Դանիերեն
Դանիերենը (ինքնանվանումը՝ dansk դանսկ) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի գերմանական լեզվախմբին։ Աշխարհում դանիերեն խոսում է 6 միլիոն մարդ՝ առավելապես Դանիայում և Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասում, որտեղ ունի փոքրամասնության լեզվի կարգավիճակ[3]։ Պաշտոնական լեզու է Դանիայում։
Դանիերեն dansk | |
---|---|
Դանիերենով գրված տեքստ | |
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | արևելյան սկանդինավական լեզուներ |
Երկրներ | Դանիա Գրենլանդիա Գերմանիա Ֆարերյան կղզիներ |
Պաշտոնական կարգավիճակ | Դանիա Ֆարերյան կղզիներ Եվրամիություն |
Խոսողների քանակ | 6 000 000 մարդ, 5 520 860 մարդ (2012)[1] և 5 621 380 մարդ (2012)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Դանիական լեզվային խորհուրդ |
Լեզվակիրների թիվը | 5,7 մլն. (2005 թվականի գնահատական) |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզվաընտանիք
|
Գրերի համակարգ | լատինական այբուբեն (դանիական այբուբեն) |
IETF | da |
ԳՕՍՏ 7.75–97 | դան 178 |
ISO 639-1 | da |
ISO 639-2 | dan |
ISO 639-3 | dan |
Շրջաններ, որտեղ դանիերենը մեծամասնության լեզուն է։ Շրջաններ, որտեղ դանիերենը փոքրամասնության լեզուն է։ | |
Danish language Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԴանիերենն առաջացել է նախասկանդինավերենից, այնպես, ինչպես շվեդերենը, նորվեգական լեզուները, ֆարերերենը և իսլանդերենը։ Մայր լեզվից դանիերենն սկսել է տարանջատվել IX-X դարերում, երբ սկսեցին հայտնվել մյուս սկանդինավյան լեզուներից տարբերվող առանձնահատկություններ։
Բոլոր սկանդինավյան լեզուներից դանիերենն ամենաշատ ազդեցությունն է կրել գերմաներենից։ Ինչպես նաև բոլոր սկանդինավյան լեզուներից առավել հակված է նորամուծությունների։
Քերականություն
խմբագրելԹվականներ
խմբագրել20-ից բարձր թվերի բառաձևերում միավորները դրվում են տասնավորներից առաջ, ինչպես ներկայացվում է, օրինակ, 21-ը՝ enogtyve, բառացի՝ «մեկ և քսան»։
Halvanden թվականը նշանակում է 1½ (բառացի՝ «կես երկրորդ», նկատի ունի՝ «մեկին գումարած երկրորդ մեկի կեսը»)։ Halvtredje (2½) և halvfjerde (3½) թվականները հնացած են։
Դանիերենի առանձնահատկություններից է նաև այն, որ 50, 60, 70, 80 և 90 թվականների պարագայում քսանյակը օգտագործվում է որպես հաշվարկի հիմնական միավոր՝ Tres (tre-sinds-tyve-ի կրճատը, որը նշանակում է «երեք անգամ քսան») նշանակում է վաթսուն, այն դեպքում, երբ halvtreds-ը (tre-sinds-tyve-ի կրճատը, որը բառացի նշանակում է «կես երրորդ քսանի, ինչը հասկացվում է՝ երկու քսան գումարած երրորդ քսանի կեսը) տասնհինգն է։ «Անգամ քսան» նշանակող sindstyve վերջավորությունն այլևս չի մտցվում քանակական թվականներում, սակայն, մինչև հիմա գործածվում է դասական թվականներում։ Այսպես, այսօրվա դանիերենում հիսուներկուսը ներկայացվում է որպես tooghalvtreds հիմա հնացած tooghalvtredsindstyve-ից, մինչդեռ 52-րդը՝ կամ tooghalvtredsende կամ tooghalvtredsindstyvende։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 283)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիերեն» հոդվածին։ |