Պատրիկ Վիկտոր Մարտինդեյլ Ուայթ (անգլ.՝ Patrick Victor Martindale White,մայիսի 28, 1912(1912-05-28)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 30, 1990(1990-09-30)[1][2][3] կամ սեպտեմբերի 29, 1990(1990-09-29)[4], Սիդնեյ, Ավստրալիա[5]), ավստրալացի գրող։ 1973 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր «էպիկական և հոգեբանական վարպետության համար, որի շնորհիվ հայտնագործվել է գրական մի նոր մայրցամաք»[8]։ Ուայթը համարվում է XX դարի ամենաականավոր անգլիագիր վիպասաններից մեկը։

Պատրիկ Ուայթ
Patrick White writer.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Patrick Victor Martindale White
Ծնվել էմայիսի 28, 1912(1912-05-28)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1990(1990-09-30)[1][2][3] (78 տարեկան) կամ սեպտեմբերի 29, 1990(1990-09-29)[4] (78 տարեկան)
Վախճանի վայրՍիդնեյ, Ավստրալիա[5]
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, սցենարիստ և ինքնակենսագիր
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ԿրթությունՉելթեմհեմ քոլեջ և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներVoss?
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[6][7] Մայլզ Ֆրանկլինի գրական մրցանակ տարվա ավստրալացի և Մայլզ Ֆրանկլինի գրական մրցանակ
Համատեղ ապրողManoly Lascaris?
Patrick White Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մանկություն և երիտասարդությունԽմբագրել

Ուայթը ծնվել է Լոնդոնում ավստրալացու և անգլուհու ընտանիքում։ 7 ամսական է եղել, երբ նրանց ընտանիքը Սիդնեյ է տեղափոխվել։ Փոքր տարիքում նա իր քրոջ, դայակի և աղախնի հետ մի բնակարանում է ապրել, այն ժամանակ, երբ ծնողները մեկ այլ բնակարանում են ապրել։

Չորս տարեկանում Ուայթի մոտ ասթմա են հայտնաբերել։ Նրա առողջությունը ամբողջ մանկության ընթացքում թույլ էր, որի պատճառով չէր կարողանում մասնակցել շատ միջոցառումների։ Նա թատրոն շատ էր սիրում, որում առաջին անգամ շատ վաղ հասակում է եղել։ Այդ զբաղմունքը Ուայտը տանն էր զարգացնում, սեփական տան պարտեզում խաղալով տեսարաններ և պարեր մոր ընկերուհիների համար[9]։

Հինգ տարեկանում նա գնացել է Վուլահրայում գտնվող Սենդոֆթի մանկապարտեզը[10]։

Տասը տարեկանում Ուայթը ուղարկվել է գիշերօթիկ դպրոց Նոր Հարավային Ուելսում։ Նրան որոշ ժամանակ էր անհրաժեշտ ուրիշ երեխաների ներկայությանը ընտելանալու համար։ Դպրոցում նա սկսել է գրել առաջին պիեսները, չնայած իր երիտասարդ տարիքին, շոշափել է մեծ թեմաներ։ 1924 թվականին դպրոցում ֆինանասական խնդիրներ առաջացան, և տնօրենը Ուայթին առաջարկեց շարունակել ուսումը Անգլիայի դպրոցներից մեկում։ Պատրիկի ծնողները կողմ էին այդ նախաձեռնությանը։

Ուայթը շատ ջանք էր թափում, որպեսզի հարմարվի Գլոստերշիրի Չելթենհեմ բնակավայրի քոլեջի՝ իր համար նոր կյանքին։ Հետագայում նա այդ ժամանակահատվածի մասին ասել է «չորս տարվա ազատազրկում»։ Նա մարդամոտ չէր և ընկերների նեղ խումբ ուներ։ Նա արձակուրդները անց էր կացնում ծնողների հետ Եվրոպայում, բայց նրանց հարաբերությունները այդպես էլ սառը մնացին։

Այդ ժամանակ Ուայթը լավ հարաբերություններ է ձևավորում Ռոնալդ Ուոթերոլի՝ իրենից մեծ մի տղայի հետ, ունենալով համընկնող հետաքրքրություններ։ Երբ Ուոթերոլը ավարտեց քոլեջը, Ուայթը կրկին փակվեց իր մեջ և ծնողներին ցանկություն հայտնեց թողնել դպրոցը և դառնալ դերասան։ Ծնողները համաձայնության եկան և թույլատրեցին նրան դպրոցը ավելի վաղ ավարտել, բայց այն պայմանով, որ Ուայթը վերադառնա Ավստրալիա և իր կյանքը այնտեղ շարունակի։ Ծնողները ուզում էին, որ որդին դառնա հողագործ և ոչ թե գրող, և հույս ունեին, որ հողագործությունը կչափավորի դերասան դառնալու նրա հավակնությունները։

Ուայթը երկու տարի Ավստրալիայի հարավարևելյան Սնոուի շրջանի պահեստում պահեստապետ է աշխատել։ Չնայած Պատրիկը հարգանքով էր վերաբերում հարազատ հողին, և նրա առողջությունը բարելավվեց, ակնհայտ էր, որ այդպիսի աշխատանքը նրա սրտով չէր։

ՍտեղծագործություններԽմբագրել

Վեպեր
  • Happy Valley (1939)
  • The Living and the Dead (1941)
  • The Aunt's Story (1948)
  • The Tree of Man (1955)
  • Voss (novel)|Voss (1957)
  • Riders in the Chariot (1961)
  • The Solid Mandala (1966)
  • The Vivisector (1970)
  • The Eye of the Storm (1973)
  • A Fringe of Leaves (1976)
  • The Twyborn Affair (1979)
  • Memoirs of Many in One (1986)
  • The Hanging Garden (2012) (մնացել է անավարտ, հրատարակվել է հետմահու)
Պատմվածքների ժողովածուներ
  • The Burnt Ones (1964)
  • The Cockatoos (1974)
  • Three Uneasy Pieces (1987)
  • Five Twenty
Պոեզիա
  • Thirteen Poems / under the pseudonym Patrick Victor Martindale. – Sydney : Privately printed, (ca. 1929)
  • The Ploughman and Other Poems. – Sydney : Beacon Press, (1935)
  • Poems. – Victoria, B.C. : Soft Press, (1974)

Թատերախաղեր

Սցենար

Ինքնակենսագրություն

Գրականություն Պատրիկ Ուայթի մասինԽմբագրել

  • A Conversation with Patrick White, Australian Writers in Profile, Southerly, No.3 1973
  • Barry Argyle, Patrick White, Writers and Critics Series, Oliver and Boyd, London, 1967
  • Peter Beatson, The Eye in the Mandala, Patrick White: A Vision of Man and God, Barnes & Noble, London, 1976
  • John Docker, Patrick White and Romanticism: The Vivisector, Southerly, No.1, 1973
  • Simon During, Patrick White, Oxford University Press, Melbourne, VIC, 1996.
  • Ian Henderson and Anouk Lang (eds.) Patrick White Beyond the Grave, Anthem Press, 2015
  • Helen Verity Hewitt, Patrick White and the Influence of the Visual Arts in his Work, Doctoral Thesis, Dept. of English, University of Melbourne, 1995.
  • Holland Patrick (մայիսի 27, 2002)։ «Patrick White (1912–1990)»։ glbtq.com։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 14, 2007-ին։ Վերցված է հունիսի 21, 2007 
  • Clayton Joyce (ed.) Patrick White: A Tribute, Angus & Robertson, Harper Collins, North Ryde, 1991.
  • Brian Kiernan, Patrick White, Macmillan Commonwealth Writers Series, The Macmillan Press, London, 1980.
  • Alan Lawson (ed.) Patrick White: Selected Writings, University of Queensland Press, St. Lucia, 1994
  • David Marr, Patrick White – A Life, Random House Australia, Sydney, 1991.
  • David Marr (ed.), Patrick White Letters, Random House Australia, Sydney, 1994.
  • Irmtraud Petersson, ‘’New "Light" on Voss: The Significance of its Title, World Literature Written in English 28.2 (Autumn 1988) 245-59.
  • Laurence Steven, Dissociation and Wholeness in Patrick White's Fiction, Wilfrid Laurier University Press, Ontario, 1989.
  • Elizabeth McMahon, Brigitta Olubas. Remembering Patrick White : contemporary critical essays, Rodopi, Amsterdam, New York, 2010.
  • Patrick White, Patrick White Speaks, Primavera Press, Sydney, Publisher Paul Brennan, 1989.
  • Stephen Michael Sasse, Companion notes to the Aunt's story by Patrick White, WriteLight, 2012.
  • Cynthia Vanden Drissen, Writing the nation : Patrick White and the indigene, Rodopi, Amsterdam, New York, 2009.
  • William Yang, Patrick White: The Late Years, PanMacmillan Australia, 1995

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118767607 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1973/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. «1973 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն)։ Նոբելյան հիմնադրամ։ Վերցված է 2008-10-17 
  9. Marr David (1991)։ Patrick White, a life։ Milsons Point, NSW: Random House։ էջեր 37–38։ ISBN 0091825857 
  10. Marr David (1991)։ Patrick White, a life։ Milsons Point, NSW: Random House։ էջ 33։ ISBN 0091825857 

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Պատրիկ Ուայթ հոդվածին