Բացել գլխավոր ցանկը

Գաո Սինցզյան

ֆրանսիացի նկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

Գաո Սինցզյանը ծնվել է 1940 թվականի հունվարի 4-ին Գանչժոունում՝ բանկային ծառայողի և ոչ պրոֆեսիոնալ դերասանուհու ընտանիքում։ Ապագա գրողի մոտ թատրոնի և գրականության հանդեպ սիրո արթնացման գործում կարևոր դերակատարություն է ունեցել նրա մայրը։ 1962 թվականին Գաո Սինցզյանն ավարտում է Պեկինի օտար լեզուների ինստիտուտի ֆրանսիական բանասիրության ֆակուլտետը։ Մշակութային հեղափոխության ժամանակ՝ 1966-1976 թվականներին աքսորվում է աշխատանքային ճանբար։ 1976 թվականին նրան թույլատրվում է վերադառնալ Պեկին, որտեղ նա զբաղվում է թարգմանչական գործունեությամբ։ 1977 թվականին նա աշխատանքի է անցնում Չինաստանի գրողների միության արտաքին հարաբերությունների բաժնում։ 1985 թվականին Բեռլինի արվեստագետների միությունից ստանում է մեկ տարվա կրթաթոշակ և այդ ժամանակն անց է կացնում Բեռլինում[8]։ 1987 թվականին հաստատվում է Փարիզում։ 1989 թվականի Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ուսանողական բողոքի այրունոտ ճնշումնից հետո՝ Գաո Սինցզյանը, խիստ քննադատության է ենթարկում Չինաստանի իշխանություններին և հրաժարվում Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամակցությունից և չինական քաղաքացիությունից։ Այնուհետև որպես քաղաքական փախստական հաստատվում է Փարիզում, իսկ 1998 թվականին ստանում է ֆրանսիական քաղաքացիություն։ 2000 թվականին նրան շնորհվում է Գրականության Նոբելյան մրցանակ։

ՄատենագիտությունԽմբագրել

  • «Ավտոբուսի կանգառ»
  • «Միայնակ մարդու գիրքը»
  • «Ոգու լեռ»
  • «Ծովի վրա»
  • «Իմ պապիկի հրեշտակը»
  • «Ձյունն օգոստոսին»

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Տես նաևԽմբագրել