Սինքլեր Լյուիս
Սինքլեր Լյուիս (անգլ.՝ Sinclair Lewis, փետրվարի 7, 1885[1][2], Sauk Centre, Ստերնս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ - հունվարի 10, 1951[3][1][4][…], Հռոմ, Իտալիա[3]), ամերիկացի գրող, առաջին ամերիկացին է, որ ստացել է գրականության Նոբելյան մրցանակ (1930 թվական) «պատմողական հզոր ու արտահայտիչ արվեստի և երգիծանքով ու հումորով նոր տիպեր ու կերպարներ կերտելու հազվագյուտ տաղանդի համար»[7]։
Սինքլեր Լյուիս անգլ.՝ Sinclair Lewis | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Harry Sinclair Lewis |
Ծնվել է | փետրվարի 7, 1885[1][2] |
Ծննդավայր | Sauk Centre, Ստերնս շրջան, Մինեսոտա, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 10, 1951[3][1][4][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[3] |
Գրական անուն | Tom Graham |
Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ, լրագրող և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Եյլի համալսարան և Օբերլինի քոլեջ |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | It Can't Happen Here? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | Գրականության Նոբելյան մրցանակ[5][6] և Պրոմեթևս մրցանակ |
Ամուսին | Dorothy Thompson? |
![]() | |
Սինքլեր Լյուիս Վիքիքաղվածքում | |
Sinclair Lewis Վիքիպահեստում |
Ընտանիքը։ Առաջին քայլերը գրականության բնագավառումԽմբագրել
Ծնվել է նոր կառուցված Սոկ Սենթր քաղաքում, Մինեսոտա, քաղաքի միակ բժշկի ընտանիքում։ Տասնհինգ տարեկանից աշխատել է տեղի տպարանում որպես գրաշար։ Դեռ համալսարանում սովորելու ժամանակ և դրան հաջորդած տարիներին ծավալել է լրագրողական գործունեություն, աշխատել նույնիսկ ծայրագավառային տարբեր հրատարակչություններում՝ Այովայից մինչև Կալիֆոռնիա, հոժարակամ կատարել լրահաղորդի դերը։ Հենց այս աշխատանքի ընթացքում Լյուիսը հանգամանորեն ծանոթացել է ամերիկյան գավառական կյանքին, հասարակ ամերիկացիների կենցաղին ու բարքերին։
Այդ ժամանակից սկսած՝ գրել է ոչ միայն լրագրային ակնարկներ, այլև բազմաթիվ պատմվածքներ, որոնք հրատարակվում էին այն թերթերում, որոնց աշխատակցում էր։
Լյուիսի առաջին վեպը՝ «Մեր պարոն Ռենը» (անգլ.՝ «Our Mr Wrenn»), հրատարակվել է 1914 թվականին։
1916 թվականին սկսնակ գրողը ծանոթացել է Ջեկ Լոնդոնի հետ, որը խոր ստեղծագործական ճգնաժամի մեջ էր։ Լոնդոնը որոշել էր սյուժե գնել իր նոր վեպի համար, և Լյուիսը վաճառում է նրան սյուժե, որն սկզբում վերնագրված էր «Սպանությունների բյուրո»։ Սակայն այդ վեպը Լոնդոնը հասցրեց միայն սկսել, քանի որ 1916 թվականի նոյեմբերի 22-ին անսպասելի մահացավ։ Սյուժեի համար վճարված գումարով Լյուիսը նոր վերարկու կարողացավ գնել։
Մրցանակներ և կոչումներԽմբագրել
- 1926 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի, սակայն հրաժարվել է այն ընդունել։
- 1930 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։
- Սոկ Սենթր քաղաքի փողոցներից մեկը կրում է Սինքլեր Լյուիսի անունը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Льюис Синклер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1930/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ «1930 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն)։ Նոբելյան հիմնադրամ։ Վերցված է 2008-10-17
Արտաքին հղումներԽմբագրել
- Елистратова А. Льюис С. // Литературная энциклопедия: В 11 т. — М., 1929—1939. Т. 6. — М.: ОГИЗ РСФСР, гос. словарно-энцикл. изд-во «Сов. Энцикл.», 1932. — Стр. 646—649.
- Սինքլեր Լյուիսի Նոբելյան ճառի բնօրինակը (անգլ.)