Էդմունդ Վիլսոն, (անգլ.՝ Edmund Wilson, մայիսի 8, 1895(1895-05-08)[1][2][3][…], Ռեդ Բենք, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6] - հունիսի 12, 1972(1972-06-12)[1][2][3][…], Talcottville, Լուիս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրականագետ, լրագրող, քննադատ, XX դարի կեսերի ԱՄՆ-ի ամենաազդեցիկ գրականագետներից մեկը։ 1963 թվականին արժանացել է Ազատության նախագահական շքանշանի։

Էդմունդ Վիլսոն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1895(1895-05-08)[1][2][3][…]
ԾննդավայրՌեդ Բենք, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6]
Մահացել էհունիսի 12, 1972(1972-06-12)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրTalcottville, Լուիս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանPleasant Hill Cemetery[7]
Քաղաքացիություն ԱՄՆ[8][9][10]
ԿրթությունThe Hill School, Փրինսթոնի համալսարան (1916)[11] և Կոլումբիայի համալսարան[11]
Ազդվել էԻվլին Վո, Սթայն Գերտրուդ, Թոմաս Սթեռնս Էլիոթ, Պոլ Վալերի, Ջեյմս Ջոյս, Ուիլյամ Բաթլեր Յեյթս, Կարլ Մարքս, Արթյուր Ռեմբո, Զիգմունդ Ֆրոյդ և Մարսել Պրուստ
ԵրկերTo the Finland Station? և Patriotic Gore?
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, դրամատուրգ, գրական քննադատ, ակնարկագիր, սոցիալական քննադատ, գրող, պատմաբան, խմբագիր և խմբագիր
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան, The New Yorker[12], Vanity Fair[11] և The New Republic?[11]
ԱմուսինՄերի Մաքքարթի և Elena Mumm Thornton Wilson?
Ծնողներհայր՝ Edmund Wilson, Sr.?
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

1916 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը։ Որպես խմբագիր աշխատել է «The New York Evening Sun» թերթում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան բանակում ծառայել է որպես հետախույզ։

1920-1921 թվականներին եղել է «Vanity Fair», 1926-1931 թվականներին՝ «New Republic», (1920 թվականին ղեկավարել է «New Republic» ամսագրի գրական հրատարակությունը, իսկ 1931 թվականին՝ դարձել այդ ամսագրի խմբագրի տեղակալը), 1944-1948 թվականներին՝ «The New Yorker» ամսագրերի լրագրող։

1930 թվականի կեսերին այցելել է ԽՍՀՄ։

Մահացել է սրտի հիվանդությունից։

Կապեր խմբագրել

1913 թվականից սկսած մտերմացել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի հետ, ով նրան անվանել էր «Դարաշրջանի գրական խղճի մարմնացում»[14]։

Մտերիմ հարաբերություններ է հաստատել Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյի հետ, ում 1920 թվականին ամուսնության առաջկություն է արել, սակայն մերժվել է։

1940 թվականից անընդմեջ նամակագրական կապ է պահել Վլադիմիր Նաբոկովի հետ, ում հետ նախ մտերմացել է, ապա կտրուկ բաժանվել[15]։ Նաբոկովը Վիլսոնի համար դարձել է ռուսական գրականության մարմնացումը:Նրանք ունեին մի շարք համատեղ գրական նախագծեր՝ ներառյալ Ալեքսանդր Պուշկինի «Մոցարտ և Սալիերի» պիեսի անգլերեն թարգմանությունը[16]։ Վիլսոնը թարգմանել է նաև «Պղնձե հեծյալ» պոեմը և եղել է մի շարք բանաստեղծությունների, արձակ ստեղծագործությունների, ինչպես նաև «Դեպի Ֆինլանդիայի կայարան» աշխատության հեղինակը։ Վերջինս նվիրված է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը և նրա ղեկավար Վլադիմիր Լենինին, ով այդ աշխատությունում նկարագրվում էր որպես նշանավոր անձնավորություն՝ կառուցելով սոցիալիստական ապագա ողջ մարդկության համար[16]։ Պուշկինը և Լենինը այն պատմական գործիչներն էին, ովքեր դարձան կապող օղակ Վիլսոնի և Նաբոկովի միջև և որոնց անունները նրանց նամակագրությունների մեջ միշտ նշվում էին (ավելի ուշ այդ նամակագրությունները հավաքվել են մեկ հատորով՝ անգլ.՝ Nabokov, Vladimir Vladimirovich. 1899–1975; The Nabokov – Wilson Letters. 1940 – 1971: Վիլսոնը և Նաբոկովը համակարծիք էին, որ Պուշկինը եղել է XIX դարի մեծագույն բանաստեղծը, իսկ Լենինի հարցում այդպես էլ մնացին տարակարծիք[16]։

Ամուսնացել է մի քանի անգամ. առաջին կինը եղել է Մերի Բլերը, երկրորդը՝ Մարգարիտ Քենբին, որին կորցրել է ավտովթարի պատճառով, երրորդ կինը՝ Մերի Մաքքարթին, նա հայտնի ամերիկացի գրող և հրապարակոխոս էր։ Երրորդ ամուսնությունից ծնվել է նրանց որդին՝ Ռուել Վիլսոնը։ Ամուսնալուծվել են 1946 թվականին։ Վերջին պաշտոնական կինը եղել է Ելենա Տորնտոնը՝ Կարլ Սթրուվեի՝ ԱՄՆ-ում Ռուսական կայսրության դեսպանի դուստր Օլգա Սթրուվեի և Փիթեր Առնոլդ Գոթլիբ Մամ ֆոն Շվարցենշտեյնի դուստրը։ Վերջին ամուսնությունից 1948 թվականին ծնվել է Հելեն Միրանդան։

Աշխատություններ խմբագրել

Ստեղծագործությունների շարքում՝ վեպեր, պիեսներ, բանաստեղծություններ, լրագրություններ։ 1922 թվականին Ջոն Բիշոփի հետ հրապարակել է առաջին գիրքը։

  • «Axel’s Castle», 1931, ակնարկներ եվրոպական սիմվոլիզմի մասին,
  • «To the Finland Station», 1940, բոլշևիկ առաջնորդների մասին,
  • «The Wound and the Bow», 1941,
  • «The Shock of Recognition», 1943,
  • «The Dead Sea Scrolls», 1955, Մերձավոր Արևելքում հնագիտական գտածոների մասին՝ որպես աստվածաշնչյան իրադարձությունների իրականության հաստատում),
  • «A Window on Russia, For the Use of Foreign Readers», 1972, հրապարակվել է մահից հետո,
  • «The Fifties», օրագիր, 1986։

Մատենագրություն խմբագրել

  • The Nabokov — Wilson Letters. Bd. by Simon Karlinsky, NY, 1979
  • Саймон Карлинский (редактор и составитель) Дорогой Пончик, Дорогой Володя: Владимир Набоков — Эдмунд Уилсон, переписка, 1940-1971. — КоЛибри, 2013. — С. 492. — ISBN 978-5-589-05485-1 (перевод предыдущей Сергея Таска)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.debate.org/reference/djuna-barnes
  5. 5,0 5,1 5,2 http://www.debate.org/reference/upton-sinclair
  6. 6,0 6,1 6,2 http://www.newyorker.com/archive/2005/08/08/050808crat_atlarge?currentPage=all
  7. Find A Grave — 1996.
  8. https://www.nytimes.com/books/01/06/17/bookend/bookend.html
  9. https://www.nytimes.com/books/first/l/laskin-partisans.html
  10. http://www.nytimes.com/2011/01/02/books/review/Mishra-t-web.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 https://www.gf.org/fellows/all-fellows/edmund-wilson/
  12. https://www.nybooks.com/contributors/edmund-wilson/
  13. https://brbl-dl.library.yale.edu/vufind/Record/3521204
  14. Сергей Эйзенштейн и Эдмунд Уилсон: история одного диалога — Номер 85
  15. Мельников Н.Г. Предисловие к переписке Владимира Набокова и Эдмунда Уилсона «Хороший писатель — это в первую очередь волшебник…» / Сост., пер. с англ. А.Я. Ливерганта; комментарии Н.Г. Мельникова // Иностранная литература. 2010. №1. С. 80-96. http://magazines.russ.ru/inostran/2010/1/li4.html
  16. 16,0 16,1 16,2 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0