Ժյուլ Սյուպերվիել

ֆրանսիացի գրող

Ժյուլ Լուի Սյուպերվիել (ֆր.՝ Jules Louis Supervielle, հունվարի 16, 1884(1884-01-16)[1][2][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4] - մայիսի 17, 1960(1960-05-17)[4][5][6][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի գրող։

Ժյուլ Սյուպերվիել
ֆր.՝ Jules Supervielle
Ծննդյան անունիսպ.՝ Julio Luis Supervielle
Ծնվել էհունվարի 16, 1884(1884-01-16)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[4]
Վախճանվել էմայիսի 17, 1960(1960-05-17)[4][5][6][…] (76 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, գրող և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[7] և  Ուրուգվայ[8]
Պարգևներ
 Jules Supervielle Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկությունն անցկացրել է Հարավային Ամերիկայում։ Կրթությունն ստացել է Սորբոնի համալսարանում։ «Տխուր հումորեսկներ» (1919 թվական) և «Կառամատույցներ» (1922 թվական) ժողովածուներից հետո հրատարակել է «Հակումներ» (1925 թվական) գիրքը, ապա՝ «Օլորոն Սենտ Մարի» (1927 թվական), «Անմեղ տաժանակիրը» (1930 թվական), «Անծանոթ բարեկամներ» (1934 թվական), «Ասք աշխարհի մասին» (1938 թվական) ժողովածուները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թվականներ) ժամանակաշրջանի ստեղծագործությունը («Բանաստեղծություններ տարաբախտ Ֆրանսիայի մասին», 1941, 1942, 1939-1945 թվականների «Բանաստեղծություններ», ներթափանցված է ցավով ու դառնությամբ, սակայն զերծ չէ լավատեսությունից։ Ետպատերազմյան տարիներին տպագրվել են Սյուպերվիելի «Մոռացկոտ հիշողություն» (1949 թվական), «Ծնունդներ» (1951 թվական), «Սանդուղք» (1956 թվական), «Ողբերգական մարմին» (1959 թվական) ժողովածուները։ Սյուպերվիելի վաղ շրջանի ստեղծագործությանը բնորոշ են բնության թեման, թափառումների ռոմանտիկան, Հարավային Ամերիկայի հնադարյան մշակույթից վերցված կերպաները, հասուն շրջանի գործերին՝ մելամաղձոտությունը, տագնապները, հետաքրքրությունը մահվան թեմայի նկատմամբ, հակումը դեպի դիցաբանական կերպարները և կաթոլիկական կրոնը։ Հրատարակված են Սյուպերվիելի նաև «Մարդը պամպասներից» (1926 թվական) և դրա շարունակությունը կազմող «Ողջ մնացածը» (1928 թվական), «Երիտասարդը կիրակի օրը․․․» (1955 թվական) վեպերը, «Բաց ծովի զավակը» (1931 և 1946 թվականներ), «Նոյի առակը» (1938 թվական) պատմվածքների ժողովածուները, «Անտառի գեղեցկուհին» (1932 թվական), «Բոլիվար» (1936 թվական), «Ռոբինզոն» (1949 թվական), «Շեհերազադե» (1949 թվական) կատակերգությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Сюпервьель Жюль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. Bibliothèque nationale de France Record #119257592 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  8. National Library of Uruguay — 1815.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Սյուպերվիել» հոդվածին։