Իսլանդերենը (Իսլանդերեն՝ íslenska) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի գերմանական լեզվախմբին։ Իսլանդերեն խոսում են աշխարհում 300 000 մարդ։ Պաշտոնական լեզու է Իսլանդիայում։

Իսլանդերեն
íslenska
Իսլանդերենով գրված տեքստ
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
Ենթադասարևմտաեվրոպական լեզուներ և սկանդինավյան լեզուներ[1]
ԵրկրներԻսլանդիա Իսլանդիա
Դանիա Դանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Պաշտոնական կարգավիճակԻսլանդիա Իսլանդիա
Խոսողների քանակ321 040 մարդ (2015)[2]
Վերահսկող կազմակերպությունԱրնի Մագնուսոնի ինստիտուտ
Լեզվակիրների թիվը330,000[3]
ԴասակարգումՀնդեվրոպական լեզվաընտանիք
Գերմանական ճյուղ
Սկանդինավյան խումբ
Հիմնական ենթախումբ
Գրերի համակարգլատինական այբուբեն (իսլանդական այբուբեն)
IETFis
ԳՕՍՏ 7.75–97իսլ 225
ISO 639-1is
ISO 639-2isl
ISO 639-3isl

     Շրջաններ, որտեղ իսլանդերենը մեծամասնության լեզուն է։      Շրջաններ, որտեղ իսլանդերենը փոքրամասնության լեզուն է։
 Icelandic language Վիքիպահեստում

Իսլանդերենի ծագումը եվ զարգացումը

խմբագրել

Մայրցամաքային Եվրոպայից Իսլանդիայի կտրվածության պատճառով իսլանդացիների լեզուն պահպանել է նմանությունը հին սկանդինավերենի հետ։ Իսլանդացիները պահպանում են լեզվի մաքրություն, հետևաբար լեզվում գրեթե բացակայում են օտարաբանությունները. նոր բառերը կազմվում են բառակազմության միջոցով։ Իսլանդերենի բառարանային կազմում բացարձակապես գերակշռում է բուն իսլանդական բառապաշարը[4]։ Իսլանդական բանահյուսության լեզվական մաքրամոլության[5] և դասական իսլանդական գրականությանը դրա կողմնորոշման պատճառով նոր բանասիրական միավորների համար բառերը ստեղծվում են բառապատճենման օգնությամբ։ Գրական իսլանդերենում համարյա չկան այլ լեզուներից փոխառված բառեր. բառերը, կայուն բառակապակցությունները, դարձվածաբանական միավորները, արտահայտությունները ստեղծվում են այլ լեզվի համապատասխան միավորի կազմության կաղապարով, նրա ընդօրինակմամբ. ընդ որում այդ փոխառությունը կարող է իրացվել միայն իմաստով, կամ նաև կազմության կաղապարով։ Խոսակցական լեզվում դանիերենից և անգլերենից փոխառությունների թիվը համեմատաբար մեծ է։ Իսլանդերենը համարվում է աշխարհի ամենահարուստ լեզուներից մեկը ոչ միայն հարուստ բառապաշարի, այլ նաև հսկայական գրական ժառանգության պատճառով։ Միջին դարերում օգտագործվում էին ռուները[6], իսկ հետագայում ստեղծվել է իսլանդերենի այբուբենը, որի հիմքում ընկած է լատինական այբուբենը։ 1990-ական թվականներին սկսվել է իսլանդերենը օտարաբանություններից մաքրազտելու շարժումը, իսկ 21-րդ դարի սկզբում հայտնվել է լեզվի ուլտրապուրիստական (գերմաքրամոլական) տարբերակը, որը անվանվել է բարձր իսլանդերեն (իսլ.՝ Háfrónska)[K 1]։ Չնայած, որ լեզուն չունի պաշտոնական կարգավիճակ, գոյություն ունի Բարձր իսլանդերենի կենտրոն, որի նպատակը ոչ միայն նորաբանությունների և օտարաբանությունների փոխարինումն է բուն իսլանդերեն բառերով կամ դրանցից կազմվածներով, այլ նաև նոր լեզվի պրոպագանդան է։

Սակայն վերը ասվածից չի հետևում, որ իսլանդերենը ընդհանրապես չի փոխվել վերջին հազարամյակի ընթացքում։ Այն կրել է փոփոխություններ, բայց դրանք տեղի չեն ունեցել այլ լեզուների ազդեցությամբ։ Մ.թ. 9-րդ դարում, երբ սկսվել է կղզու բնակեցումը, սկանդինավյան լեզուները գրեթե չեն տարբերվել մեկը մյուսից։ 12-րդ դարի կեսերին Իսլանդիայում գրված «Առաջին քերականական տրակտատի» (իսլ.՝ Fyrsta Málfræðiritgerðin[7]) հեղինակը դեռևս իր լեզուն անվանում է դանիերեն (իսլ.՝ dönsk tunga). Այդպես են կոչվել բոլոր սկանդինավյան ժողովուրդների լեզուները մինչև 13-րդ դարը։ 13-14-րդ դարերում իսլանդացիների և նորվեգացիների լեզուն անվանվում էր «հյուսիսային լեզու» (իսլ.՝ norrœnt mál), իսկ «իսլանդերեն» բառեզրը (իսլ.՝ íslenska) հայտնվել է միայն 15-րդ դարում[8]։

Անունը Իսլանդիայում

խմբագրել

1925 թվականին իսլանդիայում ընդունվել է օրենք, որը արգելում է երկրի քաղաքացիներին ունենալ ազգանուններ։ Չնայած դրան՝ երկրի քաղաքացիների չնչին մասը, հիմնականում՝ ներգաղթյալները, ունեն ազգանուններ, որոնք չեն նշվում անձնագրերում կամ պաշտոնական փաստաթղթերում, իսկ քաղաքացիների մեծ մասը կրում են միայն հայրանուններ, որոնք կազմվում են՝ հոր անվանը ավելացնելով son (որդի) կամ dóttir (դուստր)։ Հեռախոսահամարների տեղեկատուի մեջ ցուցակը գրված է ըստ անունների, որոնց ցանկը մինչև վերջերս սահմանափակ էր. Ոչ ոք չէր կարող դառնալ իսկանդիայի քաղաքացի՝ առանց անունը փոխելու։ Այդ օրենքը փոփոխություն է կրել 90-ական թվականներին և հիմա նման սահմանափակում չի դնում[9]։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. «frónska» բառը առաջացել է իսլանդերենի պոետիկ անվանումներից մեկից՝ «frón» բառից, որը Երկրի անվանումներից մեկն էր՝ նշված սկանդինավյան դիցաբանության և պատմության մասին երգերի ժողովածուի մեջ՝ Ավագ Էդդայում և Կրտսեր Էդդայում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 68. — ISBN 0-7126-6612-5
  2. https://www.ethnologue.com/language/isl
  3. 97% of a population of 325,000 + 15,000 native Icelandic speakers outside Iceland
  4. Исландский язык Большая советская энциклопедия
  5. Руденко Е. Н. Введение в германскую филологию: Курс лекций. Раздел IV.(չաշխատող հղում) (ռուս.)
  6. Гуревич Е. А. Руны, руническое письмо // Словарь средневековой культуры. — М.: 2003. — С. 415—423.
  7. The First Grammatical Treatise digital reproduction at Old Norse etexts.
  8. Стеблин-Каменский М. И. Культура Исландии. — Л.: Наука, 1967. — С. 185.
  9. Lög um mannanöfn — Անունների մասին օրենք՝ ընդունված 1996 թվականին (իսլանդ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլանդերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 394