Նադին Գորդիմեր (անգլ.՝ Nadine Gordimer, նոյեմբերի 20, 1923(1923-11-20)[1][2][3][…], Սփրինգս, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4] - հուլիսի 13, 2014(2014-07-13)[5][1][2][…], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[6]), հարավաֆրիկացի անգլալեզու գրող։ 1991 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Աֆրիկայի ազգային կոնգրեսի անդամ և ապարտհեյդի ռեժիմի դեմ ակտիվ պայքարող։

Նադին Գորդիմեր
Nadine Gordimer
Ծնվել էնոյեմբերի 20, 1923(1923-11-20)[1][2][3][…]
ԾննդավայրՍփրինգս, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[4]
Վախճանվել էհուլիսի 13, 2014(2014-07-13)[5][1][2][…] (90 տարեկան)
Վախճանի վայրՅոհաննեսբուրգ, ՀԱՀ[6]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, վիպասան, դրամատուրգ, վիպասան, scientific editor և արձակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ՀԱՀ[6]
ԿրթությունՈւիտուոտերստրանդի համալսարան[4]
Ժանրերվեպ, Նովել և պատմվածք
Ուշագրավ աշխատանքներThe Conservationist?, Burger's Daughter?, July's People?, A Sport of Nature?, The Pickup? և Get a Life?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն
ԿուսակցությունԱֆրիկյան ազգային կոնգրես
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Պարգևներ
ԱմուսինReinhold Cassirer? և Gerald Gavron?
ԶավակներOriane?[10]
 Nadine Gordimer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նադին Գորդիմերը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 20-ին Յոհաննեսբուրգից ոչ հեռու գտնվող Սփրինգս բնակավայրում, հրեական ընտանիքում։ Նրա հայրը՝ ժամագործ և ոսկերիչ Այզեկ Վոլֆ Գորդիմերը (1887-1962 թթ.), գաղթել էր Հարավաֆրիկյան միություն տասներեք տարեկան հասակում Կովենիայի նահանգից, իսկ մայրը՝ Հաննա Գորդիմերը (ծնունդով՝ Մայերս, 1897-1973 թթ.)՝ վեց տարեկան հասակում, Լոնդոնից[11]։ Նա ունեցել է ավագ քույր՝ Բեթի Ադելաիդան։

Նադինը ուսման անցավ միայն սպիտակամորթների համար նախատեսված դպրոցում։ Գրել սկսեց ինը տարեկանում, սակայն տասը տարեկանում բժիշկները նրա մոտ սրտի հիվանդություն հայտնաբերեցին, և Նադինը սկսեց սովորել տնային ուսուցչուհու մոտ[12]։ 1939 թվականին, երբ նա տասնվեց տարեկան էր, Յոհաննեսբուրգի «Ֆորում» ամսագրում տպագրվեց իր առաջին պատմվածքը՝ «Վաղը արի նորից»։ Այնուհետև նա սկսեց սովորել Վիտվատեսրանդի համալասարանում, սակայն թողեց այն՝ գրական գործունեությամբ զբաղվելու համար։

1940-1950-ական թվականներին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ամրապնդվում էր ապարտհեյդը, աճում էր ռասայական խտրականությունը, արգելվում էին ամուսնությունները տարբեր մաշկի գույնով մարդկանց միջև։ Ինքը՝ Նադինը, հիշում է, որ մանկության տարիներին իր սպիտակ մաշկը համարում էր առավելություն։ Նա գրում է․ «Գրողը պետք է լինի գրող․․․ ես երբեք չեմ պատկանել քաղաքական դասին։ Իմ պատերազմն անձնական բնույթ ունի»[13]։

Գորդիմերի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Դեմ առ դեմ»-ը, լույս է տեսել 1949 թվականին, իսկ 1953 թվականին լույս է տեսել իր առաջին վեպը՝ «Կեղծ օրեր», որում հերոսուհի Հելենը անցնում է այնպիսի էվոլուցիայի միջով, ինչպիսին տեսել է գրողը։ Գորդիմերի գրականությունը պատկերում է Հարավաֆրիկյան պետությանը հատուկ քաղաքական-հասարակական դրության ողջ բարդությունը, սակայն նա պնդում էր, որ քաղաքական գաղափարների տարածող չէ։ «Կեղծ օրեր» վեպում Գորդիմերը ցույց է տալիս իր քաղաքը այնպես, ինչպես իրականում կա, այլ ոչ թե եվրոպացի գրողների՝ էկզոտիկ Աֆրիկան պատկերելու ավանդույթներով։

1958 թվականին գրված «Օտարերկրացիների հողը» վեպը յոհաննեսբուրգյան հասարակությունը պատկերող բազմապլան ստեղծագործություն է, որը պատմվում է անգլիացի լրագրող Թոբի Հոդդի անունից։ 1963 թվականին գրել է աշխարհի դաժանությունից իր անձական, իզոլացված աշխարհը գնացող հերոսի մասին «Պատահական սեր» վեպը, որը երկար տարիներ շարունակ արգելված է եղել հրատարակվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

1964 թվականին Գորդիմերը լրագրող Էնթոնի Սեմփսոնի հետ միասին մասնակցել է Նելսոն Մանդելայի «Ես պատրաստ եմ մահվան» պաշտպանական ելույթի ստեղծմանը, որը պետք է հնչեր պետական դավաճանության մեղանդրանքով կատարվող դատի ժամանալ։ Սակայն նրանց ջանքերը չփրկեցին Մանդելային բանտարկումից։ Բանտում նա գրում էր․ «Ես կարդում եմ Նադին Գորդիմերի բոլոր ոչ արգելված վեպերը և շատ նոր բան եմ իմանում սպիտակամորթների ազատամտական զգայունության մասին»[14]։

1966 թվականին գրված «Կորուսյալ բուրժուական աշխարհիկ» վեպում ամբողջովին երևում է Գորդիմերի՝ միայնության և մեկուսացման զգացումը։ Այս վեպը ևս երկար ժամանակ արգելքի տակ է եղել[15]։ 1970 թ.-ի «Պատվավոր հյուր» վեպում, որը 1971 թվականին արժանացել է Ջեյմս Թեթ Բլեքի հիշատակի մրցանակին, պատմվում է աֆրիկական սոցիալիզմի մասին սևամորթների մի երկրում, որը վերջերս է անկախացել (ամենայն հավանականությամբ խոսքը Զամբիայի մասին է)[16]։ Բուքերյան մրցանակի է արժանացել 1974 թվականի «Պահապան» վեպը, որում առավել ակնհայտ է մեկուսացվածության զգացումը, իրականությունը առասպելների հետ խառնելը։

Համաշխարհային հռչակ է ստացել 1981 թվականին գրված «Ջուլայա ցեղը» վեպը։ Պատմության կենտրոնում ճարտարապետ Սմայլզի ընտանիքն է։ Փախչելով Յոհաննեսբուրգից՝ ընտանիքն ապրում է գյուղում, սեփական ծառայի տանը։ Գորդիմերը խորը հոգեբանորեն ցույց է տալիս գյուղի բնակիչների և ազնվական ընտանիքի միջև հարաբերությունները, վերլուծում է նրանց միջև գոյություն ունեցող սոցիալական և մշակութային անդունդը։ Այնուհետև լույս են տեսել «Բնության խաղալիք» (1987 թ.), «Իմ որդու ասածը» (1990 թ.) վեպերը։ Ժողովածուներից առավել հայտնի են հետևյալները․ «Հողի վեց ոտնաչափ» (1956 թ.), «Ուրբաթի հետքը» (1960 թ.), «Հայտարարման ենթակա չէ» 1965 թ., «Լիվինգսթոնի ուղեկիցները» (1971 թ.), «Երևի երկուշաբթի» (1976 թ.), «Զինվորի գրկախառնություններ» (1980 թ.), «Ինչ-որ բան ինչ-որ տեղ» (1984 թ.)։ «Բնության խաղերը» (1987 թ.) և «Իմ որդու պատմությունը» (1990 թ.) վեպերը հաստատում են Գորդիմերի հավատարմությունը իր մշտական թեմային՝ Հարավաֆրիկյան Հանրապետության կյանքի խնդիրներին։

1987 թվականին Գորդիմերը աջակցել է հարավաֆրիկյան գրողների Կոնգրեսի ստեղծմանը։ Կոնգրեսի ադնամների մեծամասնությունը սևամորթներ են եղել։

Մի անգամ Գորդիմերը նշել է, որ իր ստեղծագործությունները մի ընդհանուր գիրք են։ Եվ՛ վեպերը, և՛ պատմվածքները ռասիզմի, էգոիզմը քննադատելու, մարդկանց միջև մեկուսացվածության, անսիրտ և անհամբերատար լինելու մասին են։

Գորդիմերը մի քանի անգամ առաջադրված է եղել գրականության Նոբելյան մրցանակի։ 1991 թվականին վերջապես Նոբելյան մրցանակակիր դարձավ Նադին Գորդիմերը։ Մրցանակը ստանալուց հետո նա գրել է «Ցատկ» ժողովածուն, որը ներառում է գրողի սիրելի թեմաներով պատմվածքներ։

1994 թվականին գրել է «Իմ կողքին ոչ ոք չկա» վեպը, որում պատմվում է Վեռա Սթարքի պատմությունը, ով ամբողջությամբ նվիրել է իր կյանքը քաղաքականությանը՝ հույս ունենալով այդ միջոցով ավելի լավ հասկանալ ինքն իրեն։ 1998 թվականի «Տնային զենք» վեպը որոշ քննադատներ անվանել են «Իշխանության բարձրագրույն էշելոնների կյանքից թրիլլեր»։ 1999 թ.-ին հրապարակվել է «Կյանքը հույսի և պատմության մեջ․ Նշումներ մեր դարի մասին» գիրքը, որի մեջ մտել են Գորդիմերի հոդվածները և դասախոսությունները գրականության, մշակույթի խնդիրների, մարդկանց իրավունքների և Հարավաֆրիկյան Հանրապետությունում իր կյանքի և աշխատանքի մասին։ 2001 թ.-ի «Պատահական ծանոթություն» վեպում պատկերվել է մեծահարուստի դստեր և ոչ օրինական արաբ ներգաղթյալի սիրո պատմությունը։

Նրա վերջին վեպը («Հիմա ամենահարմար ժամանակն է») հրատարակվել է 2012 թվականին, պատմում է ժամանակակից Հարավաֆրիկյան Հանրապետության և ապարտհեյդի դեմ պայքարող վետերանների կյանքի մասին։ Նադին Գորդիմերի՝ բազմաթիվ կոչումների և մրցանակների արժանացած գրողի վեպերը, պատմվածքները և հոդվածները թարգմանված են աշխարհի 40 լեզուներով[17]։ Կյանքի վերջին տարիներին գրողը աջակցություն է ցուցաբերել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին[18]։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին ամուսնություն (1949—1952 թթ.) — Ջերալդ Գավրոնսկիյ (1924—2008 թթ.), ատամնաբույժ, Վիտվատերսրանդի համալսարանի օրթոդոնտիայի պրոֆեսոր, «The Transitional Dentition of Cercopithecus Aethiops with Special Reference to the Mandibular Anterior Teeth» (1980 թ.) մենագրության հեղինակ[19], ունեցել են դուստր՝ Օրիանան (անգլ.՝ Oriane Phoebe Gavronsky, 1950 թ.)[20]։
  • Երկրորդ ամուսնություն (1954 թ.) — Ռեյնհոլդ (Ռեյնհարդ Հանս) Քասսիրեր (1908—2001 թթ.), խոշոր գերմանացի մտածող Հյուգո Քասսիրերի (ում պատվին անվանված է Hugo-Cassirer-Straße-ը Բեռլինում) որդին։ Այս ամուսնությունից Նադինը ունեցել է որդի՝ Հյուգո Քասսիրերը (1955 թ.), ով ապագայում դարձել է վավերագրական ռեժիսոր[21][22]։

Մահ խմբագրել

Նադին Գորդիմերը մահացել է 2014 թվականի հուլիսի 13-ի երեկոյան[23], 90 տարեկան հասակում[24], Յոհաննեսբուրգի իր տանը, երեխաների՝ Հյուգոյի և Օրիանայի ներկայությամբ[25]։ Նրա ընտանիքն ասել է, որ նա շատ էր անհանգստանում Հարավային Աֆրիկայի, նրա մշակույթի, նրա ազգի և ժողովրդավարության ստեղծման համար մղվող երկար պայքարի համար[26]։ Նելսոն Մանդելայի ֆոնդի նախագահ պրոֆեսոր Նջաբուլո Նդեբելեն ասել է, որ նա եղել է մեծ գրող, հայրենասեր, հավասարության և ժողովրդավարության ձայն[27]։

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

Պատմվածքների ժողովածուներ խմբագրել

Պիեսներ խմբագրել

  • (անգլ.՝ The First Circle) (1949), Հրապարակված է ՝ Six One-Act Plays by South African Authors

Էսսեների ժողովածուներ խմբագրել

  • (անգլ.՝ The Black Interpreters) (1973)
  • (անգլ.՝ What Happened to Burger's Daughter or How South African Censorship Works) (1980)
  • (անգլ.՝ The Essential Gesture: Writing, Politics and Places) (1988), Սթիվեն Քլինգմանի համահեղինակությամբ
  • (անգլ.՝ Writing and Being: The Charles Eliot Norton Lectures) (1995)
  • (անգլ.՝ Living in Hope and History) (1999)

Այլ աշխատանքներ խմբագրել

  • (անգլ.՝ On the Mines) (1973)
  • (անգլ.՝ Lifetimes Under Apartheid) (1986)
  • (անգլ.՝ Choosing for Justice: Allan Boesak) (1983) (վավերագրական)
  • (անգլ.՝ Berlin and Johannesburg: The Wall and the Colour Bar) (վավերագրական)

Գորդիմերի աշխատանքների ադապտացիաներ խմբագրել

  • (անգլ.՝ The Gordimer Stories) (1981—1982) — յոթ աշխատանքի ադապտացիա, Գորդիմերը դրանցից չորսի սցենարի հեղինակն է

Վերափոխված աշխատանքներ խմբագրել

  • (անգլ.՝ Telling Tales) (2004)
  • (անգլ.՝ Telling Times: Writing and Living, 1950–2008) (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 440.
  5. 5,0 5,1 5,2 http://www.huffingtonpost.fr/2014/07/14/nadine-gordimer-ecrivain-afrique-du-sud-mort-prix-nobel-litterature_n_5584172.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 https://www.britannica.com/biography/Nadine-Gordimer
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1991/gordimer-facts.html
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. https://thebookerprizes.com/fiction/backlist/1974
  10. https://books.google.es/books?hl=ca&id=xHh5IHbBiZUC&q=oriane#v=snippet&q=oriane&f=false
  11. «Nadine Gordimer». Jewish Women's Archive. 1 марта 2009. Վերցված է 14 июля 2014-ին.
  12. «Надин Гордимер». N-T.ru. 10 января 2010. Վերցված է 14 июля 2014-ին.
  13. «Надин Гордимер». Nobeliat.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 14 июля 2014-ին.
  14. «Лауреат Нобелевской премии по литературе из ЮАР Надин Гордимер умерла в возрасте 90 лет». ИТАР ТАСС. 14 июля 2014. Վերցված է 14 июля 2014-ին.
  15. «В ЮАР скончалась нобелевский лауреат по литературе Надин Гордимер». Российская газета. 14 июля 2014. Վերցված է 14 июля 2014-ին.
  16. «Надин Гордимер». Энциклопедия Кольера. 2000. Վերցված է 14 июля 2014-ին.
  17. «В ЮАР скончалась писательница Надин Гордимер». Радио Свобода. 14 июля 2014. Վերցված է 14 июля 2014-ին.
  18. «В ЮАР скончалась писательница Надин Гордимер». Deutsche Welle. 14 июля 2014. Վերցված է 14 июля 2014-ին.
  19. «Gavronsky, Gerald (1924—2008)». Университет Витватерсранда. 2008. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 14 июля 2014-ին.
  20. «Professor Gerald Gavronsky, Bds, M.Dent, Dip.Orth (Witwatersrand)». Sabinet. 2009. Վերցված է 14 июля 2014-ին.
  21. «Film Maker Wed To Sarah Buttrick». The New York Times. 17 октября 1987. Վերցված է 14 июля 2014-ին.
  22. «Reinhardt (Reinhold) Hans Cassirer». Genealogy.metastudies.net. 13 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 14 июля 2014-ին.
  23. «Нобелевский лауреат по литературе Надин Гордимер скончалась в ЮАР». ՌԻԱ Նովոստի. 14 июля 2014. Վերցված է 14 июля 2014-ին.
  24. «Лауреат Нобелевской премии Надин Гордимер умерла в ЮАР». BBC Russian. 14 июля 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 14 июля 2014-ին.
  25. «Умерла первый нобелевский лауреат по литературе из ЮАР». Lenta.ru. 14 июля 2014. Վերցված է 14 июля 2014-ին.
  26. «Скончалась лауреат «Нобеля» по литературе Надин Гордимер». BBC Russian. 14 июля 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 14 июля 2014-ին.
  27. «Nelson Mandela Foundation sends condolences on the passing of Nadine Gordimer». Фонд Нельсона Манделы. 14 июля 2014. Վերցված է 14 июля 2014-ին.

Գրականություն խմբագրել

  • Roberts R. S. No Cold Kitchen: A Biography of Nadine Gordimer. Johannesburg: STE Publishers, 2005 (Гордимер обвинила автора в нарушении условий их договора)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադին Գորդիմեր» հոդվածին։