Պերես Գալդոս
Բենիտո Պերես Գալդոս (իսպ.՝ Benito Pérez Galdós, մայիսի 10, 1843[1][2][3][…], Լաս Պալմաս, Իսպանիա[4] - հունվարի 4, 1920[5][1][2][…], calle de Hilarión Eslava[6]), իսպանացի գրող, ռեալիստ, իսպանական գրականության մեջ քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Թագավորական ակադեմիայի անդամ (1897)։ Ընտրվել է կորտեսների դեպուտատ (1886-90, 1907)։ Մոտ 80 վեպերի, ինչպես նաև շատ դրա մաների և պատմվածքների հեղինակ է։ «Ոսկյա շատրվան» (1870), «Կտրիճը» (1871) վեպերում պատմել է XIX դարի իսպանական առաջին հեղափոխությունների մասին։ 1873-1912 թվականին գրված վեպերն ամփոփված են «Ազգային դրվագներ» (հ․ 1-46) հերոսապատումում և նվիրված են Իսպանիայի պատմությանը՝ Տրաֆալգարի ճակատամարտից (1805) մինչև (1868-74) հեղափոխության պարտությունը։ «Դոնյա Պեր-ֆեկտա» (1876) և այլ վեպերի հիմքում ընկած է կալվածատիրական ուժերի քննադատությունը, միջնադարյան բարքերը, կաթոլիկական ֆանատիզմը։
Պերես Գալդոս իսպ.՝ Benito Pérez Galdós | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1843[1][2][3][…] |
Ծննդավայր | Լաս Պալմաս, Իսպանիա[4] |
Վախճանվել է | հունվարի 4, 1920[5][1][2][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | calle de Hilarión Eslava[6] |
Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, քաղաքական գործիչ, վիպասան, լրագրող և բանաստեղծ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Գիտական աստիճան | Derecho? |
Ժանրեր | իգական և թատրոն |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա |
Կուսակցություն | Republican–Socialist Conjunction? և Reformist Party? |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Angelina Zampanelli?, Էմիլյա Պարդո Բասան[7] և Lorenza Cobián? |
![]() | |
![]() |
Պերես Գալդոսը սկզբնավորել է իսպանական սոցիալական դրաման («Էլեկտրա», 1901)։ Նրա ոճի առանձնահատուկ գծերն են՝ դինամիզմը, հրապարակախոսական սրությունը։ Նշանակալի ազդեցություն է թողել իսպանական ռեալիստական վեպի զարգացման վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bernard M. O. y. Pérez Galdós (Benito) // Ensayo de un catálogo de periodistas españoles del siglo XIX (իսպ.) — 1 — Madrid: 1903. — P. 342.
- ↑ 5,0 5,1 5,2 Перес Гальдос Бенито // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.elmundo.es/madrid/2020/01/04/5e0f8e99fdddff27208b4620.html
- ↑ Santana Y. A. Emilia Pardo Bazán - Benito Pérez Galdós: epistolario (իսպ.) // La literatura de Emilia Pardo Bazán — 2009. — P. 147—154. — 8 p. — ISBN 978-84-87987-74-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերես Գալդոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 272)։ |