Սեմյուել Բեքեթ
Սեմյուել Բեքեթ կամ ֆրանսերեն արտասանությամբ Սամուել Բեկետ (անգլ.՝ Samuel Beckett, ապրիլի 13, 1906[2][3][4][…], Foxrock, Dún Laoghaire–Rathdown - դեկտեմբերի 22, 1989[2][5][6], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7]), իռլանդացի գրող։ Էժեն Իոնեսկոյի հետ մեկտեղ հանդիսանում է «աբսուրդի թատրոնի» հիմնադիրներից մեկը։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1969 թ.)։ Գրել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Բեքեթի ստեղծագործություններն առանձնանում են մինիմալիզմով, նորարար ոճաձևերի օգտագործմամբ և փիլիսոփայական թեմատիկայով։ Բեքեթի առավել հայտնի ստեղծագործությունը «Գոդոյին սպասելիս» պիեսն է (1952, En attendant Godot, թարգմանվել է հայերեն[13][14])։ Բեքեթի մյուս լավագույն պիսեներն են համարվում "Երջանիկ օրերը", "Քրեփի վերջին ձայներիզը" և "Խաղավերջը": "Գոդոյին սպասելիս" պիեսը ֆրանսերենից թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը, "Երջանիկ օրերը" ֆրանսերենից որոշ խմբագրումներով թարգմանել է հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, "Քրեփի վերջին ձայներիզը" մոնոդոդրաման և "Երջանիկ օրերը" աբսուրդի դրաման անգլերենից թարգմանել է դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը։ "Գոդոյին սպասելիս" պիեսը Հայաստանում բեմադրվել է մի քանի անգամ։
Սեմյուել Բեքեթ բրիտանական անգլերեն՝ Samuel Beckett | |
---|---|
Ծննդյան անուն | բրիտանական անգլերեն՝ Samuel Barclay Beckett[1] |
Ծնվել է | ապրիլի 13, 1906[2][3][4][…] |
Ծննդավայր | Foxrock, Dún Laoghaire–Rathdown |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1989[2][5][6] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Գրական անուն | Andrew Belis |
Մասնագիտություն | գրող, լեզվաբան, կինոռեժիսոր, սցենարիստ, կրիկետ խաղացող, բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, թարգմանիչ, ուսուցիչ, մտավորական, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և վիդեոնկարիչ |
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Քաղաքացիություն | Իռլանդիա և Ֆրանսիա |
Կրթություն | Թրինիթի քոլեջ (1927) |
Ժանրեր | դրամա |
Գրական ուղղություններ | Նոր վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Մըրֆի, Մոլոյ, Մալոնը մահանում է, Անանունը, Գոդոյին սպասելիս, Ուոտ, Էնդշփիլ, Քրափի վերջին պտուտախաղը և Ինչպես է դա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Սուզանե Դեշավո-Դումեսնիլ[11] |
Ազգականներ | James Beckett?[12] |
Samuel Beckett Վիքիպահեստում |
Կյանք և Կարիերա
խմբագրելՎաղ կյանք և կրթություն
խմբագրելՍեմյուել Բեքեթը ծնվել է 1906 թ. ապրիլի 13-ին, Դուբլինում։ 5 տարեկանում Բեքեթը հաճախել է ծննդավայրի մանկապարտեզը, որտեղ սովորել է երաժշտություն։ 1919 թ. նա հաճախում է Պորտորայի թագավորական դպրոցը Էնիսկիլենում։ Բնությունից օժտված լինելով մարզական ունակություններով՝ Բեքեթը աչքի էր ընկնում Կրիկետում հիանալի խաղով։ Հետագայում՝ ուսանողության տարիներին նա խաղում է Դուբլինի համալսարանի կրիկետի թիմի կազմում[15]։
Նախնական աշխատանքներ
խմբագրելԲեքեթը Թրինիթի քոլեջում սովորել է ֆրանսերեն, իտալերեն և անգլերեն 1923-1927 թթ.։ Բակալավրի աստիճան ստանալուց հետո, կարճ ժամանակ ուսուցանել է Բալֆասթի Քեմփբել քոլեջում, այնուհետև անգլերեն է դասավանդել Փարիզի Էկոլ նորմալ էլիտար դպրոցի ավագ դասարաններում։ Այստեղ նա ծանոթանում է Ջեյմս Ջոյսի հետ։ Այս հանդիպումը հսկայական ազդեցություն է թողնում գրողի վրա։ 1929 թ. Բեքեթը հրատարակում է իր առաջին ստեղծագործությունը՝ քննադատական ակնարկ, որը վերնագրված էր "Դանտե...Բրունո։ Վիկո...Ջոյս"։ Բեքեթի առաջին պատմվածքը՝ "Ենթադրությունը" տպագրվել է Էժեն Ժոլասի հրատարակած պարբերականում։ 1930 թ. Բեքեթը վերադառնում է Թրինիթի քոլեջ՝ այս անգամ որպես դասախոս։ 1930 թ. նոյեմբերին Բեքեթը Թրինիթիի Ժամանակակից լեզուների ընկերությանն է ներկայացնում մի զեկուցում ֆրանսիացի բանաստեղծ Ժան դու Շասի՝ պոեզիայում կոնցենտրիզմ կոչվող շարժման հիմնադիրի վերաբերյալ։ Այն իրենից ներկայացնում էր գրական պարոդիա՝ ծաղրերգություն. նրա կարծիքով՝ այդ բանաստեղծի,,ստեղծագործություններն,, այնքան արտառոց են, որ արժանի են հիշատակվելու Ռենե Դեկարտի նշանավոր,,Գովք հիմարության,, գրքում։ Սակայն ավելի ուշ նա պնդում էր, որ միտում չուներ հիմարեցնելու իր ընթերցողներին։ Երբ Բեքեթը Թրինիթի քոլեջին հրաժեշտ տվեց 1931 թ. վերջին, նրա ակադեմիական կարիերան այսքանով ավարտվեց։ Նա այս փաստը նշանավորեց իր "Թզուկը" բանաստեղծությամբ։
Բեքեթը ճանապարհորդություն է կատարում Եվրոպայում։ Որոշ ժամանակ անցկացնում է Լոնդոնում, որտեղ 1931 թ. հրատարակում է իր քննադատական ուսումնասիրությունը ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի վերաբերյալ։ Հոր մահիցհետո երկու տարի նա բուժվում է հոգեվերլուծաբան Վիլֆրեդ Բիոնի մոտ։ Այս փաստը անդրադարձել է նրա հետագա ստեղծագործությունների վրա, ինչպես, օրինակ "Ուատ"-ի և "Գոդոյին սպասելիս" թատերգության վրա[16]։ 1932 թ. Բեքեթը գրում է իր առաջին վեպը, սակայն մի շարք հրատարակիչների կողմից մերժվելուց հետո, որոշում է մի կողմ դնել այն. ի վերջո վեպը տպագրվեց 1992 թ.։ Չնայած Բեքեթը ի վիճակի չէր եղել այն հրատարակելու, այնուամենայնիվ, վեպը աղբյուր է հանդիսացել նրա մի շարք բանաստեղծությունների ու պատմվածքների համար։ 1934 թ. Բեքեթը "Դը Բուքմենում" հրատարակում էր ակնարկներ և գրախոսություններ։ 1935 թ. Բեքեթը հաջողությամբ հրատարակում է իր բանաստեղծությունների գիրքը՝ "Արձագանքի ոսկորները և այլ նստվածքներ" (Echo's Bones and Other Precipitates) և միաժամանակ աշխատում է "Մըրֆի" վեպի վրա։ "Մըրֆին" ավարտում է 1936 թվականին և մեկնում է ճամփորդելու Գերմանիայում, որի ընթացքում իր նոթատետրում բազմաթիվ նշումներ էր արել նացիստների դաժան գործողությունների մասին։ 1937 թ. կարճ ժամանակով վերադառնալով Իռլանդիա, 1938 թ. հրատարակում է "Մըրֆին", որը հաջորդ տարում թարգմանում է ֆրանսերեն։ 1939 թ. անցկացնում է Փարիզում։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրել1940 թ. նազիստների կողմից Ֆրանսիայի զավթումից հետո Բեքեթը միանում է ֆրանսիական ինքնապաշտպանությանը, որտեղ աշխատում է որպես սուրհանդակ։ Հաջորդող տարիների ընթացքում նա մի քանի անգամ վտանգում է իր կյանքը՝ մի կերպ փրկվելով գեստապոյի կողմից բռնվելուց։ 1942 թ. նրա զորաջոկատը պարտություն է կրում։ Տեղափոխվելով Ֆրանսիայի հարավում գտնվող Ռուսսիլոն գյուղը՝ նա շարունակում է աջակցել ինքնապաշտպանությանը[17]։ Ֆրանսիական կառավարությունը Բեքեթին պարգևատրել է Մարտական խաչով (Croix de guerre ) և Ինքնապաշտպանության /Դիմադրության/ մեդալով (Médaille de la Résistance)։ Իր ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Բեքեթը իր այս մասնակցությանը վերաբերվում էր որպես "սկաուտական գործի"[18][19] Ռուսսիլոնում թաքնվելու ընթացքում նա շարունակում է աշխատել "Ուատ" ստեղծագործության վրա։
Հռչակ. վեպեր և թատրոն
խմբագրել1946 թ. Ժան Պոլ Սարտրի ամսագրում տպագրվում է Բեքեթի պատմվածքը՝ «Հավաքակազմը» (ավելի ուշ վերանվանվել է «Վերջ»)՝ առանց իմանալու, որ դա միայն առաջին մասն է։ Սիմոնա դը Բովուարը հրաժարվում է տպագրել երկրորդ մասը։ Բեքեթը նաև գրում է իր 4-րդ վեպը (Մերսիեր և Կամիեր), որը չի հրատարակվում մինչև 1970 թվականը։ Այս վեպը նախանշում էր Բեքեթի ամենահայտնի աշխատանքը («Գոդոյին սպասելիս»), որը Բեքեթը գրում է հաջորդիվ։ Ամենակարևորը այն է, որ վեպը Բեքեթի առաջին ֆրանսերեն աշխատությունն է։ Բեքեթը մեծ մասամբ հայտնի է իր «Գոդոյին սպասելիս» (En attendant Godot (1953)) պիեսով։ Ինչպես 1947 թվականից հետո ստեղծված բոլոր գործերը, այս մեկը նույնպես գրվել է ֆրանսերենով։ Բեքեթը պիեսի վրա աշխատել է 1948 թվականի հոկտեմբերից մինչև 1949 թ. հունվարը[20]։ Հրատարակել է 1952 թ., իսկ պրեմիերան եղել է 1953 թվականին։ Անգլերեն թարգմանված տարբերակը լույս է տեսել 2 տարի հետո։ Փարիզում այն ունեցել է թե՛քննադատական, թե՛ հիացական և թե՛ հակասական ընդունելություն։ Լոնդոնում առաջին անգամ բեմադրվել է 1955 թ.։ Այն մինչև հիմա բեմադրվում է։ Բեքեթը ինքն է անգլերեն թարգմանել իր բոլոր գործերը՝ բացառությամբ «Մոլլոյիի», որը թարգմանել է Պատրիկ Բոուլսի հետ համատեղ։ «Գոդոյին սպասելիս» պիեսը Բեքեթի համար ճանապարհ բացեց դեպի թատրոն։ Նա շարունակեց պիեսներ գրել («Կրապպի վերջին ժապավենը», «Ուրախ օրեր», «Խաղ» և այլն )։
Մահ
խմբագրել1960-ականները փոփոխությունների ժամանակաշրջան հանդիսացան գրողի համար։ 1961 թ. նա ամուսնացավ Սյուզաննա Դեշևյո-Դումեսնիլի հետ։ Անգլիայում տեղի ունեցավ գաղտնի քաղաքացիական ամուսնություն։ Պիեսների հաջողություններից հետո նա սկսեց աշխատել որպես թատերական ռեժիսոր։ 1950-ականների վերջերից մինչև իր մահը Բեքեթը սիրային կապի մեջ է եղել Բարբարա Բրեյի հետ։ Վերջինս մի այրի էր, ով ԲիԲիՍի -ում աշխատում էր որպես սցենարի խմբագիր։ 1969 թ. հոկտեմբերին Սյուզաննայի հետ արձակուրդները վայելելիս Բեքեթը իմանում է, որ իրեն շնորհվել է Նոբելյան մրցանակ գրականության ասպարեզում։ Չնայած որ Բեքեթը միշտ հայտնի է եղել որպես շատ "փակ" անձնավորություն, 2011 թ. դեկտեմբերի 15-ին Ռոյ Ֆոսթերի կողմից կատարված նամակների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Բեքեթը ոչ միայն սիրալիր էր, այլ նաև հաճախ պատրաստ էր խոսել իր աշխատանքների և դրանց ստեղծման գործընթացի մասին[21]։ Սյուզաննան մահացավ 1989 թ. հուլիսի 17-ին։ Մնալով ծերանոցում և տառապելով էմֆիզեմայից և, հնարավոր է՝ նաև Պարկինսոնի հիվանդությունից, Բեքեթը մահացավ դեկտեմբերի 22-ին։ Երկուսն էլ ամփոփված են Փարիզի Մոպառնաս թաղամասի գերեզմանատանը։
Բարբարա Բրեյը մահացավ 2010 թվականի փետրվարի 25-ին Էդինբուրգում։
Ժառանգություն
խմբագրելԲոլոր անգլիալեզու մոդերնիստներից Բեքեթն է ամենաէական ազդեցությունը ունեցել ռեալիստական ավանդույթների վրա։ 1950-ականներից ի վեր նա մեծ ազդեցություն է ունեցել փորձարարական ստեղծագործությունների վրա։ Նա մեծ ներգործություն է ունեցել այնպիսի իռլանդացի գրողների վրա, ինչպիսիք են Թոմաս Կինսելլան, Դերեկ Մահոնը, Տրևոր Ջոյսը և Քեթրին Ուոլշը։ XX դարի մի շարք մեծահռչակ կոմպոզիտորներ (Լուչիանո Բերիո, Գյորգի Կուրտագ, Մորտոն Ֆելդման և այլք) երաժշտական ստեղծագործություններ են գրել Բեքեթի երկերի հիման վրա։ Նրա ստեղծագործություններից ներշնչվել են նաև անվանի տարբեր գրողներ, արվեստագետներ և ռեժիսորներ (Էդվար Ալբե, Ավիգդոր Արիխա, Պոլ Ոստեր, Բրյուս Նաուման և այլք[22][23][24]) Նա համարվում է 20-րդ դարի ամենաշատ քննարկված և գնահատված հեղինակներից մեկը։ Նրա մասին տարբեր քննադատական կարծիքներ են եղել։ Սարտրը և Ադորնոն գովաբանում էին Բեքեթին, իսկ Գեորգ Լուկաշը դատապարտում էր ռեալիզմի բացակայության համար[25]։ Նրա պիեսների բեմադրման հեղինակային իրավունքներն այժմ պատկանում են Էդվարդ Բեքեթին (հեղինակի զարմիկը )։ 2009 թ. դեկտեմբերի 10-ին Դուբլինում Լիֆֆեյ գետի վրա գցված նոր կամուրջը անվանվել է գրողի պատվին՝ Սեմյուել Բեքեթ Բրիջ։
Իռլանդական նավատորմի նոր նավը անվանվել է Սեմյուել Բեքեթ։ Նրա հիշատակին Էնիսկիլենի Պորտորա թագավորական դպրոցում փակցվել է Օլսթերյան պատմական շրջանի կապույտ հուշատախտակ։
Շքանշաններ և մրցանակներ
խմբագրել- Մարտական խաչ (Ֆրանսիա)
- Ինքնապաշտպանության /Դիմադրության/ մեդալ (Ֆրանսիա)
- 1959 թ. Թրինիթի քոլեջի շնորհած դոկտորի աստիճան (Դուբլին)
- 1961 թ. Միջազգային հրատարակիչների "Ֆորմենտոր" մրցանակ
- 1968 թ. Ամերիկյան ակադեմիայի արվեստի և գիտությունների վաստակավոր անդամ
- 1969 թ.՝ Նոբելյան մրցանակ
- Աոսդանայի Սաօի (Saoi of Aosdana) (Իռլանդիա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ գիրք
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Fichier des personnes décédées mirror
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1969/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.iobdb.com/Lortel/Sidewalk
- ↑ (not translated to mul), Sanger L. Վիքիպեդիա(բազմ․) / — 2001.
- ↑ Olympedia – Jim Beckett — 2006.
- ↑ Սամյուել Բեքեթ, Գոդոյին սպասելիս, 20-րդ դարի արտասահմանյան դրամատուրգիա / Կազմ. և ծանոթագր.՝ Ս. Փանոսյան. - Երևան։ ԵՊՀ հրատ., 1983, հ. 2:
- ↑ Սամուել Բեկետ, Գոդոյին սպասելիս, Երևան, Actual art, 2010, էջ 240, խմբագիր` Անելկա Գրիգորյան, թարգմանությունը ֆրանսերենից` Լիլիթ Գրիգորյան (զուգահեռ տրվում է նաև ֆրանսերեն բնագիր տեքստը)
- ↑ «Samuel Beckett». Wisden Cricketers' Almanack. Cricinfo. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
- ↑ Beckett, Samuel. (1906–1989) Արխիվացված 2007-10-14 Wayback Machine – Literary Encyclopedia
- ↑ Knowlson (1997) p304–305
- ↑ «The Modern Word». The Modern Word. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
- ↑ Knowlson (1997) p303
- ↑ Knowlson (1997) p342
- ↑ Foster, Roy (2011 թ․ դեկտեմբերի 15). «Darkness and Kindness». The New Republic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ These writers and the artist Arikha cited in Beckett Remembering, Remembering Beckett (ed. James and Elizabeth Knowlson, New York: Arcade, 2006)
- ↑ Cited in Knowlson (ed.), Beckett Remembering, Remembering Beckett, 280
- ↑ Cited in No Author Better Served: The Correspondence of Samuel Beckett and Alan Schneider (ed. Maurice Harmon, Cambridge: Harvard University Press, 1998), 442-443.
- ↑ Adorno, Theodor W. (1961) "Trying to Understand Endgame". New German Critique, no. 26, (Spring-Summer 1982) p119–150. In The Adorno Reader ed. Brian O'Connor. Blackwell Publishers. 2000
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյուել Բեքեթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 428)։ |