Ռոբերտ Լոուել (անգլ.՝ Robert Lowell, մարտի 1, 1917(1917-03-01)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 12, 1977(1977-09-12)[1][5][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])[11], ·[12], քսաներորդ դարի ամերիկացի բանաստեղծ, թատերագիր, գրաքննադատ, մանկավարժ, պոեզիայում կոնֆեսիոնալիզմի՝ խոստովանական ուղղության ներկայացուցիչ[13]։ Համարվում է այդ շարժման «հայրը»։ Համբավվել է նաև որպես 1950-1960-ական թվականների ամերիկյան պոեզիային անվանի ներկայացուցիչների (ինչպես, օրինակ, Աննա Սեքստոնի, Սիլվիա Պլատի) ուսուցիչ և ոգեշնչող։ 1962 թվականին Լոուելն ընտրվել է Ամերիկյան պոետների ակադեմիայի նախագահ և այն գլխավորել մինչև իր մահը[14]։

Ռոբերտ Լոուել
Ծննդյան անունֆր.՝ Robert Traill Spence Lowell, Jr.
Ծնվել էմարտի 1, 1917(1917-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1977(1977-09-12)[1][5][3][…] (60 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, հակապատերազմային ակտիվիստ և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, St. Mark's School?, Քենյոն քոլեջ և Հարվարդի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներLord Weary's Castle?, Life Studies? և For the Union Dead?
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՀարվարդի համալսարան և Այովայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինJean Stafford?[10], Elizabeth Hardwick?[10] և Լեդի Քերոլայն Բլեքվուդ[10]
ԶավակներHarriet Winslow Lowell?[5][10] և Robert Sheriden Lowell?[5][10]
 Robert Lowell Վիքիպահեստում

«Թերևս՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ամերիկյան ամենանշանավոր բանաստեղծը». այսպես է բնութագրել նրան Ամերիկյան պոետների ակադեմիան քսաներորդ դարի արդյունքների ամփոփմանը նվիրված զեկույցում։ Ռոբերտ Լոուելը մեծ ազդեցություն է գործել անգլիալեզու մշակույթի վրա։ 1947 թվականին նրան շնորհվել է ԱՄՆ-ի դափնեկիր բանաստեղծի կոչում։ Այդ նույն տարում արժանացել է Պուլիտցերյան մրցանակիԼորդ Ուիրիի ամրոցը» բանաստեղծական ժողովածուի համար)։ Այդ հեղինակավոր գրական մրցանակը երկրորդ անգամ նրան շնորհվել է 1974 թվականին՝ «Դելֆինը» ժողովածուի համար։

Կենսագրություն

խմբագրել

Ռոբերտ Թրեյլ Սփենս Լոուել Կրտսերը ծնվել ու հասակ է առել Բոստոնում, այդ քաղաքի արտոնյալ ու անվանի ընտանիքներից մեկում, որը մինչ այդ արդեն երկու նշանավոր բանաստեղծ էր տվել՝ իմաժինիզմի կարկառուն ներկայացուցիչներ Ջեյմս Ռասել Լոուելին և Էմմի Լոուելին։

Ռոբերտը բանասիրական բարձրագույն կրթություն է ստացել Հարվարդի համալսարանում և Օհայոյի Քենիոն քոլեջում, որից հետո զբաղվել է դասախոսական աշխատանքով։ Իր համոզմունքներով լինելով պացիֆիստ (խաղաղասեր)՝ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրաժարվել է ծառայել բանակում, որի պատճառով բանտարկվել է։ Հետագայում՝ 1960-ական թվականներին բողոքել է նաև վիետնամական պատերազմի դեմ։

Վախճանվել է 1977 թվականի սեպտեմբերի 12-ին, Նյու Յորքում[15]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • Land of Unlikeness (1944)
  • Lord Weary's Castle (1946)
  • The Mills of The Kavanaughs (1951)
  • Life Studies (1959)
  • Phèdre|Phaedra (versión) (1961)
  • Imitations (1961)
  • For the Union Dead (1964)
  • The Old Glory (1965)
  • Near the Ocean (1967)
  • The Voyage & other versions of poems of Baudelaire (1969)
  • Prometheus Bound (1969)
  • Notebook (1969) (ampliada en 1970)
  • For Lizzie and Harriet (1973)
  • History (1973)
  • The Dolphin (1973)
  • Selected Poems (1976) (Revised Edition, 1977)
  • Day by Day (1977)
  • The Oresteia of Aeschylus (1978)
  • Collected Poems (2003)
  • Selected Poems (2006) (Expanded Edition)
  • Words in Air: The Complete Correspondence Between Elizabeth Bishop and Robert Lowell, (Farrar, Strauss & Giroux, 2008)
  • The Dolphin Letters, 1970-1979: Elizabeth Hardwick, Robert Lowell and Their Circle, (Farrar, Strauss & Giroux, 2019)

Գրականություն

խմբագրել

(անգլերեն)Marjorie Perloff, The Poetic Art of Robert Lowell, éd.  Cornell university press, 1973

  • Steven G. Axelrod։ The critical response to Robert Lowell. Greenwood, Westport, Conn. 1999, ISBN 0-313-29037-7.
  • Grzegorz Kós´c։ Robert Lowell. Uncomfortable epigone of the grands maîtres. Lang, Frankfurt 2005, ISBN 3-631-53607-0.
  • Paul Mariani։ Lost puritan. Norton, New York 1996, ISBN 0-393-31374-3.
  • Ian Hamilton։ Robert Lowell: A Biography. Random House, 1982, ISBN 0-394-71646-9.
  • Kay Redfield Jamison։ Robert Lowell : setting the river on fire : a study of genius, mania, and character, New York։ Alfred A Knopf, 2017, ISBN 978-0-307-70027-8

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11878062X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
  6. https://www.gf.org/fellows/all-fellows/robert-lowell/
  7. https://www.pulitzer.org/winners/robert-lowell
  8. https://www.nationalbook.org/robert-lowells-accepts-the-1960-national-book-awards-in-poetry-for-life-studies/
  9. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/224
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Kindred Britain
  11. https://www.universalis.fr/encyclopedie/robert-lowell/%7Csite=%7Cdate=%7Cconsulté le=}}
  12. langue=en|auteur1=|titre=Robert Lowell, Jr. | American poet|périodique=Encyclopedia Britannica|date=2017|issn=|lire en ligne=https://www.britannica.com/biography/Robert-Lowell-Jr%7Cconsulté le=2017-09-26|pages=}}
  13. «Robert Lowell». Poetry Foundation (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  14. Lowell, Robert (2014 թ․ փետրվարի 4). «Robert Lowell». Robert Lowell (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  15. prajdzisvet.org

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Լոուել» հոդվածին։

Արխիվացված 2008-12-23 Wayback Machine