նաև «Օձը» վեպը[6]:
1937 թվականի հունվարից Էլիադեն հրատարակել է մի շարք հոդվածներ` սատարելով ֆաշիստական «Երկաթե գվարդիա» (ռում.՝ Garda de Fier) կազմակերպությանը: 1938 թվականին Ռումինիայում դիկտատուրա հաստատած Կարոլ II արքան իր անզիջում պայքարն է սկսում «Երկաթե գվարդիայի» ու այդ կազմակերպությանն աջակցող մարդկանց դեմ: Ձերբակալվում է Բուխարեստի համալսարանի` փիլիսոփայության բաժանմունքի ամբիոնի պրոֆեսոր Նաե Իոնեսկուն, իսկ Էլիադեն` որպես նրա ասիստենտ, դարձյալ հեռացվում է համալսարանից: 1938 թվականի հունիսին Էլիադեի տանը խուզարկություն է անցկացվում, առգրավվում է օտար լեզուներով նամակագրությունը գիտնականների հետ, որոնք մասնակցել էին «Զալմոկսիս» ամսագրի գործունեությանը. այն նվիրված էր համեմատական դավանաբանությանը: Էլիադեին հաջողվում է խուսափել ձերբակալությունից` շնորհիվ նախազգուշացնող անանուն զանգի, սակայն հուլիսի 14-ին Էլիադեին ձերբակալում են և տանում Ռումինական անվտանգության ծառայության շտաբ-բնակարան: 1938 թվականի օգոստոսի առաջին շաբաթը ինչպես ժամանակի ռումինական էլիտայի շատ ներկայացուցիչներ, ովքեր համաձայն չէին Կարոլ II-ի դիկտատուրային, այնպես էլ Էլիադեն տեղափոխվել են Մերկուրյա Չուկ համակենտրոնացան ճամբար, որտեղ նա բանտարկյալներին դասախոսություններ է կարդացել մետաֆիզիկայի, կրոնի թեմաներով, պատմել է աստվածաշնչյան մարգարեների խորհրդանշանային համակարգի, յոգայի, էզոթերիզմի մասին: Էլիադեին ստիպել են ստորագրել «Երկաթե գվարդիայից» հրաժարման մասին, որին նա երբեք էլ ամբողջովին չէր աջակցել, քանի որ ընդունում էր արևմտյան ֆաշիստական գաղափարախոսությունը: Էլիադեն մերժել է հրապարակայնորեն հայտարարել կազմակերպությունից հրաժարվելու մասին, և քանի որ «Մայտրեյիի» տպագրումից հետո նա հայտնի անձնավորություն էր Ռումինիայում, նրա նկատմամբ կտտանքի ձևեր չեն կիրառում` բավարարվելով միայն լույսի անջատմամբ: Հոկտեմբերի թոքախտի կասկածանքով Էլիադեին տեղափոխում են Մորոենի հիվանդանոց, քանի որ հայտնի գրողի մահը ճամբարում ձեռնտու չէր իշխանություններին: 1938 թվականի նոյեմբերի 12-ին Միրչա Էլիադեն առանց մեղադրանքների ազատվում է: Պրոֆեսոր Ալեքսանդրու Ռոսետիի համագործակցությամբ նա տեղափոխվում է արտասահման` որպես մշակույթի կցորդ[10]:
Էլիադեն դասավանդել է Եվրոպայի մի շարք համալսարաններում: 1938 թվականին լույս է տեսել «Հարսանիք երկնքում» վեպը, իսկ մեկ տարի անց Փարիզում թողարկվել է կրոնի պատմությանը նվիրված «Զալմոկսիս» ամսագիրը, իսկ Բուխարեստում` էսսեների` «Դրվագայնություն» ժողովածուն[6]:
1940 թվականին աշխատել է մշակույթի կցորդ Լոնդոնի ռումինական դեսպանատանանը և թողարկել «Դոկտոր Հոնիգբերգերի գաղտնիքը» և «Սերամպորի գիշերներ» նովելները[6]:
1941-1945 թվականներին Լիսաբոնում եղել է դեսպանի օգնականը մշակույթի հարցերով: Հանդիպել է Խոսե Օրտեգա ի Գասետի հետ: Բուխարեստի ազգային թատրոնի բեմում կայացել է «Իփիգենիա» պիեսի պրեմիերան[6]:
1941 թվականին Բուխարեստում լույս է տեսել «Վերամիավորման առասպել» էսսեն, որը հիմք է հանդիսացել հետագա «Մեֆիստոֆել և անդրոգին» աշխատանքի համար[6]:
1943 թվականին լույս են տեսել «Վարպետ Մանոլի լեգենդի մեկնությունը» և «Էվթանազիա կղզին» էսսեները[6]:
1944 թվականին քաղցկեղից մահացել է նրա կինը` Նինա Մարեշը: 1945 թվականին վերադարձել է Փարիզ: Դիցաբանության ուսումնասիրող Ժորժ Դյումեզիլի հրավերով Էլիադեն դասախոսություններ է կարդացել և դարձել «Փարիզի ասիական ընկերության» անդամ[6]:
1948 թվականին հրավիրվել է դասախոսություններ կարդալու Սորբոնի համալսարանում: Նաե Իոնեսկոյի, Էմիլ Չորանի, Կոնստանդին Բրանկուզիի հետ հիմնել է ռումինական մշակույթի «Լուչաֆերուլ» կենտրոնը: Նույն թվականին լույս է տեսել նրա` «Յոգայի տեխնիկան» գիրքը[6]:
1949 թվականին «Պայո» հրատարակչությունը լույս է ընծայել «Կրոնի պատմության տրակտատը» (ֆր.՝ Traite d'histoire des religions, անգլ.՝ «Patterns in comparative religion»): Լույս է տեսել նաև «Հավերժ վերադարձի առասպելը»[6]:
1950 թվականին ամուսնացել է Քրիստինել Կոտեսկուի հետ: Նույն թվականին Էրանոսա համաժողովին ծանոթացել է Կարլ Գուստավ Յունգի հետ[6]:
1951 թվականին «Պայո» հրատարակչությունը լույս է ընծայել «Շամանությունը և էքստազի արխաիկ տեխնիկաներ» մենագրությունը[6]:
1952 թվականին «Հալիմար» հրատարակչությունը լույս է ընծայել «Կերպարներ և խորհրդանիշներ» մենագրությունը[6]:
1954 թվականին «Պայո» հրատարակչությունը լույս է ընծայել «Յոգա. անմահություն և ազատություն» մենագրությունը[6]:
1955 թվականին «Հալիմար» հրատարակչությունը լույս է ընծայել «Լողալու գիշեր» (ռում.՝ Noaptea de Sаnziene), որը «Արգելոցային անտառ» (ֆր.՝ «Forеt interdite») վերնագրով տպագրվել է ֆրանսերեն: Նույն թվականին Էլիադեն Պլեյադների հանրագիտարանի համար գրել է «Բանահյուսություն» գլուխը[6]:
1956 թվականին «Ֆլամարիոն» հրատարակչությունը հրապարակել է «Դարբիններ և ալքիմիկոսներ» էսսեն: Նույն թվականին Էլիադեն ավարտել է իր առաջին ուղևորությունը ԱՄՆ, որտեղ Չիկագոյի համալսարանում կազմակերպել է «Հասկելյան ընթերցումներ», որոնք տպագրվել են «Ծնունդ և վերածնունդ» (անգլ.՝ «Birth and Rebirth») վերնագրով[6]:
1957 թվականին դարձել է Չիկագոյի համալսարանի կրոնի պատմության ամբիոնի ղեկավարը և Հասարակական մտքի կոմիտեի պրոֆեսոր: Չիկագոյում աշխատելու ժամանակ Էլիադեն գրել է մեծ թվով գիտական աշխատություններ («Rowohlt Deutsche Enzyklopadie»-ի համար գրել է «Սրբաանն ու աշխարհիկը» («Das Heilige und das Profane» էսսեն), 1959 թվականին անգլերեն է թարգմանվել «Le Sacre et le Profane» էսսեն: Նույն թվականին «Գալիմար» հրատարակչությունը հրատարակել է «Լեգենդներ, երազատեսություն և միստերիաներ» էսսեն[6]:
1959 թվականից երեք ուսումնական տարի Էլիադեն դասախոսություններ է կարդացել ու սեմինարներ վարել, իսկ վերջին ուսումնական տարում աշխատել ասպիրանտների հետ` ամառն անցկացնելով Եվրոպայում: Նույն թվականին նա նոր ներածականով Նյու Յորքում հրատարակում է «Հավերժական վերադարձի լեգենդը» նոր վերնագրով` «Տիեզերք և պատմություն»[6]:
1960 թվականին սկսել է աշխատել հուշագրության շուրջ[6]:
1960-1972 թվականներին Շտուտգարդում Էռնստ Յունգերի հետ հրատարակել է դիցաբանական հետազոտությունների «Անտայոս» ամենամյա ալմանախը:
1961-1986 թվականներին Ջ. կիտագավայի և Չ. Լոնգի հետ ղեկավարել է «Կրոնի պատմություն» հանրագիտարանի հրատարակությունը 16 հատորով[6]:
1962 թվականին «Սյոյ» հրատարակչությունը հրատարակել է «Պատանջալի և յոգա» աշխատությունը: Նույն թվականին գրել է «Մեֆիստոֆել և անդրոգին» էսսեն, որը 1965 թվականին լույս է տեսել Նյու Յորքում, իսկ 1969 թվականին Լոնդոնում` «Երկուսը և մեկը» վերնագրով[6]:
1963 թվականին Հալիմար հրատարակչությունը լույս է ընծայել «Լեգենդի տեսանկյուններ» գործը, որը «Կրոնի պատմության տրակտատի» կարճ տարբերակն է: Բացի այդ` լույս է տեսնում «Դարբիններ և ալքիմիկոսների» անգլերեն տարբերակը: Մադրիդում ներգաղթյալների «Դեստին» հրատարակչությունը ռումիներենով հրատարակել է պատմվածքների ժողովածու: Էլիադեն սկսել է աշխատել հուշերի երկրորդ գրքի շուրջ, որն այդ ժամանակ նա համարում էր իր գլխավոր գործը:
1966 թվականին ընտրվել է Արվեստի ու գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ: Նույն թվականին դարձել է Յեյլի համալսարանի դոկտոր: Մադրիդում ռումիներենով լույս է տեսել հուշերի առաջին հատորը` «Amintiri. I. Mansarda»[6]:
1967 թվականին լույս է տեսել հին տեքստերի քրեստոմատիան` «Նախնադարյան հասարակարգից մինչև Զեն բուդդիզմ» («From Primitives to Zen», Լոնդոն - Նյու Յորք), որը 1974 թվականին վերահրատարակվել է չորս հատորով: Փարիզում ռումիներենով լույս է տեսել «Մինտուլյաս փողոցում» պատմվածքը[6]:
1969 թվականին Արգենտինայում ստացել է Լա Պլատայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Չիկագոյի համալսարանն իր հերթին հրատարակել է Էլիադեին նվիրած ուսումնասիրություն: Ռումինիայում պատերազմից հետո առաջին անգամ լույս են տեսնում նրա ակնարկները: Առաջին անգամ հրատարկվում է «Որոնումներ. պատմությունը և կրոնի իմաստը» («The Quest. History and Meaning in Religion», Չիկագո - Լոնդոն), որը 1971 թվականին վերահրատարակվել է «Նոստալգիա ակունքների հանդեպ» վերնագրով («La Nostalgie des origines», «Հալիմար» հրատարակչություն)[6]:
ԳաղափարներԽմբագրել
Առասպելի դրույթԽմբագրել
Առասպելը, ըստ Էլիադեի, որը հին հույների գործածած իմաստից ժամանակի ընթացքում ապասրբացվել է, նախապատմական մարդու (և ոչ միայն) կյանքում բոլորովին այլ դեր է ունեցել:
Կրոնական մարդու համար առասպելում առկա նախնական նշանակությունն այլ իմաստ ունի: Ի՞նչ է առասպելը: Այն որոշակի պատմություն է, որը նախապատմական մարդկանց կարծիքով տեղի է ունեցել իրենց նախնիների հետ: Սակայն պատմությունը տեղի է ունեցել ոչ թե ժամանակի ընթացքում, այլ նրանից դուրս: Էլիադեն այն բնութագրում է հետևյալ կերպ. «Առասպելը ներկայացնում է սրբացված պատմություն. այն այնպիսի իրադարձությունների մասին է, որոնք կատարվել են վաղնջական ժամանակներում` «ի սկզբանե»: Առասպելը պատմում է, թե ինչ ձևով է իրականությունը, գերբնական ուժերի հերոսության շնորհիվ, մարմին առել»[11]: Այս պատմությունը սրբազան մոդել է, որը նախնադարյան մարդը կրկնել է իր ծեսերում` գերմադկայինին ու գերբնականին մոտենալու համար:
Հարկ է նշել, որ դիցաբանությունը բնորոշ է ոչ միայն նախնական մարդուն. նրա օրինակով հստակ երևում է առասպելի էությունը: Այսպես, համեմատելով նախնադարյան և ժամանակակից մարդկանց` Էլիադեն ընդգծում է, որ առաջինը «իրեն համարում է պատմության արդյունք», մինչդեռ երկրորդը իր ծագումը դիտարկում է ինչ-որ սրբազան պատմության, սկզբնական շրջանի դիցաբանական իրադարձությունների հետևանք: Կարևոր է և այն, որ նախնական մարդը պարտավոր էր ոչ միայն իմանալ այդ պատմությունը, այլև վերարտադրել այն, մինչդեռ ժամանակակից արևմտյան մարդը ոչ միշտ է զգում բոլոր իրադարձությունները հասկանալու ու կրկնելու անհրաժեշտությունը. դա նրա համար տեսանելի չէ: Հենց դա էլ այս երկու ժամանակների մարդկանց տարբերությունն է. նախնադարյան մարդու համար ժամանակը փուլային է, այսինքն` վաղուղ կատարված իրադարձությունները կարող են կրկնվել հետագայում: Ժամանակից մարդու համար ժամանակը գծային է, անդառնալի:
Էլիադեն մանրամասն դիտարկում է առասպելի մի քանի տեսակներ: Դրանցից մեկը ծագման մասին առասպելն է, մասնավորապես դեղերի: Այսպես, հետազոտողը նշում է, որ դեղերի ներգործության գաղափարը տարածում ունի այն դեպքում, եթե «պարզ է նրա ծագումը»[12]: Հենց այստեղ է առասպելի կարևոր առանձնահատկությունը` նրա ստեղծագործական ուժը: Նախնադարյան մարդը, ով ծիսականացրել է աշխարհը, կարծես ինչ-որ կերպ մասնակից է դարձել նախնիների հերոսություններին: Հենց այդ պատճառով էլ առասպելները, որոնք ունեն այդպիսի գործառույթ, կարևոր դեր են խաղացել նախնադարյան հասարակարգում: Այսպիսով, առասպելի չորրորդ տեսանկյունը Էլիադեն համարում է շրջապատող աշխարհի հենքի ճանաչումը, որպեսզի այն կարողանան կիրառել իրենց նպատակների համար[13]: Եվ դա վերացական գաղափար չէ, այլ իրերի բնույթի ծիսական վերապրում:
Խոսելով ընդհանրապես առասպելի մասին` Էլիադեն մատնանշում է մեկ այլ տեսակ` տիեզերածնության առասպելները: Ընդ որում, այս երկու տեսակները նախամարդու պատկերացումներում կարող են միաձուլվել: Օրինակ` տիբեթյան ժողովուրդները, վերախաղարկելով ծագման մասին առասպելը, իրենց ծեսերում նախ հիշատակում են կոսմոգեն առասպելի ծիսահամակարգը: Այս նույնը վերաբերում է նաև բուժիչ ծիսակարգերին. որոշ ժողովուրդների մոտ դրանք նույնպես սկսվում են կոսմոգեն ծեսերով:
Էլիադեն ընդգծում է այս տիպի առասպելների առանձնահատկությունը` «ստեղծման բոլոր տեսակների հիմքային միասնությունը` կենսաբանական, հոգեբանական կամ պատմական»[14]: Կոսմոգոն առասպելների կրկնությունը կարծես արարիչ Աստծո` անհավատալի ատեղծագործական ուժով լի նախօրինակ ժեստ լինի:
Դավանաբանի համար կարևոր է Նոր տարվա տոնումը նախնական հասարակարգում: Դա յուրօրինակ նորացում է, որով նշանավորվում է հնի ավարտն ու նորի ծնունդը: Այդ ամենը հնարավոր է կոսմոգոն առասպելի շնորհիվ, որն իր մեջ կրում է ապագա ծնունդը[15]:
Ընդ որում այս առասպելները Տիեզերքի հետընթացի և նրան հետևող վերածնունդի խորհրդանիշ են: Այդպիսին են վեդաների մշակույթում չորս յուգաները, սերունդները[16]: Այս տեսության էությունը աշխարհի փուլային ստեղծումն ու ոչնչացումն են և սկզբի կատարելության նկատմամբ հավատը: Բացի այդ` այս առասպելը հանդիպում է և ուրիշ մշակույթներում, մասնավորապես` հուդայական քրիստոնեության մեջ:
Էլիադեն դիտարկում է նաև նախաակունքին վերադառնալու առասպելները, որոնք եվրոպացիներին ծանոթ են Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծության շնորհիվ: Նախածննդյան վիճակին վերադառնալու յուրօրինակ փորձը կիրառվել է նախասկզբնական հասարակություններում և առավել ուշ շրջանի մշակույթում: Նորեկը պետք է նախաձեռնություն ցուցաբերի և վերածնվի[17]: Նման ծեսերի խնդիրը երիտասարդին նոր կյանքին մերձեցնելն է: Կարևոր է նշել, որ Էլիադեի գաղափարով դա ոչ միայն երկրորդ ծնունդն է, այլ հոգևոր վերածնունդը, հասունացումը:
Էլիադեն առանձնացնում է նաև որոշ նախնական հասարակությունների դավանանքի մեկ այլ կարևոր տեսանկյուն: Դա անհետացումն է, գերագույնի օտարումը, միասնական Աստծու մոռացումը: Այդպիսի վակուումը արագ լցվում է այլ նյութով` մարդուն առավել հոգեհարազատ աստվածություններով: Անկասկած, արարիչ Աստծու մասին հիշողությունը պահպանվում է ժողովրդի հիշողության մեջ, սակայն մշուշոտ կերպով, որը գրեթե չի դրսևորվում:
Որոշ ժողովուրդների մոտ նկատվում են աստվածությունների սպանության դրվագներ[18]: Այսպես, անհայտ ծագում ունեցող աստվածությունը հայտնվում է ժողովրդին: Մարդիկ չեն հասկանում նրան և սպանում են: Մահից առաջ աստվածությունը մարդկանց գաղտնիք է բացահայտում, որն արդյունքում վերածվում է առասպելի, ծեսի, որի կրկնությունը մեծ նշանակություն է ձեռք բերում մարդկանց համար:
Էլիադեի աշխարհայացքում կարևոր դրույթ է մշակույթի պատմության ընթացքում առասպելների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: Նա նշում է, որ դիցաբանությունը սկսում է կորցնել իր սկզբնական նշանակությունը, իսկ առասպելները դադարում են իրենց տրանսցենդենտալ գործառույթն իրականացնել: «Պատմության ինչ-որ ժամանակահատվածում, հատկապես Հունաստանի ու Հնդկաստանի, նաև Եգիպտոսի, մշակութային էլիտան դադարում է հետաքրքրություն դրսևորել աստվածների պատմության հանդեպ և այլևս չի հավատում առասպելներին` շարունակելով հավատալ աստվածներին (ինչպես Հունաստանում)»[19]: Դա առասպելի ապասրբազանացում է, ապամիստիֆիկացիան: Հատկանշական է, որ օրինակ, հին հույները, դադարելով հավատալ լեգենդներին, չեն ժխտում Բացարձակը` «սկիզբների սկիզբը»: Ավելին, փիլիսոփայական առաջին միտքը Էլիադեի կարծիքով բխում է հենց դիցաբանությունից` թիրախավորելով արդեն ոչ թե սրբազան պատմությունները, այլ կոսմոգոնիայի տրանսցենդենտալ հիմքը: Եվ դրանում, դավանաբանի տեսանկյան համաձայն, դրսևորվում են արխաիկ մտածողության մնացորդները, որոնք հատուկ են եղել տարբեր անտիկ մտածողների, այդ թվում` Պլատոնին ու Արիստոտելին:
Էլիադեի մոտ մոռացումը բացասական երանգ է ստանում: Այսպես, հնդկական ավանդույթի համար այդ նույն մոռացումը նշանակում է նախկին գոյի մոռացում[20]: Համանման գաղափար է հանդիպում Պլատոնի մոտ, սակայն պլատոնյան մոռացման գաղափարը նախկինների մասին հիշողության կորուստ չէ, այլ գոյության սկզբի մոռացում[21]:
Ինչ վերաբերում է ապաառասպելականացմանը, Էլիադեն զարգացնում է այս գաղափարը` նշելով անտիկ մարդկանց հավատի կորուստը աստվածների հանդեպ: Նա ընդգծում է, որ որ միայն այդ անտիկ աշխարհում, որտեղ մարդիկ դադարել էին հավատալ աստվածներին, կարող էր արագ տարածում գտնել քրիստոնեությունը[22]: Այն եկավ փոխարինելու անտիկ մտածողությանը, որն այլևս չէր հավատում առասպելներին, սակայն քրիստոնեության դիցաբանական կողմի մասին վեճերը նույնպես տեղ ունեին առաջին աստվածաբանների շրջանում: Նրանցից ոմանք պնդում էին քրիստոնեության պատմականությունը` ընդգծելով Հիսուսի անառարկելի պատմական կերպար լինելը, սակայն մյուսները առանձնացնում էին դիցաբանական տարրերը: Եվ այստեղ Էլիադեն ընդգծում է, որ չառնչվելով այս վեճերին` կարելի է վստահաբար պնդել, որ «քրիստոնեությունը, ինչպես այն ընդունում էին 2.000 տարի առաջ, չէր կարող ամբողջովին տարանջատված լինել դիցաբանական մտածողությունից»[23]: Կրոնաբանն այս հատկությունը պայմանավորում է նրանով, որ քրիստոնյաները «գյուղական շրջաններում, հատկապես Եվրոպայի հարավ-արևելքում» պահպանել էին նախորդ հավատի դիցաբանական տարրերը[24]:
Էլիադեն հետազոտում է ժամանակակից արևմտյան մշակույթի դիցաբանական տարրերը: Նա նշում է, որ մարդիկ նույն կերպ հետաքրքրված են հեքիաթներով, ավանդություններով, որոնք կառուցված են դիցաբանական հենքի վրա[25]: Այդպիսի ստեղծագործությունների հերոսները և' պատմական են, և' հոգեբանական: Նման գրավիչ վեպի ընթերցումը ընթերցողին հանում է պատմական իր ժամանակաշրջանից ու տանում հեքիաթային, տրանսպատմական շրջան: Ստեղծագործությունների այս գործառույթը ժամանակակից մշակույթում նրանց մոտեցնում է նախապատմական շրջանի հասարակություններին: Էլիադեի կարծիքով այսօր մարդը նույն կերպ փորձում է հաղթահարել ժամանակը:
ՔննադատությունԽմբագրել
Սկսած 1970-ական թվականներից` Էլիադեն քննադատության է ենթարկվել ֆաշիստական «Երկաթե գվարդիա» կազմակերպության հետ առնչություն ունենալու համար, որը Ռումինիայում գործել է համաշխարհային երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում: Կային մարդիկ, որ նրան համարում էին կազմակերպության գլխավոր գաղափարախոսը, մյուսների կարծիքով այդ տեսակետը խիստ չափազանցված էր. Էլիադեն ինքը մոլորության մեջ է ընկել իր ուսուցչի` Նաե Իոնեսկուի ազդեցությամբ: Էլիադեն անձամբ գերադասել է չհիշել իր քաղաքական անցյալը` բացառությամբ այն քիչ դեպքերի, երբ, օրինակ, նամակագրություն է հաստատել իր լավագույն աշակերտի և կյանքի վերջին տարիների ամենամտերիմ մարդկանցից մեկի` Յոհան Կուլիանուի հետ, ով եղել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր: Նրան Էլիադեն մահից առաջ իր հոգեորդին է համարել: Կուլիանուն, ով հիացած էր Էլիադեով, սկզբում չէր ցանկանում հավատալ ուսուցչի` ֆաշիստական կազմակերպության հետ կապ ունենալուն, սակայն նա աստիճանաբար զուգահեռներ է բացահայտել «Երկաթե գվարդիայի» գաղափարախոսության ու Էլիադեի հետպատերազմյան շրջանի գործերի մեջ: Իտալացի հետազոտող Ֆուրիո Ջեսին կարծում էր, որ Էլիադեն ավելի շատ ավերիչ դեր է ունեցել «աջերի մշակույթում», քան Յուլիուս Էվոլան: Էնրիկե Ֆիլիպինին գրել է, որ Էլիադեն ռումինացի հրեաներին հանձնել է ՍՍ-ին: Էլիադեն ժխտել է այս մեղադրանքները` հայտարարելով, որի իր կապը «Երկաթե գվարդիայի» հետ չի ազդել իր աշխատանքների ու մտածողության վրա` միաժամանակ Կոդրյանին անվանելով ազնիվ մարդ, որ «կարողացավ մի ամբողջ սերնդի շրջանում զգացմունք առաջացնել, բայց թույլ տվեց բռնությունների հեղեղ»[26]:
ԱՄՆ-ում ապրած տարիներին (1957-1986) Էլիադեն պահպանել է իր կապերը «Երկաթե գվարդիայի» նախկին մասնակիցներից ոմանց հետ: Այդ հարաբերությունների հարցը կրկին բարձրացվել է 1991 թվականին` Կուլիանուի սպանությունից հետո, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կարծիքով կարող էր իրականացված լինել ռումինական քաղաքական ոստիկանության կամ նախկին լեգեոներների կողմից: 1973 թվականին, կապված կոմպրոմատային որոշ վկայությունների տպագրման հետ, Էլիադեն չեղարկում է Իսրայել կատարելիք այցը: Իսրայելցի գիտնական Հերշոմ Շոլեմը Էլիադեին խնդրել է հերքել հակասեմական կազմակերպության հետ սերտ կապեր ունենալը, որին ի պատասխան` Էլիադեն ասել է, որ իր` ռումինական ֆաշիզմի հետ կապ ունենալը միֆ է: Նա ասել է, որ ոչ մի հոդված չի գրել` ի պաշտպանություն այդ կազմակերպությանը (սա գիտակցական սուտ է)[27]:
ՀիշատակԽմբագրել
Չիկագոյի համալսարանի կրոնի պատմության ամբիոնը կրում է Միրչա Էլիադեի անունը: Նույն թվականի մայիսի 31-ին Սորբոնի համալսարանում սգո հավաքույթով նշվել է նրա մահվան քառասունքը[6]:
1987 թվականին Իտալիայում լույս է տեսել «Միրչա Էլիադեն և Իտալիան» ժողովածուն, որում տեղ են գտել Իտալիայի մասին նրա հոդվածները և իտալացի, ֆրանսիացի ու ռումին գիտնականների հետ նամակագրությունը: Նույն թվականին Պոմպիդու կենտրոնում գիտնականի 80-ամյակի առթիվ կազմակերպվել են «Միրչա Էլիադեի օրեր»[6]:
Նյու Յորքում լույս է տեսել «Կրոնի հանրագիտարան» 16-հատորանոց աշխատությունը, որը Էլիադեն հասցրել է ամբողջովին խմբագրել, գրել ներածություն, որը թվագրվում է 1986 թվականի մարտին: Ժողովածուի համար նա գրել է «Ալքիմիա. ակնարկ», «Անդրոգին», «Աշխարհի կենտրոն», «Երկիր», «Մետաղներ և մետալուրգիա», «Սեքսուալություն ներածություն», «Շամանություն. ակնարկ», «Յոգա» հոդվածները[6][6]:
1988 թվականին Փարիզում այն տանը, ուր ապրել էր Էլիադեն, հուշատախտակ է ամրացվել, որտեղ գրված է. «Այստեղ ապրել է Միրչա Էլիադեն` ռումինացի գրող և փիլիսոփա, ով ծնվել է Բուխարեստում 1907 թվականին և մահացել Չիկագոյում 1986 թվականին»[6]:
1990 թվականին Միրչա Էլիադեն հետմահու ընտրվել է Ռումինիայի ակադեմիայի անդամ[6]:
ՊաևգևներԽմբագրել
- 1980 թվականին Լիոնի համալսարանը Միրչա Էլիադեն առաջադրել է Նոբելյան մրցանակի թեկնածու, սակայն նա չի պարգևատրվել քաղաքական անցյալի պատճառով:
- 1984 թվականին Իտալիայում ստացել է Դանթե Ալիգիերիի անվան միջազգային մրցանակ:
- 1984 թվականին «Կրոնական գաղափարների պատմություն» գրքի համար Էլիադեն պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով:
ԷկրանավորումԽմբագրել
- «Միրչա Էլիադեն և սրբազանի նոր բացահայտումը» (Mircea Eliade et la redécouverte du Sacré, 1987), ռեժիսոր` Պավել Բարբա Նյագրա
- «Բենգալիայի գիշերներ» (La Nuit Bengali, 1988)[28]
- «Օրիորդ Քրիստինա» (Domnișoara Christina, 1992)[29]
- 2007 թվականին ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նկարահանել է «Երիտասարդություն առանց երիտասարդության» ֆիլմը Միրչա Էլիադեի համանուն պատմվածքի մոտիվներով:
- «Օրիորդ Քրիստինա» (Domnișoara Christina, 2013)
ՄատենագրությունԽմբագրել
ՌուսերենովԽմբագրել
Գիտական աշխատանքներԽմբագրել
- Азиатская алхимия. Избранные сочинения — М.: Янус-К, 1998. 605 с. ISBN 5-86218-347-7 (Автор проекта и составитель А. А. Старостина. Под общ. ред. и вступ. стат. Н. Л. Сухачёва. Коммент. Н. Л. Сухачёва, Д. Э. Харитоновича. Пер. с рум., фр., англ. А. А. Старостиной, Н. Л. Сухачёва, Н. А. Михайлова, Т. В. Цивьян, А. В. Нестерова, Ш. А. Богиной)
- Священные тексты народов мира / Пер. с англ. В. Федорина. — М.: КРОН-ПРЕСС, 1998. — 624 с. — Серия «Академия». ISBN 5-232-01036-0
- Аспекты мифа / Пер. с фр. В. Большакова. — Инвест-ППП, 1995. — ISBN 5-87538-006-3.
Др. издание: М.: Академический проект, Парадигма, 2005. — ISBN 5-8291-0523-3, ISBN 5-902833-05-1, ISBN 5-8291-0052-5.
Др. издание: М.: Академический проект, 2010. — ISBN 978-5-8291-1125-0. - Библиотека махараджи. Путевые заметки // Восточная коллекция. Весна 2007 / Пер. и прим. Э. Л. Полякова. — С. 118—159.
- Инициация // Нация. — 1996. — № 2.
- История веры и религиозных идей. Том I. От каменного века до элевсинских мистерий — Критерион, 2002, ISBN 5-901337-02-6, ISBN 5-901337-09-3.
Др. издание: М.: Академический проект, 2009. - История веры и религиозных идей. Том II. От Гаутамы Будды до триумфа христианства — Критерион, 2002, ISBN 5-901337-02-6, ISBN 5-901337-07-7.
Др. издание: М.: Академический проект, 2009. - История веры и религиозных идей. Том III. От Магомета до реформации — Критерион, 2002, ISBN 5-901337-02-6, ISBN 5-901337-08-5.
Др. издание: М.: Академический проект, 2009. - Йога: бессмертие и свобода — К.: София, 2000, ISBN 5-220-00307-0.
Др. издание: СПб.: Лань, 2000.
Др. издание: Издательство Санкт-Петербургского университета, 2004, ISBN 5-288-03350-1.
Др. издание: М.: Академический проект, 2011. - Король и коронация // Элементы. — 1996. — № 8.
- Космическое обновление // Конец света. / Под ред. А. Г. Дугина. — М.: Арктогея, 1998. — С.159-177.
- Космос и история: Избранные работы/ Пер. с фр. и англ. А. А. Васильевой, В. Р. Рокитянского, Е. Г. Борисовой; Сост., вступ. ст. и комм. Н. Я. Дараган. Послесл. В. А. Чаликовой.; Под общ. ред. И. Р. Григулевича и М. Л. Гаспарова. М.: Прогресс, 1987.
- Мефистофель и Андрогин / Пер. с фр. Е. В. Баевской, О. В. Давтян. — СПб.: Алетейя, 1998, ISBN 5-89329-073-9
- Миф о вечном возвращении / Пер. с фр. Е. Морозовой, Е. Мурашкинцевой. — СПб.: Алетейя, 1998. Серия Миф, религия, культура.
Др. издание: Ладомир, 2000, ISBN 5-86218-315-9. - Мифы, сновидения, мистерии — Киев: Рефл-бук, Валкер, 1996, ISBN 5-87983-027-6, ISBN 5-87983-038-1, ISBN 966-543-015-7.
- Очерки сравнительного религиоведения — М.: Ладомир, 2000, ISBN 5-86218-347-7.
- Оккультизм, колдовство и моды в культуре — София, Гелиос, 2002, ISBN 966-7319-60-1, ISBN 5-344-00159-2.
- Почему я верю в победу легионерского движения? // Царскій опричникъ. — 2001. — № 1 (19).
- Религии Австралии / Пер. с англ. Л. А. Степанянц. — СПб.: Университетская книга, 1998, ISBN 5-7914-0031-4.
- Священное и мирское / Пер. с фр., предисл. и коммент. Н. К. Гарбовского. — М.: Изд-во МГУ, 1994, ISBN 5-211-03160-1.
- Священные тексты народов мира. — М.: Крон-Пресс, 1998 г., ISBN 5-232-01036-0.
- Словарь религий — СПб, Алетейя, 1997 г., ISBN 5-7380-0050-1, ISBN 5-7914-0014-4 (Однотомный словарь составлен не М. Элиаде, а его учеником, Ионом Петре Кулиано, после смерти учителя по материалам 16-томной «Энциклопедии религий» под ред. М. Элиаде; издан на русском языке как труд коллектива авторов: Элиаде М., Кулиано И. (при участии Г. С. Винер) Словарь религий, обрядов и верований).
Др. издание: М.: Университетская книга, Рудомино, 1997, ISBN 5-7380-0050-1, ISBN 5-7914-0014-4. Науч. ред. Е. Д. Мурашкинцева. Пер. с фр. Н. Зубкова, Е. Морозовой, Е. Мурашкинцевой.
Др. издание: М.: Академический проект, 2011. - Тайные общества. Обряды инициации и посвящения — М.-СПб.: Университетская книга, 1998.
Др. издание: Гелиос, 2002, ISBN 9667219512, ISBN 5-344-00170-3. - Трактат по истории религий (в 2-х тт.) / Пер. с фр. А. А. Васильева. — СПб.: Алетейя, 2000, ISBN 5-89329-159-X, ISBN 5-89329-063-1, ISBN 5-89329-160-3, 5-89329-063-1.
- Шаманизм — Киев: София, 1998, ISBN 966-7319-16-4.
Др. издание: М., 1999.
Գրական գործերԽմբագրել
- Гадальщик на камешках. — Азбука, 2000. — ISBN 5-267-00163-5.
- Генеральские мундиры. — К.: Ника-Центр, 2000. — ISBN 966-521-086-6.
- Девица Кристина // Иностранная литература. — 1992. — № 3.
- Девица Кристина. — Критерион, 2000. — ISBN 5-901337-01-8.
- Загадка доктора Хонигбергера // Согласия. — 1994. — № 3 (28).
- Змей. — Критерион, 2003. — ISBN 5-901337-12-3.
- Майтрейи. — СПб: Азбука, 2000. (другое название Ночи Бенгалии). — ISBN 5-267-00229-1.
- Под тенью лилий. / Сост. и пер. с рум. А. А. Старостиной. Послесл. Ю. Н. Стефанова. — М.: Энигма, 1996. — ISBN 5-7808-0011-1
- Посулы равноденствия. Мемуары. Т. I (1907—1937). Жатва солнцеворота. Мемуары. Т. II (1937—1960). — М.: Критерион, 2008. — ISBN 978-5-901337-29-5.
- У цыганок // Иностранная литература. — 1989. — № 8.
- У цыганок. — Критерион, 2003. — ISBN 5-901337-11-5.
- На улице Мынтуляса (Pe strada Mântuleasa). — Издательство: Азбука ISBN 5-267-00163-5; 2000 г. переводчик: Ю. Кожевников
- «Великан». — Издательство: Азбука ISBN 5-267-00163-5; 2000 г. переводчик: Марианна Кожевникова
- «Дочь капитана». — Издательство: Азбука ISBN 5-267-00163-5; 2000 г. переводчик: Свешникова Татьяна
- «Двенадцать тысяч голов скота». — Издательство: Азбука ISBN 5-267-00163-5; 2000 г. переводчик: Т. Иванова переводчик: Свешникова Татьяна
ՔննադատությունԽմբագրել
ՌուսերենովԽմբագրել
- Горохов А. А.Феноменология религии Мирчи Элиаде. — СПб.: Алетейя, 2011. — 160 с.
- Забияко А. П. Сакральное как категория феноменологии религии М. Элиаде
- Иванов Вяч. Вс. Время и возвращение // Иностранная литература. — 1989. — № 8.
- Ленель-Лавастин А. Забытый фашизм: Ионеско, Элиаде, Чоран. — М.: Прогресс-Традиция, 2007.
- Михельсон О. К. История религий и Новый гуманизм М. Элиаде
- Михельсон О. К. Концепция небесного паттерна М. Элиаде и его трактовка представлений о смерти и загробном мире
- Михельсон О. К. М.Элиаде: Религиозная культура и современность
- Пахомов С. В. Элиаде и йога (Вступ. статья к книге М. Элиаде «Йога: бессмертие и свобода»)
- Ревуненкова Е. Проблемы шаманизма в трудах М. Элиаде // Актуальные проблемы этнографии и современная зарубежная наука / Под ред. Маретина Ю. и Путилова Б. — Л.: Наука, 1979. — С. 241—258.
- Смирнов И. «Забытый фашизм». Театр абсурда в колоде одной масти
- Стефанов Ю. Конечное уравнение, или Ночь духов // Стефанов Ю. Трещина между мирами. Литература и Традиция. — М.: Текст, 2002.
- Сухачев Н. Л. Феномен духа и космос Мирчи Элиаде
- Чоран Э. Мирча Элиаде
ԱնգլերենԽմբագրել
- Davíd Carrasco and Jane Marie Law Waiting for the dawn (Սպասելով արշալույսին)
- Eugen Simion Mircea Eliade: a spirit of amplitude (Միրչա Էլիադե: արձակի ոգին)
- Bryan S. Rennie Reconstructing Eliade: making sense of religion (Էլիադեի վերականգնում: կրոնի հասկացողություն)
- Steven M. Wasserstrom Religion after religion (Կրոնը կրոնից հետո')
- Guilford Dudley Religion on trial: Mircea Eliade & his critics (Կրոնի փորձություն: Միրչա Էլիադեն և նրա քննադատությունը)
- John D. Dadosky The structure of religious knowing (Կրոնական իմացության կառուցվածք)
- Carl Olson The theology and philosophy of Eliade: a search for the centre (Էլիադեի աստվածաբանությունն ու փիլիսոփայությունը. կենտրոնի որոնում)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118529803 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ http://www.arllfb.be/composition/successions.html
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 6,25 6,26 6,27 6,28 6,29 6,30 6,31 6,32 6,33 6,34 6,35 6,36 6,37 6,38 6,39 6,40 6,41 6,42 6,43 6,44 6,45 6,46 Мирча Элиаде: краткая летопись жизни и творчества // Иностранная литература. — 1999. — № 4.
- ↑ Rennie, Bryan։ «Mircea Eliade (1907-1986)» (անգլերեն)։ Westminster College։ Վերցված է 2019-02-18
- ↑ Элиаде, Мирча Посулы равноденствия. Мемуары. Том I (1907-1937) // Мемуары = Memorii / пер. с рум. Анастасии Старостиной. — М.: Критерион, 2008. — 460 с. — ISBN 978-5-901337-29-5
- ↑ Юрий Стефанов, Алексей Туманский Священное в обыденном или Мистическое диссидентство Мирчи Элиаде // Комментарии. — 1995. — № 7.
- ↑ Rennie, Bryan S. Reconstructing Eliade: making sense of religion. — New York: State University of New York Press, 1996. — P. 143—146. — ISBN 0-7914-2763-3
- ↑ М. Элиаде Глава "Опыт определения понятия "миф" // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Что такое "знать мифы" // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Структура и функция мифов" // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Повторение космогонии" // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Новый год и космогония" // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава «Конец света в восточных религиях» // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава «Традиционная техника «возвращения к истокам» // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Убиенное божество" // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава «Не «онтология», а «история» // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава «Забвение» и «память» в античной Греции» // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Память «первичная» и память «историческая» // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Аллегоризм и эвгемеризм" // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Христианство и мифология" // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Космическое христианство" // Аспекты мифа.
- ↑ М. Элиаде Глава "Мифы и средства массовой коммуникации" // Аспекты мифа.
- ↑ Горшунова О. В. Терра инкогнита Йоана Кулиану // Этнографическое обозрение. — 2008. — № 6. — С. 98-102.
- ↑ Ленель-Лавастин, Александра Забытый фашизм: Ионеско, Элиаде, Чоран = Cioran, Eliade, Ionesco: L'oubli du fascisme / Перевод Елены Островской. — Университетская книга, 2012. — 528 с. — ISBN 978-5-91304-253-8
- ↑ La Nuit Bengali(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Domnișoara Christina(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներԽմբագրել
- Էլիադեի տեքստերի և նրա մասին (Չորան, Մուտտի և այլք)
- Էլիադե Միրչա. կենսագրություն, մատենագրություն, ասույթներ
- Էլիադեի գրքերը Գումերի գրադարանում
- Finis Mundi-ի ռադիոթողարկումը` նվիրված Միրչա Էլիադեին
- eliade.upelsinka.com
- Միրչա Էլիադե (անգլ.) Internet Movie Database կայքում
- Հատված Պաուլ Բարբա Նեգրայի «Միրչա Էլիադեն և սրբազանի նոր բացահայտումը» ֆիլմից
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միրչա Էլիադե կատեգորիայում։ |