Հարոլդ Մակմիլան
Մորիս Հարոլդ Մակմիլան (անգլ.՝ Maurice Harold Macmillan, փետրվարի 10, 1894[1][2][3][…], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 29, 1986[1][2][4][…], Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պետական և քաղաքական գործիչ։ 1940-1945 թվականներին պաշտոններ է զբաղեցրել Չերչիլի կառավարությունում։ Պահպանողականների՝ իշխանության գլուխ անցնելուց (1951) հետո եղել է բնակարանային շինարարության և տեղական ինքնավարության (1951-1954), պաշտպանության (1954-1955), արտաքին գործերի (1955), ֆինանսների (1955-1957) նախարար, 1957-1963 թվականներին՝ վարչապետ։
Հանդես է եկել հօգուտ Արևմտյան Եվրոպայի քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի, միաժամանակ կողմնակից էր միջազգային վիճելի հարցերը ԽՍՀՄ-ի հետ բանակցությունների միջոցով լուծելուն։ Ունի հուշագրություններ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 180)։ |