Ժորժի Ամադու
Ժորժի Ամադու (օգոստոսի 10, 1912[2][3][4][…], Իտաբունա, Իտամարաժու, Բրազիլիա[4] - օգոստոսի 6, 2001[2][3][5][…], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի գրող, հասարակական-քաղաքական գործիչ, կոմունիստ։ Բրազիլիայի ակադեմիայի անդամ (1961)։
Ժորժի Ամադու բրազ.-պորտ.՝ Jorge Leal Amado de Faria[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1912[2][3][4][…] |
Ծննդավայր | Իտաբունա, Իտամարաժու, Բրազիլիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 6, 2001[2][3][5][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սալվադոր, Բրազիլիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծ, վիպասան և քաղաքական գործիչ |
Լեզու | բրազիլիական պորտուգալերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Գրական ուղղություններ | մոդեռնիզմ և magic realism? |
Ուշագրավ աշխատանքներ | Գաբրիելա, դարչին և մեխակ[4], Դոնա Ֆլորը և իր երկու ամուսին ները[4], Տիետան Ագրեստեից[4], Ավազի կապիտանները[4] և Tereza Batista: Home from the Wars? |
Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Զելիա Գատաի |
Ներշնչվել է
| |
![]() | |
Կայք | jorgeamado.com.br |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՃանաչվել է «Կակաո» (1933), «Քրտինք» (1934) վեպերով։ 1930-ական թվականների կեսերից մասնակցել է Ազգային ազատագրական ալյանսի (միության) պայքարին, այդ տարիներին գրել է «Ժուբիաբա» (1935), «Մեռյալ ծով» (1936) և «Ավազի նավապետները» (1937) վեպերը։ Ալյանսի պարտությունից (1937) հետո բանտարկվել է, ապա դարձել վտարանդի (1941-1942)։
Վերադառնալով հայրենիք 1945 թվականին՝ Ամադուն Բրազիլիայի կոմկուսի կողմից ընտրվել է Ազգային կոնգրեսի պատգամավոր։ Կոմկուսի արգելումից (1948) հետո կրկին դարձել է վտարանդի (մինչև 1952 թվականը)։
«Հույսի ասպետի՝ Լաիս Կառլոս Պրեստեսի կյանքը» (1942, կենսագրական), «Գաբրիելան, մեխակը և դարչինը» (1958), «Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները» (1966) վեպերում, «Հին ծովայիններ» (1961) և «Գիշերային հովիվներ» (1964) պատմվածքների ժողովածուներում սոցիալիստական ռեալիզմի դիրքերից վարպետորեն արտացոլել է բրազիլական ժողովրդի կյանքը։
Ամադուն խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ էր, «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակի դափնեկիր (1951)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.actualidadliteratura.com/jorge-amado-vida-y-obras/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 73. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ https://www.epdlp.com/premios.php?premio=Camoes
- ↑ Prêmio Camões de Literatura (порт.)
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ https://www.bbc.com/mundo/noticias/2012/08/120809_amado_jorge_europa_este
- ↑ https://elcultural.com/Jorge-Amado-luchar-por-la-justicia-y-la-alegria
- ↑ https://ifacca.org/news/2012/11/05/order-cultural-merit/
- ↑ 12,0 12,1 Ordens Honoríficas Portuguesas
- ↑ http://www.educacional.com.br/reportagens/jorgeAmado/parte-06.asp
- ↑ https://www.rar.ind.br/Imprensa/Detalhes/126/raul-randon-recebe-laurea-honoris-causa-da-it
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ http://www.univ-paris3.fr/les-docteurs-honoris-causa-de-la-sorbonne-nouvelle--90298.kjsp
- ↑ https://www.univ-lyon2.fr/universite/bourses-prix-et-distinctions/dhc
- ↑ TODOS OS VENCEDORES (порт.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժի Ամադու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 271)։ |