Ադա Նեգրի (իտալ.՝ Ada Negri, փետրվարի 3, 1879, Լոդի, Լոմբարդիա - հունվարի 11, 1945, Միլան), իտալացի բանաստեղծուհի։

Ադա Նեգրի
Ada Negri 1913.jpg
Ծնվել էփետրվարի 3, 1870(1870-02-03)[1][2][3][…]
ԾննդավայրԼոդի, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[4]
Վախճանվել էհունվարի 11, 1945(1945-01-11)[4][1][2][…] (74 տարեկան)
Վախճանի վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[4]
ԳերեզմանSan Francesco Church
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուիտալերեն[1]
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ՊարգևներPremio Giannina Milli?[5]
Ada Negri Վիքիպահեստում

Ծնվել է բանվորի ընտանիքում։ Իր առաջին ժողովածուներում՝ «Ճակատագիր» (1892, հայ հրտ․ 1919) և «Մրրիկներ» (1896, հայ հրտ․ 1924), իտալական պոեզիայում առաջին անգամ Նեգրին պատկերել է գործարանային բանվորների աշխատանքը, հնչեցրել խռովության մոտիվներ։

Ամուսնանալով արդյունաբերողի հետ՝ նա կտրվել է իր հարազատ միջավայրից․ այդ պատճառով ստեղծված հոգեկան ճգնաժամն է արտահայտված «Արտաքսում» (1914) ժողովածուում։ Հետագայում Նեգրիի պոեզիան կորցնում է սոցիալական ասպեկտը, կամերային բնույթ ստանում։

Նեգրիի ստեղծագործության աշխատավորական-դեմոկրատական մոտիվները հարազատ են եղել Հակոբ Հակոբյանի և Շուշանիկ Կուրղինյանի ոգուն։ Հակոբյանը առաջինն է իր թարգմանություններով («Բանաստեղծություններ», պրակ 1, 1903, պրակ 2, 1904, «Բանաստեղծություններ», 1909) հայ ընթերցողին ծանոթացրել Նեգրիի պոեզիային։ Նեգրիի ստեղծագործություններից հայերեն են թարգմանել նաև Ա․ Ղազիկյանը («Ճակատագիր», ժողովածու) և ուրիշներ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Բ. Լյուսիֆևր, Աշխատանքի ու աշխատավորի գաղափարը Ադա Նեգրիի, Հ․ Հակոբյանի և Շ․ Կուրղինյանի բանաստեղծությունների մեջ, Նոր Նախիջևան, 1909։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։