Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ
Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ (Reymont) (լեհ.՝ Władysław Stanisław Reymont, մայիսի 7, 1867[1][2][3][…], Կոբելե Վելկե, Ramosky Uyezd, Radom Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1925[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ գրող։ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականությունից (1924 թ., «Գեղջուկներ» վեպի համար)։
Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ լեհ.՝ Władysław Stanisław Reymont | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Władysław Stanisław Rejment |
Ծնվել է | մայիսի 7, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոբելե Վելկե, Ramosky Uyezd, Radom Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1925[1][2][3][…] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ և արձակագիր |
Լեզու | լեհերեն |
Ազգություն | լեհեր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Ստեղծագործական շրջան | 1896-1924 |
Գրական շարժումներ | Երիտասարդ Լեհաստան |
Ուշագրավ աշխատանքներ | Գեղջուկներ և Ավետյաց երկիր |
Անդամակցություն | Związek Zawodowy Literatów Polskich? |
Կուսակցություն | Ազգային լիգա և Polish People's Party "Piast"? |
Պարգևներ | |
Ամուսին | Aurelia Szacnajder Szabłowska? |
Władysław Reymont Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելԳրական ասպարեզ է իջել 1893 թվականին։ Ռայմոնտի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմի ավանդույթները զուգորդված են նատուրալիզմի տարրերի և սիմվոլիստական միտումների հետ։ «Հանդիպում» (1897 թ.), «Արշալույսից առաջ» (1902 թ.) ժողովածուներում, «Արդարացի է» (1899 թ.) վիպակում նատուրալիստորեն պատկերված է գյուղի կենցաղը։ «Դերասանուհին» (1896 թ.) և «խռովք» (1897 թ.) վեպերում Ռայմոնտը նկարագրել է դերասանական միջավայրի ու գավառական աստիճանավորների բարքերը, «Ավետյաց երկիր» (հ․ 1-2, 1899 թ.) բազմասյուժե վեպում վերստեղծել Լոձի մանածագործական մագնատների «գործերն» ու կենցաղը։ Նրա գլուխգործոցը «Գեղջուկներ» (հ․1-4, 1904-1909 թթ., նոբելյան մրցանակ, 1924 թ.) վեպն է, որը պատկերում է գյուղական կյանքը՝ իր դասակարգային խիստ ընդհարումներով և հասարակական ու հոգեբանական հակասություններով։ «1794 թվական» (1913-1918 թթ.) պատմական եռերգությունը Լեհաստանի 18-րդ դարի վերջի ներքաղաքական դրության և Թադեուշ Կոստյուշկոյի հայրենասիրական շարժման մասին է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1924/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
Արտաքին հղումներ
խմբագրել- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 1924 «Գեղջուկներ» վեպի համար at nobelprize.org
- Կենսագրականը 194 թվականի Նոբելյան մրցանակակիրների ցանկում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |