Սոլ Բելլոու (անգլ.՝ Saul Bellow, ծննդյան անուն` Սոլոմոն Բելոուս[13] հունիսի 10, 1915(1915-06-10)[1][2][3][…], Լաչին, Քվեբեկ, Կանադա - ապրիլի 5, 2005(2005-04-05)[1][2][4][…], Բրուքլայն, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]), ծագումով հրեա ամերիկացի գրող, 1976 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, արձակագիր, հայտնի է նաև որպես էսսեների հեղինակ և մանկավարժ։

Սոլ Բելլոու
անգլ.՝ Saul Bellow
Ծննդյան անունանգլ.՝ Solomon Bellows
Ծնվել էհունիսի 10, 1915(1915-06-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼաչին, Քվեբեկ, Կանադա
Վախճանվել էապրիլի 5, 2005(2005-04-05)[1][2][4][…] (89 տարեկան)
Վախճանի վայրԲրուքլայն, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]
ԳերեզմանMorningside Cemetery[7]
Մասնագիտությունգրող, վիպասան, համալսարանի դասախոս, ակնարկագիր և հեղինակ
Քաղաքացիություն ԱՄՆ[8][9][10]
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Չիկագոյի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան (1937), Roberto Clemente Community Academy?, Camp B'nai Brith? և Weinberg College of Arts and Sciences?
Ուշագրավ աշխատանքներThe Adventures of Augie March?, Herzog? և Henderson the Rain King?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան և Չիկագոյի համալսարան
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
Գրականության Նոբելյան մրցանակ[11][12]

Գուգենհայմի կրթաթոշակ

Մշակույթի ազգային շքանշան

Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար

Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար

Ազգային գրքի մրցանակ գեղարվեստական գրականության համար

Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում

Ջեֆերսոնյան դասախոսություն

Սենթ Լուիս գրական մրցանակ

ՓԷՆ/Մալամուդ մրցանակ

Հելմերիչյան մրցանակ

«Համընդհանուր բարօրություն» մրցանակ անգնահատելի վաստակի համար

Էմերսոն-Թորոյի մեդալ

Ֆորմենտոր մրցանակ

Օ․ Հենրիի մրցանակ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

և

Գուգենհայմի կրթաթոշակ

Ամուսինանհայտ, անհայտ, անհայտ, Alexandra Bellow? և անհայտ
ԶավակներAdam Bellow?
Изображение автографа
 Saul Bellow Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոլ Բելլոուն ծնվել է 1915 թվականի հունիսի 10-ին Լաշին բնակավայրում (այժմ Մոնրեալի կազմում) կանադական Քվեբեկ նահանգում, հրեական Բելլոուս ընտանիքում, որոնք դրանից առաջ գաղթել էին Ռուսաստանից և ամերիկանացրել էին իրենց ազգանունը` դարձնելով Բելլոու։ Շուտով ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել և հաստատվել Չիկագոյի աղքատ շրջաններում։ Փոքր տարիքում Սոլը շատ էր հիվանդանում և այդ ժամանակահատվածում հակված էր ընթերցանության։ 1933 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել է Չիկագոյի համալսարան, երկու տարի անց տեղափոխվել է Հյուսիսարևմտյան համալսարան, որը 1937 թվականին ավարտել է մարդաբանության և սոցոլոգիական գիտությունների բակալավրի աստիճանով։ Եղել է Միննեսոտիի, Նյու Յորքի, Բոստոնի և Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր։ Լինելով ապագա տրոցկիստ` Սոլ Բելլոուն գնացել էր Մեքսիկա Լև Տրոցկիի հետ հանդիպելու համար, բայց նախքան նրանց հանդիպումը մահափորձ էր կատարվել, և Բելլոուն հեղափոխականին տեսավ արդեն մահճում։

Գրական գործունեությունը Բելլոուն սկսել է գրական ակնարկների հրապարակմամբ և իդիշից թարգմանություններ անելով։ Գրողի դեռևս վաղ ստեղծագործությունները նրան փառք բերեցին՝ որպես 20-րդ դարի ամենամեծ ամերիկյան վիպասաններից մեկը։

Նրա առաջին՝ «Երկնքի և երկրի միջև» վեպը նրան արդեն ճանաչում է բերել (1944), որի հիմնական խնդիրը մարդու սեփական «ես»-ի պահպանումն է սոցիալական, ազգային և բարոյական պարտականությունների քաոսի մեջ, որը պարտադրում էր նրան հասարակությունը։ Այդ թեման գերակշռում էր Բելլոուի ստեղծագործություններում։ «Օգի Մարչի արկածները» (1953) վեպը արժանի է Ազգային մրցանակի, որպես տարվա լավագույն գիրք։ «Հերցոգ» վեպը նվիրված է մտավորականության ողբերգության մասին, իրեն տեղ չգտած, ոչ հարազատ բուրժուական աշխարհում։

1976 թվականին Բելլոուն գրականության Նոբելյան մրցանակ է ստացել «ժամանակակից արվեստում մարդկային փոխըմռնման և նուրբ վերլուծության համար, որոնք համադրված են նրա աշխատանքներում»[14]։ 1983 թվականին ֆրանսիայի նախագահը Բելլոուին պարգևատրեց Պատվավոր լեգեոնի շքանշանով։ 1988 թվականներին արժանացել է արվեստի բնագավառում ԱՄՆ-ի Ազգային մեդալի։

1995 թվականին ուժեղ թունավորվել է ձկով[15]։

Մահացել է 2005 թվականի ապրիլի 5-ին Բրուկլայն քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ)։

Մատենագրություն խմբագրել

Արձակ ստեղծագործություններ խմբագրել

  • Երկնքի և երկրի միջև / անգլ.՝ Dangling Man (1944)
  • Զոհը / The Victim (1947)
  • Օգի Մարչի արկածները / The Adventures of Augie March (1953)
  • Որսիր պահը / Seize the Day (1956)
  • Հենդերսոն, անձրևի արքան / Henderson the Rain King (1959)
  • Հերցոգ / Herzog (1964)
  • Մոսբիի հիշողությունները / Mosby’s Memoirs (պատմվածքների հավաքածու) (1968)
  • Պարոն Սամլերի մոլորակը / Mr. Sammler’s Planet (1970)
  • Հումբոլդի նվերը / Humboldt’s Gift (1975) — Պուլիցերյան մրցանակ 1976 года
  • Դեկանի դեկտեմբերը / The Dean’s December (1982)
  • Ապուշի մեկը/ Him with His Foot in His Mouth (պատմվածքների հավաքածու) (1984)
  • Սրտի կաթվածից նորանոր մահեր (1987)
  • Առևանգումը / A Theft (1989)
  • Բելառուզայի կապավորը / The Bellarosa Connection (1989)
  • Ինձնից մի հուշ / Something to Remember Me By (1990)
  • Գործողը (1997)
  • Ռավելսթայն (2000)
  • Ընտիր պատմվածքներ / Collected Stories (2001)

Պիեսներ խմբագրել

  • «Վերջին հետազոտություն»/ The Last Analisis (1964?)

Կենսագրական էսսե խմբագրել

  • «Երուսաղեմ և հետդարձ. անձնական տպավորություններ/«То Jerusalem and Back: A Personal Account» (1976 год)
  • It All Adds Up (1994)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 http://www.legacy.com/ns/obituary.aspx?pid=3383638
  6. 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2005/04/06/books/06bellow.html?8hpib
  7. Find A Grave — 1996.
  8. https://www.nytimes.com/books/00/04/23/specials/bellow.html
  9. http://www.nytimes.com/2001/12/09/books/actions-speak-only-as-loud-as-words.html
  10. http://www.nytimes.com/2001/12/09/books/review/09GRAYLT.html
  11. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1976/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. Беллоу Сол՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  14. «1976 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն). Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. The wordly mystic’s late bloom | Books | The Guardian

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլ Բելլոու» հոդվածին։