Անրի դե Մոնտերլան
Հենրի դե Մոնտերլան (ֆր.՝ Henry Marie Joseph Frédéric Expedite Millon de Montherlant, ապրիլի 20, 1895[2][3][4][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[1] - սեպտեմբերի 21, 1972[5][6][7][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[1]), ֆրանսիացի գրող, դրամատուրգ, էսսեներ և նովելներ գրող[9]։ 1960 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
Անրի դե Մոնտերլան ֆր.՝ Henry de Montherlant | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Henry Marie Joseph Frédéric Expédite Millon de Montherlant[1] |
Ծնվել է | ապրիլի 20, 1895[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 21, 1972[5][6][7][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[1] |
Գերեզման | forum |
Գրական անուն | François Lazergue[8] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, վիպասան և բանաստեղծ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժանսոն-դը-Սայի լիցեյ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄոնտերլանի մայրը ազնվական ծագում է ունեցել։
Պատանեկություն
խմբագրելԱնրի դե Մոնտերլանը ծնվել է 1895 թվականին, Փարիզում։ Դեռ մանկուց Մոնտերլանը եղել է չափազանց գրքասեր, իր համար բացահայտել է Պլուտարքոսին, Նիցշեին, Դ Աննունցիոյին։
1916 թվականին Մոնտերլանը զորակոչվել է բանակ, չնայած չի մասնակցել պատերազմին, բայց վիրավորվել է։ Պատերազմից հետո տարվել է սպորտով, հատկապես ֆուտբոլով, կորիդայով։
Ստեղծագործություն
խմբագրելՄոնտերլանը հրապարակել է մի շարք վեպեր.
- «Ալբան դե Բրիկուլյայի երիտասարդությունը» եռագրությունը 1922-1969 թվականներին
- «Ամուրիներ» 1934 թվականին
- «Աղջիկների տետրոլոգիա» 1936-1939 թվականներին
- «Օլիմպիականները» գիրք-էսսե 1924 թվականին։
1940 թվականից Մոնտերլանը անդրադարձել է դրամատուրգիային՝ գրելով պատմական և առասպելական թեմաներով.
- «Մեռած թագուհին» 1942 թվականին
- «Պասիֆայա» 1949 թվականին
- «Պոր-Ռոյալ» 1954 թվականին
- «Իսպանիայի կարդինալը» 1960 թվականին։
Գործունեություն
խմբագրել1960 թվականին ընտրվել է Ֆրանսիական Ակադեմիայի անդամ։
Մահ
խմբագրելՄոնտերլանը թաքցրել է իր համասեռական լինելը։ Ըստ իր խնդրանքի, այդ փաստին առնչվող նրա ստեղծագործությունների հատվածները լույս են տեսել նրա հետմահու հրապարակումներում։ Դժբախտ պատահարի հետևանքով կուրանալով՝ ինքնասպանություն է գործել՝ ընդունելով կալիումի ցիանիդ և ինքն իրեն գնդակահարել է։
Ֆիլմագրություն
խմբագրելԱնրի դե Մոնտերլանի մի շարք ստեղծագործություններ էկրանավորվել են։ Դրանցից է՝ «Մեռած թագուհին» (Պիեր Բուտրոն, Ֆրանսիա, 2009 թվականին)։ Նրա պիեսներով նկարահանվված ֆիլմերից է Ֆրանսուա Օզոնի «Նախերգանք» կարճամետրաժ ֆիլմը ( 2006 թվականին)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Académie française (ֆր.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Henry de Montherlant
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի դե Մոնտերլան» հոդվածին։ |