Խասինտո Բենավենտե

իսպանացի գրող

Խասինտո Բենավենտե ի Մարտինես (իսպ.՝ Jacinto Benavente y Martínez,օգոստոսի 12, 1866(1866-08-12)[1][2][3][…], Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա[4] - հուլիսի 14, 1954(1954-07-14)[5][1][6][…], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ «98 թվականի սերունդ», 1922 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, «փայլուն վարպետության համար, որով նա շարունակում է իսպանական դրամայի մեծանուն ավանդույթները»[11]։

Խասինտո Բենավենտե
իսպ.՝ Jacinto Benavente
Ծնվել էօգոստոսի 12, 1866(1866-08-12)[1][2][3][…]
ԾննդավայրՄուրսիա, Մուրսիա, Իսպանիա[4]
Վախճանվել էհուլիսի 14, 1954(1954-07-14)[5][1][6][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՄալագա, Անդալուզիա, Իսպանիա
Մասնագիտությունդրամատուրգ, լրագրող, գրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, կինոռեժիսոր և փաստաբան
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
ԺանրերԴրամատուրգիա և թատրոն
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա[7]
Պարգևներ
 Jacinto Benavente Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1866 թվականի օգոստոսի 12-ին Մադրիդում, բժշկի ընտանիքում։ Ընտանիքը շատ կրթված էր և բավականին ունևոր։ Նրա հայրը սիրում էր թատրոնը և ուներ լավ տնային գրադարան, բուժել է այդ ժամանակի շատ հայտնի մարդկանց։ Մինչև 16 տարեկանը Խասինտոն արդեն գիտեր մի քանի լեզուներ և զբաղվում էր ինքնագործունեությամբ։ 1882 թվականին նա ընդունվեց Մադրիդի համալսարան` սովորելու իրավաբանություն։ Հոր մահից երկու տարի անց թողեց համալսարանը։ Նա բարեկեցիկ կյանք էր վարում և եղել էր այն բուրժուական կազմակերպության անդամը, որը նկարագրում էր իր պիեսների մեծ մասում։ Ճանապարհորդություններ է կատարել Անգլիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։ Վերադառնալով Իսպանիա` կրկեսի կազմակերպմամբ է զբաղվել, բայց հետո նվիրվեց թատրոնին։

Բենավենտեի առաջին պիեսների հավաքածուն թողարկվել է 1892 թվականին, առաջին ներկայացումը երկու տարի անց է կայացել։ 1899 թվականին դրամատուրգի գլխավորությամբ Մադրիդում բացվեց Գեղարվեստական թատրոն։ Այդ թվականին էլ «Գրական կյանք» թերթի խմբագիր դարձավ, որը «1898 թվականի սերունդ»-ի գաղափարներն էր հրապարակում։

1908-1912 թվականներին «Անկողմնապահ» թերթում բաժին էր վարում և զբաղվում գրականության քննադատությամբ։

1912 թվականին դրամատուրգը ընտրվել է իսպանական լեզվի Թագավորական ակադեմիա, իսկ վեց տարի անց` խորհրդարան։ Նա պարգևատրվել է Նոբելյան մրցանակով այն ժամանակ, երբ գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղ դասախոսություններ էր կարդում։

1920 թվականին դարձավ «Էսպանյոլ» մադրիդյան թատրոնի ռեժիսոր և առաջադրվել է Խորհրդարանի պատգամավորական ընտրություններին, բայց պարտություն է կրում։

1924 թվականին պարգևատրվել է ավելի հեղինակավոր Իսպանիայի Ալֆոնս Իմաստունի Մեծ խաչ մրցանակով և դարձել Մադրիդի պատվավոր քաղաքացի։

1933 թվականին Բենավենտեն մասնակցել է ԽՍՀՄ Ընկերների Միության ստեղծմանը և նույնիսկ ռուս հեղափոխականների կյանքի մասին պիես է գրել։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա մնացել է հանրապետականների կողմում, հաղթանակից հետո Ֆրանկոն Արգենտինա գնաց, բայց մի քանի տարուց վերադարձել է և սկսել պաշտպանել նոր իշխանությունը[12]։

Բենավենտեն ամուսնացած չի եղել։ Բայց խոսակցություններ կային, որ նա երիտասարդ տարիքում սիրավեպ է ունեցել մի մարմնամարզուհու հետ[13], ժամանակակից հետազոտողները հակված են այն կարծիքին, որ գրողը համասեռամոլ է եղել[12]։

Բենավենտեն մահացել է Մադրիդում 1954 թվականի հուլիսի 14-ին 88 տարեկանում` գրելով և բեմադրելով 172 պիեսներ։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • Rosas de otoño (1905).
  • Los Intereses creados (1907).
  • Señora ama (1908).
  • El Nietecito (1910).
  • La malquerida (1913).
  • La ciudad alegre y confiada (1916).
  • Campo de armiño (1916).
  • Lecciones de buen amor (1924).
  • La mariposa que voló sobre el mar (1926).
  • Pepa Doncel (1928).
  • Vidas cruzadas (1929).
  • Aves y pájaros (1940).
  • La honradez de la cerradura (1942).
  • La infanzona (1945).
  • Titania (1946).
  • La infanzona (1947).
  • Abdicación (1948).
  • Ha llegado Don Juan (1952).
  • El alfiler en la boca (1954).

Գրականություն խմբագրել

  • Малиновская Н. Р. У истоков «мыльной оперы» // Драматурги — лауреаты Нобелевской премии. — М., 1998. — C. 193—197.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118655280 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
  7. Իսպանիա — 1715.
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1922/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0003249123&page=5
  11. «1922 թվականի գրականության Նոբելյան մրցանակ» (անգլերեն). Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. 12,0 12,1 García Garzón J. I. La paradoja del comediógrafo // ABC
  13. Nebot V. Teatro fantástico de Jacinto Benavente en la dramaturgia modernista Արխիվացված 2010-11-05 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խասինտո Բենավենտե» հոդվածին։