Ուիլյամ Բաթլեր Եյթս (անգլ.՝ William Butler Yeats, հունիսի 13, 1865(1865-06-13)[1][2][3][…], Սանդիմաունթ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 28, 1939(1939-01-28)[1][5][6][…], Մենտոն և Ռոկբրյուն Կապ Մարտեն[7]), իռլանդացի անգլալեզու բանաստեղծ և դրամատուրգ։ 1923 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Ուիլյամ Բաթլեր Եյթս
անգլ.՝ William Butler Yeats
Ծնվել էհունիսի 13, 1865(1865-06-13)[1][2][3][…]
ԾննդավայրՍանդիմաունթ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էհունվարի 28, 1939(1939-01-28)[1][5][6][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՄենտոն կամ Ռոկբրյուն Կապ Մարտեն[7]
ԳերեզմանDrumcliff[4]
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ, Միստիկա և աստղագուշակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Իռլանդական ազատ պետություն[4]
ԿրթությունNational College of Art and Design? և The High School, Dublin?
Գրական ուղղություններսիմվոլիզմ
ԱնդամակցությունHermetic Order of the Golden Dawn? և Թագավորական գրական ընկերություն
Պարգևներ
ԱմուսինGeorgie Hyde-Lees?[11]
Համատեղ ապրողՄոդ Գոնն, Olivia Shakespear? և Margot Ruddock?[12]
ԶավակներAnne Yeats?[11] և Michael Yeats?[11]
Изображение автографа
 William Butler Yeats Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եյթսի հայրը նկարիչ էր, ու Յեթսը սկզբում գեղարվեստ ուսումնասիրեց, նախ՝ Դուբլինում, հետո էլ՝ Օքսֆորդում։ Եյթսն այդպես էլ հետևողական կրթություն չստացավ, չնայած կարծում էր, թե ինքը խորը ու յուրօրինակ մտածող է։ Սրա հիմնական պատճառը օկուլտիզմով, կաբալիզմով ու առհասարակ՝ միստիցիզմով տարված լինելն էր (Եյթսը մի ժամանակ տիկին Բլավատսկայայի Աստվածաբանական միության անդամն էր), ու նաև Էզրա Փաունդի հետ ընկերություն անելը։ Չնայած Փաունդը Եյթսից մոտ 20 տարի ջահել էր, Փաունդը Եյթսի վրա ավելի շատ ազդեց, քան Եյթսը Փաունդի։ Եյթսի պոետական տեխնիկան ուղղակի գերազանց է, հանգերը շքեղ են, ալիտերացիաներն ու ասոնանսները՝ արտակարգ հարուստ, բանաստեղծությունները՝ սքանչելի, որովհետև մտքերը բազմիմաստ են։ Բացի այս, Եյթսը միշտ ձգտում էր «գրի այնքան պարզ ոտանավոր, ինչքան հենց արձակն է»։ Եյթսի կյանքն անասելի հագեցած էր ու նույնիսկ «փոթորկալի»։ Եյթսը եռանդուն քաղգործիչ էր, Կելտական վերածնունդ կուսակցության նշանավոր անդամներից էր, դրամատուրգ էր, ռեժիսոր ու թատրոնի հիմնադիր, հրատարակիչ, թատերագետ ու թատերաքննադատ, ռադիոդասախոս և այլն։

Հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների մի շարք ժողովածուներ, պիես դիմակներ ճապոնական թատրոնի ավանդույթներով, դրամաներ, կատաերգություններ։ Եյթսի գլխավոր ժողովածուներն են՝ The Wanderings of Oisin – Օյսինի դեգերումները (1889), The Wind among the Reeds – Քամին եղեգնուտում (1899), Poems Written in Discouragment – Բանաստեղծություններ ՝ գրված ընկճած պահերին (1913), Responsibilities – Պատասխանատվություն (1914), The Wild Swan at Coole - Վայրի կարապը Քուլում (1917), The Cat and the Moon and the Fragment - Կատուն ու լուսինն ու դրվագը (1922), The Tower – Աշտարակը (1928), A Full Moon in March - Լիալուսինը մարտին (1935), New Poems –Նոր բանաստեղծություններ(1938), A Vision – Տեսիլք (1926-1937) և այլն։

Ոգեշնչել է «Իռլանդական վերածնունդ» մշակութային շարժումը[13]։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 William Butler Yeats (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.biography.com/people/william-butler-yeats-9538857
  5. 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. 7,0 7,1 7,2 Archivio Storico Ricordi — 1808.
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1923/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  11. 11,0 11,1 11,2 Kindred Britain
  12. https://books.google.de/books?id=lyisxm5XybEC&pg=PA332&redir_esc=y#v=onepage&q&f=false
  13. Ռենե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 466.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Բաթլեր Եյթս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 124