Վոլե Շոյինկա
Ակինվանդե Վոլե Բաբատունդե Շոյինկա (անգլ.՝ Akinwande Oluwole "Wole" Soyinka, հուլիսի 13, 1934[1][2][3][…], Օգուն, Նիգերիա[1]), նիգերիացի դրամատուրգ, գրող, բանաստեղծ։ Բանաստեղծությունները գրում է յորուբա լեզվով, իսկ դրամաները և արձակ ստեղծագործությունները՝ անգլերենով։ 1986 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ 1980-ականներին այդ մրցանակը ստացած գրողներից միակն է, որն այժմ ապրում է։
Վոլե Շոյինկա անգլ.՝ Akinwande Oluwole "Wole" Soyinka յորուբա՝ Wọlé Sóyinká | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1934[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Օգուն, Նիգերիա[1] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ, վիպասան, փիլիսոփա, ակնարկագիր, պրոֆեսոր և գրող |
Լեզու | բրիտանական անգլերեն |
Ազգություն | յորուբաներ |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրթություն | Լիդսի համալսարան, Իբադանի համալսարան, Լոնդոնի համալսարան և Abeokuta Grammar School? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4] և Թագավորական գրական ընկերություն |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Լագոսի համալսարան, Կոռնելի համալսարան, Եյլի համալսարան, Նևադայի համալսարան, Լաս Վեգաս, Էմորիի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Լոյոլա Մերիմաունթի համալսարան և Օքսֆորդի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Olaokun Soyinka? |
Կայք | wolesoyinkafoundation.org |
Wole Soyinka Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Աբեոկուտայում, Արևմտյան Նիգերիայում, տարրական դպրոցի տնօրենի և խանութի տիրոջ բազմազավակ ընտանիքում։
1950 թվականին ավարտել է Իբադանի Կառավարական քոլեջ։ Այնուհետև տեղափոխվել է Լագոս, աշխատել է որպես գրասենյակային ծառայող, գրել է ռադիոպիեսներ, պատմվածքներ, որոնք հեռարձակվել են նիգերական ռադիոյով։ 1952 թվականին նա ընդունվել է Իբադանի համալսարան, որտեղ ուսումնասիրել է անգլիական գրականություն, պատմություն և հին հունարեն։ Ուսման տարիներին ակտիվորեն մասնակացել է Նիգերիայի անկախության համար մղվող պայքարին։
1954 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ սովորել է անգլիական գրականություն և թատերական վարպետություն Լիդսի համալսարանում։ 1957 թվականին, գերազանցությամբ ստանալով բակալավրի աստիճան, Շոյինկան մնացել է Լիդսում, որ աշխատի դիսերտացիայի վրա։ Այդ ժամանակ նա գրել է իր առաջին պիեսները՝ «Ճահճում ապրողները» («The Swamp Dwellers») և «Առյուծը և մարգարիտները» («The Lion and the Jewel»), որոնք նվիրված էին Աֆրիկայում հնի և նորի պայքարին։
1958 թվականին տեղափոխվել է Լոնդոն, աշխատել է «Ռոյալ քորթ» թատրոնում որպես պիեսներ կարդացող, իրականացրել է «Ճահճում ապրողները», ինչպես նաև իր նոր՝ ռասիզմի դեմ ուղղված «Գյուտը» պիեսի բեմադրությունները։
1960 թվականին վերադարձել է Նիգերիա, որտեղ ստեղծել է «Դիմակներ 1960» սիրողական թատերական խումբը։ 1962 թվականին Իֆայի համալսարանում դարձել է անգլերեն լեզվի դասավանդող։ Նա բանավեճներ էր վարում նրանց հետ, ովքեր հանդես էին գալիս եվրոպական մշակույթի դեմ։
Որպես բողոքի նշան Արևմտյան Նիգերիայի կառավարությանը աջակցելու՝ համալսարանի ադմինիստրացիայի որոշմանը, 1963 թվականին Շոյինկան հրաժարական տվեց։ 1965 թվականին Արևմտյան Նիգերիայի ընտրություններից հետո նա ռադիոյով անանուն հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները կեղծ են, ինչի համար որոշ ժամանակ անց ձերբակալվեց, մեղադրվեց անօրինական ռադիոհաղորդման համար և հայտնվեց բանտում։ Երկու ամիս անց բրիտանացի և ամերիկացի գրողների բողոքներից հետո նա ազատ արձակվեց։
1965 թվականին Շոյինկան դարձավ Լագոսի համալսարանի դասախոս, նույն թվականին հրատարակվեց իր առաջին վեպը՝ «Մեկնաբանները» («The Interpreters»), որը երիտասարդ ինտելեկտուալների մասին էր, որոնք Նիգերիա են վերադառնում ԱՄՆ-ից և Եվրոպայից և փորձում են հասկանալ երկրում կատարվող իրավիճակի իսկությունը։
1967 թվականի օգոստոսին գաղտնի հանդիպեց իգբոների առաջնորդ Չուկևամա Օդումեգվա Օջուկվայի հետ և Բիֆրայի անկախության մասին որոշումից հրաժարվել համոզելու անհաջող փորձեր արեց։ 11 օր անց, երբ Շոյինկան վերադարձավ Լագոս, նրան ձերբակալեցին սեպարատիստների հետ համագործակցելու մեղադրանքով և 27 ամսով փակեցին մեկուսացված, շատ փոքր խցում։
Նա ազատ արձակվեց 1969 թվականին ընդհանուր համաներման արդյունքում, որը հաջորդեց Բիֆրայում կառավարական զորքերի՝ սեպարատիստների դեմ կրած հաղթանակին։ Դրանից հետո Շոյինկան դարձավ Իբադանի համալսարանի Դրամատիկ դպրոցի տնօրենը, այնտեղ բեմադրեց իր «Կոնգիի բերքը» («Kongi's Harvest», 1964) պիեսը։ Դա երաժշտական կատակերգություն էր, որը ծաղրում էր աֆրիկյան բռնակալությունը։ 1970 թվականին նաև նկարահանվեց դրա ֆիլմը, որում Վոլե Շոյինկան խաղաց գլխավոր դերը։
1970 թվականին Շոյինկան գնաց Եվրոպա, որտեղ հանդես եկավ դասախոսություններով, փորձառություն անցավ Քեմբրիջի համալսարանում և գրեց երեք նշանակալի պիեսներ՝ «Իերոյի կերպարանափոխությունները» («Jero's Metamorphosis»), «Բաքոսի քրմուհիները» («The Bacchae») և «Մահ և արքայի ձիավորը» («Death and the King's Horseman»)։ Վոլեի բանտային հիշողությունները «Մարդը մեռավ» («The Man Died») անունով հրատարակվեցին 1972 թվականին։
1975 թվականին Շոյինկան դարձավ «Փոփոխություն» («Transition») ամսագրի խմբագիր և տեղափոխվեց Գանայի մայրաքաղաք Աքրա։
1975 թվականի հուլիսին, նախագահ Յակուբու Գովոնի տապալումից հետո Շոյինկան վերադարձավ Նիգերիա, մեկ տարի անց Իֆայի համալսարանում կրկին դարձավ պրոֆեսոր։
1981 թվականին հրատարակվեց Շոյինկայի ինքնակենսագրությունը՝ «Ակե․ Մանկության տարիները» («Ake: The Years of Childhood»)։ Այն ներկայումս դասվում է ХХ հարյուրամյակի լավագույն աֆրիկյանն գրքերի շարքին։
1984 թվականին Նիգերիայի Գերագույն դատարանն արգելեց «Մարդը» մեռավ պիեսի բեմադրումը։
1986 թվականին Շոյինկան դարձավ աֆրիկացի առաջին գրողներից, որ ստացավ Գրականության Նոբելյան մրցանակ։ Նրա Նոբելյան ճառը նվիրված էր Նելսոն Մանդելային։
Արձակ և դրամատիկ ստեղծագորությունների կողքին Շոյինկան հրատարակել է նաև մի քանի բանաստեղծական ժողովածուներ, որոնցից առավել հայտնի են «Բանաստեղծություններ բանտից» («Poems From Prison», 1969) ժողովածուն և այդ ժողովածուի լրացված և ընդլայնված տարբերակը՝ «Մի մաքոք նկուղում» («А Shuttle in the Crypt», 1972)։
Շոյինկան ամուսնացած է, ունի որդի և երեք դուստր։
Մատենագրություն
խմբագրելՆերկայացումներ
խմբագրել- The Swamp Dwellers
- The Lion and the Jewel
- The Trials of Brother Jero
- A Dance of the Forests
- The Strong Breed
- Before the Blackout
- Kongi’s Harvest
- The Road
- The Bachaee of Euripides
- Madmen and Specialists
- Camwood on the Leaves
- Jero’s Metamorphosis
- Death and the King’s Horseman
- Opera Wonyosi
- Requiem for a Futurologist
- A Play of Giants
- A Scourge of Hyacinths (ռադիոբեմադրություն, որի հիման վրա օպերա է գրվել)
- From Zia, with Love
- The Beatification of the Area Boy
- King Baabu
Նովելներ
խմբագրել- The Interpreters
- Season of Anomy
- Aké: The Years of Childhood
- Isara: A Voyage around Essay
- The Man Died
- Ibadan: The Penkelemes Years: a memoir 1946-65
- You Must Set Forth at Dawn
Բանաստեղծական ժողովածուներ
խմբագրել- A Shuttle in the Crypt (բնօրինակ վերնագիրը՝ Poems from Prison)
- Idanre and other poems
- Mandela’s Earth and other poems
- Ogun Abibiman
- Samarkand and Other Markets I Have Known
- Abiku
Էսսեներ
խմբագրել- Neo-Tarzanism: The Poetics of Pseudo-Transition
- Art, Dialogue, and Outrage: Essays on Literature and Culture
- Myth, Literature and the African World/ Առասպել, Գրականություն և աֆրիկյան աշխարհ (1976)
- From Drama and the African World View
- The Credo of Being and Nothingness/ Кредо Существования и Ничто (1991)
- The Burden of Memory: The Muse of Forgiveness/ Груз Памяти: Муза Прощения (1998)
- A Climate of Fear (2004)
Ֆիլմեր
խմբագրել- Culture in Transition
- Blues For a Prodigal
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Шойинка Воле // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ http://news.acotonou.com/h/11768.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1986/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.anisfield-wolf.org/books/ake-the-years-of-childhood/?sortby=author&auth=SOYINKAWOLE0
- ↑ https://aasciences.ac.ke/fellow/soyinka-wole
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://journals.openedition.org/erea/13184?lang=fr
Գրականություն
խմբագրել- Бейлис В. А. Воле Шойинка. - М.: Наука, 1977.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վոլե Շոյինկա
- Wole Soyinka. All You Want to Know About
- Nobel Media AB. «Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլե Շոյինկա» հոդվածին։ |